Դենիել Հենդլեր
Դենիել Հենդլեր | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 28, 1970[1][2][3][…] (50 տարեկան) |
Ծննդավայր | Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | աթեիզմ |
Կրթություն | Lowell High School? և Ուեսլեական համալսարան (1992) |
Ազդվել է | Էդգար Ալլան Պո, Դինո Բուցատի, Ֆրանց Կաֆկա, Քլայվ Սթեյփլս Լյուիս, Էդվարդ Գորի, Ռոալդ Դալ և Վլադիմիր Նաբոկով |
Երկեր | A Series of Unfortunate Events?, The Basic Eight?, Watch Your Mouth? և Adverbs? |
Մասնագիտություն | գրող, սցենարիստ, վիպասան, երաժիշտ, մանկագիր, ակորդեոնահար և հեղինակ-կոմպոզիտոր |
Ամուսին | Lisa Brown? |
Պարգևներ և մրցանակներ | Charlotte Zolotow Award?[4] |
Կայք | danielhandler.com |
Ստորագրություն![]() | |
Daniel Handler Վիքիպահեստում |
Դենիել Հենդլեր (անգլ.՝ Daniel Handler,փետրվարի 28, 1970[1][2][3][…], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի գրող և սցենարիստ, որը հայտնի է նաև Լեմոնի Սնիքետ (անգլ.՝ Lemony Snicket) կեղծանունով, «33 դժբախտություն» մանկական գրքերի շարքերի հեղինակ:
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Հենդլերը ծնվել է 1970 թվականին, Կալիֆոռնիայի Սան Ֆրանցիսկո քաղաքում: 1992-ին ավարտել է Ուեսլեյան համալսարանը: Ամուսնացել է Լիզա Բրաունի հետ և մեծացրել է Օտտո որդուն: Այժմ ընտանիքի հետ ապրում է Սան Ֆրանցիսկոյի հին, վիկտորիական ոճով տանը: Նա նվագում է ակորդեոն, նաև ելույթ է ունեցել մի քանի երաժշտական խմբերում:
Գրական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հենդլերի առաջին վեպը՝ «The Basic Eight»-ը, շատ հրատարակիչների կողմից մերժվեց դրա բովանդակության պատճառով (դեռահաս աղջկա կյանքի հոռետեսական պատկերացում): Հենդլերի խոսքերով՝ նա հրատարակիչներից ստացել է 37 մերժում` նախքան վեպը հրատարակելը:
1999 թվականին Հենդլերը, Լեմոնի Սնիքետ կեղծանունով սկսեց գրել «33 դժբախտություններ» մանկական գրքերի շարքը (անգլ.՝ A Series of Unfortunate Events): Գրքերը պատմում են երեք որբ երեխաների մասին, որոնց գլխին են թափվում բառացիորեն բոլոր դժբախտություններն ու դժվարությունները: Շարքի առաջին գիրքը՝ «Վատ սկիզբը», լույս է տեսել 1999 թվականին: «33 դժբախտություններ» շարքը ձեռք բերեց հսկայական հայտնիություն և դարձավ աշխարհի բեսթսելլեր: Շարքի վերջին գիրքը՝ «Ավարտ» վերնագրով տպագրվել է 2006 թվականի հոկտեմբերի 13-ին՝ ուրբաթ օրը, թարգմանվել է 41 լեզուներով և վաճառվել է ավելի քան 60 միլիոն օրինակ տպաքանակով[5]:
2004 թվականին թողարկվեց շարքի առաջին երեք գրքերի կինոնկարը՝ «Լեմոնի Սնիքետ. 33 դժբախտություններ» գեղարվեստական ֆիլմը:
Գրքի շարքի հիման վրա, 2004-ին նաև թողարկվեց Lemony Snicket’s A Series of Unfortunate Events համակարգչային խաղը:
2014 թվականի նոյեմբերին Netflix-ը և Paramount Television-ը հայտարարեցին, որ պլանավորվում է մանկական գրքերի «33 դժբախտություններ» շարքը հարմարեցնել բնօրինակ հեռուստատեսային շարքին և գրքերի հեղինակ Դենիել Հենդլերը լինելու է որպես գործադիր պրոդյուսեր:
2015 թվականի սեպտեմբերին հայտնի դարձավ, որ Բարրի Սոննենֆելդը և Մարկ Հուդիսը պայմանավորվել են կանգնել սերիալի արտադրության ղեկին: Հուդիսը դարձավ հաղորդավար և սցենարիստ, իսկ Սոննենֆելդը դարձավ ռեժիսոր. բացի այդ, երկուսն էլ ստացան գործադիր արտադրողների պաշտոններ: Այնուամենայնիվ, 2016 թվականի հունվարին հայտնի դարձավ, որ Հուդիսը լքել է նախագիծը, բայց շոուի նոր անդամի անունը այդ ժամանակ չի ասվել:
2016 թվականի մարտին հայտարարվեց, որ սերիալը բաղկացած կլինի ութ դրվագներից: 2016 թվականի սեպտեմբերին Հարրիսը հայտարարեց, որ յուրաքանչյուր գրքի իրադարձությունները արտացոլվելու են երկու դրվագներով. այսպես նկարահանվելու են առաջին չորս գրքերը: Սերիալը բաղկացած է լինելու 3 եթերաշրջաից[6]:
Ֆիլմի դերակատարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «33 դժբախտություններ» ֆիլմում Լեմոնի Սնիկետի դերը խաղացել է Ջուդ Լոուն:
- Սերիալում Լեմոնի Սնիկետի դերը խաղացել է Պատրիկ Ուարբերտոնը:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 http://web.archive.org/web/20170324033043/http://jeugdliteratuur.org/auteurs/lemony-snicket
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 Encyclopædia Britannica
- ↑ https://ccbc.education.wisc.edu/books/detailListBooks.asp?idBookLists=221
- ↑ «Egmont signs new series from Lemony Snicket»։ theBookseller.com։ 25.08.09։ Արխիվացված է օրիգինալից 2010-01-23-ին
- ↑ «Лемони Сникет 33 несчастья 3 сезон: дата выхода сериала, трейлер, фото, видео»։ www.kp.ru։ Վերցված է 2018-10-08
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայք(անգլ.)
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Դենիել Հենդլեր կատեգորիայում։ |
- Փետրվարի 28 ծնունդներ
- 1970 ծնունդներ
- Ապրող անձինք
- Սան Ֆրանցիսկո քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի մանկագիրներ
- Ամերիկացի պատմվածքագիրներ
- Ամերիկացի հումանիստներ
- 21-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- 20-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- Ամերիկացի տղամարդ վիպասաններ
- Գրական կեղծանուններով հայտնի հեղինակներ
- Ամերիկացի սցենարիստներ
- Ամերիկացի աթեիստներ
- Ամերիկացի գրողներ
- Ամերիկացի երաժիշտներ