Մալվինա (կերպար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մալվինա (այլ կիրառումներ)
Մալվինա
МальвинаММ.jpg
Տեսակfictional puppet?, մարդակերպ կերպար և գրական հերոս
ՀեղինակԱլեքսեյ Տոլստոյ
Ներկայացված էՈսկե Բանալին
Սեռիգական

Ալեքսեյ Տոլստոյի «Ոսկե բանալի կամ Բուրատինոյի արկածները» (1936) գրքի ճենապակյա գլխով և կապույտ մազերով հերոսուհին։

Մալվինան գորշ կապտավուն մազերով աղջիկ է, հանդիսանում է Կարաբաս Բարաբասի տիկնիկային թատրոնի ամենագեղեցիկը։ Նա ունի ճենապակյա գլուխ և բամբակով լցոնված մարմին։

Մալվինան դաժան Բարաբասից փախչում է անտառ և հանդիպում Բուրատինոյին։ Անտառի կենդանիները, թռչունները և մի քանի միջատներ սիրահարվում են նրան, քանի որ նա շատ նուրբ և գեղեցիկ է։ Նրանք Մալվինային տալիս են այն ամենը, ինչը որ անհրաժեշտ է կյանքի համար[1]։

Մալվինայի գլխավոր ուղեկիցը Արտեմոն պուդելն է։

Անուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մալվինան ռուսական ռոմանտիկ պոեզիայի ընդհանուր անուն է։ Այն հաճախ հանդիպում է Վասիլի Ժուկովսկու, Կոնստանտին Բատյուշկովի և Ալեքսանդր Պուշկինի ստեղծագործություններում։ Այս անունը իր հանրաճանաչությունը ձեռք է բերել 18֊րդ դարում՝ Օսիանի բանաստեղծությունների շնորհիվ։ Մալվինան եղել է Օսիանի մահացած որդու ընկերուհին։ Պոեզիայի այս անունը աստիճանաբար գործածվեց ռոմանսներում։ Տոլստոյը իր հերոսուհուն նույնպես տվեց այս անունը, որն արդեն ռուսական ընթերցողի ականջներում էր[2]։

Նախատիպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մալվինայի նախատիպը Կարլո Կոլլոդիի «Պինոկիոյի արկածները» գրքի հերոսուհի բարի փերին է, ում մազերը նույնպես մուգ կապույտ էր։

Բացի այդ, Մալվինայի պատկերով արտացոլվում է Կոլումբինայի մի շարք առանձնահատկությունները` իտալական դիմակահանդեսի կատակերգական կոմպոզիցիայի բնույթը: Կոլոբինայի պատկերով հիմնականում ցուցադրվում է գեղեցկությունը, ինչպես նաև շեշտը դրվում է ազնվության, պարկեշտության և լավ տրամադրություն վրա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. А.Н.Толстой Золотой ключик, или приключения Буратино. — Москва: АСТ, 2007. — С. 168.
  2. И.П.Уварова. Золотой ключик и серебряный век (миф и мифистикация). — 2011. — № 13. — С. 238.