Տենեդոս
![]() | ||
Երկիր | ![]() | |
Վարչատարածքային բաժանում | Չանաքքալեի մարզ | |
Ջրատարածություն | Եգեյան ծով | |
Մակերես | 37,6 կմ2 | |
Ամենաբարձր կետը | 192 մ | |
Բնակչություն (2015[1]) | 2643 մարդ | |
Բնակչության խտությունը | 62.606 մարդ/կմ2 | |
![]() ![]() | ||
![]() |
Բոզջաադա[2] (թուրք.՝ Bozcaada), կամ Տենեդոս (հուն․՝ Τένεδος), ոչ մեծ կղզի, որը գտնվում է Եգեյան ծովի հյուսիսային հատվածում, Դարդանելի նեղուցի մոտ: Կղզին գտնվում է Թուրքիայի տարածքում: Վարչատարածքային առումով Բոզջաադան մտնում է Չանաքքալեի մարզի կազմի մեջ:
Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կղզու ժամանակակից թուրքերեն անվանումը՝ Բոզջաադան, նշանակում է «մոխրագույն կղզի» (թուրք.՝ bozca՝ մոխրագույն, հողագույն, իսկ ada՝ կղզի):
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կղզու տարածքը կազմում է 37,6 կմ²: Սա տարածքի մեծությամբ Թուրքիայում երրորդ կղզին է Գյոկչեադայից և Մարմարայից հետո:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բոզջաադան գտնվում է 5 կմ արևմուտք Փոքր Ասիա թերակղզուց: Անտիկ ժամանակաշրջանում կղզին սեփականացրել և գաղութացրել են հին հույները: Իր ռազմավարական դիրքի շնորհիվ կղզին դեռևս անտիկ շրջանից ունի հույժ փոթորկալից պատմություն: Մեր թվարկությունից առաջ 86 թվականին կղզուն կից ջրերում տեղի են ունեցել ծովային արյունոտ բախումներ Հռոմի և Միհրդատ Եվպատորի նավատորմիղների միջև: Տենեդոսի հույն բնակչությունը մինչև 1204 թվականը վերահսկում էր կղզու կյանքը, երբ այդտեղ Վենետիկի հանրապետությունը տիրեց և կառուցեց ամրոց: Ամրոցի շինարարությունը միտված էր վերահսկելու սևծովյան ջրերը:
Բոզջաադայից 10 կմ հյուսիս գտնվում է ևս մեկ շատ կարևոր ռազմավարական նշանակությամբ կղզի՝ Ճագարի կղզիներ անմամբ, որը հենց Դարդանելի նեղուցին կից է գտնվում: Կղզիներին տիրելու համար 13-րդ դարից մինչև 15-րդ դարերը հակամարտել են միմյանց դեմ Վենետիկն ու Ջենովան: Մարտերին մասնակցել է նաև Բյուզանդիան, քանի որ կղզու հունական բնակչությունը պահպանել էր հավատարմությունը ուղղափառ կրոնի ու մշակույթի նկատմամբ:
Երկարատև ձգվող կռիվներից խուսափելու համար ուժերը դիմում են օգնության Հռոմի պապից: Ուրբանոս VI պապը կղզու համար հաստատեց լիակատար չեզոքություն: Նրա հրամանով կղզու 4 հազար հույն բնակիչները վերաբնակեցվեցին Կրետե և Եվբեա կղզիներում: Դրանից հետո, 1470 թվականին կղզին գրավեց Օսմանյան կայսրությունը և այնտեղ բնակեցրեց հույն և թուրք բնակիչների:
Օսմանյան կայսրության թուլացման պատճառով կրկին այստեղ ծագեցին զինված հակամարտություններ: 1807 թվականի մարտի 10-ին ռուս-թուրքական պատերազմի ժամանակ կղզին գրավվեց ռուսական էսկադրայի դեսանտների կողմից և ռուսական նավատորմիղը Դարդանելի նեղուցը ենթարկեց շրջափակման:
1822 թվականի հոկտեմբերին Հունաստանի ազգային ազատագրական պատերազմի ժամանակ հունական հրդեհաձիգ նավերը հարձակվեցին թուրքական նավատորմիղի վրա՝ խորտակելով վիցե-ծովակալի նավը:
Հընթացս Առաջին Բալկանյան պատերազմի՝ 1912-1913 թվականներին հունական տորմիղի հաղթանակից հետո Տենեդոսը ազատագրվեց զավթիչներից:
1918-1923 թվականներին Բոզջաադան, ինչպես նաև Իմվրոսը (ներկայում Գյոկչեադա) համարվեցին չեզոք գոտիներ: Քեմալական շարժման հաղթանակը ավարտվեց Լոզանի հաշտության պայմանագրի ստորագրումով: Ըստ այդ պայմանագրի կղզին մնաց Թուրքիայի կազմում, իսկ տեղի հույն բնակչությանը շնորհվեց ինքնակառավարման իրավունք:
Անտեսելով Լոզանի հաշտության պայմանագրի դրույթները, Թուրքիայի Հանրապետությունը այն չեղարկեց: Դրանից հետո սկսվեց կղզու քրիստոնյա բնակչության հարկադիր գաղթը 1970-ական թվականներին. հիմնականում տեղացիները արտագաղթեցին Հունաստան, Գերմանիա, Միացյալ Նահանգներ, Կանադա և այլ երկրներ:
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կղզու բնակչության թվաքանակը ըստ 2010 թվականի մարդահամարի տվյալների կազմում է 2354 մարդ[3], որոնցից միայն 30 հոգին են հույներ, մնացած բոլորը թուրքեր են[4]:
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կղզին դեռև հնուց հռչակված էր գինեգործությամբ[5]: 2000 թվականից կղզում սկսեց գործել հողմաէլեկտրակայանը:
Ներկա դրությամբ կղզու տնտեսության հիմքը կազմում են զբոսաշրջությունն ու դայվինգը:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://tr.wikipedia.org/wiki/Bozcaada#cite_note-4
- ↑ Словарь географических названий зарубежных стран. — 3-е изд., перераб. и доп. — М.: Недра, 1986. — С. 53. — 459 с. — 70 000 экз. — УДК 528.935:003.035(038)
- ↑ TÜRKİYE İSTATİSTİK KURUMU Archived 2013-04-12 at the Wayback Machine., (թուրքերեն)
- ↑ Les îles d’Imbros et de Tenedos (ֆր.)
- ↑ Madd River Designs։ «Tenedos - Bozcaada - Grape & Wine»։ Tenedos-ege.com։ Արխիվացված օրիգինալից 2012-04-14-ին։ Վերցված է 2009-01-06 (անգլ.)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Σύλλογος Τενεδίων «ο Τέννης» Archived 2016-03-12 at the Wayback Machine. (հուն.)
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Տենեդոս կատեգորիայում։ |
- Կղզիներ այբբենական կարգով
- Եգեյան ծովի կղզիներ
- Թուրքիայի կղզիներ
- Թուրքիայի աշխարհագրություն
- Թուրքիայի պատմություն
- Հունաստանի պատմություն
- Թուրքիայի հին հունական հնավայրեր
- Թուրքիայի ձկնորսական համայնքներ
- Աթենական ծովային միության անդամներ
- Հույն-թուրքական հարաբերություններ
- Չանաքքալեի մարզի ռելիեֆ
- Միջերկրական ծովի կղզիներ
- Չանաքքալեի մարզ
- Մարմարածովյան տարածաշրջան