Պինոկկիո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պինոկկիո
ՀեղինակԿառլո Կոլլոդի
Անվանվել էpine? և աչք
Տեսակգրական հերոս և anthropomorphic puppet?
Բնօրինակ լեզուիտալերեն
Նկարագրում էPinocchio universe?
Ներկայացված էՊինոքիոյի արկածները և Պինոկիո
Հրատարակման տարեթիվ1883
 Pinocchio Վիքիպահեստում

Պինոկկիոն (իտալ.՝ Pinocchio ) Կառլո Կոլլոդիի «Պինոկկիոյի արկածները. փայտե տիկնիկի պատմությունը» ( 1826—1890) (իտալ.՝ Le avventure di Pinocchio. Storia d'un burattino)[1] հեքիաթի գործող անձն է ։ Պինոկկիոյի ամենահայտնի նկարազարդողներից են եղել Ռոբերտո Իննոչենտին և Լիբիկո Մարայան (1955)։ Նրա այլ հայտնի մետոմորֆոզներից կարելի է տեսնել Ուոլտ Դիսնեյի մուլտֆիլմում, ինչպես նաև Ռոբերտո Բենինյիի ֆիլմում ։ Այս գործող անձի առանձնահատկությունն այն էր, որ նրա քիթը մեծանում էր ամեն անգամ, երբ նա ստում էր[2]։ Տասկոնական բարբառով «Պինոկկիո» նշանակում է «Մայրու ընկույզ»։

Ֆիլմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Անվանումը բնօրինակ անվանումը Դերը
1940 Պինոկկիո Pinocchio Դիկի Ջոնս
1972 Պինոկկիոյի արկածները Le avventure di Pinocchio Անդրեա Բալեստրի
1987 Պինոկկիոն և գիշերային կայսրը Pinocchio and the Emperor of the Night Սկոտ Գրայմս
1991 Պինոկկիո 964 964 Pinocchio
1996 Պինոկկիոյի արկածները The Adventures of Pinocchio
2002 Պինոկկիո Pinocchio Ռոբերտո Բենինյի
2004 Պինոկկիո 3000 Pinocchio 3000
2008 Պինոկկիոյի կախարդական պատմությունը Pinocchio Ռոբի Քեյ
2011 Մի անգամ հեքիաթում Once Upon a Time Ջեյկոբ Դեվիս

Նմանակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառլո Կոլլոդիի նմանակումները, 1916 թվական
  • Ըստ էութան, Կառլո Կոլոդիի ստեղծագործության նմանակումը Ալեքսեյ Տոլստոյի «Ոսկե բանալի կամ Բուրատինոյի արկածները» հեքիաթն է (1936)։ «Պինոկկիոյից» վերցված են նաև գլխավոր և երկրորդական կերպարներըը (ոչ բոլորը), նաև փոխառված են որոշ սյուժետային գծեր։ Ինքը՝ Տոլստոյը պնդում էր, որ նախ սկսել է թարգմանել բնագիր հեքիաթը իտալերենից, դեռևս գտնվելով արտագաղթի մեջ (1923—1924): 1934 թվականին արդեն ԽՍՀՄ-ում նա շարունակեց աշխատանքը թարգմանության վրա, այնուհետև, լիովին վերամշակելով սյուժեն ու ավելացնելով կերպարներ և զուգահեռներ, որոնք վերցված էին ուրիշ հեքիաթներից՝ հրատարակեց նույն ինքնուրույն տեղծագործությունը ուրիշ վերնագրով ու իր անունով:Նրա գիրքը հայտնի է աշխարհի շատ երկրներում[3]։
  • Գերմանացի գրող Օտտո Բիրբաումի «Զեպպել Քերնի արկածները» գիրքը( գերմ.՝ Zäpfel Kerns Abenteuer ) և Կառլո Կոլոդի հեքիաթի ևս մեկ հարմարեցումն է ։
  • «Պինոկկիոյի արկածները» գրքում զվարճանքների երկրի ակնարկը հանդիաանում է հիմարների կղզին Ն. Նոսոովի «Անգետիկը Լուսնի վրա» գրքում։ Այն նաև ի հայտ է գալիս «Սրինգահարը պայլուն հանդերձանքով» մուլտֆիլմում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Joy Lo Dico. «Classics corner: Pinocchio by Carlo Collodi | Culture». The Guardian. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 1-ին.
  2. Reardon, Sara (2013 թ․ հունիսի 7). «Carlo Collodi's Pinocchio: Why is the original Pinocchio subjected to such sadistic treatment?». Slate.com. Վերցված է 2013 թ․ հունիսի 17-ին.
  3. Е. Д. Толстая. Буратино и подтексты А.Толстого. — Известия АН, 1997. т.56, № 2, с.28-39
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պինոկկիո» հոդվածին։