Էդ Բրեդլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդ Բրեդլի
անգլ.՝ Ed Bradley
 
Կրթություն՝ Cheyney University of Pennsylvania? և Mount Saint Charles Academy?
Մասնագիտություն՝ ռազմական թղթակից, լրագրող, գրող և White House correspondent
Ծննդյան օր հունիսի 22, 1941(1941-06-22)[1][2]
Ծննդավայր Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ
Վախճանի օր նոյեմբերի 9, 2006(2006-11-09)[3][1][2] (65 տարեկան)
Վախճանի վայր Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն  ԱՄՆ
Ի ծնե անուն անգլ.՝ Edward Rudolph Bradley, Jr.
Ամուսին Priscilla Coolidge?
 
Պարգևներ

Էդվարդ Ռուդոլֆ «Էդ» Բրեդլի (անգլ.՝ Edward Rudolph Bradley, հունիսի 22, 1941(1941-06-22)[1][2], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ - նոյեմբերի 9, 2006(2006-11-09)[3][1][2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի լրագրող և հեռուստահաղորդավար, ամենից շատ հայտնի որպես CBS News-ի «60 րոպե» ծրագրի հաղորդավար[4][5]։ Նա հայտնի է նաև որպես ռազմական թղթակից, որը լուսաբանել է Սայգոնի անկումը Վիետնամական պատերազմի ավարտին, ինչպես նաև որպես առաջին սևամորթ լրագրողը, ով հարցազրույց է վարել երկրի նախագահի հետ Սպիտակ տանը։ Հետագայում նա հեղինակել է իր սեփական ծրագիրը CBS-ում «Կիրակի գիշերը Էդ Բրադլիի հետ»։ Իր աշխատանքի համար նա ստացել է մի շարք մրցանակներ, այդ թվում ՝ «Փիբըդի մրցանակ», 19 անգամ Էմմի մրցանակ, ինչպես նաև մրցանակ սևամորթ լրագրողների ազգային ասոցիացիայի կողմից։

Վաղ պատանեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրեդլին ծնվել է Ֆիլադելֆիայում, Փենսիլվանիա։ Նրա լրիվ անունն է Էդվարդ Ռուդոլֆ Բրեդլի կրտսեր։ Ծնողներն ամուսնալուծվել են, երբ նա երկու տարեկան էր, որից հետո նրան մեծացրել է մայրը՝ Գլեդիսը, ով ծայրը ծայրին հասցնելու համար աշխատել է երկու աշխատանքով։ Բրեդլին, որին մանուկ հասակում անվանում էին «Բուտչ Բրեդլի», ամռանը կարող էր տեսնել իր հորը, ով Դետրոյթում ռեստորան և վաճառքի մեքենաներ ուներ։ Երբ նա ինը տարեկան էր, մայրը նրան գրանցել է Սուրբ նախախնամության դպրոցում՝ կաթոլիկ գիշերօթիկ դպրոց սևամորթների համար, որը ղեկավարվում էր Սուրբ Հաղորդության քույրերի կողմից Քորնուելս բարձունքներում, Փենսիլվանիայում։ Նա նաև սովորել է Ռոդ Այլենդի Վունսոկետ քաղաքում գտնվող Մաունթ Սենթ Չարլզի ակադեմիայում[6][7]։

1959 թվականին նա ավարտել է Արևմտյան Ֆիլադելֆիայի Սուրբ Թոմաս Մորի կաթոլիկ տղաների ավագ դպրոցը, այնուհետև ընդունվել Փենսիլվանիա նահանգի Չեյնիի պետական քոլեջ (այժմ ՝ Փենսիլվանիայի Չեյնիի համալսարան), որն ավարտել է 1964 թվականին՝ կրթական աստիճանով[8]։ Նրա առաջին աշխատանքը եղել է Ֆիլադելֆիայի Ուինֆիլդ թաղամասում գտնվող Ուիլյամ Բ. Մանի տարրական դպրոցում որպես վեցերորդ դասարանի ուսուցիչ։ Դասավանդման ընթացքում նա նաև աշխատել է Ֆիլադելֆիայի Ֆեյրմաունտի ռադիոկայանում, սկզբում անվճար, իսկ ավելի ուշ՝ նվազագույն աշխատավարձով։ Նա երաժշտություն էր դնում, նորություններ կարդում, մեկնաբանում բասկետբոլային խաղեր, ինչպես նաև սպորտային այլ հաղորդումներ։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր առաջին լրատվական ռեպորտաժը Բրեդլին անցկացրել է ՈւԴԱՍ-FM ռադիոյով 1960-ականներին Ֆիլադելֆիայում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ։ 1967 թվականին նա մշտական աշխատանք է ստացել CBS-ին պատկանող Նյու Յորքի WCBS ռադիոկայանում։ 1971 թվականին տեղափոխվել է Փարիզ։ Նա սկզբում ապրել է իր խնայողություններով, բայց, ի վերջո, երբ փողը սպառվել է, նա սկսել է աշխատել որպես լրագրող CBS News-ում ՝ լուսաբանելով Փարիզի խաղաղության համաձայնագրի կնքումը։ 1972 թվականին նա կամավոր տեղափոխվել է Սայգոն՝ Վիետնամական պատերազմի ընթացքում ռազմական գործողությունների մասին հաղորդումներ վարելու, ինչպես նաև այցելելու Պնոմպեն՝ Կամբոջայի պատերազմի մասին նորություններ հաղորդելու համար։ Հենց այնտեղ նա վիրավորվել է ականանետի արկից՝ բեկորային վնասվածքներ ստանալով մեջքի և ձեռքի շրջանում։ 1974 թվականին տեղափոխվել է Վաշինգտոն։ 1976 թվականին լուսաբանել է Ջիմմի Քարտերի նախագահական քարոզարշավը։ Այնուհետև նա դարձել է Սպիտակ տան CBS News-ի թղթակից (Սպիտակ տան առաջին սևամորթ հեռուստալրագրողը) և դա արել է մինչև 1978 թվականը, երբ նրան հրավիրել են տեղափոխվել CBS Reports, որտեղ նա գլխավոր թղթակից էր մինչև 1981 թվականը։ Նա նաև CBS–ի Կիրակի օրվա գիշերային նորությունների հաղորդավարն էր 1976-1981 թվականներին։ Նույն թվականին Ուոլթեր Քրոնկայթը հեռացել է CBS Երեկոյան լուրերի հաղորդավարի պաշտոնից և փոխարինվել «60 րոպե»-ի թղթակից Դեն Ռազերով՝ ազատելով Բրեդլիի ծրագրի թափուր պաշտոնը։

Բրեդլին 26 տարվա ընթացքում «60 րոպե»-ում գրել է ավելի քան 500 պատմություն, որոնք ընդգրկում են գրեթե բոլոր հնարավոր նորությունների տեսակները ՝ սկսած պատերազմի, քաղաքականության, աղքատության և կոռուպցիայի մասին «ծանր» սյուժեներից մինչև թեթև կենսագրություններ կամ սպորտի, երաժշտության և խոհարարության մասին պատմություններ։ Ի թիվս այլ բաների, նա հարցազրույց է վերցրել Հովարդ Սթերնից, Լոուրենս Օլիվիեից, Թիմոթի Մաքվեյից, Նիլ Արմսթրոնգից, Մայքլ Ջեքսոնից, Միք Ջագերից, Բիլ Բրեդլիից, 92-ամյա Ջորջ Բերնսից և Մայքլ Ջորդանից, ինչպես նաև 20 տարվա ընթացքում առաջին հեռուստահարցազրույցն է անցկացրել Բոբ Դիլանի հետ։ Նրա ծրագրի արտասովոր պահերի թվում են կույր Ռեյ Չարլզի հետ բլեքջեք խաղալը, ռուսական սաունայում սովետական գեներալի հետ հարցազրույցը և Մուհամեդ Ալիի կատակները։ Բրեդլիի «60 րոպե» սիրելի հատվածը այն պահն էր, երբ նա, լինելով 40 տարեկան, հարցազրույց էր վերցնում 64-ամյա երգչուհի Լինա Հորնից ։ Բրեդիլը նկատել է. «Եթե ես մոտենայի Դրախտի դարպասին և Սուրբ Պետրոսը հարցներ՝ ինչ ես արել դրախտ ընկնելու համար, կպատասխանեի՝ դուք տեսել եք իմ հարցազրույցը Լինա Հորնի հետ»[9]։

Ջիմմի Քարտերն ու Էդ Բրեդլին 1978

Հեռուստաշոուում Բրեդլին հայտնի էր իր ոճի զգացումով։ Նա առաջին տղամարդ թղթակիցն էր, ով եթերում պարբերաբար օղ էր կրում ականջին։ Նրա ձախ ականջը ծակվել է 1986 թվականին, և նա, ոգեշնչվել էր Լայզա Մինելլիից նրա հետ հարցազրույցից հետո։ Բացի «60 րոպե»- ից, Բրեդլին նաև վարել է «Փողոցային պատմություններ» ամսագրի նորությունների ծրագիրը CBS-ով 1992-1993 թվականներին ։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրեդլին երբեք երեխաներ չի ունեցել, ամուսնացած է եղել Հայիթիի նկարիչ Պատրիսիա Բլանշեի հետ, ում հետ ծանոթացել է Նյու Յորքի Աֆրիկյան արվեստի թանգարանում, որտեղ նա աշխատել է որպես զարգացման տնօրեն։ Նրանց տարիքային տարբերությունը 24 տարի էր։ Նրանք հանդիպել են ամուսնությունից 10 տարի առաջ Կոլորադոյի Վուդի Քրիք քաղաքում մասնավոր արարողության ժամանակ, որտեղ Բրեդլին տուն ուներ։ Բրեդլին ուներ ևս երկու տուն՝ մեկը Իսթ Համփթոնում, իսկ մյուսը՝ Նյու Յորքում։

1970-ականների սկզբին Բրեդլին կարճ ռոմանտիկ հարաբերություններ ուներ Ջեսիկա Սևիչի հետ, ով այդ ժամանակ CBS News-ի վարչական օգնական էր, այնուհետև դարձավ NBC News-ի հաղորդավար։ Հարաբերությունների ավարտից հետո Բրեդլին և Սևիչը շարունակեցին պահպանել ոչ ռոմանտիկ սոցիալական և մասնագիտական հարաբերություններ մինչև նրա մահը՝ 1983 թվականը[10][11]։

Բրեդլին հայտնի էր ցանկացած երաժշտության հանդեպ իր սիրով։ Սակայն նա առանձնահատուկ ոգևորություն էր ցուցաբերում ջազի նկատմամբ։ Նա ավելի քան մեկ տասնամյակ ազգային Հանրային ռադիոյում վարում էր «Ջազը Լինքոլն կենտրոնում» շոուն մինչև իր մահը։

Բրեդլին Նևիլ եղբայրների մեծ երկրպագուն է, ելույթ ունեցավ այս խմբի հետ բեմում և հայտնի էր որպես «Նևիլի հինգերորդ եղբայր»[12] ։ Բրեդլին նաև ընկերացել է Ջիմի Բաֆեթի հետ և հաճախ նրա հետ բեմում հանդես է եկել «Թեդի» անունով ։ Բրեդլին չուներ զգալի երաժշտական ունակություններ և չուներ ընդարձակ ռեպերտուար, բայց սովորաբար ժպիտ էր առաջացնում ՝ կատարելով «60 րոպեի մարդ»–ը երգը ։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրեդլին մահացել է 2006 թվականի նոյեմբերի 9-ին 65 տարեկանում Մաունտ Սինայի հիվանդանոցում լիմֆոլեյկոզի բարդություններից[13]։

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի ապրիլին Բրեդլին արժանացել է ջազային ավանդական թաղման թափորի Նոր Օռլեանի ջազ փառատոնում, որին նա ակտիվորեն աջակցել է։ Վեցօրյա փառատոնի առաջին օրը տեղի ունեցած երթին մասնակցում էին երկու փողային նվագախմբեր։

Բրեդլին 20 տարի շարունակ եղել է «Նյու Յորք Նիքսի» խաղերի սեզոնային աբոնեմենտի սեփականատերը։ 2006 թվականի նոյեմբերի 13-ին նրանք մեկ րոպե լռությամբ հարգեցին նրա հիշատակը։ Բրեդլիի մահից հետո «60 րոպե» հաղորդման ժամանակ նրա վաղեմի ընկեր Ուինթոն Մարսալիսը շոուն ավարտեց շեփորի մենակատարությամբ՝ նվագելով այն ստեղծագործությունները, որոնք Բրեդլին ամենից շատ էր սիրում։ 1994 թվականին Բրեդլին ստեղծեց էդ Բրեդլիի կրթաթոշակ, որն այդ ժամանակից ի վեր ամեն տարի շնորհվում է ռադիոյի և հեռուստատեսության թվային նորությունների ասոցիացիայի (RTDNF) հիմնադրամի կողմից նշանավոր լրագրողներին` ի հիշատակ Բրեդլիի և լրագրության մեջ նրա ներդրման։

2012 թվականի մարտին Նյու Յորքի համալսարանի Արթուր լ. Քարթերի ժուռնալիստիկայի ինստիտուտի դասախոսները էդ Բրեդլիին ընդգրկեցին վերջին 100 տարվա ընթացքում ամերիկացի 100 նշանավոր լրագրողների ցանկում[14]

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էմմի, 19 անգամ
  • Փիբոդի մրցանակ
  • Ռոբերտ Քենեդիի պարգև
  • 1979: Ջորջ Պոլկի պարգև[15]
  • 2000: Պոլ Ուեյթի մրցանակ[16]
  • 2005: Սևամորթ լրագրողների ասոցիացիայի մրցանակ[17]
  • 2007: ընդգրկված է Ֆիլադելֆիայի հեռարձակողների Փառքի սրահում (հետմահու)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 GeneaStar
  3. 3,0 3,1 3,2 http://www.cbsnews.com/stories/2006/11/09/national/main2165871.shtml
  4. Smith, Jessie (2010), «Bradley, Ed (1941–2006), Broadcast journalist», Encyclopedia of African American Popular Culture, ABC-CLIO, էջ 187, ISBN 978-0313357978
  5. LaTourette, Steve (2006), «Honoring the Contributions and Life of Edward R. Bradley», Congressional Record, U.S. Government Publishing Office, 152 (17): 22552–22554, Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 25-ին, Վերցված է 2022 թ․ փետրվարի 23-ին «Источник». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 25. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)
  6. Gold, Matea (2006 թ․ նոյեմբերի 10), «Ed Bradley, 65; '60 Minutes' veteran known for cool, calm style won 20 Emmy Awards», Los Angeles Times, Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 25-ին, Վերցված է 2022 թ․ փետրվարի 24-ին «Источник». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 25. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)
  7. Schorn, Daniel (2006 թ․ նոյեմբերի 12), «'Butch' Bradley, The Early Years», CBS News, Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 23-ին, Վերցված է 2022 թ․ փետրվարի 23-ին «Источник». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 23. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)
  8. Carol Beggy; Mark Shanahan (2008 թ․ հունվարի 2). «A Star in The Classroom». Boston Globe. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 26-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  9. Daniel Schorn (12.11.2006). «Bradley's '60 Minutes' Legacy: A Look Back At The Reporter's Body Of Work». CBSNews.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 24-ին.
  10. Blair, Gwenda (1988). Almost Golden: Jessica Savitch and the Selling of Television News. New York City: Simon & Schuster. էջ 107. ISBN 978-0671632854.
  11. Bykofsky, Stu (1988 թ․ ապրիլի 19). «The Savitch Story: Confirmation & Denial: '60 Minutes' Correspondent Ed Bradley Confirms Affair With NBC Anchorwoman». Philadelphia Daily News. Philadelphia, Pennsylvania. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 6-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  12. Wallace, Mike; Rooney, Andy; Kroft, Steve; Hewitt, Don; Schieffer, Bob (2006 թ․ նոյեմբերի 9). «Ed Bradley Remembered; Interview With Virginia Senator-Elect Jim Webb». Larry King Live (transcript). Interviewed by Larry King. CNN. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 26-ին.
  13. Jacques Steinberg (2006 թ․ նոյեմբերի 9). «Ed Bradley, Veteran CBS Newsman, Dies». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 26-ին.
  14. «The 100 Outstanding Journalists in the United States in the Last 100 Years». NYU Journalism (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 11-ին.
  15. «Legendary '60 Minutes' Correspondent Ed Bradley Has Died». ABC News. 2006 թ․ նոյեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2006 թ․ նոյեմբերի 9-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  16. «Paul White Award». Radio Television Digital News Association. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 27-ին.
  17. Jacques Steinberg (2006 թ․ նոյեմբերի 9). «Ed Bradley, Veteran CBS Newsman, Dies». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 26-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդ Բրեդլի» հոդվածին։