Jump to content

Հայր Կառլո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայր Կառլո
Տեսակգեղարվեստական անձ և գրական հերոս
ՀեղինակԱլեքսեյ Տոլստոյ
Ստեղծագործություն«Ոսկե բանալին կամ Բուրատինոյի արկածները»
Ներկայացված էՈսկե Բանալին
ՍեռԱրական
ՏարիքՏարեց (մոտ 60 տարեկան)
ԵրեխաներԲուրատինո, Ֆերրուչինո
Դերը կատարել ենԳեորգի Ուվարով (1939), Նիկոլայ Գրինկո (1975), Ալեքսանդր Կալյանով (1997), Միխայիլ Բոյարսկի (2009)

Հայր Կառլո, Ալեքսեյ Տոլստոյի «Ոսկե բանալին կամ Բուրատինոյի արկածները»[1] հեքիաթի հերոս (1936) Բուրատինոյի[2] հայրը։ Նրա կերպարի հիմքում ընկած է Ջեպպետոն՝ Պինոկկիոյի հայրը։

Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայր Կառլոն հին երգեհոնիկ նվագող է, որն ապրում է աստիճանների տակ գտնվող խցում, որի մեջ ոչինչ չկա, բացի կտավի վրա նկարված օջախից։ Երգեհոնը վաղուց փչացել էր, և հայր Կառլոն ապրում էր պատահական աշխատանքով (ֆիլմերում նա դեռ աշխատում էր որպես երգեհոնիկ նվագող)։ Հայր Կառլոյի միակ ընկերը ծեր ատաղձագործ և հարբեցող Ջուզեպպեն է (կերպարի հիմքում ընկած է վարպետ Անտոնիոն՝ նույն ինքը վարպետ Բալը)։ Մի անգամ Ջուզեպպեն նորից հարբեց և նրա ձեռքն ընկավ խոսող գերան, որը նա տվեց իր ընկեր Կառլոյին, նրա հետ կռվելուց հետո։ Հայր Կառլոն փայտից փորագրեց երկար քթով տիկնիկ։

«Ինչ անվանեմ նրան, - մտածեց Կառլոն։ -Ես նրան Բուրատինո կանվանեմ։ Այս անունը ինձ երջանկություն կբերի։ Ես ճանաչում էի մի ընտանիք, բոլորին անվանում էին Բուրատինո. հայրը` Բուրատինո, մայրը` Բուրատինո, երեխաները` նույնպես Բուրատինո․․․ Նրանք բոլորն ապրում էին ուրախ և անհոգ․․․»

Այդուհանդերձ, Բուրատինոն անմիջապես անախորժություն պատճառեց Հայր Կառլոյին, ինչի հետևանքով վերջինս հայտնվեց ոստիկանական բաժանմունքում։ Հետագայում Բուրատինոն շատ անգամ նեղացրեց Հայր Կառլոյին, բայց նա չնեղացավ և բարի հրեշտակի պես հայտնվեց և փրկեց Բուրատինոյին ամենահուսահատ իրավիճակներում։

Նա նաև Բուրատինոյի հեքիաթի շարունակության կերպարն է[3]։ Նա ղեկավարում էր Տարաբարսկա քաղաքի Պրիմորսկայա հրապարակում գտնվող «Մոլնիա» թատրոնը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ալեքսեյ Տոլստոյ | Ոսկե բանալի, կամ Բուրատինոյի արկածները | համառոտ». Տարընթերցում. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 26-ին.
  2. «Բուրատինո». 2020 թ․ օգոստոսի 18. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  3. Владимирский Л. Буратино в Изумрудном городе / Рис. автора. — М.: Астрель, 2012. — 136 с. — ISBN 978-5-17-073021-6, ISBN 978-5-271-35126-6, ISBN 978-885-16-9881-9

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]