Բոզջաադա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox map.png
Բոզջաադա
հունարեն՝ Τένεδος
թուրք.՝ Bozcaada

Վենետիկյան ամրոցը կղզում
39°49′00″ հս․. լ. 26°03′00″ ավ. ե. / 39.816667° հս․. լ. 26.05° ավ. ե. / 39.816667; 26.05Կոորդինատներ: 39°49′00″ հս․. լ. 26°03′00″ ավ. ե. / 39.816667° հս․. լ. 26.05° ավ. ե. / 39.816667; 26.05
Երկիր Թուրքիա Թուրքիա
Վարչատարածքային բաժանում Չանաքկալեի նահանգ
Ջրատարածություն Եգեյան ծով
Մակերես 37,6 կմ2
Ամենաբարձր կետը 192 մ
Բնակչություն (2015[1]) 2643 մարդ
Բնակչության խտությունը 62.606 մարդ/կմ2
##Բոզջաադա (Թուրքիա)
Red pog.svg
Commons-logo.svg Վիքիպահեստում

Բոզջաադա[2] (թուրք.՝ Bozcaada), կամ Տենեդոս (հունարեն՝ Τένεδος), ոչ մեծ կղզի, որը գտնվում է Եգեյան ծովի հյուսիսային հատվածում, Դարդանելի նեղուցի մոտ: Կղզին գտնվում է Թուրքիայի տարածքում: Վարչատարածքային առումով Բոզջաադան մտնում է Չանաքկալեի նահանգի կազմի մեջ:

Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզու ժամանակակից թուրքերեն անվանումը՝ Բոզջաադան, նշանակում է «մոխրագույն կղզի» (թուրք.՝ bozca՝ մոխրագույն, հողագույն, իսկ ada՝ կղզի):

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոզջաադա կղզին

Կղզու տարածքը կազմում է 37,6 կմ²: Սա տարածքի մեծությամբ Թուրքիայում երրորդ կղզին է Գյոկչեադայից և Մարմարայից հետո:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոզջաադան գտնվում է 5 կմ արևմուտք Փոքր Ասիա թերակղզուց: Անտիկ ժամանակաշրջանում կղզին սեփականացրել և գաղութացրել են հին հույները: Իր ռազմավարական դիրքի շնորհիվ կղզին դեռևս անտիկ շրջանից ունի հույժ փոթորկալից պատմություն: Մեր թվարկությունից առաջ 86 թվականին կղզուն կից ջրերում տեղի են ունեցել ծովային արյունոտ բախումներ Հռոմի և Միհրդատ Եվպատորի նավատորմիղների միջև: Տենեդոսի հույն բնակչությունը մինչև 1204 թվականը վերահսկում էր կղզու կյանքը, երբ այդտեղ Վենետիկի Հանրապետությունը տիրեց և կառուցեց ամրոց: Ամրոցի շինարարությունը միտված էր վերահսկելու սևծովյան ջրերը:

Բոզջաադայից 10 կմ հյուսիս գտնվում է ևս մեկ շատ կարևոր ռազմավարական նշանակությամբ կղզի՝ Ճագարի կղզիներ անմամբ, որը հենց Դարդանելի նեղուցին կից է գտնվում: Կղզիներին տիրելու համար 13-րդ դարից մինչև 15-րդ դարերը հակամարտել են միմյանց դեմ Վենետիկն ու Ջենովան: Մարտերին մասնակցել է նաև Բյուզանդիան, քանի որ կղզու հունական բնակչությունը պահպանել էր հավատարմությունը ուղղափառ կրոնի ու մշակույթի նկատմամբ:

Երկարատև ձգվող կռիվներից խուսափելու համար ուժերը դիմում են օգնության Հռոմի պապից: Ուրբանոս VI պապը կղզու համար հաստատեց լիակատար չեզոքություն: Նրա հրամանով կղզու 4 հազար հույն բնակիչները վերաբնակեցվեցին Կրետե և Եվբեա կղզիներում: Դրանից հետո, 1470 թվականին կղզին գրավեց Օսմանյան կայսրությունը և այնտեղ բնակեցրեց հույն և թուրք բնակիչների:

Օսմանյան կայսրության թուլացման պատճառով կրկին այստեղ ծագեցին զինված հակամարտություններ: 1807 թվականի մարտի 10-ին ռուս-թուրքական պատերազմի ժամանակ կղզին գրավվեց ռուսական էսկադրայի դեսանտների կողմից և ռուսական նավատորմիղը Դարդանելի նեղուցը ենթարկեց շրջափակման:

1822 թվականի հոկտեմբերին Հունաստանի ազգային ազատագրական պատերազմի ժամանակ հունական հրդեհաձիգ նավերը հարձակվեցին թուրքական նավատորմիղի վրա՝ խորտակելով վիցե-ծովակալի նավը:

Հընթացս Առաջին Բալկանյան պատերազմի՝ 1912-1913 թվականներին հունական տորմիղի հաղթանակից հետո Տենեդոսը ազատագրվեց զավթիչներից:

1918-1923 թվականներին Բոզջաադան, ինչպես նաև Իմվրոսը (ներկայում Գյոկչեադա) համարվեցին չեզոք գոտիներ: Քեմալական շարժման հաղթանակը ավարտվեց Լոզանի հաշտության պայմանագրի ստորագրումով: Ըստ այդ պայմանագրի կղզին մնաց Թուրքիայի կազմում, իսկ տեղի հույն բնակչությանը շնորհվեց ինքնակառավարման իրավունք:

Անտեսելով Լոզանի հաշտության պայմանագրի դրույթները, Թուրքիայի Հանրապետությունը այն չեղարկեց: Դրանից հետո սկսվեց կղզու քրիստոնյա բնակչության հարկադիր գաղթը 1970-ական թվականներին. հիմնականում տեղացիները արտագաղթեցին Հունաստան, Գերմանիա, Միացյալ Նահանգներ, Կանադա և այլ երկրներ:

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզու բնակչության թվաքանակը ըստ 2010 թվականի մարդահամարի տվյալների կազմում է 2354 մարդ[3], որոնցից միայն 30 հոգին են հույներ, մնացած բոլորը թուրքեր են[4]:

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզին դեռև հնուց հռչակված էր գինեգործությամբ[5]: 2000 թվականից կղզում սկսեց գործել հողմաէլեկտրակայանը:

Ներկա դրությամբ կղզու տնտեսության հիմքը կազմում են զբոսաշրջությունն ու դայվինգը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://tr.wikipedia.org/wiki/Bozcaada#cite_note-4
  2. Словарь географических названий зарубежных стран. — 3-е изд., перераб. и доп. — М.: Недра, 1986. — С. 53. — 459 с. — 70 000 экз. — УДК 528.935:003.035(038)
  3. TÜRKİYE İSTATİSTİK KURUMU, (թուրքերեն)
  4. Les îles d’Imbros et de Tenedos (ֆր.)
  5. Madd River Designs։ «Tenedos - Bozcaada - Grape & Wine»։ Tenedos-ege.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-04-15-ին։ Վերցված է 2009-01-06  (անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]