Jump to content

Վլադիմիր Օռլով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիմիր Օռլով
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 16, 1921(1921-08-16)
ԾննդավայրԿոտովո, Mosalsk Uyezd, Կալուժսկայա գուբերնիա, Խորհրդային Ռուսաստան
Մահացել էապրիլի 4, 1999(1999-04-04) (77 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանԿունցևսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունTextile Institute of Ivanovo State Polytechnic University?
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
Լենինի շքանշան և Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
ԱնդամությունԽՄԿԿ Կենտրոնական կոմիտե

Օռլով Վլադիմիր Պավլովիչ (օգոստոսի 16, 1921(1921-08-16), Կոտովո, Mosalsk Uyezd, Կալուժսկայա գուբերնիա, Խորհրդային Ռուսաստան - ապրիլի 4, 1999(1999-04-04), Մոսկվա, Ռուսաստան), սովետական կուսակցական և պետական գործիչ։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1976)։ ԽՄԿԿ անդամ 1948 թվականից։ 1942 թվականին ավարտել է Իվանովոյի տեքստիլ ինստիտուտը։ 1945 թվականից կատարել է կոմերիտական, կուսակցական և սովետական աշխատանք։ 1946 թվականից՝ Համլկեմ Չապաևսկի քաղկոմի քարտուղար, 1952 թվականից՝ ՍՄԿԿ Չապաևսկի քաղկոմի երկրորդ քարտուղար, 1954 թվականից՝ Չապաևսկի քաղգործկոմի նախագահ։ 1958 թվականից եղել է ՍՄԿԿ Նովոկույբիշևսկի քաղկոմի առաջին քարտուղար, 1960–1962 և 1964–1965 թվականներին՝ ՍՄԿԿ Կույբիշևի մարզկոմի քարտուղար, 1967–1979 թվականներին՝ առաջին քարտուղար։ 1962–1964 թվականներին՝ Կույբիշևի արդյունաբերական մարզգործկոմի նախագահ, 1965–1967 թվականներին՝ Կույբիշևի մարզգործկոմի նախագահ։ 1979 թվականից՝ ՌՍՖՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի առաջին տեղակալ։ 1985 թվականի մարտից Օռլովը ՌՍՖՍՀ Գերագույն սովետի նախագահության նախագահն է, ԽՍՀՄ գերագույն սովետի Նախագահության նախագահի տեղակալը։ ՍՄԿԿ ԿԿ–ի անդամ է 1971 թվականից։ ՍՍՀՄ 7–րդ-11-րդ գումարումների գերագույն սովետի դեպուտատ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 561