Ոսկե բանալի կամ Բուրատինոյի արկածները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ոսկե բանալի կամ Բուրատինոյի արկածները
Золотой ключик, или Приключения Буратино
ՀեղինակԱլեքսեյ Տոլստոյ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրհեքիաթ
Բնօրինակ լեզուռուսերեն
Կերպար(ներ)Բուրատինո, Մալվինա, Արտեմոն, Պապա Կառլո, Կարաբաս Բարաբաս, Բազիլիո, Ալիսա, Տորտիլլա, Դուրեմար և Ջուզեպպե
Հրատարակման տարեթիվ1936
ԳՄՍՀ5-465-01370-2
Թվային տարբերակaz.lib.ru/t/tolstoj_a_n/text_0320.shtml
The Golden Key, or the Adventures of Buratino Վիքիպահեստում

Ոսկե բանալի կամ Բուրատինոյի արկածները (ռուս.՝ Золото́й клю́чик, или Приключе́ния Бурати́но), Ալեքսեյ Նիկոլաևիչ Տոլստոյի պատմվածք-հեքիաթը, հանդիսանում է Կառլո Կոլլոդիի «Պինոկիոյի արկածները. փայտե տիկնիկի արկածները» հեքիաթի գրական մշակումը։ Տոլստոյը գիրքը նվիրեց իր ապագա կնոջը` Լյուդմիլա Իլինիչնա Կրեստինսկոյին։

Ստեղծման պատմություն և հրատարակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքի ստեղծումը սկսվեց նրանից, երբ 1923-1924 թվականներին Ալեքսեյ Տոլստոյը, արտերկրում լինելով, սկսեց թարգմանել Կառլո Կոլլոդիի իտալական «Պինոկիոյի արկածները: Փայտե տիկնիկի պատմությունը» հեքիաթը։ 1934 թվականի գարնանը, արդեն լինելով ԽՍՀՄ-ում, նա որոշեց վերադառնալ հեքիաթի թարգմանությանը` հետաձգելով աշխատանքը «Տանջանքներով քայլքը» եռագրության վրա[1]։ Ի սկզբանե Տոլստոյը ուզում էր ուղղակի թարգմանել սկզբնաղբյուրից, բայց հետո նա զբաղվեց օրիգինալ մտքով և ստեղծեց հին օջախի ու ոսկե բանալու պատմությունը[2]։ Վերջում նա շատ հեռացավ սկզբնական սյուժեից, քանի որ սոցիալիստական ռեալիզմի շրջանում այն արդեն հնացել էր, ինչպես նաև, Կոլլոդիի հեքիաթը լիքն էր բարոյախրատական և ուսուցողական խոսքերով։ Տոլստոյն էլ ուզում էր իր հերոսներին ներկայացնել ավելի հնարամիտ և ուրախ։ 1935 թվականի օգոստոսին հեքիաթն ավարտվեց և հանձնվեց «Դետգիզ» հրատարակչախմբին, զուգահեռաբար սկսեց մաս-մաս տպագրվել «Պիոներսկայա պրավդա» թերթում և շուտով լույս ընծայվեց առանձին հրատարակչությամբ։ 1936 թվականին Տոլստոյը գրեց «Ոսկե բանալին» պիեսը Կենտրոնական մանկական թատրոնի համար` դրա հիմնադիր Նատալիա Սացի խնդրանքով, իսկ 1939 թվականին գրեց սցենար նույնանուն ֆիլմի համար, որը նկարահանեց Ալեքսանդր Պտուշկոն։

Մինչև 1986 թվականը հեքիաթը հրատարակվել է ԽՍՀՄ-ում 182 անգամ և թարմանվել է 47 լեզվով։ Ընդհանուր տպաքանակը գերազանցել է 14.5 միլիարդ օրինակը։

«Ոսկե բանալին...» մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրքը դուր եկավ փոքրերին և մեծերին հրատարակչության առաջին օրվանից։ Միակ թերությունը, որ նշել են քննադատները, Կոլլոդիի գրքի համեմատությամբ երկրորդային է[1]։ Տոլստոյի հեքիաթը 1936 թվականից շատ տարբեր ձևերով վերահրատարակվել է և թարգմանվել։ Ստեղծվեցին էկրանավորումներ ֆիլմի տեսքով, տիկնիկների և դերասանների հետ. մուլտֆիլմ, պիես, օպերա և բալետ։ Հայտնի դարձավ «Բուրատինո»-յի բեմադրությունը Սերգեյ Օբրազցովի թատրոնում[3]։ Խորհրդային տարիներին ստեղծվեց «Ոսկե բանալի» սեղանի խաղը։ Հայտնվեցին Բուրատինո հյութեր և «Ոսկե բանալի կոնֆետներ»[4]։ Գրքի հերոսներն ու նրանց արտահայտությունները մտան ռուսերեն լեզու, դարձան ժողովրդական արվեստի մի մաս[5]։ Գրականագետ Միրոն Պետրովսկին այսպես է գրել Տոլստոյի գրքի մասին. «Գրքի հմայքն անանց է: Այն լի է հանելուկներով: Միևնույն ժամանակ, այն նոր ժանր է. սա ոչ միայն հեքիաթ է փոքրերի համար, այլ հեքիաթային պատմվածք է` սատիրայի տարրերով»։

Քննադատ Մարկ Լիպովեցկին Բուրատինոյի գիրքն անվանել է կարևոր հուշարձան ռուսական գրականության համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]