Էննի Բեզանթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էննի Բեզանթ
անգլ.՝ Annie Besant
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 1, 1847(1847-10-01)[1][2][3][…]
ԾննդավայրՔլեպհեմ, Լոնդոն, Լամբեթ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]
Մահացել էսեպտեմբերի 20, 1933(1933-09-20)[4][1][2][…] (85 տարեկան)
Մահվան վայրAdyar, Chingleput District, Մադրաս նահանգ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն[5]
Կրոնհինդուիզմ և Թեոսոֆիա
ԿրթությունԲիրքբեք, Լոնդոնի համալսարան
ԵրկերThe Ancient Wisdom?[6] և Thought-Forms: A Record of Clairvoyant Investigation?[7]
Մասնագիտությունակնարկագիր, գրող, հռետոր, լրագրող, խմբագիր, քաղաքական գործիչ, ֆեմինիստ, theosophist, սուֆրաժիստ, կանանց իրավունքների պաշտպան, իրավապահ և ազատության մարտիկ
ԿուսակցությունՀնդկական ազգային կոնգրես[8]
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՖաբիանների ընկերություն[11], National Secular Society?[11] և Theosophical Society Adyar?
ԵրեխաներMabel Besant-Scott?[8] և Ճիտու Քրիշնամուրդի
 Annie Besant Վիքիպահեստում

Էննի Վուդ Բեզանթ (անգլ.՝ Annie Wood Besant, հոկտեմբերի 1, 1847(1847-10-01)[1][2][3][…], Քլեպհեմ, Լոնդոն, Լամբեթ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - սեպտեմբերի 20, 1933(1933-09-20)[4][1][2][…], Adyar, Chingleput District, Մադրաս նահանգ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն), բրիտանացի սոցիալիստ, հեղափոխական, թեոսոֆիստ, կանանց իրավունքների շարժման ակտիվիստ, գրող, ճարտասան, մանկավարժ, կրթական գործի կազմակերպիչ, ֆիլանտրոպիստ (բարերար)։ Որպես մարդու ազատությունների համար պայքարի առաջամարտիկ՝ եղել է Իռլանդիայի, Իտալիայի, Հնդկաստանի ինքնիշխանության բոցավառ ջատագով ու աջակից, երկար տարիներ զբաղեցրել Հնդկական ազգային կոնգրեսի նախագահի պաշտոնը։ Միաժամանակ բեղմնավոր գրող էր և հեղինակել է երեք հարյուրից ավելի գիրք ու պամֆլետ։ Իբրև կրթական գործի կազմակերպիչ՝ զգալի ավանդ է ներդրել Բենարեսի հինդուիստական համալսարանի (Banaras Hindu University) հիմնադրման գործում։ Հենց այդ համալսարանում էլ հետագայում հաջողությամբ պաշտպանեել է իր պատրաստած ատենախոսությունը և ստացել փիլիսոփայության ու գրականության դոկտորի գիտական աստիճան[12]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էննին սերում էր միջին դասի ընտանիքից. հայրը անգլիացի էր, որը Դուբլինի հեղինակավոր Թրինիթի քոլեջն էր ավարտել՝ ստանալով բժշկի մասնագիտություն, մայրը կաթոլիկ իռլանդուհի էր։ Աղջիկը հինգ տարեկան է եղել, երբ հայրը մահացել է։ Ընտանիքը հայտնվել է նյութական դժվարությունների մեջ։ Այդուհանդերձ, Էննին լավ կրթություն է ստացել։ 1867 թվականին՝ 20 տարեկան հասակում նա ամուսնացել է իրենից վեց տարով մեծ մի կրոնավորի՝ Ֆրենկ Բեզանթի հետ, ով գրող, պատմաբան Ուոլթեր Բեզանթի կրտսեր եղբայրն էր։ Ունեցել են երկու զավակ, սակայն կրոնի հետ կապված հարցերի առնչությամբ ունեցած տարաձայնությունների պատճառով 1873 թվականին ամուսնալուծվել են։

Էննին, որ պատանեկան հասակից եղել է աղջիկների, կանանց ինքնուրույնության, ազատության կողմնակից, դարձել է Ազգային աշխարհիկ ընկերության (National Secular Society (NSS) փայլուն հռետոր, միաժամանակ իր ուժերը փորձել գրականության ասպարեզում։ Մտերմացել է աթեիստ Չարլզ Բրեդլոյի հետ. 1877 թվականին նրանք երկուսով պատասխանատվության են կանչվել Չարլզ Նոուլտոնի գրքի խմբագրման ու հրատարակման պատճառով, գիրք, որտեղ արծարծվում էր ծնելիության նկատմամբ հսկողություն սահմանելու թեման։ Այդ առնչությամբ ծագած սկանդալը նպաստել է նրանց համբավի տարծմանը, և Բրեդլոն 1880 թվականին ընտրվել է խորհրդարանի պատգամավոր։

Դրանից հետո Էննին ներգրավվել է արհմիությունների ծավալած պայքարում, ներառյալ լոնդոնյան 1887 թվականի Արյունոտ կիրակիի ցույցերը, Լոնդոնի լուցկու ֆաբրիկայի կին աշխատողների 1888 թվականի գործադուլը։ Նա դարձել է Ֆաբիան ընկերության (Fabian Society) և Մարքսիստական սոցիալ-դեմոկրատական ֆեդերացիայի (Marxist Social Democratic Federation (SDF) առաջատար հռետորը, ընտրվել Լոնդոնի Թաուեր Հեմլեթ արվարձանի դպրոցական խորհրդի կազմում, այն էլ՝ ամենաշատ քվեներն ստանալով, թեև այն ժամանակներում որևէ կնոջ ընտրվելը որևիցե պաշտոնում ծայրահեղ հազվադեպ էր։

1890 թվականին Բեզանթը ծանոթացել է Ելենա Բլավատսկայայի հետ, և այդ ծանոթությունը վճռորոշ, բեկումնային դեր է խաղացել նրա հետագա կյանքում. աթեիզմի, աշխարհիկի նկատմամբ նրա հետաքրքրությունը նվազել է, փոխարենը աճել է հետաքրքրությունը թեոսոֆիայի նկատմամբ։ Բեզանթն անդամագրվել է թեոսոֆիկ ընկերությանը, դարձել դրա առավել աչքի ընկնող դասախոսն ու հռետորը։ Թեոսոֆիային առնչվող աշխատանքների շրջանակում ճամփորդել է Հնդկաստանում։ 1898 թվականին նրա աջակցությամբ հիմնադրվել է Կենտրոնական հինդուիստական դպրոցը (Central Hindu School), 1922-ին՝ Hyderabad (Sind) National Collegiate Board-ը՝ Մումբայում։ 1902 թվականին Բեզանթը հիմնել է մասոնական միջազգային օրդենի (ուխտի) առաջին անդրծովյան օթյակը՝ Le Droit Humain-ը։ Դրան հաջորդած մի քանի տարիների ընթացքում նմանատիպ օթյակներ է հիմնել Բրիտանկան կայսրության բազմաթիվ մասերում՝ առաջնահերթ խնդիր համարելով մասոնականությունը կանանց իրավունքների համար պայքարին ծառայեցնելը։ 1907 թվականին էլ դարձել է Թեոսոֆիկ ընկերության նախագահը[13] (ընկերության միջազգային գրասենյակը գտնվել է Մադրասում

Բեզանթը միաժամանակ ներգրավվել է Հնդկաստանում ծավալված քաղաքական իրադարձություններում, անդամակցել Հնդկական ազգային կոնգրեսին։ 1914 թվականին, երբ բռնկվել է Առաջին համաշխարհային պատերազմը, նա օժանդակել է Home Rule League-ի (Հնդկաստանի ինքնավարության լիգայի) ստեղծմանը, որի նպատակն էր պայքարել Հնդկաստանում ժողովրդավարության հաստատման, Բրիտանական կայսրությունում Հնդկաստանի առանձնահատուկ կարգավիճակի նվաճման համար։ Եռանդուն հեղափոխական մարտիկի հատկանիշներ դրսևորած Էննի Բեզանթը 1917 թվականի վերջերին ընտրվել է Հնդկական ազգային կոնգրեսի նախագահ և այդ պաշտոնը վարել մինչև իր մահը, որը տեղի է ունեցել 1933 թվականին։ 1920-ական թվականների վերջերին նա ճամփորդել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում իր խնամարկյալի ու որդեգրի՝ Ջիդդու Կրիշնամուրտիի հետ, որին ներկայացրել է իբրև մի նոր մեսիայի և Բուդդայի նորօրյա մարմնացման։ 1929 թվականին Կրիշնամուրտին մերժել, ժխտել է այդ կարգի պնդումները։

Էննի Բեզանթը մինչև իր երկրային ուղու ավարտը շարունակել է եռանդուն պայքարը հանուն Հնդկաստանի անկախացման և թեոսոֆիայի տարածման։

Երկերի ընտրանի[խմբագրել | խմբագրել կոդը]

Online Books-ում առկա երկերի ցանկ [1]
Open Library-ում առկա երկերի ցանկ [2]

  • "Sin and Crime" (1885)
  • "God's Views on Marriage" (1890)
  • "A World Without God" (1885)
  • "Life, Death, and Immortality" (1886)
  • "Theosophy" (1925?)
  • "The World and Its God" (1886)
  • "Atheism and Its Bearing on Morals" (1887)
  • "On Eternal Torture" (n.d.)
  • "The Fruits of Christianity" (n.d.)
  • "The Jesus of the Gospels and the Influence of Christianity" (n.d.)
  • "The Gospel of Christianity and the Gospel of Freethought" (1883)
  • "Sins of the Church: Threatenings and Slaughters" (n.d.)
  • "For the Crown and Against the Nation" (1886)
  • "Christian Progress" (1890)
  • "Why I Do Not Believe in God" (1887)
  • "The Myth of the Resurrection" (1886)
  • "The Teachings of Christianity" (1887)

Հնդկական ազգային շարժում

  • The Commonweal (շաբաթաթերթ, որտեղ գլխավորապես արծարծվել են հնդիկներին հուզող ազգային հարցեր)[15]
  • New India (օրաթերթ, որ 15 տարի ազդու պայքար է մղել ի նպաստ ինքնավարության՝ Home Rule-ի և հեղափոխել հնդկական ժուռնալիստիկան)[15]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Besant, Annie: The Building of the Kosmos and Other Lectures: Delivered at the Eighteenth. The Path, 1894.
  • Chandrasekhar, S. (1981): A dirty, filthy book: the writing of Charles Knowlton and Annie Besant on reproductive physiology and birth control and an account of the Bradlaugh-Besant Trial. Berkeley (Estados Unidos): University of California, 1981.
  • Grover, Verinder; y Arora, Ranjana (eds.): Annie Besant: great women of Modern India – 1. Nueva Delhi (India): Deep of Deep Publications, 1993.
  • Kumar, Raj Rameshwari Devi; Pruthi, Romila (2003): Annie Besant: founder of home rule movement. Pointer Publishers, 2003. ISBN 81-7132-321-9.
  • Manvell, Roger (1976): The trial of Annie Besant and Charles Bradlaugh. Londres: Elek, 1976.
  • Nethercot, Arthur H. (1961): The first five lives of Annie Besant. Londres: Hart-Davis, 1961. ISBN 0-226-57317-6.
  • Taylor, Anne (1991): Annie Besant: a biography. Londres: Oxford University Press, 1991. ISBN 0-19-211796-3.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Безант Анни // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. WeChangEd
  6. https://en.dharmapedia.net/wiki/The_Ancient_Wisdom
  7. https://www.kickstarter.com/projects/sacredbones/thought-forms
  8. 8,0 8,1 Oxford Dictionary of National Biography / C. MatthewOxford: OUP, 2004.
  9. Subba Row Medal
  10. De padvinderij in Britsch-indië — 1933.
  11. 11,0 11,1 Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 89.
  12. http://www.bbk.ac.uk/bbk/history/ |título=The History of Birkbeck |obra=Birkbeck, University of London |fechaacceso=26 de noviembre de 2006 |urlarchivo=https://web.archive.org/web/20061207024913/http://www.bbk.ac.uk/bbk/history/ |fechaarchivo=7 de diciembre de 2006 }}
  13. Lutyens, Krishnamurti: The Years of Awakening, Avon/Discus. 1983. p 13
  14. The Political Status of Women (1874) was Besant's first public lecture. Carol Hanbery MacKay, Creative Negativity: Four Victorian Exemplars of the Female Quest (Stanford University, 2001), 116–117.
  15. 15,0 15,1 «ANNIE BESANT (1847–1933) | TS Adyar». www.ts-adyar.org. Վերցված է 2019 թ․ հուլիսի 10-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Էննի Բեզանթ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էննի Բեզանթ» հոդվածին։