Տզկանեփ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տզկանեփ
Տզկանեփ
Տզկանեփ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Կարգ Մալպիգիածաղկավորներ (Malpighiales)
Ընտանիք Իշակաթնուկազգիներ (Euphorbiaceae)
Ենթաընտանիք Acalyphoideae
Տրիբա Acalypheae
Ենթատրիբա Ricininae
Ցեղ 'Ricinus'
Տեսակ Տզկանեփ (R. communis)
Միջազգային անվանում
Ricinus communis
Տարածվածություն

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Տզեղիճ (լատին․՝ Ricinus), (պարսկ.գերչակ), իշակաթնուկազգիների ընտանիքի բազմամյա, ծառանման բույսերի ցեղ։ Մշակության մեջ հայտնի է սովորական տզկանեփ (R․ communis), որն ստորաբաժանվում է մի քանի ենթատեսակների։

Վերջին տարիներին ՀՀ-ում լայնորեն կիրառվում է կանաչապատման մեջ՝ որպես գեղազարդիչ բույս։ Տզկանեփը ջերմա-, լուսա-, խոնավասեր է։

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տզկանեփ սովորական Բուսաբանական նկարազարդումը Köhler's Medizinal-Pflanzen տեղեկագրքից, 1887

Հայրենիքում՝ Հյուսիս-Արևելյան Աֆրիկայում, տզկանեփը․ թուփ է կամ ծառ՝ մինչև 10 մ բարձրությամբ։ Այստեղ, ինչպես նաև արևադարձային կամ մերձարևադարձային այլ շրջաններում, մշակվում է որպես երկամյա, եռամյա կամ միամյա, իսկ բարեխառն կլիմա ունեցող շրջաններում (Իտալիա, Չինաստան, Աֆղանստան, Հյուսիսային Ամերիկա)՝ միայն միամյա կուլտուրա։

Տզկանեփի լավագույն նախորդներն են աշնանացան ցորենը, գարին, հատիկաընդեղեն բույսերը։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորական Տզկանեփը․ ունի առանցքային արմատ։ Ցողունը սնամեջ է՝ ուժեղ ճյուղավորված, տերևները բլթակավոր են, ծաղկաբույլը՝ ողկույզ, ծաղիկները՝ բաժանասեռ։ Արական ծաղիկները դասավորված են ողկույզի առանցքի ներքևի, իգականները՝ վերևի մասում։ Ծաղկաբույլը ողկույզ է, ծաղիկները՝ բաժանասեռ։ Պտուղը երկբուն տուփիկ է, յուրաքանչյուր բնում՝ 1 սերմ։ Սերմերը ձվաձև են։ 1000 սերմի զանգվածը 70-1000 գ է։

Քիմիական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բույսի բոլոր մասերը պարունակում են ռիցին սպիտակուց և ռիցինին ալկալոիդ, ճարպայուղեր, որոնք թունավոր են մարդկանց և կենդանիների համար։

Մշակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տզկանեփը ջերմասեր, լուսասեր, խոնավասեր բույս է։ Սերմերը ծլում են 15 °C ջերմաստիճանի պայմաններում։ Ծիլերը ցրտահարվում են - 1 °C սառնամանիքից։ Հողերի նկատմամբ պահանջկոտ է։ Խաչաձև փոշոտվող է։ Փոշոտումը՝ քամու միջոցով։

Դաշտը պարարտացվում է գոմաղբով (15-20 in/հա), ֆոսֆորով (60 կգ/հա), ազոտով (45 կգ/հա)։ Ցանքի նորման խոշորասերմի համար՝ 50-60, մանրասերմի համար՝ 20-30 կգ/հա։ Ցանքը կատարվում է 70x70 սմ սնման մակերեսով։ Բնում թողնում են 2-3 բույս, 8-10 սմ խորությամբ։ Բերքը հավաքում են ԿԿԱ-6 կոմբայնով։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տզկանեփի սերմերից ստանում են գերչակաձեթ (48-55%), որն օգտագործվում է բժշկության, ավիացիայի, մանուֆակտուրային, կաշվի, օճառի, ներկերի արտադրության մեջ։ Տզկանեփի քուսպը լավ պարարտանյութ է և վնասազերծումից հետո պիտանի է որպես կեր։

Բժշկության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բժշկության մեջ գերչակաձեթն օգտագործում են որպես լուծողական, իսկ գերչակաձեթ պարունակող քսուքներով ու բալզամներով բուժում են վերքերը, այրվածքներն ու խոցերը։

Տզկանեփ

Սինոնիմիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դասի հոմանիշները
Տեսակների հոմանիշները
  • Cataputia major Ludw. (1760)
  • Cataputia minor Ludw. (1760)
  • Croton spinosus L. (1753)
  • Ricinus africanus Mill. (1768)
  • Ricinus angulatus Thunb. (1815)
  • Ricinus armatus Andrews (1805)
  • Ricinus atropurpureus Pax & K.Hoffm. (1919)
  • Ricinus badius Rchb. (1829)
  • Ricinus borboniensis Pax & K.Hoffm. (1919)
  • Ricinus cambodgensis Benary (1887)
  • Ricinus compactus Huber (1865)
  • Ricinus digitatus Noronha (1790)
  • Ricinus europaeus T.Nees (1833)
  • Ricinus gibsonii H.J.Veitch (1874)
  • Ricinus giganteus Pax & K.Hoffm. (1919)
  • Ricinus glaucus Hoffmanns. (1826)
  • Ricinus hybridus Besser (1814)
  • Ricinus inermis Mill. (1768)
  • Ricinus japonicus Thunb. (1815)
  • Ricinus krappa Steud. (1841)
  • Ricinus laevis DC. (1823)
  • Ricinus leucocarpus Bertol. (1824)
  • Ricinus lividus Jacq. (1781)
  • Ricinus macrocarpus Popova (1941)
  • Ricinus macrophyllus Bertol. (1824)
  • Ricinus medicus Forssk. (1775)
  • Ricinus medius J.F.Gmel. (1792)
  • Ricinus megalosperma Delile (1827)
  • Ricinus messeniacus Heldr. (1899)
  • Ricinus metallicus Pax & K.Hoffm. (1919)
  • Ricinus microcarpus Popova (1941)
  • Ricinus minor Mill. (1768)
  • Ricinus nanus Bald. (1813)
  • Ricinus obermannii Groenland (1858)
  • Ricinus peltatus Noronha (1790)
  • Ricinus perennis Steud. (1841)
  • Ricinus persicus Popova (1926)
  • Ricinus purpurascens Bertol. (1851)
  • Ricinus ruber Miq. (1859)
  • Ricinus rugosus Mill. (1768)
  • Ricinus rutilans Müll.Arg. (1866)
  • Ricinus sanguineus Groenl. (1858)
  • Ricinus scaber Bertol. ex Moris (1827)
  • Ricinus speciosus Burm.f. (1768)
  • Ricinus spectabilis Blume (1826)
  • Ricinus tunisensis Desf. (1829)
  • Ricinus undulatus Besser (1811)
  • Ricinus urens Mill. (1768)
  • Ricinus viridis Willd. (1805)
  • Ricinus vulgaris Garsault (1764), opus utique oppr.
  • Ricinus vulgaris Mill. (1768)
  • Ricinus zanzibarensis hort. (1894)
  • Ricinus zanzibarinus Popova (1941)

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տզկանեփ արտադրող 10 երկրների թոփ տասնյակը - 2013
Երկիր Արտադրությունn (Տոննա) Ծանոթագրություն
Հնդկաստան 1,644,000
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն 60,000 *
Մոզամբիկ 60,000 F
Եթովպիա 13,000 *
Թաիլանդ 12,000 *
Բրազիլիա 11,953
Պարագվայ 11,000 *
Հարավային Աֆրիկա 6,200 F
Պակիստան 6,000 *
Վիետնամ 6,000 *
 

World

1,854,775 A
No symbol = official figure, F = FAO estimate, * = Unofficial/Semi-official/mirror data, A = Aggregate (may include official, semi-official or estimates);

Source: Food And Agricultural Organization of United Nations: Economic And Social Department: The Statistical Division

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ricinus communis L.». IPCS Poisons Information Monograph (PIM) 471 (անգլերեն). IPCS. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 19-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 692