Գեռլա (ռումիներեն՝ Gherla, հունգ.՝ Szamosújvár կամ Örményváros, գերմ.՝ Neuschloss կամ Armenierstadt), նախկինում կոչվել է Արմենոպոլիս, Հայաքաղաք, քաղաք Ռումինիայի Կլուժ ժուդեցում, երկրի հյուսիսային մասում։ Քաղաքով հոսում է Սոմեշ գետը։ Հայաքաղաքը հիմնադրված է եղել հայ բուրժուազյաի կողմից 16-րդ դարի սկզբին։
Բնակավայրը առաջին անգամ պատմության մեջ նշվել է 1291 թվականին որպես հին Գեռլախադա։ Անվանումը հնարավոր է, որ ծագել է սլավոնական գռլա բառից, որը նշանակում է գետ։ Ավելի ուշ քաղաքը երկար ժամանակ անավանվել է «Hayaqaghak» հայերեն կամ «Арменополис» հունարեն, որը համարվել է քաղաքի պաշտոնական անվանումը։ Նաև օգտագործվել է քաղաքի գերմաներեն անվանումը «Armenierstadt»: Հետագայում քաղաքը ստացել է «Szamosújvár» անունը, որը օգտագործվել է Հունգարիայի թագավորության պաշտոնական գրություններում և նշանակում է նոր քաղաք։ Մինչև 1918 թվականը Գեռլան եղել է Հունգարիայի թագավորության մի մասը։ Այդպես և 1940—1944 մտել է Հունգարիայի կազմի մեջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 17)։