Եֆրեմկասի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գյուղ
Եֆրեմկասի
ռուս.՝ Ефремкасы
չուվաշերեն՝ Ехремкасси
Կոորդինատներ: 55°42′54″ հս․ լ. 46°49′39″ ավ. ե. / 55.71500° հս․. լ. 46.82750° ավ. ե. / 55.71500; 46.82750
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ԵրկրամասՉուվաշիա
ՇրջանԱլիկովսկի շրջան
Պաշտոնական լեզուռուսերեն
Բնակչություն279 մարդ (2012)
Ժամային գոտիUTC+4
Փոստային ինդեքսներ429259
Ավտոմոբիլային կոդ21, 121
ՍՎՏԲՀԴ97205820001
##Եֆրեմկասի (Ռուսաստան)
Red pog.png
##Եֆրեմկասի (Չուվաշիա)
Red pog.png

Եֆրեմկասի (ռուս.՝ Ефремкасы, չուվաշերեն՝ Ехремкасси), գյուղ Ռուսաստանի Չուվաշիա հանրապետության Ալիկովսկի շրջանի կազմում։ Եֆրեմկասինսկի գյուղական բնակավայրի վարչական կենտրոնը։ Բնակավայրի փողոցներն են՝ Սովետսկայա, Պերվոմայսկայա, Մոլոդյոժնայա, Սադովայա։

Ընդհանուր տեղեկություններ գյուղի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եֆրեմկասին գտնվում է Ալիկովսկի շրջանի վարչական կենտրոնից 6 կմ դեպի հարավ-արևելք։ Մոտակայքում անցնում է Ալիկովո-Կալինինո ավտոճանապարհային մայրուղին։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիման չափավոր ցամաքային է երկարատև ցուրտ ձմեռներով և տաք ամառներով։ Հունվարին միջին ջերմաստիճանը կազմում է -12,9 °C, իսկ հուլիսին՝ 18,3 °C: Բացարձակ նվազագույնը կազմել է -44 °C, բացարձակ առավելագույնը՝ 37 °C: Տեղումների տարեկան քանակը կազմում է 552 մմ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականին բնակչությունը կազմում էր 295 մարդ, 2010 թվականի հոկտեմբերի 14-ի դրությամբ՝ 227 մարդ, որոնցից 105-ը տղամարդ և 122-ը կին։ 2012 թվականի դրությամբ բնակչությունը կազմել է 279 մարդ[1]:

Կրթական և մշակութային հաստատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում գործում է մշակույթի պալատ, ժամանակակից գրադարան, որտեղ ընթերցողները կարող են օգտնվել համակարգիչներից և կրթական, տեղեկատվական մեծ բազայից։

Դպրոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցը հիմնադրվել է 1971 թվականին։ Ֆինանսավորվել է «Պրավդա» կոլտնտեսության կողմից։ Շինարարությունը սկսվել է 1967 թվականին։

1995 թվականին դպրոցի շենքում սկսեց գործել «Շևլե» մանկապարտեզը։ Ինչպես նաև այստեղ է գտնվել արվեստի դպրոցը։

2003 թվականին դպրոցը սկսեց ջեռուցվել գազով:

2008 թվականին դպրոցը փակվել է, երեխաների ուսումն անց է կացվում Ալիկովսկի միջնակարգ դպրոցում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]