Մանկական թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մանկական թատրոն,

  1. Մանուկների կողմից խաղացվող ներկայացումներ։ Սկզբնավորվել է, այսպես կոչված, դպրոցական թատրոնից։ Խորհրդային տարիներին մանկական ինքնագործունեության տեսակներից է, որ կազմակերպվում է պիոներների ու դպրոցականների պալատներում, դպրոցներում, ակումբներում և այլն։
  2. Մանուկների դաստիարակությանը ծառայող պրոֆեսիոնալ թատրոն (պատանի հանդիսատեսի թատրոն՝ ՊՀԹ)։ Ստեղծվել է խորհրդային պետության օրոք։ Կազմավորվել է լուսավորության առաջին ժողովրդական կոմիսար Ա. Վ. Լունաչարսկու միջամտությամբ. նա է գլխավորել Մանկական առաջին պետական թատրոնի (Մոսկվա, 1920 թվական) դիրեկտորիան։ Մանկական թատրոնի ամրապնդման և զարգացման համար մեծ ավանդ են ներդրել նրա առաջին գործիչներն ու ղեկավարները՝ Ա. Ա. Բրյանցեը, Ն. Ի. Սացը, Դ. Վ. Ռոշալը, Ա. Ա. Թաղաիշվիլին և ուրիշներ։ 1920-ական թվականներին թատրոններ ստեղծվել են Խարկովում (1920 թվական, այժմ՝ Մ. Գորկու անվան ՊՀԹ Լվովում), Մոսկվայում՝ 1921 թվականին (այժմ՝ Կենտրոնական մանկական թատրոն) և 1924 թվականին (Պատանի հանդիսատեսի թատրոն), Լենինգրադում (Պատանի հանդիսատեսի թատրոն, 1922 թվական), Կիևում (1924 թվական), ՊՀԹ-ներ Թիֆլիսում՝ ռուսական (1927 թվական) և վրացական (1928 թվական), Գորկիում (1928 թվական), Բաքվում (1928 թվական), Երևանում (1929 թվական), Նովոսիբիրսկում (1930 թվական) և այլուր։ 1930 թվականին արդեն կար 20 մանկական թատրոն, որոնց ցանցն ամեն տարի ընդարձակվում էր. միաժամանակ աճում էր տիկնիկային թատրոնների թիվը։ Մանկական թատրոնների խաղացանկը սկզբում կազմվել է հեքիաթների և մանկական ընթերցման համար նախատեսվող վիպակների բեմականացումներից։ Կատարվել են նաև մանկական թատրոնի բեմադրական առանձնահատկությունների որոնումներ՝ ձգտելով ներկայացման հատուկ գունեղության և սինթետիկության կամ օգտագործելով մանկական խաղի սկզբունքները։ 1920-ական թվականներին կեսերին ժամանակակից թեմայով գրվել են առաջին պիեսները մանուկների համար։ Հերոսը խորհրդային պատանին էր, որի մարմնավորումը առաջին պլան մղեց բազմաթիվ երիտասարդ տրավեստի-դերասանուհիների։ 1930-ական թվականներին սկգբը խորհրդային դրամատուրգիան հիմնական տեղ գրավեց մանկական թատրոնների խաղացանկում՝ նպաստելով դպրոցի և պիոներական կազմակերպության դաստիարակչական աշխատանքին։ 1930-ական թվականներին կեսերին վերջնականապես կազմավորվել են խորհրդային նանկական թատրոնի զաղափարա-գեղարվեստական և մանկավարժական հիմնական սկզբունքները, փոքր տարիքի դպրոցականների համար մշակվել է հիմնականում թատերական հեքիաթի ժանրը, պատանիների համար՝ արկածային, պատմահեղափոխական պիեսներ, կատակերգություններ, ավելի խոր խնդիրներ առաջ քաշող ներկայացումները (այդ թվում դասականների գործերը) հասցեագրված են բարձր դասարանցիներին։ Մանկական թատրոնն ունի մանկավարժական մաս, որ կապ է պահպանում դպրոցի հետ։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին հատուկ նշանակություն է ստացել հայրենասիրության թեման։ 1940-ական թվականներին երկրորդ կեսին ներկայացումներում մեծ ուշադրություն է նվիրվել խաղաղության, պատանու բնավորության ձևավորման, նրա բարոյաքաղաքացիական ինքնագիտակցության ձևավորման հարցերին։ ԽՍՀՄ-ում 1971 թվականին գործել է 46 դրամատիկական և մեկ երաժշտական մանկական թատրոն։ Մանուկների համար ներկայացումներ են բեմադրվում նաև մեծահասակների թատրոններում։ Սոցիալիստական մյուս երկրներում մանկական թատրոնները լայնորեն օգտվում են խորհրդային թատրոնի փորձից, խաղացանկից, հովանավորվում են պետության կողմից, ունեն մշտական շենքեր։ Կապիտալիստական երկրներում մանկական թատրոնները մեծ մասամբ կիսապրոֆեսիոնալ շրջիկ կոլեկտիվներ են։

1965 թվականին ստեղծվել է մանուկների և պատանիների միջազգային ասոցիացիա (ԱՍՍԻՏԵԺ), որի նախագահը 1968 թվականից Կ. Յա. Շահ-Ազիզովն է (Մոսկվայի կենտրոնական մանկական թատրոնի ղեկավարը), գլխավոր քարտուղարը՝ Ռ. Մ. Բոդուեսը (Ֆրանսիա)։

Առաջին հայկական մանկական թատրոնը ստեղծվել է Թիֆլիսում, 1927 թվականին (տես Թբիլիսիի պատանի հանդիսատեսի հայկական թատրոն1929 թվականին կազմակերպվել է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնը, 1935 թվականին՝ Լենինականի տիկնիկային թատրոնը և Երևանի տիկնիկային թատրոնը, 1931—1936 թվականներին գործել է Լենինականի դրամատիկական թատրոնին կից պատանի հանդիսատեսի թատրոնը։ Հայաստանի մանկական թատրոնները յուրովի օգտվել են միութենական, հատկապես ռուսական նույնատիպ թատրոնների փորձից, խաղացանկից, գաղափարա-գեղարվեստական և մանկավարժական հիմնական սկզբունքներից, թարգմանական պիեսներին հաղորդել հայ մանկան, պատանու հոգեբանությանը, պատկերացումներին ու դաստիարակությանը համահնչուն երանգներ, որոնել ազգային մանկական թատրոնին բնորոշ արտահայտչամիջոցներ։ Հայկական մանկական թատրոնները նոր սերնդի դաստիարակման, ապագա քաղաքացու գաղափարա-բարոյական կերպարի կազմավորմանն օժանդակող կարևոր մշակութային օջախներ են։ Մանուկների համար ներկայացումներ են բեմադրում նաև Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի, Սունդուկյանի անվ., Ստանիսլավսկու անվան ռուսական, Լենինականի դրամատիկական թատրոնները։ Հայկական մանկական թատրոնի զարգացմանը մեծապես նպաստել են ռեժիսորներ Ա. Րուրջալյանը, Տ. Շամիրխանյանը, Ա. Աբարյանը, Ս. Քափանակյանը, Ա. Աղասյանը, Ս. Քոչարյանը, Հ. Ղափլանյանը, Զ. Տատինցյանը, բեմանկարիչ Գ. Վարդանյանը, դերասանդնրասանուհիներ Ն. Մանուչարյանը, Վ. Միրզոյանը, Պ. Սանթրոսյանը, Պ. Դեվորգյանը, Ա. Ղազարյանը, Վ. Ամիրբեկյանը, P. Մուրադյանը, է. Ամիրբեկյանը, է. Վարդանյանը, է. էլբակյանը, Ի. Ղարիբյանր