Ելենա Տելիգա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ելենա Տելիգա
ուկր.՝ Олена Іванівна Теліга
Coin of Ukraine Teliha r.jpg
Ծննդյան անունուկր.՝ Олена Іванівна Теліга
Ծնվել էհուլիսի 21, 1906(1906-07-21)
ԾննդավայրՄոսկվայի մարզ
Վախճանվել էփետրվարի 21, 1942(1942-02-21) (35 տարեկանում)
Վախճանի վայրԿիև, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող, բանաստեղծ և գրական քննադատ
Լեզուուկրաիներեն
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
Flag of Poland.svg Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն
Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետություն
Ժանրերբանաստեղծություն
ԿուսակցությունՈւկրաինական ազգայնականների կազմակերպություն
ԱմուսինMykhailo Teliha
Olena Teliha Վիքիպահեստում

Ելենա Իվանովնա Տելիգա (ուկր.՝ Теліга Олена Іванівна, ծննդյան անունը՝ ռուս.՝ Елена Ивановна Шовгенева, հուլիսի 21, 1906(1906-07-21), Մոսկվայի մարզ - փետրվարի 21, 1942(1942-02-21), Կիև, ԽՍՀՄ), ուկրաինացի բանաստեղծուհի և գրաքննադատ, Ուկրաինական ազգայնականների կազմակերպության անդամ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է ուկրաինա-բելոռուսական մտավորական ընտանիքում 1906 թվականի հուլիսի 21-ին, մերձմոսկովյան Իլինսկոյե ավանում, որտեղ ծնողներն անցկացնում էին ամառային արձակուրդները: Մինչ օրս չի ճշտվել, թե մերձմոսկովյան «Իլինսկոյե» անվանումով մի քանի բնակավայրերից որտեղ է տեղի ունեցել այդ իրադարձությունը, քանի որ կորել է Ելենա Տելիգայի ծննդյան վկայականը: Մայրը եղել է ուղղափառ հոգևորականի դուստր, ուսուցչուհի, հայրը` ինժեներ հիդրոտեխնիկ, աշխատել է Մոսկվա, Վոլգա, Կլյազմա, Սևերսկի Դոնեց գետերի ոռոգման համակարգերում, եղել է Տաշքենդի մոտակայքում գտնվող Սովյալ տափաստանի ոռոգման համակարգի հեղինակներից մեկը: Ավագ եղբայրը` Սերգեյը, նույնպես բանաստեղծ էր (գրում էր ռուսերենով` Ս. Նալյանչ կեղծանունով), բայց քրոջ համեմատ այդքան էլ ճանաչված չէր:

1911 թվականին Մոսկվայում բնակվող Շովգենովների ընտանիքը տեղափոխվում է Սանկտ Պետերբուրգ, իսկ այնտեղից էլ՝ 1917 թվականի մայիսին Խարկովի Իզյում քաղաք, որտեղ բնակվում էին Ելենայի հայրական կողմի հարազատները: 1918 թվականի գարնանից Ելենայի հայրն աշխատում էր Ճանապարհային հաղորդակցության նախարարությունում, սեպտեմբերից՝ նաև Կիևի պոլիտեխնիկական ինստիտուտի պրոֆեսոր էր և ընտանիքը բնակվում էր Կիևում: Այդտեղ Ելենան սովորում էր Ալեքսանդրա Դուչինսկայայի կանանց գիմնազիայում: 1919 թվականից մասնավոր կրթությունը դադարեցվեց, և Ելենան սկսեց սովորել հանրային դպրոցում: 1920 թվականի նոյեմբերին Ելենայի հայրը ուկրաինական կառավարության հետ միասին մեկնեց Լեհաստան, իսկ 1922 թվականի ապրիլին՝ Չեխիա: 1922 թվականի մայիսին արտագաղթում է նաև Ելենայի մայրը, նրա և եղբոր՝ Սերգեյի հետ, սկզբում նրանք բնակություն են հաստատում Տարնուվում (Լեհաստան): Երկու ամիս անց նրանք տեղափոխվում են Պոդեբրադի քաղաք (Չեխիա), որտեղ Ելենայի հայրը զբաղեցնում էր Ուկրաինայի տնտեսական ակադեմիայի ռեկտորի պաշտոնը: 1923 թվականին Ելենան ստանում է միջնակարգ կրթության ատեստատ և ընդունվում Պրահայի Միխայիլ Դրագոմանովի անվան Ուկրաինական մանկավարժական ինստիտուտի պատմաբանասիրական ֆակուլտետ: Այստեղ նա ծանոթանում է իր ապագա ամուսնու, կուբանյան կազակ, ՈւԺՀ բանակի նախկին հարյուրապետ Միխայիլ Տելիգայի հետ: Նրանք ամուսնանում են 1926 թվականի օգոստոսի 1-ին: 1920-ական թվականների վերջերին առաջին անգամ հրապարակվեց Ելենա Տելիգայի պոեզիան:

1929 թվականի աշնանը Ելենան ամուսնու հետ տեղափոխվեց Վարշավա, որտեղ 1928 թվականից բնակվում էին նրա ծնողները: Վարշավայում Ելենան կարիքի մեջ էր և երբեմն աշխատում էր խանութում որպես մոդել, բայց այնուհետև նրան հաջողվեց աշխատանքի տեղավորվել ուկրաինական դպրոցում՝ որպես տարրական դասարանների ուսուցչուհի:

Ելենան բավականին ուշադրություն էր դարձնում ուսանող-երիտասարդության կրթությանը: Ելույթ ունենալով Վարշավայում Ուկրաինական ուսանողական համայնքի առջև՝ Տելիգան արտահայտում է իր վերաբերմունքն ազգային դաստիարակության գործում կնոջ դերի վերաբերյալ, քննադատում է կանանց մամուլին, որն ըստ նրա չէր պատրաստում կանանց նման առաքելության, որոնք առավել շատ են սիրում իրենց գործը և հաճույքով են իրենց ուժերը տրամադրում դրան, ծիծաղով են դիմավորում վտանգը, ինչպես օրինակ կազակներ Իվան Սերկոն և Բոգունը:

1939 թվականի դեկտեմբերին Տելիգ զույգը տեղափոխվում է Կրակով, որտեղ Ելենան հանդիպում է իր վաղեմի ծանոթ ուկրաինական էմիգրացիայի մշակույթի նշանավոր գործիչ Օլեգ Օլժիչին (Օլեգ Կանդիբու) և մտնում է Ուկրաինական նացիոնալիստների կազմակերպության մեջ (Անդրեյ Մելնիկի խմբակցություն), որի վարչության («Պրովոդա») անդամ էր հանդիսանում Оլեգ Оլժիչը[1]:

Ուկրաինական նացիոնալիստների կազմակերպության կողմից 1941 թվականի հունիսի 30-ին Լվովում Ուկրաինական պետության անկախության վերահաստատման ակտի հռչակումից հետո, ՈւՆԿ-ի տրոհված մասերը ձեռնամուխ են լինում Գերմանիայի կողմից Ուկրաինայի օկուպացված տարածքում ուկրաինական քաղաքացիական վարչակազմի ստեղծման աշխատանքներին: Որպես ՈւՆԿ-ի մշակութային-կրթական խմբակցության անդամ Ելենա Տելիգան անօրինական անցնում է օկուպացված Լեհաստանի և ԽՍՀՄ-ի միջև սահմանը և Ռովնոյում մեկ ու կես ամիս անցկացնելուց հետո, որտեղ աշխատում էր Ուլաս Սամչուկի կողմից ստեղծված «Վոլին» թերթում, 1941 թվականի հոկտեմբերին «արշավային խմբերից» մեկի հետ մեքենայով մեկնում է Կիև, որտեղ ղեկավարում է Ուկրաինայի գրողների միությունը, բացում է սննդի կետ իր համախոհների համար, համագործակցում է «Ուկրաինական խոսք» (խմբագիր՝ Իվան Ռոգաչ) օկուպացիոն թերթի խմբագրության հետ, հրատարակում «Լիտավրի» գրական մշակութային շաբաթաթերթը: Իր հոդվածներում հույս է հայտնում, որ բոլշևիզմի տապալումը կօժանդակի ուկրաինական մշակույթի վերածննդին[2]:

Տելիգան անտեսում էր գերմանական կառավարության որոշումները և ի վերջո «Լիտավրիի» հրատարակումն արգելվեց, իսկ 1942 թվականի փետրվարի 9-ին Ելենա Տելիգային ձերբակալեցին: Նրա հետ միասին կամավոր գեստապոյին հանձնվեց իր ամուսինը, որն այդ բանի համար իրեն գրող անվանեց: Բանտախցի պատին նա նկարել էր եռաժանի և թողել մակագրություն «Тут сиділа і звідси йде на розстріл Олена Теліга» («Այստեղ նստել և այստեղից գնդակահարության է գնացել Ելենա Տելիգան»): Վերջին տարիների բազմաթիվ հրապարակումներում կրկնվում է այն ոչ ստույգ վարկածը, որ նա գնդակահարվել է ամուսնու և գործընկերների (Իվան Ռոգաչի, Վլադիմիր Բագազիյ և այլք) հետ Բաբի Յարում 1942 թվականի փետրվարի 21-ին: Սակայն ինչպես վկայում է նախկին քաղաքապետ Ֆորոստովսկին, Տելիգան բանտախցում կտրում է երակները, չսպասելով գնդակահարության: Այդ փաստը հաստատում է նաև պատմաբան Ի. Լեվիտասը, որը նշում է, որ «լայն տարածում ստացած այն տեղեկատվությունը, որ գերմանացիների կողմից գնդակահարված Ելենա Տելիգան և ուկրաինացի մյուս ազգայնականները թաղված են Բաբի Յարում համարվում է առասպել»: Նրա խոսքերով բոլոր ձերբակալված ազգայնականները, այդ թվում և Տելիգան գտնվում էին Վլադիմիրյան փողոցի վրա գտնվող գեստապոյի բանտախցերում, որտեղ ներկայումս տեղակայված է ՈւԱԾ-ն: «Նրանց գնդակահարել են գեստապոյի նկուղներում, այնուհետև թաղել Լուկյանովյան գերեզմանոցում: Ամենայն հավանականությամբ, այնտեղ է գտնվում նաև բանաստեղծուհու գերեզմանը», նշում է Լեվիտասը[3]:

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաբի Յարում գնադակահարվածների հիշատակի խաչ

ՈւԱԿ-ի 620 գնդակահարված անդամներ: 1993 թվականին Բաբի Յարի հարևանությամբ գտնվող Դեմյան Կորոտչենկոյի փողոցը կոչվեց Ելենա Տելիգայի անվամբ: 2006 թվականի մայիսի 22-ին հրապարակվեց Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոյի № 416/2006 հրամանագիրը «Ելենա Տելիգայի ծննդյան 100-ամյակի տոնակատարության մասին»[4]: Այս հրամանագրի համաձայն 2006 թվական հուլիսի 21-ին թողարկվեց Ելենա Տելիգային նվիրված հատուկ ծրար և նամականիշ: Պրահայից 50 կմ հեռավորության վրա գտնվող Պոդերբրադ առողջարանային քաղաքում 2008 թվական դեկտեմբերի 13-ին բացվեց հուշատախտակ նվիրված Ելենա Տելիգային: Հուշատախտակը տեղադրվել է առողջարանի այն շենքի վրա, որտեղ կազմակերպված դասընթացներում 1922-1923 թվականներին սովորել է Տելիգան:

2017 թվականի փետրվարի 25-ին Կիևի քաղաքային պետական վարչության կողմից Կիևի «Բաբի Յար» ազգային պատմական հուշահամալիր արգելոց-թանգարանի տարածքում բացվեց Ելենա Տելիգայի հուշարձանը[5]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Воин украинской революции | Газета «День»
  2. Теліга О. О краю мій…: Твори, документи, біографічний нарис. - 2-ге вид., випр. і допов. - К.: Вид- во імені Олени Теліги, 2006. - С. 387-389, 391.
  3. Телига не была расстреляна в Бабьем Яру
  4. Текст указа
  5. «В Киеве открыли памятник поэтессе Телиге»։ korrespondent.net։ Корреспондент։ 2017-02-25 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]