Էրիկ Միրզոյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Միրզոյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Էրիկ Միրզոյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 18, 2002 (22 տարեկան) Մոսկվա, Ռուսաստան |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | երաժիշտ և կլառնետահար |
Գործիքներ | կլառնետ, դուդուկ և դաշնամուր |
Էրիկ Գևորգի Միրզոյան (հոկտեմբերի 18, 2002, Մոսկվա, Ռուսաստան), հայազգի ռուս երաժիշտ, կլառնետահար, դուդուկահար, Մոսկվայի ֆիլհարմոնիայի մենակատար, «Ոսկե Շչելկունչիկ» մրցանակի դափնեկիր (2012)[1], երիտասարդ տաղանդների «Կապույտ թռչնակ» (2015) առաջին համառուսական հեռուստատեսային մրցույթի հաղթող, Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության «Ռուսաստանի երիտասարդ տաղանդներ» մրցանակի դափնեկիր (2016)[2]։ Որպես մենակատար հանդես է գալիս Վլադիմիր Սպիվակովի նվագախմբի համերգներին, ելույթ է ունենում Մեծ թատրոնում, «Հելիկոն օպերա» թատրոնում, Մոսկվայի կոնսերվատորիայի դահլիճներում, Երաժշտության տան կամերային և Սվետլանովյան դահլիճներում, «Զարյադյե» համերգասրահում, Պյոտր Չայկովսկու անվան համերգասրահում[3], Ռուսաստանում և արտերկրում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էրիկ Միրզոյանը ծնվել է 2002 թվականի հոկտեմբերի 18-ին, Մոսկվայում։ 4 տարեկանում ընդունվել է Վ. Մ. Բլաժևիչի անվան մանկական երաժշտական դպրոց, սովորել է բլոկ-ֆլեյտա նվագել Աննա Պրյալկինայի մոտ։ Մինչև 4-րդ դասարան սովորել է Մոսկվայի թիվ 1241 դպրոցում։ 2010 թվականին ընդունվել է Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայի Կենտրոնական երաժշտական դպրոց, որն ավարտել է կարմիր դիպլոմով 2021 թվականին։ Դպրոցում սովորել է Ռուսաստանի վաստակավոր արտիստ, Մեծ թատրոնի նվագախմբի մենակատար Վլադիմիր Ֆերապոնտովի մոտ (2010-2011), այնուհետև Ռուսաստանի վաստակավոր արտիստ, Մոսկվայի Պյոտր Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Եվգենի Պետրովի մոտ (2022 թվականի դրությամբ դասընթացները շարունակվել են)։ Համարվում է «Մոսկվան դիմավորում է ընկերներին» 8-ից 18-րդ միջազգային փառատոնի մշտական հրավիրված մասնակից, որի շրջանակներում համերգներով հանդես է գալիս Ռուսաստանում և անձամբ ելույթ ունենում Վլադիմիր Սպիվակովի հետ։
2018 թվականից Էրիկը մշտապես մասնակցում է Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության «Ռուսաստանի ծաղիկներ» փառատոնին, որի ընթացքում ելույթներ է ունեցել Միլանի կոնսերվատորիայում, Դյուսելդորֆի Շումանի անվան համերգասրահում, Սլովենիայի, Սերբիայի և Գերմանիայի կոնսերվատորիաների համերգասրահներում։
2019 թվականից Էրիկը «Հայերի Ասամբլեա»-ի աջակցությամբ Ջիվան Գասպարյանի դասարանում սկսել է զբաղվել հայկական դուդուկով Արմեն Հովհաննիսյանի մոտ։ 2020 թվականին վարպետության դասերի շրջանակներում նվագել է Ջիվան Գասպարյանի համար։
2019 թվականին թողարկել է իր սոլո դեբյուտային «Eternity» ալբոմը բոլոր թվային հարթակներում։ 2021 թվականին «Hungarian fantasy No.1» սինգլը ներկայացվել է iTunes-ի «Top-200» դասական հիթ-շքերթում՝ գրավելով առաջին տեղը[4]։ 2021 թվականին, գերազանցության դիպլոմով ավարտելով Մոսկվայի Պյոտր Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիային կից Կենտրոնական երաժշտական դպրոցը, ընդունվել է Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի «Նվագախմբային ֆակուլտետ»՝ կլառնետահար մասնագիտությամբ։
2022 թվականի հոկտեմբերից սովորում է Բեռլինի Barenboim-Said Akademie-ում Մատտիաս Գլանդերի մոտ՝ կլառնետի դասարանում, ինչպես նաև Էմմանուել Պայուի մոտ՝ կամերային անսամբլի դասարանում։
Էրիկ Միրզոյանը հանդիսանում է Վլադիմիր Սպիվակովի միջազգային բարեգործական հիմնադրամի, Յուրի Ռոզումի միջազգային բարեգործական հիմնադրամի և Մշակույթի ու արվեստի պահպանման և զարգացման «Արտիս Ֆուտուրա» միջազգային հիմնադրամի կրթաթոշակառու[5]։
Ելույթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էրիկ Միրզոյանի առաջին ելույթը Հայաստանի երիտասարդական նվագախմբի հետ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել Երևանի Արամ Խաչատրյան համերգասրահում[6],
- «Շչելկունչիկ» մրցույթի դափնեկիրների գալա համերգ Վիեննայի դեսպանատանը,
- Մասնակցել է Երևանի պատանի երաժիշտների III միջազգային փառատոնին, որից հետո դարձել է «Նոր անուններ» միջազգային հիմնադրամի համերգների մշտական մասնակից,
- Մասնակցել է երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված բարեգործական երեկոյին, որտեղ հանդես է եկել Մադրիդի հանրահայտ «Fernan de Gomez Theater»-ում,
- Ելույթ է ունեցել Վերոնայի ֆիլհարմոնիկ թատրոնի նվագախմբի հետ,
- Համերգ Փարիզում Ռուսաստանի Դաշնության դեսպանի նստավայրում «Ekaterinburg WorldExpo 2020»-ի շրջանակներում,
- Ելույթ Պյոտր Չայկովսկու անվան համերգային դահլիճում հայտնի կլառնետահար Իգոր Ֆեդորովի հետ «Շչելկունչիկ» պատանի երաժիշտների միջազգային հեռուստատեսային մրցույթի բացմանը։
2014 թվական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ելույթներ «Մոսկովյան վիրտուոզներ» նվագախմբի հետ՝ Վլադիմիր Սպիվակովի ղեկավարությամբ Ռուսաստանի և Բելառուսի համերգային հարթակներում,
- Ելույթ «Մոսկվայի կոնսերվատորիայի մեծ դահլիճում» պատանի մենակատարների փառատոնին Մոսկվայի մանկապատանեկան պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ Դմիտրի Օրլովի ղեկավարությամբ,
- Ելույթներ Մոսկվայի ֆիլհարմոնիայի և Մոսկվայի Պյոտր Չայկովսկիու անվան պետական կոնսերվատորիայի դահլիճներում։
2015 թվական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Չինաստանում (Շանհայ) և Վիետնամում (Հանոյ) անցկացված «Օժտված երեխաներ» ծրագրի շրջանակներում «Զգա Ռուսաստանը» ռուսական մշակույթի միջազգային փառատոնի ընթացքում ներկայացրել է Ռուսաստանի Դաշնությունը[7],
- Պյոտր Չայկովսկու ծննդյան 175-ամյակին նվիրված Իժևսկ քաղաքում (Ուդմուրտիա) անցկացված «Երիտասարդ տաղանդները հանճարի հայրենիքում» XVIII երաժշտական փառատոնում ելույթ է ունեցել Ուդմուրտիայի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ Նիկոլայ Ռոգոտնյովի ղեկավարությամբ,
- Առաջին մենահամերգը Ֆիլհարմոնիայի թիվ 2 դահլիճում «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախմբի հետ՝ Վլադիմիր Սպիվակովի ղեկավարությամբ,
- Ելույթ «Կապույտ թռչուն» նախագծում Ռուսաստանի ժողովրդական արտիստներ Դենիս Մացուևի և Յուրի Բաշմետի հետ։
2016 թվական
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Պար աստղերի հետ» խորհրդային և ռուս պարուսույց Ալլա Սիգալովայի հետ[8],
- «Ռուսաստանի երիտասարդ տաղանդներ» համառուսաստանյան մրցույթ, որտեղ նա ստացել է դափնեկրի դիպլոմ ՌԴ մշակույթի նախարար Վ. Ռ. Մեդինսկուց
- Համերգներ Փարիզում «Foundation Louis Vuitton» համերգասրահում,
- Ելույթ «Մոսկվան դիմավորում է ընկերներին» XIII միջազգային փառատոնի բացմանը «Մոսկովյան վիրտուոզներ» նվագախմբի հետ՝ Վլադիմիր Սպիվակովի ղեկավարությամբ Երաժշտության տան «Սվետլանովյան դահլիճում»,
- Ելույթներ Մադրիդ և Սանտյագո դե Կոմպոստելա (Իսպանիա) քաղաքներում «Principal» թատրոնում և քաղաքի Մայր տաճարում։
2017 թվական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մենահամերգ «Մոսկվայի կոնսերվատորիայի մեծ դահլիճում» Մոսկվայի կոնսերվատորիայի ուսանողների սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ դիրիժոր Անատոլի Լևինի ղեկավարությամբ,
- Ներկայացրել է Ռուսաստանի Դաշնությունը «Ռուսաստան-Սերբիա. Բարեկամության կամուրջ» համերգում, որի նպատակն է եղել աջակցել ռուս-սերբական հարաբերություններին Անդրեաս առաքյալի հիմնադրամի միջոցով,
- Մասնակցել է «Սպիտակ ծաղիկ» բարեգործության և գթության համերգներին,
- «Junior Music Tour» միջազգային պատանեկան մրցույթների հաղթողների համերգային շրջագայության մասնակից, որի ընթացքում ելույթ է ունեցել ողջ Ռուսաստանի ֆիլհարմոնիաներում,
- Ելույթ է ունեցել Սոչիում կայացած Ռուսաստան-ԱՍԵԱՆ գագաթնաժողովում «Սիրիուս» կրթական կենտրոնի կողմից,
- Ելույթ Բեռլինում (Գերմանիա)՝ Ռուսաստանի Դաշնության դեսպանատանը,
- Ելույթներ Լյուբլյանայի և Մարիբորի (Սլովենիա), ինչպես նաև Մյունխենի (Գերմանիա) կոնսերվատորիաներում՝ ՌԴ մշակույթի նախարարության «Ռուսաստանի ծաղիկներ» փառատոնի շրջանակներում,
- Ելույթներ Բադենում և Ցյուրիխում (Շվեյցարիա)՝ Զախար Բրոնի երաժշտական դպրոցի հրավերով։
2018 թվական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ելույթ «Նոր երաժշտություն» սիմֆոնիկ նվագախմբի հետ «Մոսկվայի կոնսերվատորիայի մեծ դահլիճում» Մեծ թատրոնի դիրիժոր, կլառնետահար Ալեքսեյ Բոգորադի հետ,
- Դեբյուտ «Չղջիկը» ներկայացման մեջ «Հելիկոն-Օպերա» թատրոնում, ինչպես նաև համերգներ թատրոնում,
- Մասնակցություն Ալինա Կաբաևայի «Ալինա-2018» փառատոնին «ԲԿՄԱ Արենա»-ում,
- Ելույթներ Մոսկվայի Պյոտր Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի դահլիճներում,
- Ելույթ Միլանի (Իտալիա) կոնսերվատորիայում՝ ՌԴ մշակույթի նախարարության կողմից։
2019 թվական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ելույթներ Մադրիդ, Սանտյագո դե Կոմպաստելա, Սանչենչո, Նիգրան քաղաքներում՝ Իսպանիայում Peregrinos Musicales փառատոնի շրջանակներում, որտեղ հանդես է եկել նաև Իսպանիայի թագավորական նվագախմբի նվագակցությամբ՝ Մաքսիմինո Զումալավեի ղեկավարությամբ,
- Շրջագայություն Գերմանիայի քաղաքներով (9 համերգներ Gutersloh, Bielefeld, Harsewinkel, Verl, Greffen, Detmold քաղաքներում),
- Ելույթ Դյուսելդորֆի Շումանի համերգասրահում (Գերմանիա),
- Ելույթ Զարյադյեի մեծ դահլիճում «Նոր Ռուսաստան» նվագախմբի հետ,
- Ելույթ Սոչիում՝ պլանետարիումի բացման և «Մեծ մարտահրավերներ» գագաթնաժողովի փակման ժամանակ «Սիրիուս» Կրթական կենտրոնի կողմից,
- Մասնակցություն և ելույթ Սանկտ Պետերբուրգի «Միջազգային մշակութային ֆորումին»,
- Կամավորների միջազգային ֆորում Սոչիում։
2020 թվական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ելույթներ Մեծ թատրոնում, Մոսկվայի Պյոտր Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի և Երաժշտության տան դահլիճներում։
2021 թվական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Համերգային շրջագայություն «Դասական երաժշտության երիտասարդ աստղեր» մրցույթի շրջանակներում Ռուսաստանի Նիժնի Նովգորոդ, Կազան, Ուֆա, Կրասնոյարսկ, Նովոսիբիրսկ, Օմսկ, Վոլգոգրադ քաղաքներում, որտեղ ելույթներ է ունեցել ֆիլհարմոնիկ ընկերությունների նվագախմբերի հետ, Շրջագայությունն ավարտվել է Մոսկվայի «Զարյադյե» համերգասրահում՝ Սվետլանովի անվան պետական նվագախմբի հետ կայացած Գալա համերգով,
- Մենահամերգ Կոնսերվատորիայի Փոքր դահլիճում Fiori Musicali կամերային նվագախմբի հետ Կլիմենտի Կատենինի ղեկավարությամբ,
- Բարեգործական համերգներ Հայրենական պատերազմի վետերանների համար, կազմակերպված Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի կողմից,
- Ներկայացումներ Մոսկվայի ֆիլհարմոնիայի և Երաժշտության տան դահլիճներում,
- Ելույթներ «Մոսկվայի կոնսերվատորիայի մեծ դահլիճում» Մոսկվայի կոնսերվատորիայի Համերգային սիմֆոնիկ նվագախմբի կազմում, որտեղ հանդես է եկել որպես կլառնետի խմբի մենակատար՝ Դենիս Մացուևի, Նիկոլայ Լուգանսկու, Եկատերինա Մեչետինայի, Վադիմ Ռուդենկոյի, Պավել Ներսեսյանի, Միխայիլ Վոկրեսենսկու և մյուսների հետ միասին։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Eternity» դեբյուտային ալբոմ Բրամսի, Շումանի և Ռախմանինովի երաժշտությամբ (2019)
- «Hungarian fantasy No.1» սինգլ (2021)
Պարգևներ և մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ոսկե Շչելկունչիկ» և Երիտասարդ երաժիշտների Գրան պրի 13 «Շչելկունչիկ» միջազգային հեռուստատեսային մրցույթի հաղթող (2012)[9],
- «Երաժշտական վերելք» միջազգային մրցույթի 1-ին մրցանակի դափնեկիր (2014)[10],
- «Յու. Ն. Դոլժիկովի անվան Մոսկվայի երրորդ բաց մրցույթ-փառատոնի» 1-ին մրցանակի դափնեկիր (2014),
- Երիտասարդ տաղանդների «Կապույտ թռչուն» առաջին համառուսական բաց հեռուստատեսային մրցույթի դափնեկիր։ Նախագծի շրջանակներում Էրիկը ելույթներ է ունեցել նաև Ռուսաստանի ժողովրդական արտիստներ Դենիս Մացուևի և Յուրի Բաշմետի հետ (2015)[11],
- Գրան պրի «Ռուսաստանի երաժշտական տաղանդները» առաջին համառուսաստանյան ինտերնետային մրցույթում (2015)[12],
- Գրան պրի «Ռուսաստանի երիտասարդ տաղանդները» (2016)[2],
- Երիտասարդ երաժիշտների I համառուսական «Համաստեղություն» մրցույթի դափնեկիր (2019),
- Էրիկը գրանցված է Հայաստանի զանգվածային լրատվության միջոցների, մշակույթի և արվեստի գործիչների միջազգային հանրագիտարանում[13],
- Ռուսաստանի Դաշնության կառավարության կրթաթոշակառու[14],
- Մոսկվայի Պյոտր Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի «Դաշնամուրային այլ մասնագիտությունների երկրորդ միջազգային մրցույթ»-ի 1-ին մրցանակի դափնեկիր՝ «Դաշնամուրի մենակատար» անվանակարգում[15]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Դիանա Ադամյանը Երիտասարդ կատարողների միջազգային «Շչելկունչիկ-2012» մրցույթում գրավել է արծաթե մրցանակ». armenpress.am.
- ↑ 2,0 2,1 «Мирзоян Эрик - Центральная музыкальная школа». cmsmoscow.ru. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 31-ին.
- ↑ «Мирзоян Эрик | Фонд Спивакова» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 31-ին.
- ↑ «Hungarian Fantasy No. 1 - Single by Erik Mirzoyan» (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ դեկտեմբերի 1. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 31-ին.
- ↑ «Стипендиаты». artis-futura.fund (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 31-ին.
- ↑ «Юный победитель конкурса «Щелкунчик» Эрик Мирзоян даст первый концерт с Государственным молодежным оркестром Армении». am.mir24.tv. Վերցված է 2022 թ․ հունվարի 31-ին.
- ↑ «В Шанхае прошел фестиваль "Почувствуй Россию"_Russian.news.cn». russian.news.cn. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 31-ին.
- ↑ «Алла Сигалова и Эрик Мирзоян "Либертанго" Танцы со звездами, 2016г» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 31-ին.
- ↑ «Международный телевизионный конкурс юных музыкантов «Щелкунчик-Победители». www.nutcracker.tv/. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 27-07-2022-ին.
- ↑ «Мирзоян Эрик». rznfilarmonia.ru. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 31-ին.
- ↑ Фонд «Талант и успех». «Эрик Мирзоян: «Не представляю свою жизнь без музыки»». sozvezdiesirius.ru. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 31-ին.
- ↑ «Лауреаты 2015 | Музыкальные таланты России». Музыкальные таланты (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 31-ին.
- ↑ «Zarkfoundation - Էրիկ Միրզոյան». zarkfoundation.com.
- ↑ «Стипендии Правительства РФ» (PDF) (ռուսերեն). Արխիվացված (PDF) օրիգինալից 2022 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 31-ին.
- ↑ «II Международный конкурс фортепиано для других специальностей». mkfcompetition.ru. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 27-07-2022-ին.
|