Բադեն (գերմ.՝ Baden AG, ալեմանյան բարբառ՝ Bade, լատ.՝ Aquae Helveticae, գերմաներենից բառացի թարգմանած՝ նշանակում է բաղնիքներ[2]), քաղաքՇվեյցարիայիԱրգաու կանտոնում, Բադեն-Արգաու շրջանի վարչական կենտրոնը։ Բադեն անվանումը կրող այլ բնակավայրերից զանազանելու նպատակով կոչում են նաև Baden bei Zürich (Ցյուրիխի մերձակա Բադեն)[3] կամ Baden im Aargau (Արգաուի Բադեն)[4],: Ընկած է Ցյուրիխից 25 կիլոմետր հյուսիս-արևմուտք՝ Լիմատ գետի ձախ ափին տարածվող հովտում։ Դեռ հին հռոմեացիների տիրապետության ժամանակներից հռչակվել է հանքային տաք աղբյուրներով։ Զբաղեցնում է 13,17 քառակուսի կիլոմետր տարածք; 2017 թվականիդեկտեմբերի տվյալներով քաղաքում ապրում էր 19.175 մարդ, որոնցից 1,261-ը կամ 6.6%-ը Գերմանիայում ծնվածներ էին[5]։ Բնակիչների մեծագույն մասը գերմանախոս են, և ընդամենը 530-110 մարդ որպես իր մայրենի լեզու նշել է իտալերենը, սերբերենը կամ խորվաթերենը, ֆրանսերենը, անգլերենը, իսպաներենը, ալբաներենը կամ պորտուգալերենը[6]։
Բադենը հին հռոմեական աղբյուրներում հիշատակվել է Aquae Helveticae (Հելվեցիայի ջրեր") անվանումով[7]։ Հիպոկրատը դեմ է արտահայտվել հանքային ջրերն անմիջականորեն աղբյուրից օգտագործելուն[8], սակայն Վիտրուվիոսի[9], Պլինիոս Ավագի[10] և Գալեն Կլավդիոսի ժամանակներում դրանք արդեն ընտրողաբար կիրառվել են որոշակի հիվանդություններ բուժելու նպատակով[8]։ Ի հավելումն բուժական նպատակների՝ հին հռոմեացիները հանքային ջրերն օգտագործել են նաև կազդուրման [11] և կրոնա-ծիսական նպատակներով[12]։ Տակիտուսը հիշատակել է այս քաղաքը՝ բնորոշելով որպես հռոմեական քաղաքներին հատուկ հատակագծով կառուցված և առողջարար աղբյուրներով հարուստ բնակավայր[14]:
Հին քաղաքը, քաղաքապետարանի Tagsatzung սրահը, 1847 թվականին կառուցված երկաթուղային կայարանը, Stiftung Langmatt շենքը ընդգրկվել են Շվեյցարիայի համազգային նշանակության պատմամշակութայի ժառանգության ցանկում[15]։ Շվեյցարական ժառանգության գույքացուցակում տեղ են գտել նաև միջնադարյան Շտայն ամրոցի ավերակները, կաթոլիկեկեղեցին ու մատուռը, ռեֆորմիստական եկեղեցին, սինագոգը, ABB Schweiz և Brown Boveri արդյունաբերական ընկերությունների նախկին գրասենյակները, դիակիզարանը, հուշասրահը, փայտե հին կամուրջը, Bernerhaus-ը, Zum Schwert-ը, Verenahof և Zum wilden Mann հյուրանոցները, SPA-թատրոնը՝ ապակե ճեմասրահով, Paradies ռեստորանը, Villa Boveri-ն (1943-ից՝ Clubhaus BBC/ABB) և Langmatt վիլլան, ուր ներկայումս արվեստի թանգարանն է։
«Փոքր Բադեն» անվանումով մերձակա գյուղը նույնպես ընդգրկված է Շվեյցարական ժառանգության գույքացանկում[16]։
2002 թվականից ի վեր՝ շվեյցարական Բադենում անց է կացվում անիմացիայի FANTOCHE միջազգային ամենամյա փառատոնը։