Եֆրեմկասի
Գյուղ | |||
---|---|---|---|
Եֆրեմկասի | |||
ռուս.՝ Ефремкасы չուվաշերեն՝ Ехремкасси | |||
Երկիր | Ռուսաստան | ||
Երկրամաս | Չուվաշիա | ||
Շրջան | Ալիկովսկի շրջան | ||
Պաշտոնական լեզու | ռուսերեն | ||
Բնակչություն | 279 մարդ (2012) | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Փոստային դասիչ | 429259 | ||
Ավտոմոբիլային կոդ | 21, 121 | ||
ՍՎՏԲՀԴ | 97205820001 | ||
| |||
Եֆրեմկասի (ռուս.՝ Ефремкасы, չուվաշերեն՝ Ехремкасси), գյուղ Ռուսաստանի Չուվաշիա հանրապետության Ալիկովսկի շրջանի կազմում։ Եֆրեմկասինսկի գյուղական բնակավայրի վարչական կենտրոնը։ Բնակավայրի փողոցներն են՝ Սովետսկայա, Պերվոմայսկայա, Մոլոդյոժնայա, Սադովայա։
Ընդհանուր տեղեկություններ գյուղի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Եֆրեմկասին գտնվում է Ալիկովսկի շրջանի վարչական կենտրոնից 6 կմ դեպի հարավ-արևելք։ Մոտակայքում անցնում է Ալիկովո-Կալինինո ավտոճանապարհային մայրուղին։
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Կլիման չափավոր ցամաքային է երկարատև ցուրտ ձմեռներով և տաք ամառներով։ Հունվարին միջին ջերմաստիճանը կազմում է -12,9 °C, իսկ հուլիսին՝ 18,3 °C: Բացարձակ նվազագույնը կազմել է -44 °C, բացարձակ առավելագույնը՝ 37 °C: Տեղումների տարեկան քանակը կազմում է 552 մմ։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2006 թվականին բնակչությունը կազմում էր 295 մարդ, 2010 թվականի հոկտեմբերի 14-ի դրությամբ՝ 227 մարդ, որոնցից 105-ը տղամարդ և 122-ը կին։ 2012 թվականի դրությամբ բնակչությունը կազմել է 279 մարդ[1]։
Կրթական և մշակութային հաստատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղում գործում է մշակույթի պալատ, ժամանակակից գրադարան, որտեղ ընթերցողները կարող են օգտնվել համակարգիչներից և կրթական, տեղեկատվական մեծ բազայից։
Դպրոց[խմբագրել | խմբագրել կոդը]
Դպրոցը հիմնադրվել է 1971 թվականին։ Ֆինանսավորվել է «Պրավդա» կոլտնտեսության կողմից։ Շինարարությունը սկսվել է 1967 թվականին։
1995 թվականին դպրոցի շենքում սկսեց գործել «Շևլե» մանկապարտեզը։ Ինչպես նաև այստեղ է գտնվել արվեստի դպրոցը։
2003 թվականին դպրոցը սկսեց ջեռուցվել գազով։
2008 թվականին դպրոցը փակվել է, երեխաների ուսումն անց է կացվում Ալիկովսկի միջնակարգ դպրոցում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Численность населения городских округов, муниципальных районов, городских и сельских поселений, населенных пунктов Чувашской Республики». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 25-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռուսաստանի ժամային գոտիները, worldtimezone.com կայքում (անգլ.)
- Ալիկովսկի շրջանի պաշտոնական կայք
- Եֆրեմկասինսկի գյուղական բնակավայրի պաշտոնական կայք
|