Դեղին Քրիստոս
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Պոլ Գոգեն[1] |
տարի | 1889[1] |
բարձրություն | 91,07 սանտիմետր[1] |
լայնություն | 73,34 սանտիմետր[1] |
ստեղծման վայր | Pont-Aven? |
ստեղծման երկիր | ![]() |
ուղղություն | սիմվոլիզմ, կլուազոնիզմ, Պոստիմպրեսիոնիզմ[2], իմպրեսիոնիզմ[2], Պրիմիտիվ[2] և Պոնտ-Ավենի դպրոց[2] |
ժանր | հոգևոր արվեստ[1] |
նյութ | յուղաներկ[1] և կտավ[1] |
գտնվում է | Օլբրայթ-Նոքս պատկերասրահ[1] |
հավաքածու | Օլբրայթ-Նոքս պատկերասրահ[3][1] |
սեփականատեր | Émile Schuffenecker?[4], Gustave Fayet? և Paul Rosenberg? |
հիմնական թեմա | Հիսուսի խաչելություն |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
![]() |
«Դեղին Քրիստոս» (ֆր.՝ Le Christ jaune), ֆրանսիացի պոստիմպրեսիոնիստ, սինթետիզմի, պրիմիտիվիզմի հիմնադիր և նախակարապետ Պոլ Գոգենի նկարը։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1889 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 91,1 × 74,3 սմ։ «Դեղին Քրիստոս» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է Օլբրայթ-Նոքս պատկերասրահում (Բուֆֆալո, Նյու Յորք նահանգ, ԱՄՆ)։
Ստեղծման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պոլ Գոգենն առաջին անգամ Պոնտ Ավեն այցելեց 1886 թվականին։ Նկարչի ստեղծագործության Բրետանական ժամանակահատվածը, որտեղից կատարել է այցելություններ դեպի Առլ՝ Վինսենթ վան Գոգին, բնութագրվում է մի քանի կրոնական թեմաների ստեղծմամբ, այդ թվում և «Դեղին Քրիստոս» ստեղծագործությունը։ ֆրանսիացի գրող Օկտավ Միրբոն այս կտավն անվանել է «կաթոլիկ պատարագի, հնդկական մեդիտացիայի, գոթական հերյուրանքի և նուրբ սիմվոլիզմի բարբարոսական սուր խառնուրդ»[5]։
Նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]«Դեղին Քրիստոս» ստեղծագործության մեջ ցավահար Հիսուս Քրիստոսը պատկերված է երեք բրետոնացի գյուղացի կանանց շրջապատւմ։ Վերջիններս հագել են ազգային ավանդական հանդերձանք, որոնք բնորոշ են 19-րդ դարի վերջին։ Խաչված Քրիստոսի հետին պլանում Պոլ Գոգենը նկարել է տիպիկ ֆրանսիական գյուղական բնապատկեր։ Հանգստությունը, որը տարածվում է երկնքում, կանանց խոնարհ, խաղաղ նստելաձևերը, հագեցած դեղին «արևային» լանդշաֆտը, աշնանային կարմիր տերևներով ծառերը, գյուղացին, ով հեռվում զբաղված է իր գործով, կարծես կապ չունեն խաչի վրա տեղի ունեցած ողբերգության հետ։ Վերոնշյալները կտրուկ կերպով հակադրության մեջ են գտնվում Հիսուս Քրիստոսի հետ, որի դեմքին արտացոլված է չարչարանքի այն մակարդակը, որը սահմանակցում է ապատիայի, անտարբերության հետ։
Անսահման չարչարանքը, որն արտացոլված է Հիսուս Քրիստոսի դեմքին, հակադրության մեջ է գտնվում մարդկանց անհոգ վիճակի հետ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 https://www.albrightknox.org/artworks/19464-le-christ-jaune-yellow-christ
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 RKDartists (նիդերլ.)
- ↑ http://www.albrightknox.org/collection/collection-highlights/piece:gauguin-yellow-christ/ — Buffalo AKG Art Museum.
- ↑ https://buffaloakg.org/artworks/19464-le-christ-jaune-yellow-christ — Buffalo AKG Art Museum.
- ↑ «Жёлтый Христос, Гоген». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 1-ին.
Գրականությոն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Gauguin et le Christ jaune. — Musée de Pont-Aven, 2000. — ISBN 2-910128-21-0
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Informatie over het schilderij op de website van de Albright-Knox Art Gallery». Վերցված է 14-03-2015-ին. (անգլերեն)
- «Ingo F. Walther, Gauguin, Taschen, 2000». Վերցված է 14-03-2015-ին. (անգլերեն)
- «informatie over de herkomst van het schilderij op Plundered art (a perspective from the Holocaust Art Restitution Project)». Վերցված է 14-03-2015-ին. (անգլերեն)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեղին Քրիստոս» հոդվածին։ |
|