Ռեյնբոու Ռաուել
Ռեյնբոու Ռաուել անգլ.՝ Rainbow Rowell | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 24, 1973[1][2][3] (50 տարեկան) |
Ծննդավայր | Նեբրասկա, ԱՄՆ[4] կամ Nebraska City, Նեբրասկա, ԱՄՆ |
Մասնագիտություն | գրող, վիպասան, լրագրող, մանկագիր և արձակագիր |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Լինկոլնի անվան Նեբրասկայի համալսարան և Omaha North High School? |
Ժանրեր | սիրավեպ և դեռահասական գրականություն |
Կայք | rainbowrowell.com |
Ռեյնբոու Ռաուել (անգլ.՝ Rainbow Rowell, փետրվարի 24, 1973[1][2][3], Նեբրասկա, ԱՄՆ[4] և Nebraska City, Նեբրասկա, ԱՄՆ), ամերիկացի կին գրող։ Առավել հայտնի է դեռահասների համար նախատեսված վեպերով՝ «Էլեանորան և Պարկը» և «Երկրպագուհին»։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռեյնբոու Ռաուելը ծնվել է 1973 թվականի փետրվարի 24-ին Նեբրասկա քաղաքում[5][6]։
1995-2012 թվականներին Ռաուելը «Omaha World-Herald» թերթում վարել է սյունակ և եղել գովազդային տեքստեր գրելու գործակալ[7]։
Թերթից հեռանալուց հետո սկսել է աշխատել գովազդային գործակալությունում, իսկ ազատ ժամանակ գրել իր առաջին հրատարակված վեպը՝ «Հավատարմություն» (անգլ.՝ «Attachments») վերնագրով[8]։ Երեխայի ծնունդով պայմանավորված՝ Ռաուելը երկու տարով դադարեցրել է աշխատանքը ձեռագրի վրա[8]։ Վեպը հրատարակվել է 2011 թվականին։ Այն պատմում է համակարգային ադմինիստրատորի մասին, որը սիրահարվում է մի կնոջ, որի թղթակցությանը հետևում էր։ «Kirkus Reviews» ամսագիրը գիրքը ներառել է տարվա երևելի դեբյուտների ցանկում[9]։
2013 թվականին Ռաուելը հրատարակել է դեռահասների համար նախատեսված երկու վեպ՝ «էլեանորան և Պարկը» (անգլ.՝ «Eleanor & Park») և «Երկրպագուհին» (անգլ.՝ «Fangirl»)։ Երկու գիրքն էլ հայտնվել են «The New York Times»-ի սահմանած՝ տարվա լավագույն դեռահասական վեպերի ցանկում[10]։ Ըստ «Ամազոն»-ի՝ «էլեանորան և Պարկը» վեպը ճանաչվել է նաև 2013 թվականի 10 լավագույն գրքերից մեկը[11], իսկ «Goodreads»-ի համաձայն՝ վեպը ճանաչվել է որպես տարվա լավագույն դեռահասական վեպ[12]։
2013 թվականին, երբ Մինեսոտայի ավագ դպրոցի մի խումբ ծնողներ կասկածի տակ առան «Էլեանորան և Պարկը» գիրքը, Ռաուելի աշխատանքն արժանացավ բացասական գնահատականի։ Այդ ամենի պատճառով նաև չեղյալ համարվեց Ռաուելի հրավերը գրական մի միջոցառման։ Արդյունքում ծնողների խումբը որոշեց, որ գիրքը կարող է մնալ գրադարանի պահարաններում[13]։ Հարցազրույցներից մեկի ժամանակ Ռաուելը նշել է, որ նրանց կոչած «անվայել» նյութին շատ երեխաներ են բախվում դժվար պահերին[14]։
2014 թվականի հուլիսի 8-ին Ռաուելը հրատարակել է իր չորրորդ վեպը՝ «Զանգ անցյալին»(անգլ.՝ «Landline»)։ Վեպում նկարագրվում է ամուսնական կյանքում խնդիրներ ունեցող զույգի պատմությունը[15]։ Նույն տարում նա պայմանագիր է կնքել «First Second Books» հրատարակչության հետ՝ գրաֆիկական երկու վեպի հրատարակման նպատակով[16]։
Ռաուելի հինգերորդ գիրքը՝ «Այդպես շարունակել» (անգլ.՝ «Carry On»), հրատարակվել է 2015 թվականի հոկտեմբերի 6-ին[17]։ Այն հիմնված է «Երկրպագուհին» ստեղծագործության սյուժեում առանցքային համարվող մտացածին գրքաշարի վրա։ Այն Ջեմմա Լեսլիի շարքի 8-րդ գիրքն է Սայմոն Սնոու անունով հրաշագործ տղայի մասին, որը սովորում էր Ուոթֆորդի հրաշագործների դպրոցում։ Դպրոցական կրթության 8-րդ տարում Սայմոնը փորձում է համակերպվել այն մտքի հետ, որ ինքն Ընտրյալ է և պետք է ոչնչացնի կախարդական աշխարհը վերացնող Տոսկլիվիուս Կովարնուն՝ կախարդական չարին։ Նա իր լավագույն ընկերուհու՝ Պենելոպայի և սիրելի աղջկա՝ Ագաթայի հետ ուղևորվում է արկածներ որոնելու։ Թեև այս հատվածը «Երկրպագուհին» գրքի ֆանտաստիկ շարքի մի մասն է, վեպն ինքնին առանձին գիրք է։ Այն շատ դեպքերում հիմնված է Ջոան Ռոուլինգի «Հարրի Փոթեր» վիպաշարի վրա[18]։
Ռաուելն ապրում է Օմահայում ամուսնու և երկու երեխաների հետ[19]։
Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրքեր դեռահասների համար[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2013 - «Էլեանորան և Պարկը» (անգլ.՝ «Eleanor & Park»)
- 2013 - «Երկրպագուհին» (անգլ.՝ «Fangirl»)
- 2015 - «Այդպես շարունակել» (անգլ.՝ «Carry On»)
- 2019 - «Թեթևամիտ որդին» (անգլ.՝ «Wayward Son»)
Գրքեր մեծահասակների համար[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատմվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2014 - «Կեսգիշեր» (անգլ.՝ «Midnights») («12 պատմություն իրական սիրո մասին» (անգլ.՝ «My True Love Gave to Me: Twelve Holiday Stories») ժողովածուի կազմում)
- 2016 - «Հարազատ հոգիներ» (անգլ.՝ «Kindred Spirits»)
Կոմիքսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2017 - «Փախստականները» (անգլ.՝ «Runaways»)
էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]
«DreamWorks» ընկերությունը և Կառլա Հեքենը նախատեսում են «Էլեանորան և Պարկը» վեպի հիման վրա նկարահանել ֆիլմ։ Ռաուելին խնդրել են գրել սցենարը[20]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 http://web.archive.org/web/20160404144658/http://jeugdliteratuur.org/auteurs/rainbow-rowell
- ↑ 2,0 2,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 3,0 3,1 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ 4,0 4,1 4,2 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ «Rainbow Rowell loves local color»։ USATODAY.COM։ Վերցված է մարտի 28, 2016
- ↑ Rowell Rainbow (24 февраля 2013)։ «Every year on my birthday, I think, "Hey! It’s Abe Vigoda’s birthday!" And then I’m happy he’s still alive.»։ Twitter (verified account)։ Վերցված է October 23, 2015
- ↑ Solem-Pfeifer Chance։ «Q&A: Rainbow Rowell transitions from newspaper columns to novels»։ Daily Nebraskan։ Վերցված է նոյեմբերի 1, 2014
- ↑ 8,0 8,1 Ford Ashley C. (August 7, 2014)։ «How Rainbow Rowell Turned A Bomb Into A Best-Selling Novel»։ BuzzFeed Books։ BuzzFeed։ Վերցված է March 16, 2015
- ↑ «Outstanding Debuts of 2011»։ Kirkus Reviews։ 2011։ Վերցված է դեկտեմբերի 4, 2013
- ↑ Schulten, Katherine (December 4, 2013)։ «What Are the Best Things You’ve Read, Watched, Heard or Played This Year?»։ The New York Times։ Վերցված է դեկտեմբերի 4, 2013
- ↑ Deutsch, Lindsay (November 7, 2013)։ «Amazon releases its 10 best books of 2013»։ USA Today։ Վերցված է դեկտեմբերի 4, 2013
- ↑ Willett, Megan (December 3, 2013)։ «The Best New Books Of The Year, According To Goodreads»։ Business Insider։ Վերցված է դեկտեմբերի 4, 2013
- ↑ Prather, Shannon (November 22, 2013)։ «Challenged book to stay on Anoka High library shelves»։ The Star Tribune։ Վերցված է դեկտեմբերի 4, 2013
- ↑ Ortberg, Mallory (September 14, 2013)։ «A Chat With Rainbow Rowell About Love and Censorship»։ The Toast։ Վերցված է դեկտեմբերի 4, 2013
- ↑ Maslin, Janet (հուլիսի 9, 2014)։ «Marriage Gone Sour? Go Home to Ma Bell - In Rainbow Rowell’s ‘Landline,’ Magic May Fix Things»։ New York Times։ Վերցված է հոկտեմբերի 18, 2015
- ↑ Brissey Breia (January 30, 2014)։ «Rainbow Rowell signs two-book deal with First Second -- EXCLUSIVE»։ Արխիվացված է օրիգինալից July 18, 2014-ին։ Վերցված է 12 August ։2014
- ↑ «Carry On»։ Rainbow Rowell։ Վերցված է 2015-10-10
- ↑ «Rainbow Rowell Says Carry On Isn’t Fanfiction, It’s Canon»։ Tor.com։ Վերցված է 2015-10-10
- ↑ Rowell Rainbow։ «She lives in Nebraska with her husband and two sons.»։ About - Rainbow Rowell
- ↑ Elavksy Cindy (ապրիլի 27, 2014)։ «Celebrity Extra»։ King Features։ Վերցված է հուլիսի 10, 2014