Սևերսկի Դոնեց
Սևերսկի Դոնեց (ուկրաիներեն՝ Сі́верський Доне́ць, հին հունարեն, ըստ Պտղոմեոսի Տանաիդ, Տանաիս, ըստ Հերոդոտի Սիրգիս, իտալերեն Տան, հին ռուսերեն Մեծ Դոն, Դոնել, Դոն), գետ Արևելաեվրոպական հարթավայրի հարավային մասում, հոսում է Ուկրաինայի Խարկովի, Դոնեցկի և Լուգանսկի մարզերի և Ռուսաստանի Բելգորոդի և Ռոստովի մարզերի տարածքով, Դոն գետի աջ (ամենամեծ) վտակ։
Սկիզբ է առնում Միջին ռուսական բարձրությունից։ Վերին հոսանքում փակված է ամբարտակներով (Պեչենգայի ջրամբար, օգտագործվում է Խարկովի ջրամատակարարման համար ևն), միջին հոսանքում հովիտը ընդարձակվում Է։ Ողողատում կան հնահուներ։ Դոնեցկի շրջանում (Ռոստովի մարզ) հոսում է նեղ հովտով, գետաբերանի մոտ՝ բաժանվում բազուկների։ Սնումը ձնային Է, տարեկան միջին ծախսը՝ մոտ 159 մ³/վրկ։ Սառցակալում է դեկտեմբերից մարտ։ Ռայգորուիոկ ավանի մոտից սկսվում է Սևերսկի Դոնեց–Դոնբաս ջրանցքը։ Նավարկելի է 222 կմ՝ մինչև Դոնեցկ քաղաքը։ Գետաբերանի մոս է Ուստ Դոնեցկ նավահանգիստը։
Ուկրաինայի մեծությամբ յոթերորդ գետն է, ունի կարևորագույն նշանակություն որպես խմելու ջրի աղբյուր երկրի արևելքում։
Երբեմն սխալմամբ անվանում են Հյուսիսային Դոնեց, XVII - XVIII դարերում անվանվում էր Սևերնոյ Դոնեց։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սևերսկի Դոնեց» հոդվածին։ |
| ||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 325)։ |