Էլեն Կարրեր Դանկոս
Էլեն Կարրեր Դանկոս (ծննդյամբ՝ Զուրաբիշվիլի), (հուլիսի 6, 1929, Փարիզի 16-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա), մշտական (ցմահ) ֆրանսիական ակադեմիայի քարտուղար (ընտրվել է 1999 թվականին), պատմաբան, քաղաքագետ, Ռուսաստանի պատմության մասնագետ։ Որդին՝ Էմանուել Կարրերը ֆրանսիացի հայտնի գրող է։
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է ռուս–վրացական ներգաղթյալների ընտանիքում, որոնք ցրվել էին ողջ Եվրոպայով։ Էլեն Զուրաբիշվիլիի նախնիներց էին Օռլովների կոմսական տոհմից (Վլադիմիր Օռլովը), Պանինը, Պալենը, Վենևիտինովը։ Այդպիսի ծագումը կանխորոշել է նրա հետաքրքրությունը պատմության և քաղաքագիտության հանդեպ, ինչն էլ նա սովորեց Սորբոնում։ Արդյունքում, արդեն որպես մանկավարժ աշխատել է Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտում։
Կարրեր Դանկոսը հայտնի է դարձել այն բանից հետո, երբ 1978 թվականին իր «Պառակտված կայսրություն» գրքում նա կանխատեսել էր ԽՍՀՄ–ի փլուզումը։ Խորհրդային կարգերի գլխավոր սպառնալիք էր համարել ոչ թե Արևմուտքի գործողությունները, այլ Միջին և Կենտրոնական Ասիայում բարձր ծնելիությունը։ Այդ կանխատեսումն ամբողջությամբ չի կատարվել, քանի որ ԽՍՀՄ փլուզումը սկսվել է մերձբալթյան երկրներում, այն դեպքում երբ մուսուլմանական պետությունների բնակչությունը ակտիվություն չի ցուցաբերել մինչև իրենց անկախության հռչակումը։ Սակայն ԽՍՀՄ–ում վերակառուցման ընթացքում ազգային հողի վրա առաջին զանգվածային անկարգությունները տեղի են ունեցել է 1986 թվականի դեկտեմբերին՝ Ալմա Աթայում։
Դրանից մեկ տարի առաջ պատմաբան, մարդաբան և լրագրող Էմանուել Տոդը հրապարակել է «Վերջնական փլուզում» էսսեն, որում նույնատիպ կանխատեսում է կատարել՝ մատնանշելով մանկական մահացության աճի խնդիրը ծնելիության աճի անվերահսկելիության հետ կապված։
Էլենը հաճախակի հրավիրվել է աշխարհի շատ ինստիտուտների կողմից։ 1992 թվականին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկում զբաղեցրել է խորհրդատուի պաշտոն, մասնակցել է նախկին սոցիալիստական հանրապետությունների ժողովրդավարացման սկզբունքների մշակման հանձնաժողովի աշխատանքներին։ 1994 թվականին ընտրվել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր։ Հանդիպել է Պուտինի հետ։
1990 թվականի սեպտեմբերի 13–ի ընտրվել է Ֆրանսիական ակադեմիայի անդամ։ Զբաղեցրել է թիվ 14 պաշտոնը, որը մինչ այդ պատկանել է Ժան Միստլեին։
1999 թվականի հոկտեմբերի 21–ին ցմահ ընտրվել է Ֆրանսիական ակադեմիայի քարտուղար՝ այդ պաշտոնում փոխարինելով Մորիս Դրյուոնին, որը թոշակի էր անցել։ Ազատ տիրապետել է ռուսերենին։
2003 թվականի մայիսի 25–ից ՌԳԱ–ի արտասահմանյան անդամ է պատմափիլիսոփայական գիտությունների բաժանմունքում, 2008 թվականից՝ Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի արտասահմանյան պատվավոր անդամ[4]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պատվավոր լեգիոնի շքանշանի Մեծ խաչ (30 դեկտեմբերի 2011թվական)
- Պատվո շքանշան (13 հոկտեմբերի 2009 թվական) Ռուսաստանի Դաշնության և Ֆրանսիայի Հանրապետության միջև բարեկամության և համագործակցության զարգացման և ամրապնդման համար
- Բարեկամության շքանշան (14 նոյեմբերի 1998 թվական)– Ռուսաստանի և Ֆրանսիայի ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման մեջ նեծ ներդրում ունենալու համար[5]։
- Պատվավոր Լեգեոնի շքանշանի մեծագույն սպա (21 մարտի 2008 թվական)
- Պատվավոր Լեգեոնի շքանշանի կոմանդոր (31 դեկտեմբերի 2004 թվական)
- Պատվավոր Լեգեոնի շքանշանի սպա (16 դեկտեմբերի 1999 թվական)
- «Ծառայության համար» Ազգային շքանշանի սպա
- Գրականության և արվեստի շքանշանի կոմանդոր
- Լեոպոլդ I շքանշանի կոմանդոր (Բելգիա)
- Հարավային Խաչի ազգային շքանշանի կոմանդոր (Բրազիլիա)
- Մ․ Վ․ Լոմոնոսովի անվան մեծ ոսկե մեդալ ՌԳԱ (2008 թվական)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://www.sudoc.fr/174563663
- ↑ http://www.europarl.europa.eu/meps/en/2011
- ↑ https://www.ulaval.ca/notre-universite/prix-et-distinctions/doctorats-honoris-causa-de-luniversite-laval/liste-complete-des-recipiendaires-de-1864-a-aujourdhui.html#c154964
- ↑ Состав РАХ Արխիվացված է Հունվար 28, 2012 Wayback Machine-ի միջոցով:
- ↑ «Указ Президента Российской Федерации от 14.11.1998 г. № 1388»։ Президент России (ռուսերեն)։ Վերցված է 2018-10-10
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|