Բոբ Ռոսս
Բոբ Ռոսս անգլ.՝ Bob Ross | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 29, 1942[1][2][3] |
Ծննդավայր | Դեյտոնա Բիչ, Վոլուսիա շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ |
Մահացել է | հուլիսի 4, 1995[4][2] (52 տարեկան) |
Մահվան վայր | Օռլանդո, Ֆլորիդա, ԱՄՆ |
Գերեզման | Gotha |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | ամերիկյան անգլերեն |
Կրոն | դեիզմ |
Կրթություն | Missouri Military Academy? և Elizabeth Forward High School? |
Ազդվել է | William Alexander? |
Մասնագիտություն | նկարիչ, հեռուստահաղորդավար և clinical coder |
Կայք | bobross.com |
Ստորագրություն | |
Bob Ross Վիքիպահեստում |
Ռոբերտ Նորման Ռոսս (հոկտեմբերի 29, 1942[1][2][3], Դեյտոնա Բիչ, Վոլուսիա շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ - հուլիսի 4, 1995[4][2], Օռլանդո, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկացի նկարիչ, արվեստի ուսուցիչ և հեռուստահաղորդավար։ Նա "Գեղանկարչության ուրախությունը" ծրագրի հեղինակն ու հաղորդավարն էր, որը ուսուցողական հեռուստածրագիր էր , որը 1983-1994 թվականներին հեռարձակվեց PBS- հանրային հեռարձակման ծառայության կողմից ԱՄՆ-ում, Կանադայում, Լատինական Ամերիկայում և Եվրոպայում։
Ռոսսը հանդիսանալով 1980-1990-ականների հանրային հեռուստատեսության դեմք, հետմահու, 21-րդ դարի ինտերնետի հանրահայտ դեմքերից դարձավ[5][6][7]։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոսսը ծնվել է Ֆլորիդայի նահանգի Դեյթոնա լողափում, համապատասխանաբար ատաղձագործ և մատուցողուհի Ջեկ և Օլի Ռոսսերի ընտանիքում, և մեծացել է Ֆլորիդայի Օրլանդո քաղաքում[8][9]։ Դեռահաս տարիքում Ռոսսը խնամում ու հոգ էր տանում վիրավոր կենդանիների մասին ՝ ներառյալ օձերի, ալիգատորների և սկյուռիկների, որոնցից մեկը հետագայում ներկայացվեց իր հեռուստածրագրի մի քանի դրվագներում։ Նա ուներ կիսարյունակից եղբայր ՝ Ջիմ անունով , ում մասին նա նշեց իր ծրագրի ընթացքում։ 9-րդ դասարանում Ռոսը հեռացավ ավագ դպրոցից ։ Հոր հետ աշխատելիս, որպես ատաղձագործ նա կորցրել է ձախ ցուցամատի մի մասը։ Այս աննշան հաշմանդամությունը չի ազդել նկարչության ընթացքում իր ներկապնակը պահելու ձևի վրա[10]։
Ռազմական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1961 թվականին 18-ամյա Ռոսսը ընդունվեց Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժեր և գործի դրվեց, որպես բժշկական գրառումների տեխնիկ[10]։ Նա բարձրացել է մինչև Ավագ սերժանտի կոչումին և հետո Ալյասկայում, Էյելսոնի օդուժի բազայի կլինիկայում, ծառայել է, որպես Առաջին սերժանտ[11] , որտեղ էլ նա առաջին անգամ տեսավ ձյուն և լեռներ, որոնք հետագայում իր աշխատանքներում.դարձան կրկնվող թեմաներ։ Ամենօրյա կարճատև ընդմիջումների ժամանակ նա մշակեց արագ նկարչության տեխնիկա՝ վաճառքի համար արվեստ ստեղծելու նպատակով։ Ունենալով ռազմական կոչում, որը պահանջում էր իր խոսքով, որ նա լինի «կոշտ» և «կոպիտ», «լինի մեկը, ով քեզ ստիպում է քերել բաղնիքը, հավաքել մահճակալը, ով քեզ վրա գոռում է ՝ աշխատանքին ուշանալու համար », - Ռոսսը որոշում է կայացնում , որ եթե նա երբևէ լքի բանակը, նա այլևս երբեք չի բղավի ու չի բարձրաձայնի ձայնը։
Կարիերան որպես նկարիչ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր ռազմաօդային ուժերի 20-ամյա ծառայության ընթացքում «Անքորիջ» միացյալ ծառայությունների կազմակերպության ակումբում արվեստի դասընթաց հաճախելուց հետո, Ռոսսը նկարչության նկատմամբ հետաքրքրություն դրսևորեց։ Նա հաճախ էր հակասությունների մեջ լինում իր նկարչության ուսուցիչների հետ, որոնք ավելի շատ հետաքրքրված էին Աբստրակցիոնիզմով։ Ռոսսն ասում էր. «Նրանք ձեզ ասում են, թե ինչ է ծառը , բայց չեն ասում թե ինչպես այդ ծառը նկարել»։
Ռոսսը կես դրույքով բարմեն էր աշխատում, երբ հայտնաբերեց «Յուղանկարի կախարդանքը» հեռուստաշոուն, որը վարում էր գերմանացի նկարիչ Բիլ Ալեքսանդրը[10]։ Ալեքսանդրը գովասանում էր 16-րդ դարի նկարչության ոճը, որը կոչվում էր « alla prima» ( իտալերեն «առաջին փորձից» ), կամ ավելի հայտնի է «թացը-թացի վրա» անվամբ, որը թույլ է տալիս մեկ նկարն ավարտել ընդամենը 30 րոպեյում։ Ալեքսանդրի ծրագրի օգնությամբ Ռոսսը սովորեց և բավականին հմտանալով « alla prima»-ում սկսեց վաճառել Ալասկանյան բնապատկերներ, որոնք նկարում էր ոսկու արդյունահանման պնակների վրա[9]։ Ի վերջո, Ռոսի եկամուտը ոսկու պնակների վաճառքից գերազանցեց նրա ռազմական աշխատավարձը։ Նա օդուժից թոշակի անցավ 1981թ.՝ որպես մաստեր-սերժանտ[11]։
Նա վերադարձավ Ֆլորիդա և Ալեքսանդրի հովանու ներքո շարունակեց ուսումնասիրել նկարչություն, այնուհետև միացավ «Ալեքսանդրի մոգական արվեստի պարագաներ» ընկերությանը և դարձավ միջնորդ-վաճառող և մասնավոր ուսուցիչ։ Աննետ Կովալսկին, ով մասնակցել էր իր լսումներից մեկին, համոզեց Ռոսսին, որ նա ունակ է ինքնուրույն հասնել հաջողության։ Կովալսկին Ռոսսի և նրա կնոջ հետ միասին ներդրեցին իրենց խնայողությունները` նոր ընկերություն հիմնադրելու համար։ Բիզնեսը սկզբում դժվարություններ էր կրում. նրա ապրանքանշանի հայտնի «աֆրո» սանրվածքը, ոչ այլ ինչ էր, քան ծախսերի կրճատման միջոց, քանզի նրա կանոնավոր սանրվածքները չափազանց թանկ էին ստացվում։ Ավելի ուշ Ռոսսը խոստովանեց, որ իրեն դուր չէր գալիս այդ սանրվածքը, բայց քանի որ այն պատկերված էր ընկերության պատկերանշանի վրա, նա չէր կարող այն փոխել[10]։
«Գեղանկարչության ուրախությունը» հեռուստաշոուի ծագումը անհայտ է։ Այն նկարահանվել է Ինդիանայի Մունկի քաղաքում գտնվող PBS կայանի WIPB կայանի ստուդիայում։
Շոուն ցուցադրվել է 1983 թ. Հունվարի 11-ից մինչև 1994 թ. Մայիսի 17-ը, բայց կրկնությունները շարունակում էին հայտնվել շատ հեռարձակվող տարածքներում և երկրներում, ներառյալ " <a href="https://en.wikipedia.org/wiki/Create_(TV_network)" rel="mw:ExtLink" title="Create (TV network)" class="cx-link" data-linkid="149">Create</a> " ոչ առևտրային թվային ցանցում։ Միացյալ Թագավորությունում, 2020 թ. Covid-19 համաճարակի ժամանակ տանը մեկուսացվածների համար BBC-ն կրկին ցուցադրեց նրա շոուն ։ Յուրաքանչյուր կես ժամ տևող հատվածների ընթացքում Ռոսսը սովորեցնում է յուղաներկով նկարել ՝ օգտագործելով պատկերազարդման արագ տեխնիկա, ներկերի սահմանափակ ներկապնակ և բածանելով գործընթացը պարզ քայլերի։ Արվեստաբան Միրա Շորը նրան համեմատեց « Mister Rogers» թաղամասի հաղորդավար Ֆրեդ Ռոջերսի հետ ՝ նշելով, որ Ռոսսի մեղմ ձայնը և նրա խոսքի դանդաղ տեմպը շատ նման են[12]։
Աննետտ ու Ուոլթ Կովալսկիի օգնությամբ Ռոսսը ստեղծեց 15 միլիոն դոլար արժողությամբ բիզնես ՝ Bob Ross Inc.- ը, վաճառելով իր ստեղծած գեղարվեստի պարագաները, ուսուցողական գրքերը և նկարչության դասընթացներ, որոնք դասավանդվում էին «Բոբ Ռոսսի» մեթոդով պատրաստված ուսուցիչների կողմից[13]։ Նրա խոսքով, նրա ամբողջ եկամուտը բխում էր այդ աղբյուրներից. շոուն նախատեսված էր իր դասերն ու արտադրանքը խթանելու միջոց[9]։ Ռոսսի մահից հետո «Bob Ross Inc.» -ի սեփականությունը փոխանցվեց Կովալսկիներին[14]։
Ռոսսը նաև նկարահանում էր վայրի բնությունը, հատկապես սկյուռիկներին, սովորաբար իր պարտեզում, և նա հաճախ էր տուն տանում վիրավոր կամ լքված սկյուռներին ու այլ կենդանիներին։ Փոքր կենդանիներ հաճախ հայտնվում էին նրա «Գեղանկարչության ուրախություն» կտավներում։
Տեխնիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոսսը օգտագործում էր թացը - թացի- վրա յուղանկարի խոնավ տեխնիկան, որում նկարիչը շարունակում է նկարել դեռևս թաց յուղաներկի շերտերի վրա։ Ըստ տեխնիկայի պահպանվում էր գործիքների և գույների հասարակ ընտրությունը, որպեսզի հեռուստադիտողները ստիպված չլինեն մեծ ծախսեր կատարել գործիքների և ներկերի վրա։ Խոզանակները մաքրելու համար Ռոսսը հաճախ խորհուրդ է տալիս օգտագործել անհոտ նոսրացնող նյութեր։ Համատեղելով թաց նկարման եղանակը մեծ` մեկ կամ երկու դյույմանոց խոզանակների, ինչպես նաև նկարելու դանակների կիրառման հետ, Ռոսսը կարող էր վայրկյանների ընթացքում բնապատկերներ ստեղծել։ Յուրաքանչյուր նկար սկսվում էր պարզ հարվածներից, որոնք թվում էին ոչ ավել, քան հասարակ բծեր։ Երբ նա ավելացնում է ավելի ու ավելի հարվածներ, առաջանում են ներկի, որոնք վերածվում էին բարդ լանդշաֆտների[15]։
Ռոսսը նկարել է իր հեռուստաշոուի համար ներկայացված գրեթե յուրաքանչյուր կտավի երեք տարբերակ։ Առաջինը նկարվում էր ծրագրից առաջ, որը նկարահանումների ժամանակ Ռոսսը օգտագործում էր որպես հղում՝ երկրորդ օրինակը անմիջապես նկարահանման ժամանակ նկարելու համար։ Դրվագը տեսագրելուց հետո Ռոսսը նկարում էր ավելի մանրամասն տարբերակ՝ իր ուսումնական գրքերում ընդգրկելու համար։ Յուրաքանչյուր տարբերակի հետևի մասում նշվում էր ՝ «Կովալսկի» նախնական վարկածի համար, «հեռուստատեսություն» ՝ հեռուստաշոուի ընթացքում նկարված վարկածի համար և «գիրք» ՝ գրքի տարբերակի համար[14]։
Ազդեցություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոսսը «Գեղանկարչության ուրախության» երկրորդ սեզոնի առաջին դրվագը նվիրեց Բիլ Ալեքսանդրին՝ բացատրելով, որ «տարիներ առաջ Բիլն ինձ սովորեցրեց այս ֆանտաստիկ թաց տեխնիկան, և ես զգում եմ, կարծես նա ինձ թանկարժեք նվեր է տվել, որը ես կցանկանայի կիսվել ձեզ հետ »[16]։ Երբ Ռոսսի ճանաչումը մեծացավ, նրա հարաբերությունները Ալեքսանդրի հետ գնալով սրվեցին։ «Նա դավաճանեց ինձ», - ասել է Ալեքսանդրը New York Times- ին 1991 թվականին։ «Ես եմ ստեղծել «թացը թացի վրա» տեխնիկան, ես եմ նրան սովորեցրել ... և նա կարծում է, որ կարող է ինձանից լավ անել դա»[17]։ Արվեստի պատմաբանները նշում են, որ «թացը թացի վրա» (կամ alla prima ) տեխնիկան իրականում սկիզբ է առել Ֆլանդրիայում 15-րդ դարում և կիրառվել է Ֆրանս Հալսի, Դիեգո Վելասկեսի, Կարավաջիոի, Պոլ Սեզանի, Կլոդ Մոնեի, և շատ այլ նկարիչների կողմից[18][19]։
Ոճը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոսսը հայտնի էր նկարչության ժամանակ իր «թևավոր խոսքերի»համար, ինչպես, օրինակ, «ուրախ փոքրիկ ծառեր»[20]։ « Նկարչական ուրախության» դրվագների մեծ մասում Ռոսսը նշում էր, որ նկարչության իր սիրած մասերից մեկը վրձինը մաքրելն է։ Նա սիրում էր չորացնել խոզանակները, որոնք ընկղմվել էին անհոտ լուծիչի մեջ, խփելով դրանք տուփին կամ աղբամանին։ Ժամանակ առ ժամանակ նա խոզանակը ուժգին հարվածում էր աղբարկղին՝ ասելով, որ «հարվածել է դույլին» (փխբ.` «ծխել է դույլից»), ապա՝ հարվածում մոլբերտին ժպտալով և հաճախ բարձրաձայն ծիծաղալով ասում` իբր «դրանից դուրս է քշում Սատանային»[21]։ Նա նաև օգտագործում էր փոքր ինչ շուշաթղթված ներկապնակ, որպեսզի խուսափի ստուդիայի ուժեղ լուսավորության արտացոլանքներից։
Ռոսսը հագնում էր ջինսե տաբատ և վերնաշապիկ, որն իր կարծիքով «անժամկետ տեսք» էր։ Նա նաև օգտագործում էր մինիմալիստական դասավորվածություն և խոսում այնպես, ասես միայն մեկ հեռուստադիտողի էր դիմում[9]։
Երբ հարցնում են իր այդ վերաբերմունքի և հանդարտ դրսևորում ունենալու մասին, նա ասում է․ «Ես ինչ-որ մեկից նամակ էի ստացել , որում գրված էր․ « Բոբ, քո աշխարհում ամեն ինչ երջանիկ է թվում»։ Դա հաստատ ադպես է։ Դրա համար ես նկարում եմ։ Դա նրանից է, որ ես կարող եմ ստեղծել այնպիսի աշխարհ, ինչպիսին ես եմ ցանկանում, և ես կարող եմ այդ աշխարհն դարձնել այնքան երջանիկ, որքան ուզում եմ։ Եթե ուզում եք վատ բաներ տեսնել, դիտեք նորություններ»։
Նրա նկարած բնապատկերները, որպես կանոն, լեռների, լճերի, ձյան տեսարաններ են, որոնց վրա մեծ ազդեցություն ունեցան Ալյասկայում ապրելու նրա տարիները, իր օդուժի կարիերայի մեծ մասի ժամանակ։ Նա շոուի ընթացքում բազմիցս հայտարարել է իր համոզմունքի մասին, որ բոլորն ունեն գեղարվեստական տաղանդ և կարող են դառնալ հաջողակ նկարիչ ՝ դրան տրամադրելով ժամանակ, պրակտիկա և քաջալերանք։ Այս նպատակով Ռոսսը հաճախ ասում էր. «Մենք սխալներ թույլ չենք տալիս` մենք պարզապես ունենում ենք ուրախ պատահարներ»[22]։ 2014թ.-ին FiveThirtyEight բլոգը իրականացրել է վիճակագրական վերլուծություն հաղորդման 381 դրվագներից՝ եզրակացնելով, որ Ռոսսի նկարների 91 տոկոսը պարունակում է առնվազն մեկ ծառ, 44 տոկոսը ներառում են ամպեր, 39 տոկոսը ՝ լեռներ, իսկ 34 տոկոսը՝ լեռնային լճեր։ Իր իսկ գնահատմամբ՝ Ռոսսը իր կյանքի ընթացքում ավարտել է ավելի քան 30,000 նկար[23]։ Նրա գործերը հազվադեպ էին պարունակում մարդկանց կամ մարդկային բնակության նշաններ։ Հազվագյուտ դեպքերում նա տնակներ էր ներառում լանդշաֆտի մեջ, որոնց ծխնելույզը սովորաբար նկարում էր առանց ծխի՝ ակնարկելով, որ այն բնակեցված չէ[14]։
Հեռուստատեսության այլ ներկայացումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոսսը սիրում էր Քանթրի երաժշտությունը և 1987-ին բեմ է հրավիրվել Հենք Սնոուի կողմից Թենեսի Նեշվիլում գտնվող Grand Ole Opry- ում։ Հանդիսատեսը նրան հսկայական ծափահարություններ տվեց. նա սկզբում մի փոքր կաշկանդված էր, բայց հետո ավելի լավ զգաց իրեն բեմից կատակելուց հետո։ Սնոուն հետագայում Ռոսսիի կողմից նկարչության մասնավոր դաս ստացավ[24]։
Ռոսսը այցելեց Նյու Յորք քաղաքը ՝ իր գիրքը՝ "Բոբ Ռոսիի հետ նկարելու լավագույն ուրախություն"[25] առաջ տանելու համար։ 1989-ին մի այցի ժամանակ նա հայտնվեց The Joan Rivers Show- ում ։ 1992-ին նա վերադարձավ ուղիղ եթերի շոու, որը վարում էին Ռեջիս Ֆիլբինիը և Քեթի Լի Գիֆորդը։ 1994 թվականին Ռոսը հայտնվեց Phil Donahue Show- ում և հանդիսատեսի հինգ անդամների հետ բեմ դուրս եկավ նկարելու համար։ Դոնահյուն նույնպես նկարեց այդ դրվագի ընթացքում։
1990-ականների սկզբին Ռոսսը MTV- ի մի քանի գովազդային կետեր արեց, որոնք, ըստ American City Business Journals-ի, «հիանալի կերպով զուգորդվում էին Generation X- ի հեգնականի և ռետրոի մոլուցքների հետ»[26]։
1995 թ.-ին, տեսանելի հիվանդ Ռոսսը, իր վերջին այցը ունեցավ հանրային հեռուստատեսություն, ներկայանալով որպես հյուր `"Էլմերի և ընկերների արկածները" մանկական սերիալի փորձնական դրվագում։ Սերիալի պրեմիերան տեղի ունեցավ 1996-ին ՝ Ռոսսի մահից մեկ տարի անց։ Դրվագը ներառում էր Ռոսսիի շնորհակալության վերջին ուղերձը նրա երկրպագուներին և հեռուստադիտողներին և երաժշտական տուրք[27]։
Անձնական կյանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոսսը ուներ մեկ որդի ՝ Ռոբերտ Ստեֆեն «Սթիվ» Ռոսսը[28], իր առաջին կնոջ ՝ Վիվիան Ռիջիի հետ։ Սթիվը, որը նույնպես տաղանդավոր նկարիչ էր, ժամանակ առ ժամանակ հայտնվում էր « Գեղանկարչության ուրախություն»-ում ու նաև Ռոսս-սերտիֆիկացված դասխոս էր։ Սթիվը տեսախցիկում հայտնվեց 1-ին սեզոնի վերջին սերիայի դրվագում, որում նա կարդում էր սեզոնի ընթացքում հեռուստադիտողների կողմից ուղարկված «ինչպես-անել» հարցերը, և Բոբը նրանց պատասխանում էր մեկ առ մեկ, քայլ առ քայլ տեխնիկայով, մինչև որ ավարտեց մի ամբողջ նկար։
Ռոսսի և Ռիջիի ամուսնությունը ավարտվեց ամուսնալուծությամբջ 1977 թ.-ին։ Ռոսսը և նրա երկրորդ կինը ՝ Ջեյնը, միասին երեխաներ չունեին։ 1992-ին Ջեյնը մահացավ քաղցկեղից։ 1995-ին, իր մահվանից երկու ամիս առաջ, Ռոսսը երրորդ անգամ ամուսնացավ Լինդա Բրաունի հետ[29]։
Ռոսսը շատ գաղտնապահ էր իր անձնական կյանքի մասին ՝ ունենալով միայն ընկերների նեղ շրջան։ Նրա մտերիմ ընկերների և նրա ընտանիքի շրջապատի մի քանի հարցազրույցներից միայն մի քանիսը կարող եք գտնել 2011-ի PBS վավերագրական ֆիլմում ՝ "Բոբ Ռոսս. Երջանիկ նկարիչը ":
Նրա ընկերությունը ՝ Bob Ross Inc., մինչ օրս պաշտպանում է իր մտավոր սեփականությունը և գաղտնիությունը[9]։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոսը մահացավ 52 տարեկան հասակում 1995 թվականի հուլիսի 4-ին ` լիմֆոմայի բարդությունների պատճառով։ Նրա մնացորդները տեղափոխվել են Ֆլորիդա Վուդլավնի հուշահամալիր`« Բոբ Ռոսս; Հեռուստատեսային արտիստ » խորագրի ներքո[30]։ Ռոսսը իր ախտորոշումը գաղտնի էր պահում լայն հասարակությունից՝ իր Լիմֆոմայի մասին հայտնի չէր ընտանիքի և ընկերների շրջապատից դուրս, մինչև նրա մահը[9]։
Ժառանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոսսիի նմանությունը դարձել է զանգվածային մշակույթի մաս, որի կերպարը կեղծվում է հեռուստատեսային ծրագրերում, կինոնկարներում և տեսախաղերում, ինչպիսիք են Գրիֆինների ընտանիքը[31], The Boondocks- ը[32], Դեդփուլ 2 (ֆիլմ) և Smite- ը ։ Նրան կրկնօրինակվել է ՅուԹյուբ- ի սերիայի Epic Rap մարտերի շարքում ՝ «Բոբ Ռոսսը, Պաբլո Պիկասսոի դեմ »։
Google- ը նշում էր իր ծննդյան 70-ամյակը Google Doodle- ով` 2012 թվականի հոկտեմբերի 29-ին։ Այն Ռոսսիին պատկերել է «գ» տառի պատկերով, որի ֆոնին պատկերված է լանդշաֆտ[33][34]։ Bob Ross. The Art of Chill- ը թողարկվեց և անցկացրեց Target խանութների կողմից[35] մինչ Bob Coss- ի նման Chia Pet մոդելը նույնպես թողարկվեց։ Նա պատրաստվում էր թողարկել Wii, Nintendo DS և PC համակարգչային տեսահոլովակներ, որոնց մշակումը մշակվել է AGFRAG Entertainment Group- ի կողմից[36][37] չնայած դա երբեք իրականություն չդարձավ։
Ռոսսիի նկատմամբ նոր հետաքրքրությունը տեղի է ունեցել 2015-ին ՝ Twitch Creative- ի գործարկման շրջանակներում։ Հոկտեմբեր 29-ին Թվիթը հյուրընկալեց «Նկարչական ուրախության» ինը օրվա մարաթոնին՝ հիշատակելու Ռոսսիի 73-ամյակը[38][39][40]։ Twitch- ը հաղորդել է, որ 5,6 միլիոն հեռուստադիտող դիտել է մարաթոնը և, իր հանրաճանաչության պատճառով, ամեն երկուշաբթի ստեղծել է « Նկարչության ուրախության» մեկ սեզոն ամեն շաբաթ։ Գովազդի եկամուտների մի մասը խոստացվել է բարեգործություններին, այդ թվում ` Սուրբ Ջուդե մանկական հետազոտական հիվանդանոցին[41]։
2016-ի հունիսին Netflix- ի կազմում ընդգրկվեց Ռոսսիի "Գեղեցկությունը ամենուր է"- ի շարքը։ 30 րոպեանոց դրվագները վերցված են T«Նկարչական ուրախության» սերիալի 20, 21 և 22 սեզոններից[42]։ Նորահայտ հետաքրքրությունը զարմացրել էր Կովալսկիներին, քանի որ նրանք են կառավարում Ռոսսիի իմիջը և «Նկարչական ուրախության» դրվագները։ Նրանք ստեղծեցին YouTube- ի ալիք Ռոսսիի համար, որը մեկ տարվա ընթացքում ավելի քան մեկ միլիոն բաժանորդ ունեցավ[14]։
Ռոսսիի նկատմամբ նոր հետաքրքրությունը նաև հանգեցրեց այն հարցերին, թե որտեղ են գտնվում նրա նկարները, հաշվի առնելով, որ գ ավելի քան 1000 աշխատանքներ ստեղծվել «Նկարչական ուրախության» համար ։ «Նյու Յորք Թայմզ» -ի քննչական զեկույցում Կովալսկիները հաստատեցին, որ նրանք շարունակում են պահել նրա բոլոր նկարները, չնայած որ առանց պատշաճ խնամքի,որն անհրաժեշտ է արվեստը պահելու համար։ Ռոսիսի երկրպագուների բազմաթիվ նամակների հիման վրա Սմիթսոնյան Ամերիկյան արվեստի թանգարանը կապվեց Կովալսկիների հետ և առաջարկեց ցուցադրել Ռոսսիի նկարների ցուցահանդեսը, ինչպես նաև ցուցադրության այլ իրեր, տեղադրել թանգարանում[14]։
ASMR
[խմբագրել | խմբագրել կոդը]Twitch-ի հոսքերը նոր հետաքրքրություն առաջացրեցին Ռոսսիի նկատմամբ և մեծացրեցին նրա ճանաչվածությունը[14]։ Նրա տեսահոլովակները հանրաճանաչ դարձան ինքնավար զգայական մերիդիական պատասխանի նվիրյալների (ASMR) կողմից։ ASMR- ը վերաբերում է էյֆորիկ զգացողությանը, որը կարելի է զգալ տարբեր ձևերով։ Զգացողությունները կարող են լինել լսողական, կապի վրա հիմնված կամ երկուսը միասին[43]։ «Նա ASMR -ի կնքահայրն է», - ասում է Ջոան Կովալսկին ՝ «Bob Ross Inc.» - ի նախագահը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bob Ross (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Blumberg N. Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. Savoy — B: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088 — doi:10.1515/AKL
- ↑ 4,0 4,1 4,2 RKDartists (նիդերլ.)
- ↑ «Bob Ross Was an Internet Celebrity Before the Internet» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 15-ին.
- ↑ «Bob Ross Biography». The Biography.com. Biography com. 2016 թ․ օգոստոսի 4. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 15-ին.
- ↑ Perez, Sarah. «After Pulling In 5.6M Viewers, Twitch Is Keeping Bob Ross On The Air». TechCrunch. Verizon Media. Վերցված է 2019 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «Bob Ross, Television's Favorite Artist». Bob Ross Incorporated. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 24-ին.
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 Congdon, Kristin G.; Blandy, Doug; Coeyman, Danny (2014 թ․ ապրիլի 21). Happy Clouds, Happy Trees: The Bob Ross Phenomenon (անգլերեն). Univ. Press of Mississippi. ISBN 9781626740990.
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 Congdon, Kristin; Blandy, Doug; Coeyman, Danny (2014). Happy Clouds, Happy Trees: The Bob Ross Phenomenon. University Press of Mississippi. ISBN 978-1617039959.
- ↑ 11,0 11,1 «Before they were famous, Airman edition». U.S. Air Force Live. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 10-ին.
- ↑ Schor, Mira (1997). Wet: on painting, feminism, and art culture. Durham, NC: Duke University Press. էջ 176. ISBN 0-8223-1915-2.
- ↑ Stanley, Alessandra (1991 թ․ դեկտեմբերի 22). «Bob Ross, the Frugal Gourmet of Painting». The New York Times. Վերցված է 2011 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ 14,0 14,1 14,2 14,3 14,4 14,5 Buchanan, Larry; Byrd, Aaron; DeSantis, Alicia; Rhyne, Emily (2019 թ․ հուլիսի 12). «Where Are All the Bob Ross Paintings? We Found Them». The New York Times. Վերցված է 2019 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ Thill, Scott (2008 թ․ սեպտեմբերի 5). «Annuals + Bob Ross = Such Fun». Wired. Վերցված է 2009 թ․ հունվարի 25-ին.
- ↑ The Joy of Painting with Bob Ross: Meadow Lake, season 2, episode November 1, 1983
- ↑ Stanley, A. (December 22, 1991). Bob Ross, the Frugal Gourmet of Painting. New York Times archive, retrieved December 24, 2015.
- ↑ Taubes, F. Mastery of Alla Prima Painting. F&W Pub.(1980), pp. 22-4. 0891340297.
- ↑ Gury, A. (2009) Alla Prima: A Contemporary Guide to Traditional Direct Painting. Watson-Guptill, p. 16. 0823098346.
- ↑ Pegley, Kip (2008). Coming to wherever you are: MuchMusic, MTV, and youth identities. Middletown: Wesleyan University Press. էջ 41. ISBN 978-0-8195-6870-0.
- ↑ Brooks, Katherine (2014 թ․ նոյեմբերի 10). «Here Is Bob Ross Beating Paint Brushes For Over Three Minutes. You're Welcome». The Huffington Post.
- ↑ Bennett, Kaylen (2005). Rick Benzel (ed.). Inspiring Creativity: An Anthology of Powerful Insights And Practical Ideas to Guide You to Successful Creating. Playa del Rey: Creativity Coaching Assoc. Press. էջ 48. ISBN 0-9767371-0-8.
- ↑ Rife, Katie (April 16, 2014). "Study the happy little numbers with a statistical analysis of Bob Ross' Joy Of Painting". The A.V. Club.
- ↑ Patrick Wensink (2015 թ․ մարտի 30). «23 Happy Little Bob Ross Facts Most Viewers Never Knew». RealClear. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 11-ին.
- ↑ Bob Ross; Annette Kowalski (1989) The Best of the Joy of Painting with Bob Ross, W. Morrow, NY 978-0-68809-246-7
- ↑ Harris, Scott (February 9, 2009) "Happy accidents and the legacy of Bob Ross". American City Business Journals
- ↑ [1]
- ↑ «RSR Art, LLC v. Bob Ross, Inc». Casetext. 2019 թ․ մարտի 31. Վերցված է 2020 թ․ մայիսի 23-ին.
- ↑ «Bob Ross, 52, Dies; Was Painter on TV». The New York Times. 1995.
- ↑ Congdon, Kristin G.; Blandy, Doug; Coeyman, Danny (2014 թ․ ապրիլի 21). Happy Clouds, Happy Trees: The Bob Ross Phenomenon. Univ. Press of Mississippi. ISBN 9781626740990 – via Google Books.
- ↑ Haque, Ahsan (2009 թ․ հունիսի 15). «Family Guy Flashback: "15 Minutes of Shame" Review». PC Review. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 15-ին.
- ↑ «Bob Ross: 13 Happy Little Facts About the Iconic PBS Painter». Biography. 2015 թ․ հոկտեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ Albanesius, Chloe (2012 թ․ հոկտեմբերի 29). «Bob Ross Paints 'Happy Little Trees' for Google Doodle». PC Magazine. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ Driscoll, Molly, "Bob Ross: How did he get so mellow? (+video)", Christian Science Monitor, October 29, 2012. Retrieved October 29, 2012.
- ↑ Dawn, Randee. «Target is selling a Bob Ross board game and it looks delightful». Today. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ Surette, Tim. «Wii, DS, PC Bob Ross game dries up?». Gamespot. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ Totilo, Stephan. «Video game based on bob ross' 'joy of painting' in the works». MTV. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ Leopold, Todd (2015 թ․ հոկտեմբերի 29). «Bob Ross Marathon Underway on Twitch». CNN.com. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ Machkovech, Sam (2015 թ․ հոկտեմբերի 29). «Twitch launches "Creative" category, eight-day Bob Ross Painting marathon». Arstechnica. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ «Bob Ross channel on Twitch». The Joy of Painting Marathon - Celebrating the official launch of Twitch Creative! #painting #oilpaint #bobross. 2015 թ․ հոկտեմբերի 29.
- ↑ Porter, Matt (2015 թ․ նոյեմբերի 9). «5.6 Million People Watched Bob Ross's Twitch Marathon». IGN. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ Hayley Cuccinello Entertainment Writer, The Huffington Post (2016 թ․ հունիսի 2). «You Can Relax Now, Because Netflix Is Streaming Bob Ross». The Huffington Post. Վերցված է 2016 թ․ հունիսի 16-ին.
- ↑ Schonfeld, Zach. «This is you brain on nothing». Press Reader.
- Հոկտեմբերի 29 ծնունդներ
- 1942 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Հուլիսի 4 մահեր
- 1995 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի նկարիչներ
- Ամերիկացի արվեստագետներ
- Ամերիկացի գործարարներ
- Ամերիկացի հաղորդավարներ
- Ամերիկացի հեռուստատեսային դեմքեր
- Ամերիկացի մանկավարժներ
- Ամերիկացի մեդիա գործիչներ
- Ամերիկացի նկարիչներ
- Համացանցային մեմեր
- Քաղցկեղից մահացածներ