Էռնստ Ֆուքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էռնստ Ֆուքս
գերմ.՝ Ernst Fuchs
Ծնվել էփետրվարի 13, 1930(1930-02-13)[1][2][3][…]
ԾննդավայրՎիեննա, Ավստրիա[4]
Վախճանվել էնոյեմբերի 9, 2015(2015-11-09)[5][2][6][…] (85 տարեկան)
Մահվան վայրՎիեննա, Ավստրիա
Քաղաքացիություն Ավստրիա[7]
ԿրթությունՎիեննայի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտությունճարտարապետ, նկարիչ, համալսարանի դասախոս, գրող, քանդակագործ, նկարիչ-փորագրող, գծանկարիչ, բանաստեղծ, կոմպոզիտոր, երգիչ, դիզայներ, performance artist, բեմանկարիչ և փիլիսոփա
ՈճՖանտաստիկ ռեալիզմ
ԹեմաներԿերպարվեստ[8], երաժշտություն[8] և ճարտարապետություն[8]
Պարգևներ
ԶավակներTillmann Fuchs?
Կայքernstfuchs-zentrum.com(գերմ.)(անգլ.)
 Ernst Fuchs (artist) Վիքիպահեստում

Էռնստ Ֆուքս (գերմ.՝ Ernst Fuchs, փետրվարի 13, 1930(1930-02-13)[1][2][3][…], Վիեննա, Ավստրիա[4] - նոյեմբերի 9, 2015(2015-11-09)[5][2][6][…], Վիեննա, Ավստրիա), գեղանկարիչ, տպագիր, քանդակագործ, ճարտարապետ, բեմադրիչ, կոմպոզիտոր, բանաստեղծ, երգիչ և Վիեննայի ֆանտաստիկ ռեալիզմի դպրոցի հիմնադիրներից մեկը[10]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է ազգությամբ ուղղափառ հրեա Մաքսիմիլիան Ֆուկսի ընտանիքում։ Հայրը, չցանկանալով ռաբբի դառնալ, թողել է ուսումը և ամուսնացել Ավստրիայի Շտիրիա շրջանում բնակվող քրիստոնյա Լեոպոլդինայի հետ։ 1938 թվականի մարտին, երբ տեղի ունեցավ Ավստրիայի բռնակցումը Գերմանիային, Մաքսիմիլիանը փախավ Չինաստանի Շանհայ քաղաք։ Մանկահասակ Էռնստը մնաց մոր հետ Վիեննայում, սակայն լինելով կիսով չափ հրեա, հայտնվեց համկենտրոնացման ճամբարում։ Որդուն փրկելու համար Լեոպոլդինան ձևական ապահարզան ստացավ ամուսնուց։ 1942 թվականին Էռնստը մկրտվեց հռոմեա-կաթոլիկ եկեղեցում[10]։

Ուսում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատանեկության տարիներին Էռնստը արվեստ սովորելու հանդեպ մեծ հետաքրքրություն էր ցուցաբերում։ Նկարչության, բնանկարի, քանդակագործության առաջին դասերը նա ստացավ Ալոիս Շիմանի, պրոֆեսոր Ֆրելիխի և քանդակագործ Էմմի Շտայնբեկի մոտ։ 1945 թվականին Էռնստ Ֆուկսը ընդունվեց Վիեննայի գեղարվեստի ակադեմիա[10]։

«Ֆանտաստիկ ռեալիզմի վիեննական դպրոց»-ի հիմնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

1948 թվականին Ռուդոլֆ Հաուսների, Անտոն Լեմդենի, Վոլֆգանգ Հութերի և Արիկ Բրաուերի հետ միասին Էռնստ Ֆուկսը հիմնադրում է Վիեննայի ֆանտաստիկ ռեալիզմի դպրոցը։ Սակայն միայն 20-րդ դարի 60-ական թվականներից է ֆանտաստիկ ռեալիզմի վիեննական դպրոցը սկսում, որպես արվեստի ընդունված ուղղության դիտարկվել։ Ուղղության հինգ ներկայացուցիչները՝ Էռնստ ֆուկսը, Բրաուերը, Լեմդենը, Հաուսներն ու Հութերը դնում են հիմքերը, որոնց էլ հետո միանում են Կլարվեյնը, Էշերը, Ջոֆրան, ովքեր իրենց նախապես ընտրած նկարչական ուղղություններից նոր ոճեր ու աշխատանքային մեթոդներ են բերում ֆանտաստիկ ռեալիզմի դպրոցին։ Դիթեր Շվետրբերգերը, ով վիեննական նկարչական դպրոցի ականավոր ժամանակաից ներկայացուցիչներից է, մի առիթով նշել է, որ իր հայտնվելով գրեթե միևնույն ժամանակաշրջանում, ուղղության հետևորդներին հաջողվել է ստեղծել մի նոր համաշխարհային նկարչական դրսևորում։ Նա նշում է, որ ֆանտաստիկ ռեալիզմի վիեննական ուղղության ներկայացուցիչները բնանկարի ու գրաֆիկակական պատկերների դասական մոտեցումներում ձգտելով անձնական տեխնիկական կատարելության, կարողացել են հեղաշրջում իրականացնել և իրենց աշխատանքներում ներմուծել ժամանակակից արվեստի տրամադրություններ ու քոնթեմփրորի արթի դրսևորումներ։ Վիեննայի ֆանտաստիկ ռեալիզմի դպրոցի ներկայացուցիչներից Էռնստ Ֆուկսը անհատական դասեր էր տալիս, Հաուսները դարձավ Վիեննայի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր։ Շվեյցարիայում սկսեց աշխատել դպրոցի ներկայացուցիչներից Հանս Ռուդի Գիգերը, ով Հոլիվուդի մութ աշխարհների պատկերների ստեղծողը դարձավ, իսկ «Օտարը» գիտաֆանտաստիկ ֆիլմի համար, որպես նկարիչ, մրցանակ ստացավ «Օսկար» ամերիկյան ազգային կինոակադեմիայի կողմից։ Էռնստ Ֆուկսը դասավանդեց Ռեյչենաու ամրոցում, ուր հայտնվեցին մեր ժամանակների այնպիսի ճանաչված նկարիչներ, ինչպիսիք Հանա Կայը, Օլգա Շպիգելը, Ֆիլիպ Ռուբինով-Յակոբսոնը, Վոլֆգանգ Վիդմոսերը, Մայքլ Ֆուկսը և ուրիշներն են։ 1960-ական թվականների վերջերին ֆանտաստիկ ռեալիզմի նկարչական ուղղությունը միջազգային համբավ ձեռք բերեց և սկսեց որպես առանձին դպրոց դիտարկվել։ Դրա որոշ ներկայացուցիչներ հետագայում թողեցին այդ ուղղության մեջ ստեղծագործելը, մինչդեռ նրանց փոխարինելու եկան նորերը։ Վիեննայում, Լոնդոնում, Լոս Անջելեսում հայտնվեցին այդ ուղղության առանձին ստեղծագործողների ցուցասրահներ։ Իսկ համացանցի ի հայտ գալու հետ մեկտեղ ուղղության ներկայացուցիչները սկսեցին համաշխարհային մեծ համբավ ձեռք բերել[10]։ Ֆանտաստիկ ռեալիզմի ուղղությանը նվիրված թեմատիկ կայքերում՝ Art of Imagination-ում[11], Lila-ում[12], այժմ ներկայանում են տպավորիչ թվով նկարիչներ՝ աշխարհի տարբեր անկյուններից։ Art of Imagination ընկերակցությունը ամենամյա ցուցահանդեսներ է կազմակերպում Միացյալ Նահանգներում և Եվրոպայում։ Փարիզաբնակ Լուորենս Քարուանանը, ով վարում է visionary revue օնլայն հանդեսը[13], ստեղծեց ֆանտաստիկ ռեալիզմի նկարչական ուղղության մանիֆեստը[14]։ Կիտ Վիգդորը, իր Surrealism Now կայքում առանձին անդրադառնալով սյուռեալիստական բոլոր ուղղություներին` ֆանտաստիկ ռեալիզմ ուղղությունը որպես առանձին նկարչական դրսևորում ներկայացրեց[10]։

1949 թվականից սկսած Էռնստ ֆուկսը շուրջ 12 տարի բնակվում էր Փարիզում, որտեղ երկար տարիներ պատահական եկամուտներից, իսկ երբեմն էլ չքավոր օրերից հետո, այնուամենայնիվ, կարողանում է համաշխարհային ճանաչում ձեռք բերել։ Հենց Փարիզում էլ Ֆուկսը ծանոթանում է իսպանացի գեղանկարիչ, քանդակագործ, ռեժիսոր, գրող, և սյուրռեալիզմի հիմնադիրներից Սալվադոր Դալիի, ֆրանսիացի գրող, բանաստեղծ, սյուռեալիզմի հիմնադիրներից Անդրե Բրետոնի, ֆրանսիացի գրող Ժան Կոկտոյի հետ, Ֆրանսիացի էկզիստենցիալիստ փիլիսոփա, վիպագիր և քննադատ՝ Ժան Պոլ Սարտրի հետ[10]։

Վերադառնալով հայրենի Վիեննա՝ Էռնստ Ֆուկսը ոչ միայն զբաղվում է կերպարվեստով, այլ նաև սկսում է աշխատել թատրոնում և կինոյում, զբաղվում ճարտարապետական ծրագրերով ու քանդակագործությամբ, գրում բանաստեղծություններ և փիլիսոփայական էսսեներ[10]։

Ճանապարհորդություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էռնստ Ֆուկսը կատարել է բազմաթիվ ճանապարհորդություններ։ 1952-1956 թվականներին նա այցելել է Անգլիա, Իսպանիա, Իտալիա և ԱՄՆ։ 1957 թվականին Ֆուկսը մեկնում է Իսրայել, որտեղ Սիոնի լեռան վրա գտնվող Բենեդիկտյան միաբանություն զբաղվում է սրբապատկերների ստեղծմամբ։

1962 թվականին վերադառնում է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննա, որտեղ համընդհանուր ճանաչում է ձեռք բերում։ Էռնստ Ֆուկսը բացում է ֆանտաստիկ ռեալիզմին նվիրված նոր պատկերասրահ, որը արագորեն հռչակ է ստանում ոճի սիրահարների շրջանում։ 1966 թվականին Ֆուկսը գրում է «Երկային ճարտարապետություն» գիրքը, որտեղ պատմում է իր կատարած ճանապարհորդւոթյւոնների մասին։ 1970 թվականին քանդակային աշխատանքներ է ստեղծում՝ օգտագործելով բրոնզ, գրանիտ, սինթետիկ խեժ և արծաթ։ 1972 թ. Ֆուկսը Վիեննայում գնում է 19-րդ դարի հայտնի ճարտարապետ Օտտո Վագների կառուցած «Վագների ամրոցը» և վերակազմավորում է այն։

Կինոյում և թատրոնում աշխատանք, ցուցադրություններ, երաժշտական և այլ նախագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1974-1978 թվականներին Ֆուկսը ստեղծում է Լեոնգրին շարքի ջրանկարային աշխատանքները, գրում է փիլիսոփայական էսսեներ և բանաստեղծություններ, ձևավորում է «Փարսիֆել», «Կախարդական ֆլեյտա» ներկայացումները՝ Համբուրգում, «Հոֆմանի հեքիաթները», «Հովսեփի մասին լեգենդը» ներկայացումները՝ Վիեննայում, «Լոենգրին» ներկայացումը՝ Մյունխենում։ Իր Իկար անվանումով աշխատանքը առաջին անգամ ստորագրում է Feuer-Fuchs, թարգմանաբար՝ հրե աղվես կեղծանվամբ։

1980-1988 թվականներին անհատական ցուցահանդեսներով և հետահայաց ցուցադրություններով է ներկայանում Վիեննայում։ Մասնավորապես՝ 1982 թվականին «Ֆանտաստիկ ռեալիզմի վիեննական դպրոց»-ի ոճով ոգեշնչված նախագծում է BMW 635Csi ավտոմեքենայի արտաքին տեսքը։ Տվյալ մոդելի ավտոմեքենան պատկանում է BMW Art Cars շարքին և ստեղծված է ընդամենը 1 օրինակով։ Այն ունի բնութագրական գունավորում, որով էլ դրսևորվում է դրա բացառիկությունը։ 1983 թվականին Կլաուս Շուլցի հետ համատեղ կատարում է «Africa» ալբոմի ձայնագրություն։ Ձայնասկավառակը թողարկվում է 1984 թվականին, սակայն շուտով կողմերի համաձայնությամբ հանվում է վաճառքից[15]։ 1988 թվականին «Վագների ամրոց»-ի 100-ամյակի կապակցությամբ բացվում է Էռնստ ֆուկսի անհատական թանգարանը։

1993 թվականին կազմակերպում է առաջին անհատական ցուցահանդեսը Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգի «Ռուսական թանգարանում»։

1988-2000 թվականներին Մոնտե Կարլո Ֆուկսը աշխատում է «Մարդն ու մեքենան» մոնումենտալ գեղանկարչական պատկերի վրա։ 1996 թվականին Paradiso-ի համար կատարում է մոնումենտալ գեղանկարչություն, ինչպես նաև մասնակցում «Կախարդկան ֆլեյտա» համաշխարհային պրեմիերային, Տարազային և աստվածաշնչյան նկարազարդումներ ստեղծում։

1996-1998 թվականներին հանդես է գալիս «Կրոն եւ առասպել» ցուցահանդեսների շարքով։ 1997 թվականին մասնակցում Բեռլինի Schloßplatz-ում այցելուների ամենամեծ գրքի նախագիծ։ Ստեղծում է առեղծվածային երգեր, կատարում ձայնասկավառակի ձայնագրություններ։ Ավստրիայում ստեղծում է «Սկիզբը» մոնումենտալ բրոնզե քանդակ։ 1998 թվականին մասնակցում է Կարինտիայի «Զոդիակ» հյուրանոցի բացմանը, որի ժամանակ ցուցադրվում է նաև իր աշխատությունները։ 1999 թվական Բեռլինում ներկայացնում է «Առասպել, ֆանտոմ, ռեալիզմ»-ը։ 2000 թվականին Բրեմենի Վեներա 2000 ցուցադրությանը ներկայացնում է «Ֆանտազիայի արվեստը» բրոնզե քանդակը։ 2001 թվականին մասնակցում է Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում կազմակերպված ցուցահանդեսին, իսկ Վիեննայում՝ Palais Harrach-ին։ 2003 թվականին մասնակցում է Ավստրիայի Թուլն քաղաքում անցկացվող Minoritenkloster-ին։ 2005 թվականին ներկայացնում է Ֆանտաստիկ ռեալիզմի թանգարանի «Paradiso» նախագիծը։ 2006 թվականին Վիեննայի հրեական թանգարանում կազմակերպում է «phantastisches» անվանումով ցուցադրություն։ 2006 թվականի հոկտեմբերին այցելել է Ուկրաինայի մայրաքաղաք Կիև և հանդիպել իր ոճով ստեղծագործող նկարիչ Ալեքսանդր Կոստեցկիի հետ։ Ուկրաինայի ազգային պատկերասրահում ունեցել է մամլո ասուլիս։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Architectura caelestis: die Bilder des verschollenen Stils (Salzburg: Residenz, 1966/Pb ed., Dtv, 1973)(գերմ.)
  • Album der Familie Fuchs (Salzburg: Residenz, 1973)(գերմ.)
  • Im Zeichen der Sphinx: Schriften und Bilder, ed. Walter Schurian (Munich, Dtv, 1978)(գերմ.)
  • Aura: Ein Marchen der Sehnsucht (Munich: Dtv, 1981)(գերմ.)
  • Der Prophet des Schonen: Arno Breker (Marco, 1982)(գերմ.)
  • Von Jahwe: Gedichte (Munich, 1982)(գերմ.)
  • Friedrich Haider: Ernst Fuchs — Zeichnungen und Graphik aus der frühen Schaffensperiode — 1942 bis 1959. Wien: Löcker-Verlag, 2003. ISBN 3-85409-387-X(գերմ.)
  • 2005 — Fantastic Art (Taschen)(Schurian, Prof. Dr. Walter) ISBN 978-3-8228-2954-7 (English edition)(գերմ.)
  • 2007 — Metamorphosis (beinArt) ISBN 978-0-9803231-0-8(գերմ.)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էռնստ Ֆուքս» հոդվածին։