Դեյտոնա-Բիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Դեյտոնա-Բիչ
DaytonaBeach-A1A-South.jpg
Կոորդինատներ: 29°12′26″ հս․ լ. 81°2′16″ ամ. ե. / 29.20722° հս․. լ. 81.03778° ավ. ե. / 29.20722; 81.03778
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հիմնադրված է1870 թ.
Մակերես175,160448 կմ²
ԲԾՄ4 մետր
Բնակչություն61 005 մարդ (2010)
Հեռախոսային կոդ386
Փոստային ինդեքսներ32114–32126, 32198
Պաշտոնական կայքcodb.us
##Դեյտոնա-Բիչ (ԱՄՆ)
Red pog.png

Դեյտոնա-Բիչ, քաղաք ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Վոլուսիա շրջանում: 2008 թվականի տվյալների համաձայն, բնակչության թիվը կազմում է 64 211 մարդ[1]:

Դեյտոնա-Բիչը տարին բոլոր առողջարանային զոնա է, որտեղ այցելուների մեծ խմբեր քաղաք են գալիս տարբեր միջոցառումների անցկացմանը ներկա լինելու համար, առաջին հերթին Speedweeks-ին, որը տեղի է ունենում փետրվարի սկզբին։ Այլ միջոցառումների թվում են հուլիսին, մարտի սկզբին, հոկտեմբերի վերջին և հունվարին անցկացվող մրցումները:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցանկապատված Տիմուկուա գյուղը

Այն վայրում, որտեղ այսօր գտնվում է Դեյտոնա-Բիչը, ժամանակին ցանկապատված գյուղերում ապրում էին Ամերիկայի բնիկ ժողովուրդները։ XVIII դարում եվրոպացիների հետ պատերազմի արդյունքում Տիմուկուա գյուղը գրեթե ոչնչացվել է: Այստեղ ապրում էին սեմինոլները՝ Կրիկ հնդկացիների սերունդները:

Բրիտանական Ֆլորիդայի օրոք՝ 1763-1783 թվականների ընթացքում, Թագավորական ճանապարհն անցել էր այսօրվա Դեյտոնա-Բիչով: Ճանապարհը տարածվում է Արևելյան Ֆլորիդայի Սեն-Ավգուստին մայրաքաղաքից՝ Էնդրյու Թերնբուլի փորձնական գաղութից մինչև Նոր-Սմիրնա-Բիչ: 1804 թվականին Սեմյուէլ Ուիլյամս հող է ստացել իսպանական թագից: Շուտով տարածքը դարձել է ամերիկյան:

1871 թվականին Մաթիաս Դեյ կրտսերը Օհայո նահանգի Մանսֆիլդ քաղաքից, Ուիլյամսի նախկին հողատարածքից ձեռք է բերել 2 144,5 ակր գետի արևմտյան ափին: Նա կառուցել է հյուրանոց, որի շուրջը ստեղծվել է քաղաքը: 1872 թվականին, ֆինանսական խնդիրների պատճառով, նա կորցրել է իր հողի սեփականությունը, և բնակիչները որոշել են քաղաքն անվանակոչել Դեյի պատվին, որպես նրա հիմնադիր:[2]։

Դեյտոնի լայն լողափը գրավել է մեքենաների և մոտոցիկլետների մրցումների սիրահարներին: 1902 թվականից այստեղ անց են կացվել

բոլոր տեսակի մրցույթներ:

Դեյտոնա ծովափն արևածագին, տեսարան դեպի հարավ

Աշխարհագրություն և կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեյտոնա-Բիչն ունի հետևյալ կորդինատները՝ 29°12′26″ հս․. լ. 81°02′16″ ամ. ե. / 29.207309° հս․. լ. 81.037900° ամ. ե. / 29.207309; -81.037900: Քաղաքն ունի 168,17 կմ² տարածք, որտեղ 152 կմ² ցամաքային տարածք է, իսկ 16 կմ 2 (9,6%)`ջրային տարածք:

Դեյտոնա-Բիչ քաղաքը ծովալճակով բաժանվում է երկու մասի: Քաղաքի գլխավոր մայրուղիներն են I-4 (արևելքից արևմուտք) և I-95 (հյուսիսից հարավ), որոնք հատվում են քաղաքից դուրս:

Դեյտոնա-Բիչն ունի խոնավ մերձարևադարձային մուսսոնային կլիմա, որը բնորոշ է Միացյալ Նահանգների հարավ-արևելքին: Ամառը տաք և խոնավ է, ձմեռը՝ չոր և մեղմ: Ձյան տեղումները չափազանց հազվադեպ են հանդիպում: Գարնանն օրերը տաք են, երեկոները՝ զով, խոնավությունը ՝ցածր: Զբոսաշրջիկները սովորաբար լողափ են այցելում մարտի սկիզբին:

Չնայած տաք կլիմային, այստեղ ցրտահարություններ են եղել: Ցուրտ եղանակն այնքան խիստ է եղել, որ այնպիսի մշակաբույսեր, ինչպիսիք են նարնջի ծառերը, չեն դիմացել ցրտին, որի արդյունքում մի քանի սեփականատերեր հրաժարվել են դրանց դաշտավայրերից[3][4]:

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիա Բայոննա, Ֆրանսիա

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆլորիդայի շրջանների ցուցակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Annual Estimates of the population for the Incorporated Places of Florida» (XLS)։ US Census Bureau։ Արխիվացված է օրիգինալից 2006-10-15-ին։ Վերցված է 2011-01-16 
  2. История Дейтона-Бич: Гарольд Д. Кардуэлл, Присцилла Д. Кардуэлл. стр. 7 Издательство: Arcadia Publishing (25 августа, 2004) Язык: английский ISBN 0-7385-1675-9
  3. «Monthly Weather Review, September 1895: Florida Freezes for a Century and a Half»։ Արխիվացված է օրիգինալից 2011-07-27-ին։ Վերցված է 2011-01-16 
  4. Florida Citrus Mutual: Timeline of Florida Freezes
  5. Краткий доклад о деятельности по укреплению потенциала: Сезон ураганов Соединенных Штатов 2004. Федеральное агентство по чрезвычайным ситуациям стр.6

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]