Զոնդ (ռուս.՝ Зонд), խորհրդային ավտոմատ միջմոլորակային կայանների (ԱՄԿ) անվանում։ Զոնդերն արձակվել են 1964 թվականից և նախատեսված էին տիեզերական տարածության ուսումնասիրման և հեռավոր տիեզերական թռիչքների տեխնիկայի մշակման համար։ Արձակվել են «Զոնդ-1» (2 ապրիլի, 1964), «Զոնդ-2» (3 նոյեմբերի, 1964), «Զոնդ-3» (18 հուլիսի, 1965), «Զոնդ-4» (2 մարտի, 1968), «Զոնդ-5» (15 սեպտեմբերի, 1968), «Զոնդ-6» (10 նոյեմբերի, 1968), «Զոնդ-7» (8 օգոստոսի, 1969), «Զոնդ-8» (20 հոկտեմբերի, 1970) կայանները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 702)։