Էմմանուել Բերկո
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 6, 1967[1] (55 տարեկան) |
Ծննդավայր | Փարիզ |
Կրթություն | Ֆլորան դասընթացներ և Լյա Ֆեմի |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի, կինոռեժիսոր, սցենարիստ, կինոդերասանուհի և կինոսցենարիստ |
Ակտիվ շրջան | 1991-ից մինչ օրս |
Ամուսին(ներ) | Գիյոմ Շիֆման |
Համատեղ ապրող(ներ) | Գիյոմ Շիֆման |
Երեխա(ներ) | Նեմո Շիֆման |
Պարգևներ և մրցանակներ | |
Էմմանուել Բերկո (ֆր.՝ Emmanuelle Bercot, նոյեմբերի 6, 1967[1], Փարիզ), ֆրանսիացի դերասանուհի, կինոռեժիսոր և սցենարիստ։ 2015 թվականին, «Իմ արքա» ֆիլմում կանացի լավագույն դերակատարման համար արժանացել է Կաննի 68-րդ կինոփառատոնի մրցանակին[2][3]։
Կենսագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Էմմանուել Բերկոն ծնվել է Փարիզում։ Դպրոցն ավարտելուց հետո հաճախել է պարի դպրոց և սովորել թատերական ստուդիայում։ Այնուհետև ընդունվել է Փարիզի «Ֆլորանի դասընթացներ» դրամատիկական դպրոցը։ Այն ավարտելուց հետո աշխատել է դերասան և թատերական ռեժիսոր Ռոբեր Հոսեյնի և ռեժիսոր Ժան-Լյուկ Տարդյեի ղեկավարության ներքո։ Կոնսերվատորիայի ընդունելության քննություններում ձախողվելուց հետո ընդունվել է «La Fémis» պետական կինոդպրոցի ռեժիսորական բաժին[4]։
1995 թվականին, որպես ռեժիսոր նկարահանել է մի քանի կարճամետրաժ ֆիլմեր, որոնք բարձր են գնահատվել քննադատների կողմից, իսկ «Արձակուրդներ» կինոնկարը արժանացել է Կաննի կինոփառատոնի ժյուրիի մրցանակին։
1991 թվականից նա հանդես է եկել նաև որպես դերասան։ 1998 թվականին նկարահանվել է Կլոդ Միլլերի «Ձմեռային արձակուրդներ», իսկ հետո նաև Բերտրան Տավերնյեի «Դա սկսվում է այսօր» (1999 թ.) և Կլոդ Լելուշի «Մեկը բոլորի համար» (1999 թ.) ֆիլմերում։ 2001 թվականին նկարահանվել է իր իսկ կողմից ստեղծված «Կլեման» առաջին լիամետրաժ ֆիլմի գլխավոր դերում, որը պատմում է երեսնամյա կնոջ մասին, ով սիրահարված էր 13 տարեկան տղային։ Կինոնկարը ներկայացվել է նաև Կաննի կինոփառատոնում[5]։
2005 թվականին Էմմանուել Բերկոն թողարկել է լիամետրաժ երաժշտական «Հետին պլան» դրաման` պատանի աղջկա և հայտնի երգչուհու սիրո մասին, որտեղ գլխավոր դերով հանդես են եկել Էմմանուել Սենյեն և Իզիլդ Լե Բեսկոն։ Առաջին անգամ ֆիլմը ցուցադրվել է Վենետիկի կինոփառատոնում և նույն թվականին Սալոնիկի կինոփառատոնում արժանացել է մրցանակի` լավագույն ռեժիսորական աշխատանքի համար։
2009 թվականին Canal+ հեռուստաընկերության համար նա բեմադրել է «Իմ թանկարժեք դասերը» հեռուստատեսային ֆիլմը, որը պատմում էր ուսանողների մասին, ովքեր ստիպված զբաղվում էին մարմնավաճառությամբ` օրվա հացը վաստակելու համար։ 2011 թվականին Էմմանուել Բերկոն նկարահանվել է «Ոստիկանություն» (բնօրինակը` «Polisse») ֆիլմում և աշխատել «Իրավունք դեպի ձախ» ֆիլմ-պարոդիայի հատվածներից մեկում, որը պատմում է տղամարդկանց անհավատարմության տարբեր դրսևորումների մասին։
2013 թվականին, Բեռլինի կինոփառատոնի շրջանակներում ներկայացվել է Էմմանուել Բերկոյի «Սիգարեթների հետևից» ֆիլմը, որի գլխավոր դերերում նկարահանվել էին իր որդին` Նեմո Շիֆմանը և Կատրին Դենյովը[6][7][8]։ 2015 թվականին թողարկվել է նրա «Երիտասարդ արյուն» դրաման, որը պատմում է անչափահաս հանցագործի մասին։ Այդ ֆիլմով, որի գլխավոր կանացի դերում կրկին նկարահանվել էր Կատրին Դենյովը, բացվել է Կաննի 68-րդ կինոփառատոնը[9][10]։ Նույն թվականին Էմմանուել Բերկոն արժանացել է Կաննի կինոփառատոնի մրցանակին` «Իմ արքա» ֆիլմում կանացի լավագույն դերակատարման համար[10]։
Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]
Էմմանուել Բերկոն ամուսնացած է եղել ֆրանսիացի կինոռեժիսոր և օպերատոր Գիյոմ Շիֆմանի հետ։ Նրանք ունեն որդի` Նեմո Շիֆմանը (ծնված` 2000 թ.), ով նույնպես նկարահանվում է կինոյում և 2014 թվականին արժանացել է Սեզար կինոմրցանակի` որպես ամենախոստումնալից դերասան։ Նեմոն մասնակցել է նաև TF1 հեռուստաընկերությունով հեռարձակվող` տաղանդավոր երեխաների «The Voice Kids» («Երեխաների ձայնը») երաժշտական հեռուստաշոուին[11]։
Մասնակի ֆիլմագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերասան
Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|---|---|---|
1991 | Աղջիկները | Ragazzi | Էմմանուել |
1995 | Տեղերի վիճակը | État des lieux | Բեատրիս |
1997 | Աստվածության հետապնդումը | La divine poursuite | - |
1998 | Ձմեռային արձակուրդներ | La classe de neige | միս Գրիմ |
1999 | Դա սկսվում է այսօր | Ça commence aujourd'hui | - |
1999 | Մեկը բոլորի համար | Une pour toutes | Սեմ Մորվանի կինը |
2001 | Կլեման | Clément | Մարիոն |
2004 | Մինչ հանդիպում | À tout de suite | Լաուր |
2005 | Խենթ ավտոճամբար | Camping sauvage | Ֆլորանս |
2007 | Մանկություն | Enfances | Օրսոն Ուելսի մայրը |
2011 | Ոստիկանություն | Polisse | Սյու Էլլեն |
2012 | Մանդար փողոցը | Rue Mandar | Ալինա |
2013 | Միայնակը | En solitaire | բժիշկ |
2015 | Իմ արքա | Mon roi | Տոնի |
Ռեժիսոր
Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Ներդրումը |
---|---|---|---|
1997 | Արձակուրդներ | Les vacances | ռեժիսոր, սցենարիստ |
1999 | Միկրոսխեմա | La puce | ռեժիսոր, սցենարիստ |
2001 | Կլեման | Clément | ռեժիսոր, սցենարիստ |
2005 | Հետին պլան | Backstage | ռեժիսոր, սցենարիստ |
2009 | Սև սյուիտ | Suite noire | ռեժիսոր, սցենարիստ |
2010 | Ուսանողուհի` կանչով | Mes chères études | ռեժիսոր, սցենարիստ |
2010 | Մարդը, ով ուզում էր ապրել իր ձևով | L'homme qui voulait vivre sa vie | սցենարիստ |
2011 | Իրավունք դեպի ձախ | Les infidèles | ռեժիսոր |
2011 | Ոստիկանություն | Polisse | սցենարիստ |
2013 | Սիգարեթների հետևից | Elle s'en va | ռեժիսոր, սցենարիստ |
2015 | Երիտասարդ արյուն | La tête haute | ռեժիսոր, սցենարիստ |
2016 | Բրեստի դուստրը | La fille de Brest | ռեժիսոր, սցենարիստ |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ Henry Barnes (մայիսի 24, 2015)։ «Cannes 2015: Jacques Audiard's Dheepan wins the Palme d'Or»։ The Guardian։ Վերցված է մայիսի 24, 2015
- ↑ Rebecca Ford (մայիսի 24, 2015)։ «Cannes: 'Dheepan' Wins the Palme d'Or»։ The Hollywood Reporter։ Վերցված է մայիսի 24, 2015
- ↑ Annuaire des anciens élèves de la Fémis, sur le site de la Fémis.
- ↑ «Festival de Cannes: Clément»։ festival-cannes.com։ Արխիվացված է օրիգինալից հոկտեմբերի 9, 2012-ին։ Վերցված է հոկտեմբերի 18, 2009
- ↑ «Berlinale Competition 2013: Another Nine Films Confirmed»։ berlinale։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-10-ին։ Վերցված է հունվարի 11, 2013
- ↑ «La Tête haute by Emmanuelle Bercot to open the 68th Festival de Cannes»։ Cannes։ Վերցված է ապրիլի 13, 2015
- ↑ «Female Director Set to Open 2015 Cannes Film Festival»։ Little White Lies։ Արխիվացված է օրիգինալից օգոստոսի 29, 2015-ին։ Վերցված է ապրիլի 13, 2014
- ↑ На Каннах стартует 68-й кинофестиваль(չաշխատող հղում) // LB.ua
- ↑ 10,0 10,1 «Каннский кинофестиваль огласил имена победителей»
- ↑ « The Voice Kids : un enfant de star au casting », 23 août 2014.
|
- Նոյեմբերի 6 ծնունդներ
- 1967 ծնունդներ
- Ապրող անձինք
- Փարիզ քաղաքում ծնվածներ
- Արվեստի և գրականության ֆրանսիական շքանշանի ասպետներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Ֆրանսիացի դերասանուհիներ
- Կինոռեժիսորներ այբբենական կարգով
- Ֆրանսիացի կինոռեժիսորներ
- Ֆրանսիացի սցենարիստներ
- «Սեզար» մրցանակի դափնեկիրներ
- Ֆրանսիացի կինոդերասանուհիներ
- Ֆրանսիացի ռեժիսորներ
- Ֆրանսիացի պրոդյուսերներ