Լինա Մերի Քելհուն Հորն
Լինա Մերի Քելհուն Հորն(անգլ.՝ Lena Mary Calhoun Horne, հունիսի 30, 1917[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] - մայիսի 9, 2010[1][5], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), ամերիկացի երգչուհի, պարուհի, դերասանուհի:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լինա Հորնը ծնվել է 1917 թվականի հունիսի 30-ին Բրուկլինի մերձակայքում: Նա սերվել է Ջոն Սի Քելհունի ընտանիքից, որտեղ և՛ հայրը, և՛ մայրը եվրոպացի ամերիկացիների,ամերիկացի հնդկացիների և աֆրոամերիկացիների խառնուրդ էին: Նրա հայրը՝ Էդվին Ֆլեդչեր Թեդի Հորն կրտսերը (1893-1970թվականներ), լքել է ընտանիքը, երբ Լինան երեք տարեկան է եղել: Մայրը՝ Լուիզա Էդնա Սքոթրոնը (1894-1976 թվականներ), գյուտարար Սամուել Սքոթրոնի թոռնուհին էր, սև թատրոնի դերասանուհի, որի հետ էլ Լինան շատ է շրջագայել: Լուիզա Էդնայի մայրը՝( Լինայի տատը) Ամելի Լուիզա Էշթոնը, ստրուկ էր Սենեգալից: Լինա Հորնին հիմնականում դաստիարակել են հոր ծնողները՝ Կոռա Քելհունը և Էդվին Հորնը:
Երբ Հորնը հինգ տարեկան էր, նրան ուղարկել են ապրելու Ջորջիա նահանգում: Մի քանի տարի նա շրջագայել է մոր հետ: 1927 թվականից մինչև 1929 թվականը նա ապրել է հորեղբոր՝ Ֆրենկ Ս. Հորնի հետ, որը արդյունաբերական ինստիտուտի դեկանն է եղել (հետագայում նա դարձել է Ֆրանկլին Դ. Ռուզվելտի խորհրդատուն):
Ֆորտ Վալլիից Լինան մոր հետ տեղափոխվել է Ատլանտա քաղաք: Նրանք վերադարձել են Նյու Յորք, երբ աղջիկը 12 տարեկան էր: Նա սովորել է Բրուկլինի աղջիկների միջնակարգ դպրոցում, բայց վկայական չի ստացել: 18 տարեկանում տեղափոխվել է հոր մոտ՝ Փիթսբուրգ քաղաք՝ մնալով Լիթլ Հարլեմում գրեթե 5 տարի և սովորելով Pittsburghers-ում Բիլլի Սթրեյհորնի և Բիլլի Էքսթայնի հետ:
Հորնը 16 տարեկանում իր երաժշտական դեբյուտն է կատարել նյույորքյան «Cotton Club» ակումբում, որտեղ նա ՝ որպես երգչուհի, որոշ ժամանակ ելույթներ է ունեցել երեկոյան շոուներում: Հոլիվուդ տեղափոխվելուց հետո նա շատ կինոնկարներում էպիզոդիկ դերերում է հանդես եկել, որոնցից առավել հայտնի են դարձել «Երկնային տնակը»(1943 թվական) և «Անձրևային եղանակը»(1943 թվական): 1940-ական թվականների վերջերին՝ «Կարմիր սպառնալիք» շրջանի սկզբում, իր ձախ քաղաքական հայացքների պատճառով Լինա Հորնը հայտնվել է «Հոլիվուդի սև ցուցակում» և հետագա տարիներին դժվարությամբ է աշխատանք գտել:
1950-ական թվականներին Լինա Հորնը կրկին ելույթներ է ունեցել գիշերային ակումբներում, սկսել է պարբերաբար հանդես գալ հեռուստատեսությամբ, ինչպես նաև ձայնագրել է մի քանի երաժշտական ալբոմներ: 1963 թվականի օգոստոսին նա մասնակցել է Երթ դեպի Վաշինգտոն բողոքի ցույցին: 1980 թվականի մարտին Հորնը հայտարարել է բեմից հեռանալու մասին, թեև դրանից հետո նա հաջողությամբ հանդես է եկել «Լինա Հորն-Լեդին և իր երաժշտությունը» երաժշտական ռևյուում, որը Բրոդվեյում բեմադրվել է ավելի քան 300 անգամ և երգչուհուն բերել Գրեմմիի երկու մրցանակ:
Հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լինա Հորնը ամուր կապված է եղել քաղաքացիական իրավունքների շարժման հետ: 1941 թվականին նա երգել է Cafe Society-ում և աշխատել Պոլ Ռոբսոնի հետ: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, երբ Լինան զվարճացրել է զորքին, հրաժարվել է ելույթ ունենալուց տարբեր մաշկի գույն ունեցող լսարանի կամ այն խմբի առջև, որտեղ գերմանացի ռազմագերիները նստում էին աֆրոամերիկացի զինծառայողներից առաջ: ԱՄՆ-ի բանակը հրաժարվել է նրա ելույթներից, որոնք տեղի էին ունենում խառը լսարանի առջև, բայց Լինան հետաքրքիր քայլ է կատարել՝ ելույթ ունենալով սևամորթ զինվորականների և սպիտակամորթ գերմանացի ռազմագերիների առջև: Տեսնելով, որ սևամորթ զինվորները ստիպված են նստել հետևի նստարաններին, նա բեմից անցել է նրանց կողմը և ելույթ ունեցել գերմանացիների թիկունքում: Նա Մեդգար էվերսոնի հետ Միսիսիպի նահանգի Ջեքսոն քաղաքում եղել է NAACP-ի հանրահավաքին, երբ Էվերսը սպանվեց: Հորնը Սպիտակ տանը հանդիպել է նախագահ Ջոն Քենեդու հետ նրա սպանությունից երկու օր առաջ: Նա ելույթ է ունեցել Վաշինգտոնում և հանդես եկել NAACP-ի, SNCCО-ի և սևամորթ կանանց Ազգային խորհրդի անունից: Նա նաև Էլեոնոր Ռուզվելտի հետ աշխատել է Լինչի օրենքների դեմ: Բացի այդ, Լինան Դելտա Սմիթ Թետի կանանց ակումբի անդամ է եղել:
Թոմ Լեռերը իր «National Brotherhood Week»(Եղբայրության ազգային շաբաթ) երգում հիշատակել է Լինա Հորնին:
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- This Is Lena Horne (1952 թվական)
- Stormy Weather (1956 թվական)
- Lena Horne At The Waldorf Astoria (1957 թվական)
- Porgy And Bess (1959 թվական)
- Lena Horne At The Sands (1961 թվական)
- Lena Goes Latin (1963 թվական)
- Lena And Gabor (1970 թվական, Գաբոր Սաբոյի հետ)
- Lena & Michel (1975 թվական, Միշել Լեգրանի հետ)
- Twenty Golden Pieces Of Lena Horne (1979 թվական)
- Lena Horne And Frank Sinatra (1984 թվական)
- A Song For You (1992 թվական)
- An Evening With Lena Horne: Live At The Supper Club (1995 թվական)
- Being Myself (1998 թվական)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 FemBio: Банк інформації про видатних жінок, Frauendatenbank
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #124137148 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 https://www.geneastar.org/genealogie/?refcelebrite=hornel
- ↑ https://bowiestate.edu/academics/colleges/college-of-arts-and-sciences/departments/communications/the-spectrum/2015/black-history-month-tribute-to-lena-horne.php
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վ.Բ.Ֆեյերթագ. Հանրագիտարանային տեղեկատու «Ջազ, XX դար»
- Звёзды джаза. Хорн Лена(ռուս.)
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Լինա Մերի Քելհուն Հորն կատեգորիայում։ |
|
- Հունիսի 30 ծնունդներ
- 1917 ծնունդներ
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- Մայիսի 9 մահեր
- 2010 մահեր
- Նյու Յորք քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- «Գրեմմի» մրցանակի դափնեկիրներ
- Հոլիվուդյան փառքի ծառուղի
- Ամերիկացիներ եվրոպական սերմամբ
- Ամերիկացի պարուհիներ
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Դերասանուհիներ այբբենական կարգով
- 20-րդ դարի դերասանուհիներ
- Ամերիկացի երգչուհիներ