Մարմարա (կղզի)
![]() | |
Տեսակ | կղզի |
Երկիր | ![]() |
Վարչատարածքային միավոր | Marmara? և Բալըքեսիրի մարզ |
Մասն է | Մարմարա կղզիներ |
Երկարություն | 18,7 կմ |
Լայնություն | 9,3 կմ |
Մակերես | 117 կմ² |
Բնակչություն | 7500 մարդ |
![]() | |
![]() | |
Մարմարա (թուրքերեն՝ Marmara), ավելի վաղ Պրոկոնեսոս (հուն․՝ Προκόννησος), կղզի, որը գտնվում է Մարմարա ծովի արևմտյան հատվածում։ Այն պատկանում է Թուրքիային և վարչականորեն մտնում է Բալըքեսիրի մարզի կազմի մեջ։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարմարան համանուն ծովի մեծ կղզիներից մեկն է համարվում։ Կղզու տարածքը կազմում է 130 կմ²։ Ամենաբարձր կետը 699 մետր է՝ Քափը լեռը։ Մարմարայի ափերը կտրտված են փոքր ծովախորշերով։ Ռելիեֆը լեռնային է։ Այն համարվում է Մարմարայի շրջանի Բալըքեսիրի մարզի կենտրոնը։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կղզին հայտնի է սպիտակ մարմարի հանքերով, որից էլ ստացել է իր անվանումը և՛ ծովը, և՛ կղզին[1]։ Մարմարի հանքաքարի շահագործումը շարունակվում է ցայսօր։ Անտիկ շրջանից մինչև Օսմանյան տիրապետության ի հայտ գալը կղզին կոչվում էր Պրոկոնեսոս (Προκόννησος): Այդ անվանումը մինչև հիմա էլ արդիական է ու գործածական Հունաստանում։
Կղզին գաղութացվել է հոնիական հույների կողմից դեռևս անտիկ շրջանում, գրեթե 3-րդ հազարամյակում՝ մեր թվարկությունից առաջ։ Սկսած կայսր Կոնստանտինի տիրապետությունից, մեր թվարկության IV դարում, կղզին հռչակված էր որպես հանգստավայր բյուզանդացի արիստոկրատների համար։ Հուստինիանոսի տիրապետության ժամանակահատվածում այստեղ կառուցվում է կայսերական պալատ։ Ընդհուպ մինչև Առաջին համաշխարհային պատերազմը կղզու բնակչությունը բացառապես հույներից էր բաղկացած։ Հավարտ պատերազմի Լոզանի պայմանագրով, 1923 թվականին տեղի ունեցավ բնակիչների փախանակություն Հունաստանի և Թուրքիայի միջև։ Արդյունքում բոլոր հույները տեղափոխվեցին Հունաստան և աշխարհի շատ երկրներ՝ Գերմանիա, Կանադա, ԱՄՆ։
1935 թվականի հունվարի 4-ին, տեղական ժամանակով 16:41:29-ին այստեղ տեղի ունեցավ երկրաշարժ[2]։
1942 թվականին կղզու ափամերձ գոտում խորտակվեց SS Kurtuluş նավը։
Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Դեպի կղզի կարելի է հասնել Ստամբուլից նավով կամ լաստանավով։ Իսկ Թեքիրդաղից և կարելի է այստեղ հասնել մոտորանավակով։
Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարմարա քաղաքում, որը գտնվում է կղզու տարածքում, կա այսպես կոչված՝ թանգարան բաց երկնքի տակ։ Այստեղ ցուցադրվում են Հին Հռոմի և Բյուզանդիայի ժամանակաշրջանի ցուցանմուշներ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Marmaron, Henry George Liddell, Robert Scott, A Greek-English Lexicon, at Perseus
- ↑ «Erdek-Marmara Adaları Depremi 04 Ocak 1935» (Turkish)։ İBB AKOM։ Վերցված է 2010-11-08
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Papers Archived 2012-10-21 at the Wayback Machine. presented to the II. National Symposium on the Aegean Islands, 2–3 July 2004, Gökçeada, Çanakkale
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մարմարա (կղզի) կատեգորիայում։ |