Դոնեցի բլրաշար

Դոնեցի բլրաշար, բարձրավայր է Արևելաեվրոպական հարթավայրի հարավում, Ուկրաինայի և Ռուսաստանի սահմանին։ Դոնեցի բլրաշար անվանումը առաջին անգամ հնչել է 1827 թվականին, հայտնի աշխարհագրագետ Ե. Պ. Կովալևսկու աշխատություններում[1]։
Բլրաշարի ընդհանուր մակերեսը կազմում է 23000 կմ²[2], երկարությունը մոտ 370 կմ, լայնությունը 160 կմ։ Միջին բարձրությունները ընկնում են 200-300 մետր բարձրության վրա ծովի մակերևույթից, ամենաբարձր կետն է Մոգիլա Մեչետնայան՝ 367 մետր (Պետրովսկոե քաղաք, Լուգանսկի մարզ)[3]։
Բլրաշարի ջրային հոսքերը կարելի է բաժանել երեք մասերի՝ հյուսիսային (Սևերսկի Դոնեցի ավազան), հարավային (Ազովի ծովի ավազան) և արևմտյան (Դնեպրի ավազան)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ե. Պ. Կովալևսկի
- ↑ Դոնեցի բլրաշարի բուսական աշխարհի պահպանումը. Ստեպնոյ բյուլետեն. № 25 2008 թ. աշուն
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս»
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մեծ Սովետական Հանրագիտարան՝ Դոնեցի բլրաշար
- Կալմիուս գետի աղբյուրի ձևավորումը Archived 2007-08-22 at the Wayback Machine.
- Ուկրաինայի հիդրոլոգիական քարտեզներ Archived 2011-10-26 at the Wayback Machine.
- Կրինկա գետի ավազանի ֆլորան
- Դոնեցի բլրաշար
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 436)։ ![]() |