Գլխավոր էջ
Շաբաթվա հոդված
Լոնդոն (անգլ.՝ London), Միացյալ Թագավորության և Անգլիայի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը։ Տեղակայված է Թեմզա գետի ափերին և բնակեցված է եղել գրեթե երկու հազարամյակ առաջ։ Լոնդոնի պատմությունը սկիզբ է առնում Հռոմեական կայսրությունից։ Հռոմեացիները քաղաքին տվել էին Լոնդինիում անունը։ Լոնդոնի հնագույն կորիզ հանդիսացող Լոնդոնի Սիթին մինչ օրս պահպանում է իր միջնադարյան սահմանները։ Սկսած 19-րդ դարից՝ «Լոնդոն» անունը վերաբերում է նաև այս կորիզը շրջապատող բնակավայրերին և Մեծ Լոնդոն վարչական շրջանին, որը կառավարում է ընտրված Լոնդոնի քաղաքապետը և Լոնդոնի ժողովը։
Լոնդոնն առաջատար քաղաք է իր արվեստով, առևտրով, կրթությամբ, ժամանցային վայրերով, նորաձևությամբ, ֆինանսներով, առողջապահությամբ, ԶԼՄ-ներով, մասնագիտական ծառայություններով, գիտությամբ, տուրիզմով և տրանսպորտով, որոնք քաղաքը դարձնում են առավել հայտնի։ Այն Նյու Յորքի հետ միասին համարվում է աշխարհի ֆինանսական կենտրոնը և նրա ՀՆԱ-ն ամենամեծն է Եվրոպական քաղաքների մեջ։ 2011 թվականի մարտին Լոնդոնում պաշտոնապես հաշվվում էր 8.174.100 բնակիչ, ինչի շնորհիվ այն դառնում է...Ավելին⇒
Նորություններ
Շարունակվող իրադարձություններ՝ Իսրայելա-պաղեստինյան պատերազմ (2023-2024) • Ռուսաստանի ներխուժում Ուկրաինա • Ամառային օլիմպիական խաղեր 2024
- հուլիսի 14-ին 2024 թվականի Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ խաղում, 2:1 հաշվով պարտության մատնելով Անգլիային, Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականը դարձել է Եվրոպայի չեմպիոն:
- հուլիսի 13-ին ԱՄՆ նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի (լուսանկարում) դեմ մահափորձ է տեղի ունեցել։
- հուլիսի 5-ին Իրանում կայացած նախագահական արտահերթ ընտրությունների երկրորդ փուլում երկրի ղեկավար է ընտրվել Մասուդ Փեզեշքիանը։
- հուլիսի 5-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ է նշանակվել Քիր Սթարմերը։
- հունիսի 26-ին Բոլիվիայում տեղի է ունեցել պետական հեղաշրջման փորձ։
- հունիսի 20-ին բուլղարահայ իրավաբան և քաղաքական գործիչ Ռայա Նազարյանը ընտրվել է Բուլղարիայի Ազգային ժողովի նախագահ։
Վերջերս մահացածներ՝ Լիանա Իսակաձե • Լալա Մնացականյան • Վիոլետա Գևորգյան • Համլետ Գևորգյան • Անուկ Էմե
Գիտե՞ք, որ․․․
- ․․․տարիներ առաջ «Ոսկե գնդակի» արժանացած ֆուտբոլիստը կարող էր ստանալ նաև «Ոսկե աղբաման»։
- ...Հին Հռոմի հասարակական զուգարաններում սրբանը մաքրելու համար նախատեսված սպունգը (լուսանկարում) ընդհանուր օգտագործման էր։
- ․․․այս մրցույթի նպատակը «ոչ թե «տգեղ» շներին ծաղրելն է, այլ աշխարհին ցույց տալը, որ մրցույթի մասնակիցները իսկապես գեղեցիկ են յուրովի։
- ․․․գոլֆի երեք այրված գնդակները պահվում են Անգլիայի Թագավորական բուսաբանական այգում՝ որպես «սնկի հազվագյուտ տեսակ»:
- ․․․Ճապոնիայի կենդանաբանական այգիներից մեկում Գրեյփ-կուն անունով Հումբոլդտի պինգվինը սիրահարվել է այգում տեղադրված անիմեի հերոսի ստվարաթղթե ուրվապատկերին։
- ․․․380 ուղևոր տեղափոխող օդանավը վերածվել է 118-տեղանոց ռեստորանի (լուսանկարում), որը մեծ հաջողություն ունի աֆրիկյան այս երկրում։
Ներկայացում
Վիքիպեդիան առցանց, բազմալեզու, խմբակային հանրագիտարանային նախագիծ է, որն աշխատում է վիքի ձևաչափով։ Նախագիծը նպատակ ունի տրամադրել ազատ, հավաստի և ստուգելի բովանդակություն, որը յուրաքանչյուրը կարող է փոփոխել և բարելավել։
Վիքիպեդիան առաջնորդվում է հիմնարար սկզբունքներով, իսկ բովանդակությունը հրապարակվում է Creative Commons BY-SA արտոնագրի ներքո։ Այն կարելի է պատճենել և օգտագործել՝ պահպանելով սույն արտոնագրի պայմանները։ Վիքիպեդիայում ողջ տեղեկատվությունը ներկայացված է ազատ, առանց գովազդի և իր օգտագործողների անձնական տվյալների օգտագործման։
Վիքիպեդիայի հոդվածների հեղինակները կամավորներն են։ Նրանք կոորդինացնում են իրենց ջանքերը համաձայն համայնքում ընդունված կանոնների և ուղեցույցների ու առանց առաջնորդների։
Այս պահին Հայերեն Վիքիպեդիայում կա՝ | |
312 130 հոդված |
500 ակտիվ խմբագիր |
Համագործակցություն
Վիքիպեդիան հանրագիտարան է, որն ստեղծվել և զարգանում է քեզ նման այցելուների կողմից։ Այստեղ գործում է «մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի համար» սկզբունքը։
Առաջին անգա՞մ ես փորձում. օգտվի՛ր օգնության դասընթացից։ Չգիտես՝ ինչի՞ց սկսել. ահա մի քանի խորհուրդ։
Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։
- Եվրո 2024
- Հոդվածներ «Գյուղատնտեսական հանրագիտարանից»
- «Վիքիպեդիա» կրթական ծրագիր
- Բժշկական կարևորագույն հոդվածներ
Այս օրը պատմության մեջ
- 1824 թ. – ծնվել է Ալեքսանդր Դյումա (որդի)ն, ֆրանսիացի նշանավոր գրող, Ֆրանսիական ակադեմիայի անդամ (մահ. 1895 թ.)։
- 1841 թ. – մահացել է Միխայիլ Լերմոնտովը, ռուս նշանավոր բանաստեղծ, դրամատուրգ և արձակագիր (ծն. 1814 թ.)։
- 1866 թ. – ավարտվեց Մեծ Բրիտանիան ԱՄՆ-ին միացնող Տրանսատլանտյան հեռախոսային մալուխի միացումը։
- 1938 թ. – ծնվել է Հակոբ Իշխանյանը, հայ քանդակագործ։
- 1959 թ. – ծնվել է Վահրամ Մարտիրոսյանը, հայ գրող, կինոսցենարիստ, լրագրող։
- 1981 թ. – ծնվել է Էդվարդ Մանուկյանը, հայ դասական երաժշտության կոմպոզիտոր։
- 1989 թ. – ներկայիս Ադրբեջանի տարածքում գտնվող Դաշկեսանի շրջանի Բանանց գյուղի վերջին բնակիչները բռնագաղթվեցին։
- 1995 թ. – հիմնվեց Հայաստանի բանկերի ասոցիացիան։
- 2002 թ. – Ուկրաինայի Լվով քաղաքի մերձակայքում կազմակերպված ավիացիոն շոուի ժամանակ վթարված ինքնաթիռը ընկավ հանդիսատեսների վրա, ինչի հետևանքով մահացավ մոտ 80 մարդ։
- 2012 թ. – Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում սկսվեցին Ամառային Օլիմպիական խաղեր 2012-ը։
Օրվա պատկեր