Բժշկական տզրուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բժշկական տզրուկ
Բժշկական տզրուկ
Տզրուկ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Վերնատիպ Առաջնաբերանայիններ
Տիպ Օղակավոր որդեր
Ենթադաս Տզրուկներ
Լատիներեն անվանում
Hirudinea
Հատուկ պահպանություն


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Բժշկական տզրուկ (լատին․՝ Hirudo medicinalis), օղակավոր որդերի տեսակ տզրուկների (Hirudinea) ենթադասից, որը շատ հաճախ օգտագործվում է Եվրոպայում և Ռուսաստանում բուժական նպատակներով (Ամերիկայում, Ասիայում և Աֆրիկայում առավել հաճախ օգտագործվում են տզրուկների այլ տեսակներ)։ Մակաբույծը սնվում է մարդու և կենդանիների արյունով, և նրա օգտակար հատկությունները դեռ հնուց հայտնի են ողջ մարդկությանը[1][2]։

Վայրի տզրուկները Եվրոպայում հանդիպում են գրեթե ամենուր, թեև շատ շրջաններում դրանց թվաքանակը խիստ նվազել է անցյալում կատարվող արտադրական որսի, ճահիճների չորացման և Քաղցրահամ ջրերի աղտոտման պատճառով[3][4]։

Բժշկական տզրուկն ունի կլորավուն, հարթեցված մեջքային հատվածով մարմին՝ երկու ծծիչներով հետին և առաջնային վերջույթներում, առաջնային ծծիչի կենտրոնում տեղակայված է բերանային անցքը։ Կենդանին թակարդն է գցում զոհին՝ գտնվելով ջրի մեջ, ամրանալով ստորջրյա բույսերին։ Մեկ կերակրման ընթացքում 1,5-2 գր. կշռող տզրուկը ընդունակ է ծծել 15 մլ արյուն մեկ անգամից՝ միաժամանակ մարմնի զանգվածն ավելացնելով 7-9 անգամ[5]։

Ծծած արյունը հեղուկ վիճակում ամիսներով պահպանվում ստամոքսում առանց մակարդվելու, իսկ տզրուկը կարող է գոյատևել երկու տարի մի կերակրումից մյուսը։ Կուլ տված արյունը մարսելու և հեղուկ վիճակում պահպանելու համար տզրուկներին օգնում են նրանց աղիներում գտնվող սիմբիոտիկ մանրէները։ Դրանք էլ հենց օգնում են ազատվել օտար մանրէներից, որոնք կարող են մտնել ստամոքս հիվանդ կենդանու արյան հետ։ Ռուսաստանի բժշկության մեջ տզրուկներն օգտագործվում են կենդանի վիճակում բազմաթիվ հիվանդությունների՝ անոթների լայնացման, թութքի, վերքերի, Տրոֆիկական խոցի և այլնի բուժման ժամանակ, Եվրոպայում և ԱՄՆ-ում՝ հիմանականում միկրո- և պլաստիկ վիրաբուժության մեջ երակային կանգը փոխպատվաստված հյուսվածքներից հանելու համար։ Օգտագործվում են նաև բժշկական տզրուկների հյութը և նրանց հումքով պատրաստված դեղամիջոցները, թքագեղձերի քաղվածքները։ Վերջին տարիներին ստեղծվել են վերահամակցված սպիտակուցների դեղամիջոցներ տզրուկների սպիտակուցներից (հիրուդին, հիրուդոստազին, բդելլաստազին և այլն ), և նույնիսկ կատարվել են արհեստական տզրուկ ստեղծելու փորձեր[6]։

Նման տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ հեղինակներ առանձնացնում են բժշկական տզրուկների երեք տեսակներ՝ բուժական (H. medicinalis f. medicinalis), դեղատնային (H. medicinalis f. officinalis) և արևելյան (H. medicinalis f. orientalis)[7], որոնք հեշտ տարբերակվում են իրենց արտաքին տեսքով և բնակության վայրի յուրահատկություններով։ Hirudo ընտանիքի այլ ներկայացուցիչներ, H. verbana, H. orientalis և H. troctina, կարող են օգտագործվել նաև բժշկական նպատակներով[8][9].

Լատինական Ամերիկայում բուժական նպատակներով օգտագործվում է տզրուկների այլ տեսակ՝ Hirudinaria manillensis[3], Հյուսիսային Ամերիկայում - Macrobdella decora[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Lone AH, Ahmad T, Anwar M, Habib S, Sofi G, Imam H Leech therapy- a holistic approach of treatment in unani (greeko-arab) medicine. — В. Jul;31(1):31-5. — PMID 22736888 [PubMed].
  2. Donna M. Bozzone, Chapter 2. The History of Cancer and Leukemia, The Biology of Cancer: Leukemia, New York, «Chelsea House Publishers», ISBN 0-7910-8822-7։
  3. 3,0 3,1 J.Malcolm Elliott and Ulrich Kutschera/Medicinal Leeches: Historical use, Ecology, Genetics and Conservation/Freshwater Reviews 4(1):21-41. 2011
  4. Petrauskiene L. The medicinal leech as a convenient tool for water toxicity assessment. — В. Aug;19(4):336-41.. — PMID 15269904.
  5. Lent CM, Fliegner KH, Freedman E, Dickinson MH. Ingestive behaviour and physiology of the medicinal leech. — В. Jul;137:513-27..
  6. Crystal, Charlotte. «Biomedical Engineering Student Invents Mechanical Leech». University of Virginia News. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 20–ին-ին.
  7. Օ. Յ. Կամենև, Ա. Յ. Բարանովսկիյ։ Տզրուկաբուժություն։ 2010.
  8. Kutschera U. The Hirudo medicinalis species complex./Naturwissenschaften. 2012 May;99(5):433-4. Epub 2012 Apr 25.
  9. Trontelj P, Utevsky SY. Phylogeny and phylogeography of medicinal leeches (genus Hirudo): fast dispersal and shallow genetic structure./Mol Phylogenet Evol. 2012 May;63(2):475-85. Epub 2012 Feb 8.
  10. «Freshwater Leech Macrobdella decora». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 28-ին.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բժշկական տզրուկ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բժշկական տզրուկ» հոդվածին։