Բուրատինոյի արկածները (ֆիլմ, 1975)
Բուրատինոյի արկածները ռուս.՝ Приключения Буратино | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | երաժշտական ֆիլմ, մանկական ֆիլմ, հեքիաթ, մյուզիքլ և գրական ստեղծագործության էկրանավորում |
Հիմք | Ոսկե Բանալին |
Թվական | 1975 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Լեոնիդ Նեչաև |
Սցենարի հեղինակ | Իննա Վետկինա |
Դերակատարներ | Դմիտրի Իոսիֆով, Տատյանա Պրոցենկո, Նիկոլայ Գրինկո, Յուրի Կատին-Յարցև, Ռինա Զելյոնայա, Վլադիմիր Էտուշ, Ռոլան Բիկով, Ելենա Սանաևա, Վլադիմիր Բասով, Բաադուր Ցուլաձե և Վալենտին Բուկին |
Օպերատոր | Յուրի Ելխով |
Երաժշտություն | Ալեքսեյ Ռիբնիկով |
Կինոընկերություն | Բելառուսֆիլմ |
Տևողություն | 132 րոպե |
Բուրատինոյի արկածները ( ռուսերեն՝ Приключения Буратино), խորհրդային երկմասանոց երաժշտական հեռուստատեսային կինոնկար, որը նկարահանվել է 1975 թվականին՝ Ալեքսեյ Տոլստոյի «Ոսկե բանալին, կամ Բուրատինոյի արկածները» հեքիաթի հիման վրա։ Համարվում է «պաշտամունքային ֆիլմ»[1]։ Հեռուստատեսությամբ առաջին ցուցադրությունը կայացել է 1976 թվականի հունվարի 1-ին և 2-ին[2]։
Սյուժեն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծեր ատաղձագործ Ջուզեպպեն, իր մոտ գտնվող փայտի ճղոնով ցանկանում է սեղանի համար ոտք պատրաստել, սակայն հանկարծ այն սկսում է մարդկային ձայնով ծղրտալ։ Ջուզեպպեն այն նվիրում է իր հին ընկերոջը` Կառլոյին, որպեսզի նա փայտե տիկնիկ պատրաստի։ Կառլոն պատրաստում է տիկնիկը և անվանում Բուրատինո։ Սկզբում Բուրատինոն թեթևամիտ տղայի բնավորություն է դրսևորում։ Երբ Կառլոն նրան փրկում է առնետի ճանկերից, Բուրատինոն խոստանում է վերափոխվել և գնալ դպրոց։ Այբբենարան գնելու համար Կառլոն վաճառում է իր միակ բաճկոնը։
Հաջորդ առավոտ Բուրատինոն գնում է դպրոց, սակայն ճանապարհին վաճառում է այբբենարանը և տիկնիկային թատրոնի տոմս գնում։ Ներկայացման ժամանակ նա միջամտում է Առլեկինոյի և Պիեռոյի կռվին։ Տիկնիկները սկսում են պարել նրա հետ, սակայն տիկնիկային թատրոնի տնօրեն Կարաբաս-Բարաբասը նրան դուրս է հանում բեմից և կախում պատի վրայի մեխից։
Այդ ժամանակ բուժատզրուկներ վաճառող Դուրեմարը վիճում է Տորտիլա կրիայի հետ։ Վերջինս երդվում է, որ ոչ մեկին չի տա երջանկություն բերող ոսկե բանալին։ Կարաբասը Բուրատինոյից տեղեկանում է Կառլոյի խցում գտնվող օջախի մասին, որը նկարված էր կտավի վրա և տալով նրան հինգ ոսկեդրամ, հանձնարարում է դրանք տալ Կառլոյին` պայմանով, որ նա չհեռանա իր խցից։ Տիկնիկները հասկանում են, որ այստեղ ինչ-որ գաղտնիք է թաքնված։
Ճանապարհին Բուրատինոն հանդիպում է երկու խարդախների` Ալիսա աղվեսին և Բազիլիո կատվին։ Նրանք Բուրատինոյին առաջարկում են հարստանալու համար իրենց հետ մեկնել Հիմարների երկիր։ Գիշերը Ալիսան և Բազիլիոն ավազակների տեսքով հարձակվում են Բուրատինոյի վրա, սակայն նա ոսկեդրամները թաքցնում է բերանում։ Որպեսզի դրանք հանեն, Բուրատինոյին գլխիվայր կախում են ծառից և նրան կտրատելու համար գնում են սղոց բերելու։ Բուրատինոյին հայտնաբերում է Մալվինան` երկնագույն մազերով աղջիկը, ով փախել էր Կարաբասի մոտից և իր պուդել Արտեմոնի հետ միասին ապրում էր անտառում։ Բժիշկ Բուն, բուժքույր Դոդոշը և հեքիմ Աղոթարարը Բուրատինոյին խորհուրդ են տալիս տզկանեփի ձեթ ընդունել։ Մալվինան Բուրատինոյին ցանկանում է թվաբանություն և մաքրագրություն սովորեցնել, սակայն անօգուտ և որպես պատիժ, նրան նստեցնում է մութ խորդանոցում։
Այդ ընթացքում Պիեռոն թաքուն լսում է Կարաբասի և Դուրեմարի զրույցը։ Պարզվում է, որ կրիա Տորտիլան ջրամբարի խորքում թաքցրել է ոսկե բանալին։ Կարաբասը նկատում է Պիեռոյին և Դուրեմարի հետ միասին սկսում է փնտրել նրան։
Չղջիկը օգնում է Բուրատինոյին դուրս գալ խորդանոցից և ուղեկցում Ալիսա աղվեսի ու Բազիլիո կատվի մոտ։ Նրանց հետ միասին Բուրատինոն գնում է Հրաշքների դաշտ և հինգ ոսկեդրամները այնտեղ թաղելով, սպասում է, որ դրամի ծառ պետք է աճի։ Ալիսան ոստիկաններին հայտնում է Բուրատինոյի մասին, ովքեր նրան նետում են ջրամբարը։ Բուրատինոն այնտեղ հանդիպում է Տորտիլային, ով ոսկե բանալին տալիս է նրան։
Տուն վերադառնալիս Բուրատինոն հանդիպում է Պիեռոյին։ Պարզվում է, Կարաբասը Հիմարների երկրում վարձել է ոստիկանական բուլդոգների բանակ և ուղարկել իրենց գտնելու։ Բուրատինոն Մալվինային, Պիեռոյին և Արտեմոնին տանում է քարանձավ, իսկ հետո թաքնվելով պանդոկում, Կարաբասի և Դուրեմարի զրույցից իմանում է ոսկե բանալու գաղտնիքը` Կառլոյի խցում նկարված օջախի հետնամասում թաքնված է գաղտնի դուռ։ Պանդոկում Ալիսան և Բազիլիոն Կարաբասին և Դուրեմարին խոստանում են, որ տաս ոսկեդրամով նրանց կհանձնեն Բուրատինոյին։ Կարաբասը կոտրում է կարասը, որտեղ թաքնվել էր Բուրատինոն, սակայն վերջինս փախչում է։
Անտառում Արտեմոնը հաղթում է ոստիկանական շներին, իսկ Բուրատինոն, ժամանակին տեղ հասած Կառլոյի և Ջուզեպպեի հետ միասին` հաղթում է Կարաբասին։ Կառլոյի խցում, Բուրատինոն իր ընկերներին հայտնում է գաղտնիքը և ոսկե բանալիով բացում գաղտնի դուռը։ Կառլոն, Ջուզեպպեն, Բուրատինոն, Մալվինան, Պիեռոն, Արտեմոնը և Առլեկինը մտնում են ներս և հայտնվում հանդիսասրահում։
Դերասանական կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերակատար | Կերպար |
---|---|
Դմիտրի Իոսիֆով | Բուրատինո |
Տատյանա Պրոցենկո | Մալվինա |
Ռոման Ստոլկարց | Պիեռո |
Տոմաս Աուգուստինաս | Արտեմոն |
Գրիգորի Սվետլոռուսով | Առլեկին |
Նիկոլայ Գրինկո | հայր Կառլո |
Վլադիմիր Էտուշ | Կարաբաս Բարաբաս |
Յուրի Կատին-Յարցև | Ջուզեպպե |
Ռինա Զելյոնայա | Տորտիլա կրիա |
Ռոլան Բիկով | Բազիլիո կատու |
Ելենա Սանաևա | Ալիսա աղվես |
Վլադիմիր Բասով | Դուրեմար |
Բաադուր Ծուլաձե | պանդոկապան |
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինոգործիչ | Ներդրումը |
---|---|
Իննա Վետկինա | սցենարիստ |
Լեոնիդ Նեչաև | ռեժիսոր |
Յուրի Ելխով | օպերատոր |
Ալեքսեյ Ռիբնիկով | կոմպոզիտոր |
Բուլատ Օկուջավա և Յուրի Էնտին | երգերի տեքստը |
Երգերը
[խմբագրել | խմբագրել կոդը]Բոլոր երգերի երաժշտության հեղինակն Ալեքսեյ Ռիբնիկովն է։
№ | Երգի անվանում | Երգիչներ | Տեքստի հեղինակ |
---|---|---|---|
1 | Բու-րա-տի-նո (նախերգանք) | Նինա Բրոդսկայա | Յուրի Էնտին |
2 | Լապտերավառների երգը | «Верные друзья» գործիքային համույթ | Բուլատ Օկուջավա |
3 | Հայր Կառլոյի երգը | Նիկոլայ Գրինկո | Բուլատ Օկուջավա |
4 | Կարաբասի առաջին երգը | Վլադիմիր Էտուշ, կրկներգը` մանկական երգչախումբ | Բուլատ Օկուջավա |
5 | Դուրեմարի երգը | Վլադիմիր Բասով, կրկներգը` Պատանի հանդիսատեսի թատրոնի երգչախումբ | Յուրի Էնտին |
6 | Տիկնիկների երգը | Մանկական երգչախումբ | Յուրի Էնտին |
7 | Երգ ագահների, պարծենկոտների և հիմարների մասին | Ռոլան Բիկով և Ելենա Սանաևա | Բուլատ Օկուջավա |
8 | Կարաբասի երգը | Վլադիմիր Էտուշ | Բուլատ Օկուջավա |
9 | Սարդերի և Բուրատինոյի երգը | Գարրի Բարդին, կրկներգը` Տատյանա Կանաևա | Յուրի Էնտին |
10 | Երգ Հրաշքների դաշտի մասին | Ռոլան Բիկով և Ելենա Սանաևա | Բուլատ Օկուջավա |
11 | Տորտիլայի ռոմանսը | Ռինա Զելյոնայա | Յուրի Էնտին |
12 | Պիեռոյի սերենադը | Տատյանա Օսմոլովսկայա | Բուլատ Օկուջավա |
13 | Բու-րա-տի-նո (եզրափակիչ) | Յուրի Կատին-Յարցև, Նիկոլայ Գրինկո, Գրիգորի Սվետլոռուսով, Տոմաս Աուգուստինաս, Տատյանա Պրոցենկո և Տատյանա Կանաևա | Յուրի Էնտին |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Пётр Вайль. — программа из цикла «Герои времени»«Герои времени: Буратино». Радио «Свобода». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 13-ին.
- ↑ Марта Лаховец. Буратино нашли на катке, а Мальвину - в поезде. Արխիվացված 2010-07-02 Wayback Machine Брестская газета. №26 (393) 25 июня - 1 июля 2010.
|