Գլյուքսբուրգներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Գլյուքսբուրգների տոհմից)
Jump to navigation Jump to search
ազգանունը՝ Գլյուքսբուրգների գահատոհմ
տիրույթը՝ Շլեզվիգ-Հոլշթայն, Գլյուքսբուրգ
զինանշանը՝ Coat of arms of the House of Glücksburg.png
Country երկիրը կամ երկրները՝ Դանիա Դանիա, Դանիայի թագավորություն
State Flag of Greece (1863-1924 and 1935-1973).svg Հունաստանի թագավորություն (նախկին)
Flag of Iceland.svg Իսլանդիայի թագավորություն (նախկին)
Flag of Norway.svg Նորվեգիայի թագավորություն
Flag of Schleswig-Holstein.svg Շլեզվիգ-Հոլշթայն (հավակնում է)
Parent house ծնունդ տված տոհմը՝ Օլդենբուրգի գահատոհմ
Titles տիտղոսներ՝
Founder հիմնադիր՝ Ֆրիդրիխ Վիլհելմ
Current head ներկայիս տոհմապետ, նահապետ՝ Քրիստոֆ
Founding year հիմնադրման ժամանակը՝ 6 հուլիսի 1825
Cadet branches կրտսեր ճյուղեր՝

Գլյուքսբուրգներ կամ Գլյուքսբուրգների գահատոհմ (դան․՝ Huset Glücksborg, գերմ.՝ Haus Glücksburg, հուն․՝ Οίκος του Γκλύξμπουργκ, Íkos tou Glíksbourg), Շլեզվիգ-Հոլշթայն-Զոնդերբուրգ-Գլյուքսբուրգի գահատոհմի համառոտ անվանում (դան․՝ Slesvig-Holsten-Sønderborg-Lyksborg, որը հնչում է նաև Գլյուքսբորգ), Դանիա-գերմանական դքսական գահատոհմ, որը հանդիսանում է Օլդենբուրգի գահատոհմի ճյուղը: Գլյուքսբուրգների գահատոհմի անդամները տարբեր ժամանակներում գահակալել են Դանիայում, Նորվեգիայում և Հունաստանում: Ներկայումս գահակալում են Նորվեգիայում և Դանիայում:

Մարգրեթե II Դանիուհին, Հարալդ V Նորվեգացին, Կոնստանտին II Հույնը և Ուելսի արքայազն Չարլզը Գլյուքսբուրգների գահատոհմի կրտսեր տոհմաճյուղերի հայրական գծով ժառանգներն են[1][2][3]:

Գլյուքսբուրգ ամրոցը, Վերածննդի ժամանակաշրջանի ամենաակնառու դղյակներից մեկը Հյուսիսային Եվրոպայում

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գահատոհմն իր դքսական տիտղոսը ժառանգել է Գլյուքսբուրգից՝ Շլեզվիգում գտնվող փոքր ծովափնյա քաղաքից, որը գտնվում էր Գերմանիան Դանիայից բաժանող Ֆլոնսբուրգ ֆյորդի հարավային՝ գերմանական մասում[2][4]: 1460 թվականին Գլյուքսբուրգն անցավ կոմս Քրիստիան VII Օլդենբուրգցուն, որպես միացյալ Շլեզվիգ-Հոլշթայն գերմանա-դանիական դքսության մաս: 1448 թվականին Դանիայի Շվեդիայի և Նորվեգիայի անժառանգ արքա Քրիստոֆեր Բավարացու հանկարծամահ լինելուց հետո կոմս Քրիստիան VII Օլդենբուրգցուն դանիացիներն ընտրեցին իրենց թագավոր, վերանվանելով Քրիստիան I Դանիացի, ով 1449 թվականի հոկտեմբերի 28-ին ամուսնացավ Քրիստոֆերի այրիացած կնոջ` 18-ամյա Դորոթեա Բրանդենբուրգցու հետ։ Ապա՝ 1450 թվականին նորվեգացիները նույն կերպ ընտրեցին նրան որպես իրենց ժառանգական արքա[2][5]:

1564 թվականին Քրիստիան I-ի ծոռը՝ Ֆրեդերիկ II Դանիացին, վերաբաշխելով Շլեզվիգ-Հոլշթայնի ավատական տիրույթները, որոշ հողեր պահեց իր սեփական` ավագ արքայական տոհմաճյուղի համար, իսկ իր եղբորը՝ Շլեզվիգ-Հոլշթայն-Զոնդերբուրգի դուքս Յոհան կամ Յան Կրտսերին (1545-1622) շնորհեց Գլյուքսբուրգը՝ Զոնդերբուրգի հետ միասին[2]: Յոհանի ժառանգները հետագայում վերաբաժանեցին յուրյանց բաժնեմասը և ստեղծեցին, ի շարս այլ ճյուղերի, Շլեզվիգ-Հոլշթայն-Զոնդերբուրգ-Բեկ դուքսերի գահատոհմը՝ Բեկ դղյակ կենտրոնով, որը դաստակերտ էր Մինդենի եպիսկոպոսության մոտ և գնվել էր Շլեզվիգ-Հոլշթայն-Զոնդերբուրգ-Բեկ դքսական ընտանիքի կողմից 1605 թվականին: Սակայն Շլեզվիգ-Հոլշթայն-Զոնդերբուրգ-Բեկերը շարունակում էին մնալ Դանիայի արքաների վասալները[2]:

1825 թվականին Գլյուքսբուրգ դղյակը վերադարձվեց Դանիական թագին (մեկ այլ դքսական տոհմաճյուղից՝ որը կոչվում էր Գլյուքսբուրգ և ընդհատվեց 1779 թվականին), և ապա նույն տարում Դանիայի արքա Ֆրեդերիկ VI-ի կողմից նոր դքսական տիտղոսով հանդերձ, շնորհվեց իր ազգականին՝ Ֆրեդերիկ կամ Ֆրիդրիխ Վիլհելմ, Շլեզվիգ-Հոլշթայն-Զոնդերբուրգ-Գլյուքսբուրգ-Բեկին[6]: Ֆրեդերիկը Գլյուքսբուրգի անունն ավելացրեց իր տիտղոսին՝ Բեկի փոխարեն, քանզի Բեկ կալվածքը ընտանիքը 1745 թվականին վաճառել էր[2]: Այսպիսով ծնունդ առավ Շլեզվիգ-Հոլշթայն-Զոնդերբուրգ-Գլյուքսբուրգների նոր գահաճյուղը: Քանի որ Օլդենբուրգների արքայատոհմի ճյուղը հատվել էր 1863 թվականին, իսկ Շլեզվիգ-Հոլշթայն-Զոնդերբուրգների տոհմի ավագ ճյուղն էլ հատվել էր Շլեզվիգ-Հոլշթայն-Զոնդերբուրգ-Ավգուստենբուրգների ճյուղի վերջին արական սեռի ներկայացուցչի մահվամբ՝ 1931 թվականին, ապա Գլյուքսբուրգների տոհմը դարձավ Օլդենբուրգների գահատոհմի գոյություն ունեցող ավագ տոհմաճյուղը, որի ամենակրտսեր ճյուղը կառավարում էր Օլդենբուրգի մեծ դքսությունը մինչև 1918 թվականը[2]:

Ո՛չ Բեկերի տոհմաճյուղի դքսերը, ո՛չ էլ Գլյուքսբուրգները ինքնիշխան կառավարողներ չէին: Նրանք իրենց հողերը որպես պարգևական ավատ ստանում էին Շլեզվիգ-Հոլշթայնի ինքնիշխան դքսերից, այսինքն՝ Դանիո արքաներից, իսկ մինչև 1773 թվականը՝ Հոլշթայն-Գոթթորփի դքսերից:

Շլեզվիգ-Հոլշթայն-Զոնդերբուրգ-Գլյուքսբուրգի իշխան Քրիստիանը՝ Շլեզվիգ-Հոլշթայն-Զոնդերբուրգ-Գլյուքսբուրգի դուքս Ֆրիդրիխ-Վիլհելմի չորրորդ որդին 1852 թվականի Լոնդոնի արձանագրությամբ ճանաչվեց որպես Դանիայի անժառանգ Ֆրեդերիկ VII արքայի գահաժառանգ, քանզի Քրիստիանն ամուսնացած էր Ֆրեդերիկի առաջին զարմուհու՝ Լուիզա Հեսսե-Կասելցու հետ: Այսպիսով, իշխան Քրիստիան Շլեզվիգ-Հոլշթայն-Զոնդերբուրգ-Գլյուքսբուրգցին 1863 թվականի նոյեմբերի 15-ին հռչակվեց Դանիայի Քրիստիան IX արքա:

Թագաժառագ իշխան Քրիստիանի և թագաժառանգ իշխանուհի Լուիզայի երկրորդ որդի Վիլհելմը 1863 թվականի մարտի 30-ին ընտրվեց Հելլենների արքա` փոխարինելով Հունաստանի գահընկեց արված արքա Օտտո Վիտելսբախին: Վիլհելմը՝ բարձրանալով Հունաստանի գահին՝ ընդունեց Գեորգ I անունը:

Դանիայի Ֆրեդերիկ VIII արքայի երկրորդ որդին՝ իշխան Կարլը, Քրիստիան IX-ի ավագ որդին, 1905 թվականի նոյեմբերի 18-ին դարձավ Նորվեգիայի արքա՝ ընդունելով վաղեմի նորվեգիական Հաաքոն անունը: Նա, որպես Հաաքոն VII դարձավ Նորվեգիայի արքայատոհմի հիմնադիրը:

Քրիստիան IX-ի դուստրերը՝ Ալեքսանդրա Դանիացին և Դագմար Դանիացին (որպես Մարիա Ֆեոդորովնա կայսրուհի) դարձան, համապատասխանաբար, Մեծ Բրիտանիայի Միացյալ թագավորության Էդուարդ VII արքայի և Ալեքսանդր III Ռոմանով ռուսաց կայսեր կողակիցները: Արդյունքում, 1914 թվականի դրությամբ, Քրիստիան IX արքայի սերունդները կրում էին եվրոպական մի քանի միապետությունների թագերը: Քրիստիան IX-ը հայտնի դարձավ որպես Եվրոպայի աներհայր:

Քրիստիան IX-ի ավագ եղբայրը ժառանգեց իրենց տոհմի ձևական-պաշտոնական ավագությունը՝ օծվելով որպես Շլեզվիգ-Հոլշթայն-Զոնդերբուրգ-Գլյուքսբուրգի դուքս Կառլոս: Հենց նրա սերունդներն են, որ այժմ ներկայացնում են թե՛ Շլեզվիգ-Հոլշթայն-Զոնդերբուրգ-Գլյուքսբուրգ գահատոհմի, և թե՛ ամբողջ Օլդենբուրգների գահատոհմի ավագ ճյուղը:

Դուքս Ֆրիդրիխ-Վիլհելմի հայրական գծով նախնիները[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Էլիմար I, Օլդենբուրգի կոմս
  2. Էլիմար II, Օլդենբուրգի կոմս
  3. Քրիստիան I, Օլդենբուրգի կոմս, (Քրիստիան Կռվարար)
  4. Մօրիկ, Օլդենբուրգի կոմս, Մավրիկ, Օլդենբուրգի կոմս, Մորիս, Օլդենբուրգի կոմս
  5. Քրիստիան II, Օլդենբուրգի կոմս
  6. Յոհան I, Օլդենբուրգի կոմս
  7. Քրիստիան III, Օլդենբուրգի կոմս
  8. Յոհան II, Օլդենբուրգի կոմս
  9. Կոնրադ I, Օլդենբուրգի կոմս
  10. Քրիստիան V, Օլդենբուրգի կոմս
  11. Դիտրիխ, Օլդենբուրգի կոմս
  12. Քրիստիան I Դանիո արքա
  13. Ֆրեդերիկ I Դանիո արքա
  14. Քրիստիան III Դանիո արքա
  15. Յոհան II, Շլեզվիգ-Հոլշթայն-Զոնդերբուգի դուքս
  16. Ալեքսանդր, Շլեզվիգ-Հոլշթայն-Զոնդերբուգի դուքս
  17. Ավգուստոս Փիլիպոս, Շլեզվիգ-Հոլշթայն-Զոնդերբուգ-Բեկի դուքս
  18. Ֆրեդերիկ Լուիս, Շլեզվիգ-Հոլշթայն-Զոնդերբուգ-Բեկի դուքս
  19. Պետրոս Ավգուստոս, Շլեզվիգ-Հոլշթայն-Զոնդերբուգ-Բեկի դուքս
  20. Կարլոս Անտոնիոս Ավգուստոս, Շլեզվիգ-Հոլշթայն-Զոնդերբուգի-Բեկի իշխան
  21. Ֆրիդրիխ Կարլ Լյուդվիգ, Շլեզվիգ-Հոլշթայն-Զոնդերբուգ-Բեկի դուքս
  22. Ֆրիդրիխ Վիլհելմ, Շլեզվիգ-Հոլշթայն-Զոնդերբուգ-Գլյուքսբուրգի դուքս:

Շլեզվիգ-Հոլշթայն-Զոնդերբուրգ-Գլյուքսբուրգ[խմբագրել | խմբագրել կոդը]


ավագ ճյուղը (Շլեզվիգ-Հոլշթայն-Զոնդերբուրգ-Գլյուքսբուրգի դքսերի ավագ ճյուղի համար տես Շլեզվիգ-Հոլշթայն-Զոնդերբուրգ-Գլյուքսբուրգ (ավագ ճյուղ))

Շլեզվիգ-Հոլշթայնի իշխանի զինանշանը

Շլեզվիգ-Հոլշթայն-Զոնդերբուրգ-Գլյուքսբուրգ գահատոհմի դուքսերը կազմում էին ազնվական այդ տոհմի ավագ ճյուղը և թե՛ Գլյուքսբուրգ տոհմի, թե՛ ամբողջ Օլդենբուրգների բազմաճյուղ հինավուրց տոհմի նահապետներն էին:

Դիմանկար Անուն Կյանք Գահակալում
Prins Vilhelm 1785-1831.jpg Ֆրիդրիխ Վիլհելմ, Շլեզվիգ-Հոլշթայն-Զոնդերբուրգ-Գլյուքսբուրգի դուքս, 1785–1831 1825–1831
1813 Carl von Glucksburg.jpg Կարլ, Շլեզվիգ-Հոլշթայն-Զոնդերբուրգ-Գլյուքսբուրգի դուքս, 1813–1878 1831–1878
Friedrich, Duke of Schleswig-Holstein-Sonderburg-Glücksburg (1841).jpg Ֆրիդրիխ, Շլեզվիգ-Հոլշթայն-Զոնդերբուրգ-Գլյուքսբուրգի դուքս, 1814–1885 1878–1885
Friedrich Ferdinand, Duke of Schleswig-Holstein.jpg Ֆրիդրիխ Ֆերդինանդ, Շլեզվիգ-Հոլշթայնի դուքս 1855–1934 1885–1934
Friedrich VIII von Schleswig-Holstein.jpg Վիլհելմ Ֆրիդրիխ, Շլեզվիգ-Հոլշթայնի դուքս 1891–1965 1934–1965
Պետրոս, Շլեզվիգ-Հոլշթայնի դուքս 1922–1980 1965–1980
Christoph of Schleswig-Holstein 2010 crop.jpg Քրիստոֆ, Շլեզվիգ-Հոլշթայնի իշխան 1949– 1980–

Տոհմի ժառանգորդն է Ֆրիդրիխ-Ֆերդինանդը՝ Շլեզվիգ-Հոլշթայնի ավագ սեպուհ թագաժառանգը (ծնվ. 1985):

Դանիա[խմբագրել | խմբագրել կոդը]


1853-ին, Շլեզվիգ-Հոլշթայն-Զոնդերբուրգ-Գլյուքսբուրգի իշխան Քրիստիանը դարձավ Դանիական թագավորության գահաժառանգ, և 1863-ին գահ բարձրացավ որպես Դանիո արքա: Նա Ֆրիդրիխ Վիլհելմի` Շլեզվիգ-Հոլշթայն-Զոնդերբուրգ-Գլյուքսբուրգի դքսի երրորդ որդին էր, իսկ յուր ավագ եղբայրը (և վերջինիս սերունդները) պահեց (պահեցին) Գլյուքսբուրգի դքսությունը` որպես ավատ և որպես տիտղոս:

Դիմանկար Անուն Կյանք Գահակալում Լրացուցիչ տիտղոսներ
Christian IX af Henrik Olrik.jpg Դանիո Քրիստիան IX 1818–1906 1863–1906 Վենդաց արքա,
Գոթաց արքա,
Դանիո ինքնիշխան միապետի տիտղոսը` Դուքս Շլեզվիգի, Հոլշթայնի, Շթորմարնի, Դիտմարշենի, Լաուենբուրգի և Օլդենբուրգի
Մինչ գահ բարձրանալը`
իշխան Շլեզվիգ-Հոլշթայն-Զոնդերբուրգ-Գլյուքսբուրգի
(Դանիերեն` Պրինս ա Սլեզվիգ-Հոլստեն-Սյոնդերբորգ-Գլյուքսբորգ, Prins af Slesvig-Holsten-Sønderborg-Glückborg)
Frederik IIX - Otto Bache.jpg Ֆրեդերիկ VIII Դանիացի 1843–1912 1906–1912 Արքա Վենդաց
Արքա Գըթաց
Դուքս Շլեզվիգի, Հոլշթեյնի, Շթորմարնի, Դիտմարշենի, Լաուենբուրգի և Օլդենբուրգի
King Christian X of Denmark.jpg Քրիստիան X Դանիացի 1870–1947 1912–1947 Արքա Իսլանդիո (կիրառված 1918–1944 թթ.)
Արքա Վընդաց
Արքա Գըթաց
Դուքս Շլեզվիգի, Հոլշթեյնի, Շթորմարնի, Դիտմարշենի, Լաուենբուրգի և Օլդենբուրգի
Frederick IX of Denmark.jpg Ֆրեդերիկ IX Դանիացի 1899–1972 1947–1972 Արքա Վընդաց
Արքա Գըթաց
Դուքս Շլեզվիգի, Հոլշթեյնի, Շթորմարնի, Դիտմարշենի, Լաուենբուրգի և Օլդենբուրգի
Drottning Margrethe av Danmark.jpg Մարգրեթե II Դանիուհի 1940– 1972–

Արքայատոհմի գահաժառանգը Դանիո արքայազն թագաժառանգ Ֆրեդերիկն է (ծնվ. 1968 թ.), ով պատկանում է ազգակից Մոնպեզատների գերդաստանին: Տես ներկայիս Դանիայի գահաժառանգության գիծը: Թեպետ այլևս Գլյուքսբուրգների արքայատոհմի դանիաբնակ արական սեռի անդամներ չկան, բայց կան Քրիստիան IX-ի սերունդներ, ովքեր ամուսնացել են առանց միապետի թույլտվության, դրանով իսկ կորցնելով իրենց արքայական կարգավիճակը,[7] միաժամանակ ստանալով դանիական ազնվականական հետևյալ տիտղոսը՝ "Ռոզենբորգի կոմս" (և նրանց դիմում են պատվելով Ձերդ Արքայական գերազանցություն կամ Նորին Արքայական գերազանցություն պատվանունով), ունենալով այդ տիտղոսն ու պատվանունը յուրյանց օրինական արական սեռի սերունդներին ժառանգություն թողնելու իրավունքը:

Հունաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Հունաստանի արքա
Պատկեր:Greek 30 Drachma 1963 small.jpg
1963 թվականի արտադրության 30-դրախմայանոց մետաղադրամ. հուշադրամ՝ ի հիշատակ Հունաստանում Գլյուքսբուրգների թագավորության 100-ամյակի: Ժամացույցի սլաքի ուղղությամբ. Պողոս I Հունաստանի արքա, Գեորգ II Հունաստանի արքա, Ալեքսանդր Հունաստանի արքա, Կոստանդին I Հունաստանի արքա և Գեորգ I Հունաստանի արքա:

1863-ին Վիլհելմ Դանիացի իշխանը Գեորգ I անունով դարձավ Հելլենաց արքան: Նրա հայրը Քրիստիան IX Դանիացին էր:

Դիմանկար Անուն Կյանք Գահակալում Լրացուցիչ տիտղոսներ
King George of Hellenes.jpg Գեորգ I Հունաց արքա 1845-1913 1863-1913 Արքայազն Դանիո
Իշխան Շլեզվիգ-Հոլշթայն-Զոնդերբուրգ-Գլյուքսբուրգի
Constantine I of Greece.jpg Կոստանդին I Հունաց արքա 1868-1923 1913-1917
1920–1922
Արքայազն Դանիո
Իշխան Շլեզվիգ-Հոլշթայն-Զոնդերբուրգ-Գլյուքսբուրգի
King Alexander of Greece.jpg Ալեքսանդր Հունաց արքա 1893-1920 1917-1920 Արքայազն Դանիո
Իշխան Շլեզվիգ-Հոլշթայն-Զոնդերբուրգ-Գլյուքսբուրգի
Constantine I of Greece.jpg Կոնստանտինոս I 1868-1923 1920-1922 Արքայազն Դանիո
Շլեզվիգ-Հոլշթայն-Զոնդերբուրգ-Գլյուքսբուրգի իշխան
հրաժարվել է
Georgeiiofgreece.jpg Գեորգ II Հունաց արքա 1890-1947 1922-1924
1935-1947
Արքայազն Դանիո
Իշխան Շլեզվիգ-Հոլշթայն-Զոնդերբուրգ-Գլյուքսբուրգի
Paul I of Greece.jpg Պողոս Հունաց արքա 1901-1964 1947-1964 Արքայազն Դանիո
Իշխան Շլեզվիգ-Հոլշթայն-Զոնդերբուրգ-Գլյուքսբուրգի
King Constantine.jpg Կոստանդին II Հունաց արքա 1940- 1964-1973 Արքայազն Դանիո
Իշխան Շլեզվիգ-Հոլշթայն-Զոնդերբուրգ-Գլյուքսբուրգի

Հելլենաց միապետությունը վերացվեց 1973 թվականին: 1974 թվականի դեկտեմբերի 8-ին հանրաքվե տեղի ունեցավ երկրում միապետական կամ հանրապետական կառավարման համակարգ հաստատելու մասին: Ձայների 69.18%-ով քվեարկողները դեմ արտահայտվեցին միապետությունը վերադարձնելուն: Այդ օրվանից ի վեր Հունաստանը հանրապետություն է, իսկ Հելլենաց արքայի տիտղոսը կրողները՝ գահազուրկ միապետներ:

Նորվեգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

{Հիմնական հոդված|Նորվեգիա|Նորվեգիայի միապետություն|Նորվեգիայի միապետների ցանկ}}

1905 թվականին Հաաքոն VII անունով, Դանիայի իշխան Կարլը դարձավ Նորվեգիայի արքա: Նրա հայրը Դանիո արքա Ֆրեդերիկ VIII-ն էր, իսկ իր հորեղբայրներից մեկը Հունաստանի արքա Գեորգ I-ն էր:

Դիմանկար Անուն Կյանք Գահակալում Լրացուցիչ տիտղոսներ
Haakon7.jpg Հաաքոն VII Նորվեգացի արքա 1872–1957 1905–1957 արքայազն Դանիո
Իշխան Շլեզվիգ-Հոլշթայն-Զոնդերբուրգ-Գլյուքսբուրգի
Olav V of Norway.jpg Օլավ V Նորվեգացի արքա 1903–1991 1957–1991 արքայազն Դանիո
Իշխան Շլեզվիգ-Հոլշթայն-Զոնդերբուրգ-Գլյուքսբուրգի
Medvedev harald guards (crop).jpg Հարալդ V Նորվեգացի արքա 1937– 1991– արքայազն Դանիո
Իշխան Շլեզվիգ-Հոլշթայն-Զոնդերբուրգ-Գլյուքսբուրգի

Նորվեգիայի արքայատոհմի գահաժառանգ և թագաժառանգ արքայազն իշխանը Հաաքոնն է (ծնվ. 1973 թ.): Տես Նորվեգիայի գահի ժառանգման ներկայիս տոհմածառը:

Իսլանդիա[խմբագրել | խմբագրել կոդը]


1918-ին Իսլանդիան Դանիայի թագավորության մի ինքնավար նահանգի կարգավիճակից բարձրացավ առանձին Իսլանդիայի թագավորության կարգավիճակին: Քրիստիան X Դանիացի արքան վերածվեց Դանիայի և Իսլանդիայի արքայի: Սա տևեց մինչև 1944-ը, երբ Իսլանդիան միակողմանիորեն լուծարեց երկու երկրների միջև առկա միություն-դաշինքը: Քրիստիան X-ը միակմիապետն էր, որը կրել է առանձնակի իսլանդական տիտղոսը և օգտագործել է նույն CX թվանշանն ու նույն արքայական թվահամարը, ինչ և Դանիայում:

Դիմանկար Անուն Կյանք Գահակալում Լրացուցիչ տիտղոսներ
King Christian X of Denmark.jpg Քրիստիան X Իսլանդացի արքա 1870–1947 1918–1944 Արքա Դանիո
Արքա Վընդաց
Արքա Գըթաց
Դուքս Շլեզվիգի, Հոլշթայնի, Շթորմարնի, Դիտմարշենի, Լաուենբուրգի և Օլդենբուրգի

Այս դանիա-իսլանդական արքայական տիտղոսի ժառանգորդը իր որդին էր՝ Ֆրեդերիկ IX Դանիացի արքան (1899–1972):

Էդինբուրգի դուքսը[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Էդինբուրգի դուքս


Էդինբուրգի դքսի զինանշանը

1947-ին Հունաց և Դանիո արքայազն Փիլիպոսը, նոյն ինքն՝ ապագա Էդինբուրգի դուքս Ֆիլիպը, հրաժարվելով յուր նախորդ իշխանական տիտղոսներից և ընդունելով Մաունթբաթըն գերդաստանի ազգանունը, նաև՝ դառնալով բրիտանահպատակ՝ նախքան յուր հարսանիքը, իր աներհայր Գեորգ VI-ի՝ Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության արքայի կողմից հռչակվեց Էդինբուրգի դուքս: Նրա կին Էլիզաբեթ (Եղիսաբեթ) Մաունթաբաթընը պիտի հաջորդեր իր արքա հորը՝ Գեորգ VI-ին, դառնալով Մեծ Բրիտանիայի թագուհին: Այժմ Էդինբուրգի դուքս Ֆիլիպի և Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ-ի արական գծով սերունդները, արքայական հրովարտակի համաձայն, պատկանում են Վինձորի գահատոհմին և, անհրաժեշտության դեպքում, որպես ազգանուն, օգտագործում են ավելի շուտ "Վինձոր-Մաունթբաթընը, քան "Գլյուքսբուրգը: Բրիտանական գահաժառանգման գծում առաջին տեղերը գրավում են Էդինբուրգի դքսի սերունդները:

Դիմանկար Անուն Կյանք Գահակալում Լրացուցիչ տիտղոսներ
Prince Philip NASA cropped.jpg արքայազն Փիլիպոս, Էդինբուրգի դուքս, Ֆիլիպ Մաունթբաթըն, Դուքս Էդինբուրգի[2] 1921– 1947– Մերիոնեթի կոմս
Գրինվիչի բարոն

Էդինբուրգի դուքս Ֆիլիպի առաջին ժառանգորդը արքայազն Չարլզն է՝ Ուելսի իշխանը (ծնված 1948 թվականին): Թեպետ ժառանգության հռչակագիրը հավաստում է, որ դքսական տիտղոսը, իր բոլոր ատրիբուտներով և կից երկու բարձրաստիճան ազնվականական (պերական՝ նահապետական) տիտղոսներով պետք է ժառանգեն դքսի բնական, իսկական արական սեռի ժառանգները, այսինքն՝ տվյալ դեպքում՝ Ուելսի ներկայիս իշխանը՝ արքայազն Չարլզը, ով Էդինբուրգի դքսի ավագ որդին է, սակայն 1999 թվականին հայտարարվեց, թե արքայազն Էդվարդը՝ Վեսեքսի կոսմը, այսինքն՝ Ուելսի իշխանի՝ արքայազն Չարլզի՝ կրտսեր եղբայրը պիտի հաջոևրդի յուրյանց հորը՝ որպես Էդինբուրգի դուքս: Սպասելով այդ փոփոխությունների վերջնարդյունքին, Ուելսի իշխանը՝ արքայազն Չարլզը մնում է իր հոր դքսական տիտղոսի ժառանգորդը, դրանով իսկ՝ նաև, հավանաբար, բրիտանական գահի ժառանգորդը՝ Էլիզաբեթ II-ից հետո:

Տոհմածառը[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլդենբուրգների գահատոհմի և նրա կրտսեր ճյուղ Գլյուքսբուրգների գահատոհմի ու իր տոհմաճյուղերի տոհմածառը

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Prince Philip beats the record for longest-serving consort»։ The Scotsman (Edinburgh)։ 18 April 2009։ Վերցված է 6 September 2012 
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Michel Huberty, Alain Giraud, F. and B. Magdelaine. L'Allemagne Dynastique, Volume VII. Laballery, 1994. pp. 7-8, 27-28, 30-31, 58, 144, 168, 181, 204, 213-214, 328, 344, 353-354, 356, 362, 367. ISBN 2-901138-07-1, ISBN 978-2-901138-07-5
  3. Montgomery-Massingberd, Hugh. "Burke’s Royal Families of the World: Volume I Europe & Latin America, 1977, pp. 325-326. ISBN 0-85011-023-8
  4. Քարտեզ (գերմ.)
  5. Carl Frederik Bricka. Christian (Christiern) I, 1426-81, Konge. Dansk Kvindebiografisk Leksikon. Dansk biografisk Lexikon (1889).
  6. Gothaisches Genealogisches Handbuch der Fürstlchen Häuser, Band I. Verlag des Deutschen Adelsarchivs. Marburg. 2015. p. 140 (German). ISBN 978-3-9817243-0-1.
  7. Retsinformation.dk. Kongeloven, LOV nr 20001 af 14/11/1665 Gældende (Kongeloven) Offentliggørelsesdato: 28-01-2000 Statsministeriet. 1665. (English translation of the Kongelov). retrieved 25 April 2016.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաղապար:Եվրոպայի արքայատոհմեր Կաղապար:Royal houses of Europe