Սերենադ (ֆր.՝ serenade, իտալերեն՝ serenata, sera՝ երեկո), եզրը կարող է վերաբերել՝
Կնոջն ուղղված սիրային երգ, սովորաբար՝ տեսակցության հրավիրող մոտիվով։ Ծագում է պրովանսյան տրուբադուրների «իրիկնային երգ»-ից (serena)։ Տարածված է եղել հարավային ռոմանական ժողովուրդների կենցաղում։ Սերենադ սովորաբար կատարել են սիրեցյալի պատուհանի տակ՝ լյուտնյայի, մանդոլինի կամ կիթառի նվագակցությամբ։ Ժամանակի ընթացքում սերենադը մուտք է գործել օպերա (Մոցարտի «Դոն ժուան», Ռոսսինիի «Սաիլյան սափրիչ»), դարձել կամերային-վոկալ երաժշտության ժանր (օրինակներ կան Ֆրանց Շուբերտի, Ռոբերտ Շումանի, Յոհան Բրամսի, է․ Գրիգի, Մ․ Ի․ Դլինկայի, Պյոտր Չայկովսկու և այլոց մոտ)։
Մենակատարային, հազվադեպ՝ անսամբլային, գործիքային պիես, վոկալ սերենադի հատկանիշների վերարտադրմամբ (օրինակները՝ Ֆելիքս Մենդելսոնի, Անտոնին Դվորժակի և այլոց մոտ)։
Անսամբլային-գործիքային ցիկլիկ ստեղծագործություն, նման՝ դիվերտիսմենտին, նոկտյուրնին։ Բաղկացած է 7—8 և ավելի մասերից։ Այդպիսի սերենադներ ստեղծել են Յոզեֆ Հայդնը, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը, Լյուդվիգ վան Բեթհովենը, Յոհան Բրամսը, Հ․ Վոլֆը, Յան Սիբելիուսը, Պյոտր Չայկովսկին և ուրիշներ։
XVII —XVIII դարերում Արևմտյան Եվրոպայում որևէ պալատական հանդիսության առթիվ գրված երկ՝ երգեցողության և գործիքային(մեծ մասամբ՝ նվագախմբային) նվագակցության համար։
Սա բազմիմաստ կամ համանուն եզրի տարբեր իմաստներով և կիրառումներով Հայերեն Վիքիպեդիայում առկա հոդվածների ցանկ է։ Ընտրեք ձեր որոնած իմաստը կամ կիրառումը ցանկից, իսկ հոդվածի բացակայության դեպքում կարող եք ավելացնել այն՝ հետևելով համապատասխան կանոններին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։