Էլեոնորա (անձնանուն)
Էլեոնորա Eleanor | |
---|---|
Տեսակ | իգական անձնանուն |
Ծագում | |
Ծագման լեզու | անգլերեն |
Գիր | լատինական այբուբեն |
Ենթադրվում է, որ նույնն է ինչ | Aliénor?, Eleonora?, Eleonore?, Elionor?, Noortje?, Eleonóra?, Leonóra?, Eleonor?, Eléonore?, Éléonore? և Noora? |
Անվան օրը | Ապրիլի 14 և Հուլիսի 11 |
Չշփոթացնել | Eleanor? |
Կապված հոդվածներ | «Էլեոնորա» սկսվող էջեր |
Eleanor (given name) Վիքիպահեստում |
Էլեոնորա (Հյուսիսային Ամերիկայում արտասանվում է որպես /ˈɛlənɔːr/, իսկ այլ վայրերում՝ /ˈɛlənər/, կրճատ ձևը՝ Լեոնոր), կանացի անձնանուն։ Վերին միջնադարի ժամանակաշրջանում այս անունն են կրել Արևմտյան Եվրոպայի մի շարք բարձրաստիճան կանայք։ Ծագել է պրովանսալերեն Ալիենոր անունից։
ԱՄՆ-ում այս անունը մեծ տարածում է գտել 1910-1920-ական թվականներին՝ դառնալով 25-րդ տարածված անվանունը 1920 թվականին։ 1970-ական թվականներին այն զիջեց դիրքերը՝ զբաղեցնելով 600-րդ հորիզոնականը, և կրկին բարելավեց 2010-ական թվականներին՝ բարձրանալով մինչև 150-րդ հորիզոնականը։
Անվան փաղաքշական տարբերակներն են՝ Էլլա, Էլլի, Լեոնոր, Լեոնորա, Լեոնորե, Նելլ, Նելլա, Նելլի, Նորա և այլն։
Ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]Անունը ծագել է օքսիտաներեն Ալիենոր անունից, որը օյլերի լեզվում դարձել է Էլեանոր կամ Էլեոնորե, որտեղից էլ փոխակերպվել է անգլերեն[1]։
Անվան ծագումը որոշ չափով հակասական է․ անունը կրող առաջին կանանցից եղել է Էլեանոր Աքվիտանացին (1120-ական-1204)։ Նա Աենոր դե Շատելրոյի դուստրն էր։ Ենթադրվում է, որ մոր մահից հետո մկրտվելիս ստացել է Աենոր անունը, և մանկության տարիներին կոչվել ալիա Աենոր, այսինքն՝ «ուրիշ Աենոր», և պահպանել է այդ անունը նաև հասուն տարիքում։ Աենոր անվանումը ինքնին կարող է լինել գերմանական անհայտ անվան լատինական տարբերակը[2]։
Էլեանոր Աքվիտանացին 12-րդ դարի Եվրոպայի ամենաազդեցիկ կանանցից էր։ Հենց նա է պատճառներից մեկը, որ անունն ավելի ուշ շատ հայտնի դարձավ։ Այնուամենայնիվ, անվան ծագումը նրա հետ կապելը և ալիա Աենորի բացատրությունը հստակ հիմքեր չունեն․ 12-րդ դարից առաջ էլ, նույնիսկ 11-րդ կամ 10-րդ դարերում եղել են այդ անվան կրողներ[3], այդ թվում․
- Ալիենոր, Տուարի վիկոնտ Աիմեր II-ի կինը (ամուսնացած՝ 935) և Հերբերտ I-ի (ծնված՝ 960) մայրը,
- Ալիենոր, Աենոր Շատելրոյի տատիկը, նրա անունը նույնպես արձանագրված է Աինորա,
- Էլեոնորա Նորմանդացի (11-րդ դար), Վիլհելմ I Նվաճողի հորաքույրը[4],
- Էլեոնորա Շամպայնացի (1102-1147), 1125 թվականին դարձավ Վերմանդուայի կոմս Ռաուլ I-ի առաջին կինը, որին փոխարինել է Էլեոնոր Աքվիտանացու քույր Պետրոնիլա Աքվիտանացին։ Վերջինս ղեկավարել է Շամպայնի 2 տարի (1142-1144) տևողությամբ պատերազմը։
Նշանավոր մարդիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Միջնադար
- Էլեոնորա Նորմանդացի (1011/1013-1071), Ռիչարդ II Նորմանդացու դուստրը
- Էլեոնորա Աքվիտանացի (1122-1204), Լուի VII-ի և Հենրի II-ի կինը, Ռիչարդ I-ի և Ջոն Արքայի մայրը
- Էլեոնորա Անգլիացի (1161-1214), Հենրի II-րդի և Էլեոնոր Աքվիտանացու դուստրը, Ալֆոնսո VIII-ի կինը
- Էլեոնորա Բրետոնացի (1184-1241), Ջեֆրի II-ի դուստրը
- Էլեոնորա Կաստիլիացի (1202-1244), Ջեյմս I-ի կինը
- Էլեոնորա Պլանտագենետ (1215-1275), Ջոն Արքայի դուստրը, Սիմոն դը Մոնֆորի կինը
- Էլեանոր Պրովանսացի (1222-1291), Հենրի III-ի կինը, Էդուարդ I-ի մայրը
- Էլեանոր Կաստիլիացի (1241-1290), Էդուարդ I-ի կինը, Էդուարդ II-ի մայրը
- Էլեանոր Անգլիացի (Բարի կոմսուհի) (1269-1298), Էդուարդ I-ի դուստրը, Ալֆոնսո III-ի նշանածը և Հենրի III-ի կինը
- Էլեոնորա Անժուացի (1289-1341), Չարլզ II Նեապոլցու և Մերի Հունգարացու դուստրը, Հենրի III-ի կինը
- Էլեոնորա Կաստիլիացի (1307-1359), Ալֆոնսո IV Արագոնի կինը
- Էլեոնորա Վուդստոքցի (1318-1355), Էդուարդ II-ի դուստրը, Ռեյնոլդ II-ի կինը
- Էլեոնորա Արբորեացի (1347-1404), Սարդինիայի դատավորը
- Էլեոնորա Սիցիլիացի (1349-1375), Պետրոս IV Արագոնի կինը
- Լեոնոր Տելեզ (1350-1386), Ֆերդինանդ I Պորտուգալացու կինը
- Էլեոնորա Կաստիլիացի (1363-1416), Չարլզ III Նավարացու կինը
- Էլեոնորա Արագոնացի (1402-1445), Էդուարդ I Պորտուգալացու կինը, Պորտուգալիայի թագուհին
- Էլեոնորա Ավիացի (1458-1525), Ջոն II Պորտուգալացու կինը
- Էլեոնորա Ավստրիացի (1498-1558), Պորտուգալիայի (1516-1521) և Ֆրանսիայի (1530-1547) թագուհին
- Էլեոնորա Տոլեդացի (1522-1562), իսպանուհի ազնվական կին, Ֆլորենսիայի դքսուհին և ժամանակավոր կառավարիչը (1539)
- Ժամանակակից շրջան
- Էլեոնորա Աննե Պորդեն (1795-1825), անգլիացի բանաստեղծ
- Էլինոր Աիկի (1893-1969), էստոնացի նկարիչ
- Էլեոնորա Բոդել (ծնված՝ 1948), շվեդ երգչուհի
- Էլեոնորա Գվին (1650-1687), վերականգնողական դերասանահուհի և Չարլզ II Ստյուարտի սիրուհին
- Ուլրիկա Էլեոնորա, Շվեդիայի թագուհին (1719-1720)
- Էլեոնորա, 17-րդ դարի շվեդ երեք թագուհիների ընկերը
- Էլեոնորա Պֆալց, շվեդ արքայադուստր
- Էլեոնորա Մարիա Էստերբրուկ Ամես (1831-1908), ամերիկացի գրող, հրատարակիչ
- Էլեոնորա Էվելինգ (1855-1898), բրիտանացի գրող և Կարլ Մարքսի դուստրը
- Էլինոր Գլին (1864-1943), բրիտանացի վիպասան
- Էլեոնորա Պորտեր (1868-1920), ամերիկացի վիպասան
- Էլեոնորա Ռաթբոն (1872-1946), բրիտանացի քաղաքագետ
- Էլեոնորա Պրուիտ Ստյուարտ (1876-1933), ամերիկացի հուշագրող
- Էլեոնորա Սինքլաիր Ռոդ (1881-1950), բրիտանական այգիների դիզայներ
- Էլինոր Ֆարջոն (1881-1965), բրիտանացի գրող
- Էլեոնոր Ռուզվելտ (1884-1962), ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտի կինը
- Էլեոնորա Լանսինգ Դուլես (1895-1996), ամերիկացի տնտեսագետ և դիվանագետ
- Էլինոր Վայլ (1885-1928), ամերիկացի գրող
- Էլեոնոր Բոարդման (1898-1991), ամերիկացի դերասանուհի
- Էլինոր Ֆաիր (1903-1957), ամերիկացի դերասանուհի
- Էլեոնոր Օդլի (1905-1991), ամերիկացի դերասանուհի
- Էլեոնոր Հիբերտ (1906-1993), բրիտանացի վիպասան
- Էլինոր Սմիթ (1911-2010), ամերիկացի օդաչու
- Էլինոր Պաուել (1912-1982), ամերիկյան սթեփ պարուհի և դերասանուհի
- Էլինոր Պարկեր (1922-2013), ամերիկացի դերասանուհի
- Էլեանոր Հելին (1932-2009), ամերիկացի աստղագետ
- Էլինոր Օսթրոմ (1933-2012), ամերիկացի քաղաքագետ և Նոբելյան մրցանակակիր
- Էլեոնարա Դաքվորթ (ծնված՝ 1935), կանադացի հոգեբան և մանկավարժ
- Էլինոր Դոնահյու (ծնված՝ 1937), ամերիկացի դերասանուհի
- Էլեոնորա Հոլմես Նորթոն (ծնված՝ 1937), ամերիկացի քաղաքագետ
- Էլեոնորա Բրոն (ծնված՝ 1938), բրիտանացի դերասանուհի և գրող
- Էլեոնորա Մոնտգոմեր (1946-2013), ամերիկացի մարզիկ
- Էլեոնարա ՄաքԷվոյ (ծնված՝ 1967), իռլանդացի երաժիշտ, երգչուհի, երգահան
- Էլեոնորա Ֆրիեդբերգեր (ծնված՝ 1976), ամերիկացի երաժիշտ
- Էլեոնորա Ձիեկիեվիչ (ծնված՝ 1978), լեհ վոլեյբոլիստ
- Էլեոնորա Ջեյմս (ծնված՝ 1986), անգլիացի դերասանուհի
- Էլեոնորա վան Դեիք (ծնված՝ 1987), գերմանացի հեծանվորդ
- Էլինոր Ջոզեֆ (ծնված՝ 1991), իսրայելցի զինվորական
- Էլեոնորա Թոմլինսոն (born 1992), անգլիացի դերասանուհի
- Էլեոնորա ֆոն Հաբսբուրգ (ծնված՝ 1994), ավստրիացի մոդել
- Էլեոնոր Լե (ծնված՝ 1999), սինագապուրյան դերասանուհի, երգչուհի և մոդել
- Էլեոնոր Վորթինգթոն Կոքս (ծնված՝ 2001), անգլիացի դերասանուհի
- Էլեոնոր Էլդրիդջ (1784/85-1845), աֆրոամերիկացի, բնիկ ամերիկացի գործարար
Գրական հերոսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էլանոր Գարդներ, Սեմուայզ Գեմջիի դուստրը Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի «Մատանիների տիրակալը» վեպում
- Էլեոնոր Բուտերբին, «Բիլլիի և Մանդիի սարսափելի արկածները» հեռուստասերիալից
- Էլեոնոր Դուգլաս, 2013 թվականին Ռեյնբոու Ռաուելի գրած «Էլեանորան և Պարկը» վեպից
- Էլեոնոր «Էլլիե» Էրոուվեի, 1985 թվականին Կարլ Սագանի գրած «Կոնտակտ» նովելից
- Էլեոնոր Հյում, «Tales of Berseria» համակարգչային խաղի գլխավոր հերոսը
- Էլեոնոր Լամբ, «Irrational Games»-ի «BioShock 2» համակարգչային խաղի գլխավոր հերոսներից մեկը
- Էլեոնոր Նաշ, «Degrassi: The Next Generation» սերիալի հերոսուհին
- Էլեոնոր Սեյվիջ, Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի «Դրախտի այս կողմը» վեպից
- Էլեոնոր Շելստրոփ, ամերիկյան «Լավ տեղը» ֆանտաստիկ սիթքոմի գլխավոր դերակատարը
- Էլեոնոր Տրիստեյնից, «Zero no Tsukaima» անիմեի գլխավոր կերպարը
- Էլեոնորա, Յուհան Ավգուստ Ստրինդբերգի «Զատիկ» (1901) դրամայի սկզբունքային կնոջ դերակատարը
- էլեոնորա Բեյքեր, «Madlax» անիմեի կերպարը
- Էլինոր Դեշվուդ, Ջեյն Օսթինի «Զգացմունք և զգայականություն» նովելի (1811) հերոսուհին
- Էլեոնոր Թիլնեյ, Ջեյն Օսթինի «Հյուսիսային աբբայություն» նովելի (1803) հերոսուհին
- Էլինոր Թիրել, «Սառույցի և կրակի երգ» սերիալի Մարգերի Թիրելի աղախինը
- Էլլե Վուդս, «Օրենքով շիկահերը» կատակերգության գլխավոր դերակատարը
- Էլիե Բիշոփ, «NCIS» հեռուստասերիալից
- Էլիե Վուդքոմբ, «Chuck» հեռուստասերիալից
- Էլեոնոր Մատիլդա Հենստրիդջ, «The Royals» հեռուստասերիալից
Երաժշտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Eleonore», «The Turtles»-ի երգը (1968)
- «Eleanor Rigby», Բիթլզի երգը (1966)
- «Lady Eleanor», Լինդիսֆարնի երգը (1971)
- «Eleanor Put Your Boots On», Ֆրանց Ֆերդինանդի երգը (2006)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Charlotte Mary Yonge (1863). History of Christian names, Volume 1. Parker, Son, and Bourn.
- ↑ behindthename.com
- ↑ The suggestion of alia Aenor was considered "ridiculous" already by Gilles Ménage in his Histoire De Sable (1683, p. 70).
- ↑ Proceedings of the Battle Conference 1986 (1989), p. 8 fn 29.