Դինո Բուցատի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դինո Բուցատի
իտալ.՝ Dino Buzzati Traverso
Ծնվել էհոկտեմբերի 16, 1906(1906-10-16)[1][2][3][…]
ԾննդավայրԲելունո, Վենետո, Իտալիա[4]
Վախճանվել էհունվարի 28, 1972(1972-01-28)[1][2][3][…] (65 տարեկան)
Վախճանի վայրՄիլան, Իտալիա[5][4]
Մասնագիտությունգրող, լրագրող, վիպասան, նկարիչ, լիբրետիստ, սցենարիստ, դրամատուրգ, բանաստեղծ, գիտաֆանտաստիկ գրող, մանկագիր, կոմիքսների արտիստ և հրապարակախոս
Քաղաքացիություն Իտալիա և  Իտալիայի թագավորություն
ԿրթությունՄիլանի համալսարան
Ուշագրավ աշխատանքներThe Tartar Steppe? և Coco?
Պարգևներ
Կայքdinobuzzati.it
 Dino Buzzati Վիքիպահեստում

Դինո Բուցատի Տրավերսո (իտալ.՝ Dino Buzzati Traverso, հոկտեմբերի 16, 1906(1906-10-16)[1][2][3][…], Բելունո, Վենետո, Իտալիա[4] - հունվարի 28, 1972(1972-01-28)[1][2][3][…], Միլան, Իտալիա[5][4]), իտալացի գրող, նովելիստ, նկարիչ, բանաստեղծ, լրագրող։ Նրա համաշխարհային համբավը հիմնականում կապված է «Թաթարական տափաստան» վեպի հետ։ Նաև հայտնի է իր պատմվածքների ժողովածուներով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուցատին ծնվել է Սան Պելեգրինոյի Բելունո քաղաքում, իր ընտանիքի անդամների ծննդավայրում` Վիլլա գյուղում։ Բուցատիի մայրը մասնագիտությամբ անասնաբույժ էր, իսկ հայրը միջազգային իրավունքի պրոֆեսոր էր։ Բուցատին իր ծնողների չորս երեխաներից երկրորդն էր։ Նրա եղբայրներից մեկը իտալացի հայտնի բժիշկ Ադրիանո Բուցատի-Տրավերսոն էր։ 1924 թվականին ընդունվել է Միլանի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ, որտեղ ժամանակին դասավանդել է նրա հայրը։ Երբ նա ավարտել է իրավաբանական կրթությունը, 22 տարեկանում նրան վարձել է միլանյան «Կորիերե դելլա սերա» թերթը, որտեղ նա աշխատել է մինչ իր մահը։ Աշխատանքային գործունեությունը նա սկսել է ուղղիչ հիմնարկների դեպարտամենտում, այնուհետև աշխատել է որպես լրագրող, հատուկ թղթակից, էսսեիստ, խմբագիր և գեղարվեստական քննադատ։ Հաճախ ասում են, որ լրագրողական անցյալը որոշում է նրա ստեղծագործությունը՝ նույնիսկ ամենաֆանտաստիկ պատմվածքներին հաղորդելով լուսապսակ ռեալիզմի ոգի։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Բուցատին ծառայել է Աֆրիկայում որպես լրագրող։ Պատերազմի ավարտից հետո «Թաթարական տափաստան» գիրքը լույս է տեսել Իտալիայում և արագորեն հեղինակին բերել է մեծ համբավ։ Նա ամուսնացել է Ալմերինա Անտոնիասի հետ 1966 թ., որը հիշատակվում է «Սերը» ստեղծագործության մեջ։ Բուցատին մահացել է 1972 թ. քաղցկեղից։

Գրական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուցատին գրական գործունեությունը սկսել է 1933 թվականին։ Նրա գեղարվեստական ստեղծագործությունների թվում են հինգ վեպեր, լիբրետոներ, պատմվածքների և բանաստեղծությունների բազմաթիվ ժողովածուներ։ Նրա լիբրետոների թվում են Լուչանո Շայիի չորս օպերաները, ինչպես նաև Ջուլիո Վիոցցիի «Ջակկա դանատա» օպերան։

Նա գրել է «Սիցիլիայում արջերի հայտնի ներխուժումը» մանկական գիրքը։ Լեմոնի Սնիկետը գրել է անգլերեն հրատարակության նախաբանը և ընթերցողի ուղեցույցը։

Նրա ամենահայտնի՝ «Թաթարական տափաստան» վեպը, պատմում է ռազմական ֆորպոստի մասին, որը սպասում է թաթարական արշավանքին։ Իր տրամադրությամբ և եզրակացություններով նրա աշխատանքները համեմատվում են էքզիստենցիալիստական գրողների աշխատանքների հետ, մասնավորապես Ալբեր Կամյուի «Սիզիփոսի առասպելի» հետ։

Նրա ստեղծագործությունները կախարդական ռեալիզմի, սոցիալական օտարման և երևակայություններով անսանձ տեխնիկական առաջընթացի մասին են։ Նրա «Սեսանտա ռակոնտի» պատմվածքների ժողովածուն, որը Ստրեգի մրցանակ է ստացել 1958 թվականին, պարունակում է գիտական ֆանտաստիկայի, ֆանտազիայի և սարսափների տարրեր։

Նրա աշխատանքները բարձր են գնահատվում Ֆրանսիայում, բայց համեմատաբար քիչ հայտնի են Անգլիայում։


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Giuseppe Leone, "Dino Buzzati e le grandi "costruzioni" letterarie – La "fortezza di Bastiani" non è "Il castello" di Kafka", Il Punto Stampa, Lecco, Italy, April 1997.
  • Luis Montiel (2010), “Una meditatio mortis contemporánea. La reflexión de Dino Buzzati sobre la caducidad de la vida humana”. Medicina e historia, 2/2010, 1–15.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դինո Բուցատի» հոդվածին։