Առլեկին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Առլեկին: Մարիվոյի պիեսի նկարազարդում (1878)

Առլեկին, Առլեկինո (իտալ.՝ Arlecchino, ֆր.՝ Arlequin), իտալական կոմեդիա դել'արտեի կերպար, երկրորդ ձաննի, իտալական հրապարակային թատրոնի ամենահռչակավոր դիմակը։ Բրիգելլայի (առաջին ձաննի), Պանտալոնեի և Բժշկի հետ ներկայացնում է դիմակների հյուսիսային (կամ վենետիկյան) քառյակը։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ծագումը՝ ծնվել է Բերգամոյում (Լոմբարդիա)[1], լավագույն բախտի որոնումների նպատակով տեղափոխվել է հարուստ քաղաք Վենետիկ։
  • Զբաղմունքը՝ ծառա (ձաննի)։
  • Զգեստը՝ գյուղացու վերնաշապիկ և տաբատ՝ կարված գույնզգույն կարկատաններով՝ շեղանկյան ձևի կտորներով։ Հագուստը շատ գունեղ է, մեծ մասամբ՝ դեղին, բայց կան տարբեր գույնի կտորներ՝ կանաչ, կապույտ և կարմիր։ Առլեկինը գլխին ունի գլխարկ, որը զարդարված է նապաստակի պոչով կամ, ավելի ուշ, զանգուլակիկներով։ Գոտուց ամրացված է դրամապանակ կամ փայտե սուր[2]։ Հագին ունի շատ թեթև կոշիկներ, որոնք նրան թույլ են տալիս ազատ տեղաշարժվել և կատարել ակրոբատիկական գործողություններ։
  • Դիմակը՝ երկար քթով սև կիսադիմակ[2]։ Ճակատն ու հոնքերը միտումնավոր ընդգծված են սև խճճված մազերով։ Թմբլիկ այտերը և կլոր աչքերը ցույց են տալիս նրա շատակեր լինելը։
  • Վարքը՝ Առլեկինը կենսուրախ է ու միամիտ, ոչ այնքան խելացի, ճարպիկ ու հնարամիտ, որքան Բրիգելլան, այդ պատճառով էլ հեշտությամբ հիմարություններ է անում, բայց դրանց հաջորդող պատիժներն ընդունում է ժպիտով։ Նա ծույլ է և փնտրում է ցանկացած հնարավորություն աշխատանքից հեռանալու ու ննջելու համար, որկրամոլ է ու կնամոլ, բայց միևնույն ժամանակ քաղաքավարի է ու համեստ։ Եվ եթե Բրիգելլան հիացմունք է առաջացնում իր ճարպկությամբ, ապա Առլեկինը պետք է կարեկցություն առաջացնի իր ծիծաղելի անհաջողություններով ու երեխակայական դառնություններով։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առլեկինի անունը սկիզբ է առել Հելլեքենից (Hellequin), որը գերմանական դիցաբանության մեջ երևակայական հեծելախմբի առաջնորդն է։ Այս կերպարն առաջին անգամ հիշատակել է Օրդերիկ Վիտալին իր «Եկեղեցական պատմության» մեջ (Historia Ecclesiastica, 12-րդ դար)[3]։ Մեկի կարծիքով Հելլեքենն Օդինի անուններից մեկն է, ըստ երկրորդի՝ Հեռլոմը եղել է բրիտների թագավորը (հին անգլերեն՝ Herla Cyning), ըստ երրորդի՝ Առլեկինը կապված է Անտառային կամ Լաստենու թագավորի մասին գերմանական բալլադի հետ (Erlkönig, որտեղ լաստենին Erle-ն է), իսկ ըստ չորրորդի՝ Առլեկինը Հերակլեսի աղավաղված կերպարն է[4]։

13-րդ դարում հիշատակվել է Ադամ դը լա Հալլի «Խաղ տաղավարի մասին» ստեղծագործության մեջ, իսկ 14-րդ դարում՝ Դանթեի «Աստվածային կատակերգություն» ստեղծագործության մեջ (XXI դժոխքի երգ), որտեղ Ալիկինոն (իտալ.՝ Alichino) սատանաներից մեկն է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Շիրյաևը Առլեկինի զգեստով (1900)

Իր համար Առլեկինո (Arlecchino) կեղծանունն է ընտրել դերասան Տրիստանո Մարտինելլին, որը 17-րդ դարի սկզբին խաղացել է Հենրի IV-ի երկրորդ կնոջ՝ Մարիա Մեդիչիի արքունիքում։ Նրան անվանում էին նաև Տրուֆալդինո, Պասկվինո, Մեցետինո, Տաբարինո (դերասանների անուններով)։ 1720 թվականին Ֆրանսիայում բեմադրվել է Մարիվոյի «Առլեկին՝ դաստիարակված սիրով» (Arlequin poli par l’amour) պիեսը։ Ֆրանսիայում 18-19-րդ դարերի սահմանագծին ծագել են առլեկինադաներ։ Առլեկինը ծառայից վերածվել է կենտրոնական գործող անձի[5]։ Առլեկինի կերպարը պատկերված է Պոլ Սեզանի «Պիեռոն և Առլեկինը» նկարում (1888-1890), որտեղ Առլեկինը (Arlequin) նկարված է կարմիր ու սև շեղանկյուններով տրիկոյով։ 1900 թվականին Սանկտ Պետերբուրգում բեմադրվել է «Առլեկինադա» բալետը (պարուսույց՝ Մարիուս Պետիպա)։ Առլեկինի դերն այդ ժամանակ կատարել է Ալեքսանդր Շիրյաևը։ Նրա ատրիբուտները (բացի շեղանկյուններով տրիկոն) եղել են ժաբո օձիքն ու կիթառը։

20-րդ դարում Առլեկինի ամենահայտնի դերակատարն է դարձել Ֆերրուչո Սոլերին[6]։

Առլեկինի կերպարն օգտագործվել է Ալեքսանդր Բլոկի «Պատուհանում լույսը տատանվում էր» (1902) բանաստեղծության մեջ[7] և «Балаганчик» (1906) պիեսում[8]։ Ալլա Պուգաչովայի կարիերայի վերելքն սկսվել է Առլեկինոյի երգի կատարմամբ (1975), որի համար նա «Ոսկե Օրփեոս» փառատոնում արժանացել է գրան պրիի։ «Պարահանդես» խորհրդային ֆիլմում (1986) ուրախ Առլեկինը Կոլոմբինայի սրտի համար պայքարում է մելանխոլիկ Պիեռոյի դեմ։ Կին Առլեկինայի կերպարը (Հարլի Քուին) ի հայտ է եկել «Բեթմեն» մուլտսերիալում (1992), որն իր զարգացումն է գտել դրա շարունակությունը հանդիսացող բազմաթիվ ֆիլմերում, այդ թվում «Ինքնասպանների ջոկատ» ֆիլմում (2016)։

Առլեկինը Ալեքսեյ Տոլստոյի «Ոսկե բանալին կամ Բուրատինոյի արկածները» գրքի և դրա էկրանավորումների հերոսներից մեկն է։ Այդ էկրանավորումներից ամենահայտնին 1975 թվականի հեռուստաֆիլմն է։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Առլեկին՝ կոմեդիա դել'արտեի կերպար:
  2. 2,0 2,1 Арлекин: что скрывалось под личиной?
  3. Свита Эллекена
  4. Темное прошлое Арлекина
  5. Арлекин
  6. Կոմեդիա դել'արտեի դասական ավանդույթում Ֆերրուչո Սոլերին այդ դերը խաղացել է ամբողջ կյանքում։ 1947 թվականից մինչև այժմ ռեժիսոր Ջորջո Ստրեհլերի «Առլեկին՝ երկու տերերի ծառա» ներկայացման մեջ նա խաղացել է շուրջ 2,2 հազար անգամ։
  7. «Свет в окошке шатался…» А. Блок
  8. Александр Блок — Балаганчик (Пьеса)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Andrews, Richard (2008). The Commedia dell'arte of Flamino Scala: A Translation and Analysis of 30 Scenarios. Lanham, Maryland: The Scarecrow Press. 9780810862074.
  • Banham, Martin, editor (1995). The Cambridge Guide to the Theatre (new edition). Cambridge: Cambridge University Press. 9780521434379.
  • Beijer, Agne; Duchartre, Pierre-Louis (1928). Recueil de plusieurs fragments des premières comédies italiennes qui on été représentées en France sous le règne de Henri III. Recueil, dit de Fossard, conservé au musée national de Stockholm. Paris: Duchartre & Van Buggenhoudt. OCLC 963462417.
  • Duchartre, Pierre-Louis (1929; Dover reprint 1966). The Italian Comedy. London: George G. Harrap and Co., Ltd. 0486216799.
  • Ferrone, Siro (2006). Arlecchino. Vita e avventure di Tristano Martinelli attore. Bari: Lateraz. 9788842078685.
  • Gambelli, Delia (1993). Arlecchino a Parigi. Rome: Bulzoni. 9788871195803.
  • Henke, Robert (2002). Performance and Literature in the Commedia dell'arte. Cambridge, UK: Cambridge University Press. 9780521172387.
  • Katritzky, M. A. (2006). The Art of Commedia: A Study in the Commedia dell'arte, 1560-1620, with Special Reference to the Visual Records. Amsterdam & New York: Rodopi B. V. 9789042017986.
  • Lea, K.M. (1934). Italian popular comedy: a study in the Commedia dell'arte, 1560-1620, with special reference to the English stage. 2 vols. Oxford: Oxford University Press.
  • McConnell Stott, Andrew (2009). The Pantomime Life of Joseph Grimaldi. Edinburgh:Canongate Books Ltd. 9781847677617.
  • Neville, Giles (1980). Incidents In the Life of Joseph Grimaldi. London: Jonathan Cape Ltd. 0224018698.
  • Oreglia, Giacomo (1968). The Commedia dell'arte. New York: Hill and Wang. pp. 55–70. 9780809005451.
  • Rudlin, John (1994). Commedia dell’Arte, An actor’s handbook. London: Routledge. 9780415047708.
  • Rudlin, John; Crick, Olly (2001). Commedia dell'arte: A Handbook for Troupes. London: Routledge. 9780415204088.
  • Sand, Maurice (1860). Masques et Bouffons. Comédie italienne, vol. 1. Paris: Michel Levy Frères. Copy at Google Books.
  • Scuderi, Antonio. "Arlecchino Revisited: Tracing the Demon from the Carnival to Kramer and Mr. Bean." Theatre History Studies, vol. 20, 2000., pp. 143–155.
  • Sterling, Charles (1943). "Early Paintings of the Commedia dell'arte in France." Metropolitan Museum of Art Bulletin, New ser., v. 2, no. 1 (Summer, 1943). JSTOR 3257039.
  • Бачелис Т. Гамлет и Арлекин. М.: Аграф, 2007. — 576 с. — ISBN 978-5-7784-0344-4
  • А. К. Дживелегов, «Итальянская народная комедия», Москва, 1954.
  • Арлекин // Сказочная энциклопедия / Составитель Наталия Будур. — М.: ОЛМА-ПРЕСС, 2005. — С. 25. — 608 с. — 5 000 экз. — ISBN 5-224-04818-4

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Առլեկին». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առլեկին» հոդվածին։