Բալթիկայի տուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox masks.png
Բալթյան տուն
Балтийский дом
Sady & Parky Sankt-Peterburg 2010 0081.jpg
Տեսակթատրոն և ՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ
ՏնօրենՍերգեյ Շուբ
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
Գտնվելու վայրըՍանկտ Պետերբուրգ, ՌԴ
Հիմնադրման ամսաթիվ1936 թ
Նախկին անվանումներԼենինգրադի Լենինյան կոմերիտմիության անվան պետական թատրոն
Գեղարվեստական ղեկավարՄարինա Բելյաևա
Գլխավոր ռեժիսորՎլադիմիր Տիկե
Կոորդինատներ: 59°57′ հս․ լ. 30°18′ ավ. ե. / 59.950° հս․. լ. 30.300° ավ. ե. / 59.950; 30.300
Կայքbaltic-house.ru
Baltisky Dom Theatre Վիքիպահեստում

Բալթյան տուն (ռուս.՝ Балтийский дом), պետական թատրոն Սանկտ Պետերբուրգում, ՌԴ, որը ստացել է թատրոն-փառատոնի կարգավիճակ և որտեղ ամեն տարի անց են կացվում միջազգային ֆորումներ, վարպետության դասեր, բեմական փառատոներ։ Բալթյան տունը միակ նախագիծն է, որը համակարգված աշխատում է Ռուսաստանի և Բալթյան շրջանի, ինչպես նաև եվրոպական երկրների միջև մշակութային կապերի ամրապնդման ուղղությամբ։

Բովանդակություն

Թատրոնի պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1920-ական թվականներին Պետրոգրադ քաղաքում ստեղծվեցին Կրասնի թատրոնը և Աշխատավոր երիտասարդության թատրոնը։ Կարմիր թատրոնը, որը հիմնադրվել էր 1924 թվականին, 1926 թ միացվեց Կարմիր մուրճ թատրոնին, իսկ 1930 թվականին՝ Ժողովրդական տան թատրոնին՝ դառնալով Ժողովրդական տան Կարմիր թատրոն։

1936 թվականին Կարմիր թատրոնը և Աշխատավոր երիտասարդության թատրոնը միավորվեցին Լենինգրադի Լենինյան կոմերիտմիության պետական թատրոնի մեջ։

1991 թվականին թատրոնը կոչվել է Սանկտ Պետերբուրգի «Բալթյան տուն» պետական թատրոն։ Թատրոնում հաջողությամբ անց են կացվում միջազգային թատերական ֆորումներ օտարերկրյա դերասանների և ռեժիսորների մասնակցությամբ։

2000 թվականին թատրոնն ստացավ թատրոն-փառատոնի կարգավիճակ։ Դրան նպաստում է թատրոնի գործունեության փորձարարական բնույթը, քանի որ բեմական գործունեությունն այստեղ միշտ դիտվում էր որպես ստեղծագործական փորձադաշտ նոր և հմուտ վարպետների համար։

Տարբեր տարիներին այստեղ աշխատել են այնպիսի ռեժիսորներ, ինչպիսին են Վ. Կոժիչը, Միխայիլ Չեժեգովը, Գեորգի Տովստոնոգովը (գլխավոր ռեժիսորը 1950-1956 թթ), Պավել Խոմսկին (գլխավոր ռեժիսորը 1961-1965 թթ), Վլադիմիր Վորոբյովը (թատրոնի գեղարվեստական ղեկավարը Յու. Երմակովի և Ա. Տովստոնոգովի հետ 1969-1971 թթ), Ալեքսանդր Տովստոնոգովը, Գենադի Օպորկովը, Ռոզա Սիրոտան, Կամա, Գինկասը, Գենրիետա Յանովսկայան։ Թատրոնում խաղացել են ականավոր դերասաններ Յուրի Տոլուբեևը, Վլադիմիր Չեստնոկովը, Եվգենի Լեբեդևը, Տատյանա Դորոնինան, Ռոլան Բիկովը, Նինա Ուրգանտը, Օլեգ Բասիլաշվիլին, Յուլիան Պանիչը, Նատալյա Տենյակովան, Ա. Բալտերը, Էմանուել Վիտորգանը, Լարիսա Մալևանայան, Օլեգ Դալը և այլք։

Թատրոնի շենքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոնի շենքը կառուցվել է նախկին «Կայսեր Ալեքսանդր III-ի Ժողովրդական տան» ձախ թևի տեղում, որը հրդեհվել է 1932 թվականին (պահպանված աջ թեևն այժմ զբաղեցնում է «Մյուզիք հոլ»-ը)։ Նախնական նախագիծը, որը գծագրել էր Նիկոլայ Դեմկովը, լենինգրադյան ավանգարդ ոճի էր։ Սակայն այդ տարիներին նորաձևության մեջ մուտք գործեց ստալինյան ճարտարապետությունը, և Ն. Դեմկովը, հրաժարվելով նախագիծը «հարստացնելուց»[1], հրաժարվեց նախագծից, որն ավարտին հասցրեց իր ընկերը՝ ճարտարապետ Նիկոլայ Միտուրիչը Վ. Մակաշովի հետ մեկտեղ (թատրոնի նախասրահում գտնվում է հուշատախտակ՝ այս երկու ճարտարապետների անուններով)[2]: Շինարարությունն սկսվեց 1933 թվականին և ավարտվեց 1939 թվականին։

Ժամանակակից թատրոնը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բալթյան տուն» թատրոն-փառատոնը գտնվում է Սանկտ Պետերբուրգ քաղաքի կենտրոնում։

Թատրոնն ունի 2 հանդիսասրահ՝ 124 և 870 հանդիսատեղերով։ Երկուսն էլ զինված են հատուկ սարքավորումներով՝ սինխրոն թարգմանություններ կատարելու համար։ Թատրոնն ունի առանձին սրահներ փորձերի, դիմահարդարման և ցուցադրությունների համար։

Թատրոնում կա փորձարարական թատերախումբ Անատոլի Պրաուդինի ղեկավարությամբ։

Այստեղ անցկացվող միջազգային փառատոների բարձր մակարդակն ապահովվում է հաղորդակցության ժամանակակից միջոցների և ստեղծագործական, տեխնիկական, ղեկավար անձնակազմի պրոֆեսիոնալիզմի շնորհիվ։

Բալթյան տան փառատոները[խմբագրել | խմբագրել կոդը]

Փառատոնի հիմնադիրներն են հանդիսանում ՌԴ Մշակույթի նախարարությունը, Սանկտ Պետերբուրգի մշակույթի և արտաքին կապերի կոմիտեն, ՌԴ թատերական գործիչների միությունը, Բալթյան միջազգային փառատոնային կենտրոնը և «Բալթյան տուն» թատրոն-փառատոնը։

Փառատոնն անց է կացվում ամեն տարի՝ սկսած 1991 թվականից։ Համարվում է Եվրոպայի ամենահեղինակավոր թատերական ֆորումներից մեկը։

Հիմնական բեմական հարթակներից է թատրոն-փառատոնի հարթակը, որը լայն հնարավորություններ է ընձեռնում ստեղծագործական փորձարարությունների համար։ Փառատոնի հիմնական ծրագիրը կազմում են պրեմիերաները։

Փառատոնին մասնակցել են ավելի քան 100 թատրոններ աշխարհի 30 երկրներից։ Իրենց ստեղծագործական աշխատանքներն են ներկայացրել եվրոպական ռեժիսուրայի վարպետներ Ժ. Վենսանը, Կամա Գինկասը, Լև Դոդինը, Օլեգ Եֆրեմովը, Օ. Կորշունովասը, Յուրի Լյուբիմովը, Կ. Մարտալերը, Է. Նյուգանեն, Էյմունտաս Նյակրոշյուսը, Վլադիմիր Ֆոկինը, Պյոտր Ֆոմենկոն, Ալվիս Հերմանիսը, Գ. Յաժինան, Ե. Յարոցկին և այլք։

«Բալթյան տուն» փառատոնը դարձել է ՅՈՒՆԵՍԿՈՅԻ մրցանակի դափնեկիր։

«Բալթյան տուն» փառատոն, 1991 թ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փառատոնն անց է կացվել 1991 թվականի մայիսի 14-24-ը։

«Բալթյան տուն» փառատոն, 1992 թ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փառատոնն անց է կացվել 1992 թվականի մարտի 25-30-ը՝ «Բալթյան երկրների թատրոնները երեխաներին» կարգախոսով։

«Բալթյան տուն» փառատոն, 1993 թ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փառատոնն անց է կացվել 1993 թվականի ապրիլի 4-10-ը՝ «Թատրոնի հազարավոր դեմքերը» կարգախոսով։

Թատրոնը դառնում է մրցույթային։ Մրցանակներ են հանձնվել՝

  • լավագույն ռեժիսորական աշխատանքի համար՝ Պեդայաս Պրիյտին («Այրու խեցեգործարանը», Էնդլ թատրոն, ք. Պյարնու, Էստոնիա)
  • կնոջ լավագույն դերակատարման համար՝ Նատալյա Ֆիսոնին («Անհեթեթություն կոստյումով», Կոմիկ-տրեստ թատրոն, ք. Սանկտ Պետերբուրգ, ՌԴ)
  • լավագույն բեմական ձևավորման համար՝ Իրինա Չերեդնիկովային, Ալեքսանդր Օրլովին («Հավանու՞մ եք», Բալթյան տուն թատրոն, ք. Սանկտ Պետերբուրգ, ՌԴ)
  • լավագույն երաժշտական ձևավորման համար՝ Կայ Չյուդենիուսին («Սևիլյան սափրիչը», ԿՈՄ թատրոն, ք. Հելսինկի, Ֆինլանդիա)
  • թատերական փորձարարության համար՝ Անտոն Ադասինսկուն («Ձիավորը», Դերևո թատրոն, ք. Սանկտ Պետերբուրգ, ՌԴ)

«Բալթյան տուն» փառատոն, 1994 թ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չորրորդ փառատոնն անց է կացվել 1994 թվականի ապրիլի 10-17-ը։

Մրցանակներ են հանձնվել՝

  • Գրան պրի՝ «Փոքրիկ ողբերգություններ» (ռեժ.՝ Էյմունտաս Նյակրոշյուս, «Լայֆ փառատոն» թատրոն, ք. Վիլնյուս, Լիտվա)
  • լավագույն ռեժիսորական աշխատանքի համար՝ Վյաչեսլավ Գվոզդկովին («Մարդիկ և մկներ», Ուգալա թատրոն, ք. Վիլյանդի, Էստոնիա), Էլմո Նյուգանենին («Սպիտակ ամուսնություն», Երիտասարդական թատրոն, ք. Տալլին, Էստոնիա)
  • կնոջ լավագույն դերակատարման համար՝ Կատարինա Լաուկին («Սպիտակ ամուսնություն», Երիտասարդական թատրոն, ք. Տալլին, Էստոնիա)
  • տղամարդու լավագույն դերակատարման համար՝ Վալերի Կուխարեշինին («Լուսնային գայլեր», Ֆոնտանկայի երիտասարդական թատրոն, ք. Սանկտ Պետերբուրգ, ՌԴ), Գիրտս Կեստերիսին («Յուխան Նագելյայի առեղծվածը», Վալմիերայի դրամատիկական թատրոն, ք. Վալմիերա, Լատվիա)
  • ստեղծագործական փորձարարության՝ փառատոնի թատերականացված բացման և փակման համար (Ֆորմալ թատրոն, ք. Սանկտ Պետերբուրգ, ՌԴ) «Թիթեռնիկների պայքարը»(Տիլզիտ թատրոն, ք. Սովետսկ, ՌԴ)

«Բալթյան տուն» փառատոն, 1995 թ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հինգերորդ փառատոնն անց է կացվել 1995 թվականի ապրիլի 21-30-ը։

Մրցանակներ են հանձնվել՝

  • Գրան պրի՝ «Ժպտա մեզ, տեր Աստված» (ռեժ.՝ Ռիմաս Տումինաս, Փոքր թատրոն, ք. Վիլնյուս, Լիտվա)
  • առաջին մրցանակ լավագույն ռեժիսորական աշխատանքի համար՝ Էյմունտաս Նյակրոշյուսին («Երեք քույրեր», «Լայֆ փառատոն» թատրոն, ք. Վիլնյուս, Լիտվա)
  • երկրորդ մրցանակ լավագույն ռեժիսորական աշխատանքի համար՝ Գրիգորի Կոզլովին («Ոճիր և պատիժ», Ա. Բրյանցևի անվան պատանի հանդիսատեսի թատրոն, ք. Սանկտ Պետերբուրգ, ՌԴ)
  • կնոջ լավագույն դերակատարման համար՝ Տիինա Մյալբերգին («Մեր քաղաքը», Ուգալա թատրոն, ք. Վիլյանդի, Էստոնիա)
  • հատուկ մրցանակ ռուս դասական ստեղծագործությունների մշակման մեջ նշանակալի ներդրման համար Լև Դոդինին («Բալենու այգին», Ակադեմիական փոքր դրամատիկական թատրոն - Եվրոպայի թատրոն, ք. Սանկտ Պետերբուրգ, ՌԴ)

«Բալթյան տուն» փառատոն, 1996 թ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեցերորդ փառատոնն անց է կացվել 1996 թվականի ապրիլի 19-28-ը։

Մրցանակներ են հանձնվել՝

  • Գրան պրի՝ «Պիանոլա կամ մեխանիկական դաշնամուր» (Քաղաքային թատրոն, ք. Տալլին, Էստոնիա)
  • լավագույն ռեժիսորական աշխատանքի համար՝ Վիկտոր Կրամերին («Вохляки из Голоплеков», Ֆարսեր թատրոն, ք. Սանկտ Պետերբուրգ, ՌԴ)
  • կնոջ լավագույն դերակատարման համար՝ Էգլե Գաբրենայտեին («Բալենու այգին», Փոքր թատրոն, ք. Վիլնյուս, Լիտվա)
  • տղամարդու լավագույն դերակատարման համար՝ Ալեքսանդրաս Ռուբինովասին («Հուդա Իսկարիովտացին», Կաունասի կամերային երիտասարդական թատրոն, ք. Կաունաս, Լիտվա)
  • Ներկայացման գեղարվեստական և ներդաշնակ ձևավորման համար՝ «Գեդա Գաբլեր» (Նոր տիկնիկներ թատրոն, ք. Օսլո, Նորվեգիա)

«Բալթյան տուն» փառատոն, 1997 թ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոթերորդ փառատոնն անց է կացվել 1997 թվականի հոկտեմբերի 3-11-ը։

Մրցանակներ են հանձնվել՝

  • Գրան պրի՝ «Վայրի բադ» (Ազգային թատրոն, ք. Օսլո, Նորվեգիա)
  • լավագույն ռեժիսորական աշխատանքի համար՝ Եժի Յարոցկուն («Պլատոնով. Բաց թողնված գործողություն», Լեհական թատրոն, ք. Վրոցլավ, Լեհաստան)
  • տղամարդու լավագույն դերակատարման համար՝ Անդրեյ Մյագկովին («Երեք քույրեր», Ա. Չեխովի անվան Մոսկվայի գեղարվեստական թատրոն, ք. Մոսկվա, ՌԴ), Էլմո Նյուգանենին («Կյանք՝ միակ և հավերժ», Քաղաքային թատրոն, ք. Տալլին, Էստոնիա)
  • լավագույն բեմական ձևավորման համար՝ Ադոմաս Յացովսկիսին («Դիմակահանդես», Փոքր թատրոն, ք. Վիլնյուս, Լիտվա)

«Բալթյան տուն» փառատոն, 1998 թ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ութերորդ փառատոնն անց է կացվել 1998 թվականի հոկտեմբերի 8-16-ը։

Առաջին անգամ փառատոնին մասնակցում է Շվեդիայի ամենամեծ թատրոններից մեկը՝ Ստոկհոլմի Ստատս թատրոնը։ Եվրոպական բեմի հայտնի դերասանուհի Վիվեկա Սեդալը փայլուն հանդես եկավ Բլանշ Դյուբուայի դերում Թենեսի Ուիլյամսի «Ցանկության տրամվայ» պիեսում (բեմադրությունը Ռ. Գյունտերի)։ Լեհական թատրոնը Շչեցին քաղաքից հանդիսատեսին և քննադատներին ներկայացրեց Ա. Աուգուստինովիչի բեմադրած «Իվոնան, բուրգունդյան արքայադուստրը»: Էստոնական Վյայնեմյոյնեն թատրոնը ներկայացրեց հայտնի գրող և ռեժիսոր Մատի Ունտի «Համլետի ողբերգությունը» ներկայացումը։ Փառատոնին մասնակցեց նաև նիդեռլանդական Տոնելգրուպ թատրոնը։ Ռուսաստանը ներկայացրեց Գ. Տովստոնոգովի անվան մեծ դրամատիկական թատրոնը, Պետական դրամատիկական թատրոնը (Լիտեյնի փողոց), Բալթյան տուն թատրոնը (Սանկտ Պետերբուրգ), Թատերական ընկերություն 814-ը (Մոսկվա)։ Փառատոնի հյուրն էր Յակուտսկի հայտնի Պ. Օյունսկու անվան ակադեմիական թատրոնը (ռեժ. Ա. Բորիսով)։

Առաջին անգամ փառատոնի պատմության մեջ ժյուրին դուրս եկավ Բալթյան տան սահմաններից։ «Երեք գրոշանոց օպերա» ներկայացումը բեմականացվեց Տալլինի քաղաքային թատրոնում։

Փառատոնի շրջանակներում «Պուշկինը և մյուսները» համերգային ծրագրով հանդես եկավ Սերգեյ Յուրսկին։

Մրցանակներ են հանձնվել՝

  • Գրան պրի՝ «Ինչ անենք, թե յասամանը թաց է» («ռեժ.՝ Ռ. Ստուրուա և Դ. Խինիկաձե», Թբիլիսիի Շ. Ռուսթավելիի անվան ակադեմիական դրամատիկական թատրոն, ք. Թբիլիսի, Վրաստան)
  • լավագույն ռեժիսորական աշխատանի համար՝ Ադոլֆ Շապիրոյին («Երեք գրոշանոց օպերա», Քաղաքային թատրոն, ք. Տալլին, Էստոնիա)
  • կնոջ լավագույն դերակատարման համար՝ Լինեկե Ռիյկսմանին («Բաֆ», Տոնելգրուպ թատրոն, Ամստերդամ, Նիդերլանդներ)
  • տղամարդու լավագույն դերակատարման համար՝ Սեմյոն Ֆուրմանին («Պահակ», Պետական դրամատիկական թատրոն (Լիտեյնի փողոց), ք. Սանկտ Պետերբուրգ, ՌԴ)
  • լավագույն բեմական ձևավորման համար՝ Ալեքսանդր Օրլովին («Չարդիմ», Բալթյան տուն թատրոն, ք. Սանկտ Պետերբուրգ, ՌԴ)

«Բալթյան տուն» փառատոն, 1999 թ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փառատոնն անց է կացվել 1999 թվականի սեպտեմբերի 27-7-ը։

Մրցույթային ծրագրին մասնակցել են 18 թատրոններ Ռուսաստանից և Եվրոպայից։ Թատրոնի ճակատային մասում կախվում են մասնակից երկրների դրոշները։

Փառատոնի շրջանակներում առաջին անգամ Ռուսաստանում կազմակերպվում է Եվրոպական թատերական ոչ պաշտոնական հանդիպում (IETM Satellite Meeting)` «Ռուսաստանը Եվրոպայի թատերական քարտեզի վրա. ով է ճանաչում նրան, և ում է նա ճանաչում» խորագրով։

Անցկացվել է սեմինար՝ «Բեմական արվեստում փառատոների փիլիսոփայությունն ու պրակտիկան» անվամբ, որտեղ մասնակցել են փառատոների պրոդյուսերներ և մենեջերներ։ Սեմինարը կազմակերպել է Բալթյան միջազգային փառատոնային կենտրոնը «Բաց հասարակություն» ինստիտուտի (Բուդապեշտ) և Visiting Arts-ի (Լոնդոն) հետ միասին։

Պոնտեդերո թատրոնի հետ միասին կազմակերպվել է վիդեոսեմինար «Եժի Գրոտովսկու թատրոն-լաբորատորիան» անվամբ, որը ղեկավարել է Կարլ Պոլաստրելին։

Մրցանակներ են հանձնվել՝

  • Գրան պրի՝ «Մարատ և մարկիզ դե Սադ» (ռեժ.՝ Յուրի Լյուբիմով, Տագանկայի թատրոն, ք. Մոսկվա, ՌԴ)
  • լավագույն ռեժիսորական աշխատանքի համար՝ Էյմունտաս Նյակրոշյուսին, («Մակբեթ», Մենո Ֆորտաս թատրոն, ք. Վիլնյուս, Լիտվա), Գրիգորի Կոզլովին («Հ.Գ. նվագախմբի ղեկավար Յոհան Կրեյսլերին, իր հեղինակին և նրանց սիրեցյալ Յուլիային», Ալեքսանդրինյան թատրոն, ք. Սանկտ Պետերբուրգ, ՌԴ)
  • տղամարդու լավագույն դերակատարման համար՝ Յուրի Իցկովին («Ծիծաղի ակադեմիա», Օմսկի դրամայի ակադեմիական թատրոն, ք. Օմսկ, ՌԴ)
  • լավագույն բեմական ձևավորման համար՝ Ադոմաս Յացովսկիսին («Էդիպուս արքա», ք. Վիլնյուս, Լիտվա)

«Բալթյան տուն» փառատոն, 2000 թ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոբելյանական փառատոնն անց է կացվել 2000 թվականի սեպտեմբերի 29-հոկտեմբերի 8-ը։

19 թատրոններ 7 երկրներից ներկայացրեցին 20 տարբեր ներկայացումներ։ Մասնակիցների շարքում էին Մոսկովյան Սովրեմեննիկ թատրոնը, Մոսկվայի պատանի հանդիսատեսի թատրոնը և այլն։ Բեմում հանդես են եկել Կ. Գինկասը, Ռ. Տումինասը, Է. Նյուգանենը, Մ. Միկիվերը, Ալեքսանդր Գալիբինը, Ա. Ժոլդակը, Մարինա Նեյոլովան, Ելենա Յակովլևան, Իգոր Կվաշան, Իգոր Յասուլովիչը, Սերգեյ Մակովեցկին, Եվգենի Գրիշկովեցը և այլք։

Առաջին անգամ փառատոնի մասնակիցների համար կազմակերպվեց «Բալթյան օղակ» ստեղծագործական ուղևորությունը Բալթյան երկրներով։ Թատերական գործիչների համար բեմադրվեցին առաջատար ազգային թատրոնների ներկայացումները։

Հուշամեդալներ հանձնվեցին այն թատերական և հասարակական գործիչներին, ովքեր նշանակալի ավանդ են ունեցել Բալթյան տուն փառատոնի ստեղծման և զարգացման գործում։

ԶԼՄ-ը այսպես են նկարագրել 10-րդ փառատոնը.

Aquote1.png Ինչ էլ որ որոշի ժյուրին և ինչ էլ որ չգրեն քննադատները, Բալթյան տուն փառատոնը արժանապատվորեն նշեց իր առաջին հոբելյանը: Այդ օրերի ընթացքում ոչ մի բեմում չեղան ձախողված ներկայացումներ: Բալթյան տուն թատերական փառատոնը հրաշալի նվեր մատուցեց իր հանդիսատեսին և իր հյուրերին:[3] Aquote2.png


Մրցանակներ են հանձնվել՝

  • գրան պրի՝ «Սևամորթ քահանան», (ռեժ.՝ Կամա Գինկաս, Մոսկվայի պատանի հանդիսատեսի թատրոն, ք. Մոսկվա, ՌԴ)
  • լավագույն ռեժիսորական աշխատանքի համար՝ Ռիմաս Տումինասին («Խաղում ենք... Շիլլե՜ր», Սովրեմեննիկ թատրոն, ք. Մոսկվա, ՌԴ)
  • տղամարդու լավագույն դերակատարման համար՝ Սիմուլ Ռայնին («Ոճիր և պատժ», Քաղաքային թատրոն, ք. Տալլին, Էստոնիա)
  • կնոջ լավագույն դերակատարման համար՝ Իրինա Սավիցկովային («Ֆրեկեն Ժյուլի», Բալթյան տուն թատրոն, ք. Սանկտ Պետերբուրգ, ՌԴ)
  • լավագույն բեմական ձևավորման համար՝ Էմիլ Կապելյուշին («Ֆրեկեն Ժյուլի», Բալթյան տուն թատրոն, ք. Սանկտ Պետերբուրգ, ՌԴ)

Հատուկ մրցանակներ են շնորհվել՝

  • հատուկ մրցանակ ժյուրիի կողմից դերասանական դուետի համար Մարինա Նեելովային և Ելենա Յակովլևային (««Խաղում ենք... Շիլլե՜ր», Սովրեմեննիկ թատրոն, ք. Մոսկվա, ՌԴ»)
  • Լեոնիդ Պոպովի անվան մամուլի մրցանակ՝ «Սևամորթ քահանան», (ռեժ.՝ Կամա Գինկաս, Մոսկվայի պատանի հանդիսատեսի թատրոն, ք. Մոսկվա, ՌԴ)
  • Հանդիսատեսի մրցանակ՝ «Միաժամանակ» (հեղինակ կատարող՝ Ե. Գրիշկովեց, ք. Կալինինգրադ, ՌԴ)

«Բալթյան տուն» փառատոն, 2001 թ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փառատոնն անց է կացվել 2001 թվականի հոկտեմբերի 5-14-ը՝ թեմատիկ «Ուսուցիչ-աշակերտ» խորագրի ներքո։

Այս տարի փառատոնն զգալիորեն նեղացրեց մասնակիցների աշխարհագրական տարածքը. մասնակցեցին միայն Բալթյան շրջանի ռեժիսորները, ովքեր ներկայացրեցին իրենց վերջին թատերական ներկայացումները։ Բեմի վարպետներ Էյմունտաս Նյակրոշյուսը, Պյոտր Ֆոմենկոն, Էլմո Նյուգանենը, Օսկարաս Կրշունովասը, Ալվիս Հերմանիսը, Կամա Գիմկասը ներկայացրեցին իրենց և իրենց աշակերտների աշխատանքները։

Մրցանակներ են հանձնվել՝

  • Մենո Ֆորտաս թատրոն, ք. Վիլնյուս, Լիտվա
  • La Bienna le di Venezia թատրոն, Իտալիա
  • Թատերական արվեստի ռուսական ակադեմիա
  • Մոսկովյան թատրոն «Պ. Ֆոմենկոյի արհեստանոցը», ք. Մոսկվա, ՌԴ
  • Ա. Զելանդի ազգային դերասանական դասընթաց, ք. Պետրոզավոդսկ, ՌԴ

Հանդիսատեսի մրցանակ՝

  • Ֆարսեր թատրոն, ք. Սանկտ Պետերբուրգ, ՌԴ

«Բալթյան տուն» փառատոն, 2002 թ[խմբագրել | խմբագրել կոդը]

12-րդ փառատոնն անց է կացվել 2002 թվականի հոկտեմբերի 4-13: Փառատոնի գլխավոր թեման «Այլ թատրոն»-ն էր։ Փառատոնի մասնակիցները ցուցադրեցին ստեղծագործական փորձարարություններ, որոնք հակասում էին սովորական թատրոնի ավանդույթները։ Թատերական արվեստի նոր ձևեր ներկայացրեցին Թոմաս Օստերմայերը (Գերմանիա), Գժեգոժ Յաժինան, Կշիշտոֆ Վարլիկովսկին (Լեհաստան), Սիլվիու Պուրկարետեն (Ռումինիա)։ Փառատոնի շրջանակներում առաջին անգամ Սանկտ Պետերբուրգում դրամատուրգիայի և ռեժիսուրայի մոսկովյան կենտրոնը՝ Ալեքսեյ Կազանցևի և Միխայիլ Ռոշչինի ղեկավարությամբ, ներկայացրեց ռուսական դրաման՝ նոր սերնդի ներկայացուցիչներ Օլգա Սուբոտինայի և Կիրիլ Սերեբրենիկովի բեմադրությամբ։

Հանդիսատեսի դատին հանձնվեց ռուս-նորվեգական համատեղ ծրագիրը՝ նվիրված դրամատուրգ Յուն Ֆոսեի ստեղծագործական կյանքին։

«Բալթյան օղակ»-ը Կալինինգրադով և Տիլզիտով հասավ լեհական քաղաք Գդանսկ: Այդ տարվա նախաձեռնողը թատերագետ, թատերական քննադատ, Թատերական քննադատների միջազգային ասոցիացիայի (IETM) փոխնախագահ՝ Գդանսկի կառավարչի խորհրդատու և Բալթյան տուն 12-րդ փառատոնի խորհրդատու Անդժեյ Ժուրովսկին էր։

Մրցանակներ հանձնվեցին՝

  • Լ. Պոպովի անվան մամուլի մրցանակ՝ «Ռևիզոր» (բեմական ձևավորումը և բեմադրությունը Ա. Հերմանիսի, Ռիգայի նոր թատրոնը, ք. Ռիգա, Լատվիա)
  • Հանդիսատեսի մրցանակ՝ «Նվագախումբ» (ռեժ.՝ Լև Էրենբուրգ, Նեբոլշոյ դրամատիկական թատրոն, ք. Սանկտ Պետերբուրգ, ՌԴ)

«Բալթյան տուն» փառատոն, 2003 թ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փառատոնն անց է կացվել 2003 թվականի դեկտեմբերի 18-5 («Բալթյան տունը Մոսկվայում» հատուկ ծրագիր)։ Միջոցառումը նախատեսվում էր որպես հատուկ մշակութային ակցիա Սանկտ Պետերբուրգի հոբելյանի կապակցությամբ՝ նպատակ ունենալով մոսկվացիներին ծանոթացնել Բալթյան երկրների արվեստի հետ։

Մասնակիցների թվում էր Ռիգայի նոր թատրոնը (Լատվիա), Մենո Ֆորտաս (Լիտվա), Մետաստազիո (Իտալիա), Պոտուդան, Ֆարսեր (Ռուսաստան) թատրոնները։

Այդ տարի փառատոնն անցավ առանց մրցութային ներկայացումների։

«Բալթյան տուն» փառատոն, 2004 թ[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թ փառատոնի գլխավոր թեման էր «Ռեժիսուրան որպես ժամանակակից թատրոնի պատկերանիշ»:

Փառատոնի շրջանակներում առաջին անգամ կայացավ «Բալթյան աստղ» մրցանակաբաշխությունը՝ Բալթյան երկրներում հումանիտար կապերի զարգացման և ամրապնդման համար։

Մրցանակներ հանձնվեցին՝

  • Լ. Պոպովի անվան մամուլի մրցանակ՝ «Օթելլո» (ռեժ.՝ Է. Նյակրոշյուս, Մենո Ֆորտաս թատրոն, ք. Վիլնյուս, Լիտվա)
  • Հատուկ մրցանակ փառատոնի տնօրինության կողմից՝ «Ռոմեո և Ջուլիետ» (ռեժ.՝ Օսկարաս Կորշունովաս, Քաղաքային թատրոն, ք. Վիլնյուս, Լիտվա)
  • Հանդիսատեսի մրցանակ՝ «PRO Տուրանդոտ» (Անդրեյ Մոգուչի, Կատակերգակի ապաստան թատրոն, ք. Սանկտ Պետերբուրգ, ՌԴ)
  • ՅՈՒՆԵՍԿՈ-ի գլխավոր մրցանակ ռեժիսոր Անդրեյ Ժոլդակին («Բերեզիլ», Խարկովի Տ. Շևչենկոյի անվան ուկրաինական դրամատիկական թատրոն)
  • ՅՈՒՆԵՍԿՈ-ի հատուկ մրցանակ՝ ռեժիսոր Կլիմին (Բալթյան տուն թատրոն)

«Բալթյան տուն» փառատոն, 2005 թ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոբելյանական 15-րդ փառատոնն անց է կացվել 2005 թվականի սեպտեմբերի 29-հոկտեմբերի 17-ը։

Փառատոնի շրջանակներում առաջին անգամ Ռուսաստանում ցուցադրվեց գերմանացի ռեժիսոր Լյուկ Պերսեֆալի կողմից բեմադրված «Օթելլո» ներկայացումը։ (Münchner Kammerspiele թատրոն)

Ներկայացվեց Վսևոլոդ Մեյերխոլդի անվան կենտրոնի շնորհանդեսը։

«Բալթյան տուն» փառատոն, 2006 թ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փառատոնն անց է կացվել 2006 թվականի սեպտեմբերի 30-հոկտեմբերի 11-ը՝ «Լեհական շեշտադրում» կարգախոսով։

Մրցանակներ հանձնվեցին՝

  • Լ. Պոպովի անվան մամուլի մրցանակ՝ «Ֆաուստ» (ռեժ.՝ Է. Նյակրոշյուս, Մենո Ֆորտաս թատրոն, ք. Վիլնյուս, Լիտվա)
  • Լև Գիտելմանի մրցանակ՝ «Երեք քույրեր» (ռեժ.՝ Ռիմաս Տումինաս, Փոքր թատրոն, ք. Վիլնյուս, Լիտվա)
  • Մրցանակ փառատոնի տնօրինության կողմից՝ «Տիեզերք» (ռեժ.՝ Եժի Յարոցկի, Ազգային թատրոն, ք. Վարշավա, Լեհաստան)
  • Հանդիսատեսի մրցանակ՝ «Երկար կյանք» (ռեժ.՝ Ալվիս Հերմանիս, Ռիգայի նոր թատրոն, ք. Ռիգա, Լատվիա)

«Բալթյան տուն» փառատոն, 2007 թ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փառատոնն անց է կացվել 2007 թվականի հոկտեմբերի 19-28-ը և ամբողջությամբ նվիրվել է լիտվացի ռեժիսոր Էյմունտաս Նյակրոշյուսի ստեղծագործական գործունեությանը։ Փառատոնը համընկավ վարպետի 55-ամյա հոբելյանի հետ։ Բեմադրվեցին նրա լավագույն ներկայացումները։

«Բալթյան տուն» փառատոն, 2008 թ[խմբագրել | խմբագրել կոդը]

18-րդ փառատոնն անց է կացվել 2008 թվականի հոկտեմբերի 8-19-ը՝ «Թատրոնի կենսաբանությունը» խորագրով։

Առաջին անգամ փառատոնի աշխատանքներին մասնակցում է ռեժիսոր Էուջենիո Բարբան, ով բեմադրեց բիբլիական սյուժեով «Յուդիֆ» ներկայացումը՝ ճապոնական թատերախմբի և գլխավոր դերում Մեյերխոլդի թատրոնի դերասանուհի Ռ. Կարերիի մասնակցությամբ։

Տեխնիկապես բարդ դրամատիկական «Անհայտ զինվորը» ներկայացումը դիտելու համար թատրոնի ժյուրին մեկնեց Հելսինկի։

Փառատոնային ծրագրի շրջանակներում նշվեց ռեժիսոր Վալերի Ֆոկինի ստեղծագործական գործունեության 40-ամյակը։

Մրցանակներ հանձնվեցին՝

  • Լ. Պոպովի անվան մամուլի մրցանակ՝ «Ամուսնություն» (ռեժ.՝ Վալերի Ֆոկին, ք. Մոսկվա, ՌԴ)
  • Մրցանակ փառատոնի տնօրինության կողմից՝ «Անհայտ զինվորը» (ռեժ.՝ Քրիստիան Սմեդս, ք. Հելսինկի, Ֆինլանդիա)
  • Հանդիսատեսի մրցանակ՝ «Սոնյա» (ռեժ.՝ Ալվիս Հերմանիս, Ռիգայի նոր թատրոն, ք. Ռիգա, Լատվիա)

«Բալթյան տուն» փառատոն, 2009 թ[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ փառատոնն անց է կացվել 2009 թվականի սեպտեմբերի 28-հոկտեմբերի 11-ը՝ «Կենդանի թատրոն» կարգախոսով։ Հիմնական ծրագիրը կազմեցին այն բեմադրությունները, որոնք հիմնված էին ոչ միայն դասական ստեղծագործությունների, այլև դասականների կողմից ժամանակակից թատերական գործերի բեմադրությունների վրա։ Հատուկ ուշադրության արժանացան երիտասարդ ռեժիսորները։

Մրցանակներ հանձնվեցին՝

  • Լ. Պոպովի անվան մամուլի մրցանակ՝ «Հիմարը» (ռեժ.՝ Է. Նյակրոշյուս, Մենո Ֆորտաս թատրոն, ք. Վիլնյուս, Լիտվա)
  • Մրցանակ փառատոնի տնօրինության կողմից՝ «Ինչպես բացատրել նկարները մահացած նապաստակին» (Թատրոն NO99, ք. Տալլին, Էստոնիա)
  • Հանդիսատեսի մրցանակ՝ «Պինոկիո» (Տեատրո դել Կարետո, ք. Լուկա, Իտալիա)

«Բալթյան տուն» փառատոն, 2010 թ[խմբագրել | խմբագրել կոդը]

20-րդ հոբելյանական փառատոնն անց է կացվել 2010 թվականի սեպտեմբերի 27-հոկտեմբերի 10-ը՝ «Ընտրանի» խորագրով։ Փառատոնին մասնակցեցին 14 թատերախմբեր աշխարհի 7 երկրներից։

Մրցանակներ հանձնվեցին՝

  • Լ. Պոպովի անվան մամուլի մրցանակ՝ «Պերսոնա. Մերիլին» (ռեժ.՝ Քրիստիան Լյուպա, Գուստավ Խոլոուբեկի անվան դրամատիկական թատրոն, ք. Վարշավա, Լեհաստան)
  • Մրցանակ փառատոնի տնօրինության կողմից՝ «18 ժամ» (ռեժ.՝ Միխայիլ Ուգարով, Թատրոն.DOC, ք. Մոսկվա, Ռուսաստան)
  • Հանդիսատեսի մրցանակ՝ «Շնիկով տիկինը» (ռեժ.՝ Լևան Ցուլաձե, Կոտե Մարջանիշվիլիի անվան պետական դրամատիկական թատրոն, ք. Թբիլիսի, Վրաստան)

«Բալթյան տուն» փառատոն, 2011 թ[խմբագրել | խմբագրել կոդը]

21-րդ փառատոնն անց է կացվել 2011 թվականի սեպտեմբերի 30-հոկտեմբերի 9-ը։ Փառատոնի անկյունաքարը դարձավ թատերական դպրոցների սինթեզը, իսկ կենտրոնական դերը հատկացվեց ռեժիսոր Ռիմաս Տումինասին, քանի որ նա այդ ուղղության ամենավառ ներկայացուցիչներից մեկն է, ով միավորում է ռուսական և լիտվական դպրոցները։

«Բալթյան տուն» փառատոն, 2012 թ[խմբագրել | խմբագրել կոդը]

22-րդ փառատոնը տեղի կունենա 2012 թվականի սեպտեմբերի 9-հոկտեմբերի 20-ը։ Փառատոնը նվիրվելու է Մոսկվայի գեղարվեստական հանրային թատրոնի հիմնադիր Կոնստանտին Ստանիսլավսկուն (2013 թվականին լրանալու է ռեժիսորի 150-ամյակը), և անց է կացվելու «Գեղարվեստակա՜ն. Հանրայի՞ն» խորագրի ներքո։ Կազմակերպվելու է նաև գիտագործնական կոնֆերանս՝ «Ստանիսլավսկի՝ կողմ և դեմ» խորագրով։ Քննարկվելու են մի շարք հիմնահարցեր, մասնավորապես արդյոք այժմ ակտուալ են Ստանիսլավսկու մեթոդները, հայտնի է արդյոք ամեն ինչ մեծ վարպետի տեսությունների և պրակտիկայի վերաբերյալ, ովքեր են նրա հետևորդներն այժմ, ինչ է իրենից ներկայացնում լեգենդար «Ստանիսլավսկու համակարգը» և արդյոք այն գոյություն է ունեցել։ Կոնֆերանսին մասնակցելու են ռեժիսորներ, դերասաններ, քննադատներ, պրոդյուսերներ Եվրոպայից, ԱՊՀ երկրներից, Բալթյան երկրներից և Ռուսաստանից։

Փառատոնին մասնակցելու են հետևյալ թատրոնները՝

  • Մենո Ֆորտաս՝ Դանթե Ալիգիերիի «Աստվածային կատակերգություն» ներկայացումով (ռեժ.՝ Էյմունտաս Նյակրոշյուս, ք. Վիլնյուս, Լիտվա)
  • DOOD PRAD թատրոն՝ Ուիլյամ Շեքսպիրի «Օթելլո»-ի հիման վրա գրված «Բայ բայ» (Bye, bye) ներկայացումով (ք. Ամստերդամ, Հոլանդիա)
  • KLOCKRIKETEATERN՝ Անտոն Չեխովի «Քեռի Վանյա» ներկայացումով (ռեժ.՝ Անդրիյ Ժոլդակ, ք. Հելսինկի, Ֆինլանդիա)
  • Էմիլիա-Ռոմանիայի թատերախումբ՝ «Ճակատամարտից հետո» ներկայացումով (ռեժ.՝ Պիպո Դելբոնո, ք. Մոդենա, Իտալիա)
  • Գերտրուդա փողոցի թատրոն՝ «Լեգիոներներ» ներկայացումով (ռեժ.՝ Վալտերս Սիլիս, ք. Ռիգա, Լատվիա)
  • Von Krahl թատրոն՝ «12 Կարամազովներ» ներկայացումով (ռեժ.՝ Քրիստիան Սմեդս, ք. Տալլին, Էստոնիա)
  • Տալիա թատրոն՝ Անտոն Չեխովի «Բալենու այգին» ներկայացումով (ռեժ.՝ Լյուկ Պերսևալ, ք. Համբուրգ, Գերմանիա)
  • Թատերական արվեստի ստուդիա թատրոն՝ Ուիլյամ Շեքսպիրի «Լիր արքա» ներկայացումով (ռեժ.՝ Կշիշտոֆ Յասինսկի, ք. Կրակով, Լեհաստան)
  • «Բաց բեմ» նախագիծ՝ Անտոն Չեխովի «Երեք քույրեր․ 1 արար» ներկայացումով (ռեժ.՝ Անդրեյ Բարտենև, ք. Մոսկվա, ՌԴ)
  • Օսկարաս Կորշունովասի թատրոն՝ Ուիլյամ Շեքսպիրի «Փոթորիկ» ներկայացումով (ռեժ.՝ Օսկարաս Կորշունովաս, ք. Վիլնյուս, Լիտվա)

Երկարաժամկետ միջազգային ծրագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Փառատոնի կազմակերպման տարիներին իրականացվել են բազմաթիվ միջազգային ծրագրեր։ Նրանցից մի քանիսը սկիզբ դրեցին թատերական հրաշալի ավանդույթների։

Ամենահաջող նախագծերի թվում են՝

  • «Եվրոպական թատերական մրցանակը» (2011 թ, առաջին անգամ Ռուսաստանում)
  • «Բալթյան բեմ» (2001 թ, մասնակիցներ՝ Բալթյան երկրների առաջատար ռեժիսորներ
  • «Ժամանակակից դրամայի լաբորատորիա» (2002 թ, Բաց թատրոնին կից գործող Ժամանակակից պիեսի դպրոցի հետ համատեղ, ք․ Օսլո, Նորվեգիա)
  • «Ռեժիսորների տոնավաճառ» (2004 թ և 2012 թ)
  • «Բալթյան հանդիպումներ» (2004 թ)
  • «Բալթյան աստղ» միջազգային մրցանակ՝ Բալթյան երկրներում հումանիտար կապերի զարգացման և ամրապնդման համար (2004 թվականից)
  • «Դել արտե կոմեդիայից մինչև Չեխով» (2005 թ, «Մետաստազիո» թատրոնի հետ համատեղ, ք․ Պրատո, Իտալիա)
  • վարպետության դասեր ԱՊՀ երկրների և Բալթիկայի ռուսական թատրոնների դերասանների համար (2005 թվականից)

Արտասահմանում փառատոնի շրջանակներում անց են կացվել պետերբուրգյան արվեստի շնորհանդեսներ, իսկ Սանկտ Պետերբուրգում՝ Բալթյան երկրների արվեստի շնորհանդեսներ։ Ամենավառ ակցիաներն են՝

  • «Լիտվայի օրեր Սանկտ Պետերբուրգում» (1996 թ)
  • «Ֆիննական Սուրբ ծնունդը Սանկտ Պետերբուրգում» (1996 թ, ակցիան դարձավ ավանդույթային)
  • «Հոլանիայի օրեր Սանկտ Պետերբուրգում․ լուսամուտ դեպի Նիդերլանդներ» (1996 թ, 2003 թ)
  • «Սանկտ Պետերբուրգի մշակութային օրերը արտասահմանում», (1997 թ՝ Լիտվայում, 1998 թ՝ Լիտվայում, 2005 թ՝ Ֆինլանդիայում)
  • «Վարշավայի օրեր Սանկտ Պետերբուրգում» (1998 թ, 2002 թ)
  • «Բալթիական բենեֆիս» (բալթիական բեմի վարպետների ստեղծագործական երեկոները Սանկտ Պետերբուրգում, Վիի Արտմանեի՝ 1998 թ, Իվար Կալնինշի՝ 1999 թ, Դոնատաս Բանիոնիսի՝ 1999 թ, Ռոման Գրոմադսկու՝ 2000 թ)
  • «Փայլուն Սանկտ Պետերբուրգը» (1999 թ՝ Լիտվա, 2000 թ՝ Շվեյցարիա, Էստոնիա)
  • «Վարշավյան ուիքենդ» (2001 թ)
  • «Կարելիայի օրեր Սանկտ Պետերբուրգում» (2003 թ)
  • «Լեհաստանի օրեր Սանկտ Պետերբուրգում» (2003 թ)
  • «Ռուսական Սուրբ ծնունդը Տուրկու քաղաքում» (2005 թ)

Համատեղ աշխատանքներ՝

  • «Պոդմենիշ» («Օստգոտա թատրոն»-ի հետ համատեղ, Նորչյոպինգ, Շվեդիա, ռեժ․՝ Յորան Սարինգ, 2000 թ)
  • «Տարվա եղանակները» (Մենո Ֆորտաս թատրոնի հետ համատեղ, Վիլնյուս, Լիտվա, ռեժ․՝ Էյմունտաս Նյակրոշյուս, 2003 թ)
  • «Սուպերֆլյու» («Մետաստազիո» թատրոնի հետ համատեղ, Պրատո, Իտալիա, ռեժ․՝ Վիկտոր Կրամեր, 2004 թ)
  • «Սպիտակ արջը և ես» (Բաց թատրոնի հետ համատեղ, Օսլո, Նորվեգիա, ռեժ․՝ Պյոտր Շերեշևսկի, 2004 թ)
  • «երգ երգոց» (Մենո Ֆարտաս թատրոնի հետ համատեղ, Վիլնյուս, Լիտվա, ռեժ․՝ Էյմունտաս Նյակրոշյուս, 2005 թ)
  • «5000 սիրային նամակ» (Գյոթեի անվան գերմանական մշակութային կենտրոնի հետ համատեղ, Սանկտ Պետերբուրգ, ռեժ․՝ Մատս Շտաուբ և Բարբարա Պուլի, 2005 թ)
  • «Սև հրեշտակի կատակերգությունը» («Մետաստազիո» թատրոնի հետ համատեղ, Պրատո, Իտալիա, ռեժ․՝ Մարչելո Բարտոլի)
  • «Harifran» («Օստգոտա թատրոնի» հետ համատեղ, Նորչեպինգ, Շվեդիա, ռեժ․՝ Մանս Լագերլեֆ)
  • «Գուստավ և Եկատերինա» («Օստգոտա թատրոնի» հետ համատեղ, Նորչեպինգ, Շվեդիա)
  • «Գարնանային առաջընթաց» («Օստգոտա թատրոնի» հետ համատեղ, Նորչեպինգ, Շվեդիա)

Խաղացանկը (2012 խաղաշրջան)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայացումներ մեծահասակների համար[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օլգա Ստրիժակի և Կոնստանտին Ֆեոդորովի «Ադին» (ռեժ.՝ Ալեքսեյ Զաբեգին)
  • Նատալյա Ինդեյկինայի «Ալիսան հրաշքների աշխարհում» (ռեժ.՝ Նատալյա Ինդեյկինա)
  • Էդուարդ Գայդայի «Կարմիր առագաստներ» (ռեժ.՝ Ռայմունդաս Բանիոնիս)
  • Անդրեյ Սովլաչկովի «Հակամարմիններ» (ռեժ.՝ Միխայիլ Պատլասով)
  • «Կոտորածների Աստվածը» (ռեժ.՝ Անդջեյ Բուբեն)
  • Մարինա Սմիսլովայի «Վերադարձ դեպի սեր» (ռեժ.՝Գալինա Պոլիշչուկ )
  • «Ծառերը կանգնած են մահանում» (ռեժ.՝ Վալենտինա Վինոգրադովա)
  • «Սև կեռնեխ» (ռեժ.՝ Յոնաս Վայտկուս)
  • «Բելուգինի ամուսնությունը» (ռեժ.՝ Վալենտինա Վինոգրադովա)
  • «Իլյա Իլյիչի կյանքը» (ռեժ.՝ Իգոր Կոնյաև)
  • «Երևակայության խաղը» (ռեժ.՝ Արկադի Գևոնդով)
  • «Անդամալույծը Ինիշման կղզուց» (ռեժ.՝ Բորիսլավ Չակրինով)
  • «Լերկան» (ռեժ.՝ Անդրեյ Պրիկոտենկո)
  • «Վարպետը և Մարգարիտան» (ռեժ.՝ Յոնաս Վայտկուս)
  • «Միայնություն ցանցում» (ռեժ.՝ Հենրիկ Բարանովսկի)
  • «Վերբեռնում» (ռեժ.՝ Իգոր Կոնյաև)
  • «Սիրանո դե Բերժերակ» (ռեժ.՝ Վլադիմիր Տիկե)
  • «Տարտյուֆը կամ խաբեբան» (ռեժ.՝ Անդրեյ Պրիկոտենկո)
  • «Մարդասպանը» (ռեժ.՝ Կամրան Շահմարդան)
  • «Ճայը» (ռեժ.՝ Յոնաս Վայտկուս)

Ներկայացումներ երեխաների համար[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ցտեսություն Մոխրոտիկ» (ռեժ.՝ Անատոլի Պրաուդին)
  • «Մայրիկ Մուի և նրա ընկերների արկածները» (ռեժ.՝ Նատալյա Ինդեյկինա)
  • «Արքայազնը և մուրացկանը» (ռեժ.՝ Վլադիմիր Տիկե)
  • «Ջրահարսը կամ բալլադ ծովային թագուհու մասին» (ռեժ.՝ Վլադիմիր Տիկե)
  • «Անդերսենի հեքիաթները» (ռեժ.՝ Նատալյա Ինդեյկինա)
  • «Գուլիվերի երրորդ ճանապարհորդությունը» (ռեժ.՝ Էդուարդ Գայդայ)
  • «Չիպոլինո» (ռեժ.՝ Անատոլի Դուբանով)

Փորձարարական բեմ՝ Ա. Պրաուդինի ղեկավարությամբ (փոքր բեմ)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Անօժիտը» (ռեժ.՝ Անատոլի Պրաուդին)
  • «Ցտեսություն Մոխրոտիկ» (ռեժ.՝ Անատոլի Պրաուդին)
  • «Կեղծ կտրոնը» (ռեժ.՝ Ալեքսանդր Կաբանով)
  • «Պյոտր արքան» (ռեժ.՝ Անատոլի Պրաուդին)
  • «Դպրոցը» (ռեժ.՝ Անատոլի Պրաուդին)

Թատրոնի ստեղծագործական կազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր տնօրեն՝ Սերգեյ Շուբ (ՌԴ վաստակավոր արվեստագետ)

Գլխավոր ռեժիսոր՝ Վլադիմիր Տիկե (ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ)

Թատերախումբը

  • Լեոնիդ Ալիմով
  • Կոնստանտին Անիսիմով
  • Անդրեյ Արխիպով
  • Զինաիդա Աֆանասենկո (ՌԴ վաստակավոր արտիստուհի)
  • Անտոն Բագրով
  • Կլավդիա Բելովա (ՌԴ վաստակավոր արտիստուհի)
  • Միխայիլ Բրիսկին
  • Վալենտինա Վինոգրադովա
  • Նատալիա Վինոգրադովա
  • Իննա Վոլգինա
  • Մաքսիմ Գոլովչանով
  • Վիտալի Գրիգորև
  • Ռոման Գրոմադսկի (ՌԴ ժողովրդական արտիստ)
  • Իրինա Դորոշենկո
  • Անատոլի Դուբանով
  • Լյուդմիլա Ելիսեևա
  • Վիկտորիա Ժիլինա
  • Դենիս Զամիրալով
  • Էրա Զիգանշինա (ՌԴ ժողովրդական արտիստուհի)
  • Նատալիա Ինդեյկինա
  • Իրինա Կոնոպացկայա (ՌԴ վաստակավոր արտիստուհի)
  • Վիտալի Կռիլով
  • Ալեքսանդրա Կուզնեցովա
  • Օլեգ Կուլիկովիչ (ՌԴ վաստակավոր արտիստ)
  • Դմիտրի Լադիգին
  • Ռեգինա Լյալեյկիտե (ՌԴ վաստակավոր արտիստուհի)
  • Վարվարա Մարկևիչ
  • Յուլիա Մեն
  • Մարիա Մեշչերյակովա
  • Լեոնիդ Միխայլովսկի (ՌԴ վաստակավոր արտիստ)
  • Մարիաննա Մոկշինա
  • Իգոր Մոսյուկ
  • Նատալյա Նեստերովա (ՌԴ վաստակավոր արտիստուհի)
  • Անդրեյ Պանին
  • Ալեքսանդր Պերեդկով
  • Տատյանա Պիլեցկայա (ՌԴ ժամանակավոր արտիստուհի)
  • Նատալյա Պոպովա (ՌԴ վաստակավոր արտիստուհի)
  • Մարիա Ռուբինա
  • Լեոնարդ Սեկիրին
  • Իգոր Սկլյար (ՌԴ վաստակավոր արտիստ)
  • Վալերի Սոլովյով (ՌԴ վաստակավոր արտիստ)
  • Վալերի Ստեպանով
  • Դարյա Ստեպանովա
  • Անդրեյ Տենետկո
  • Իգոր Տիխոնենկո (ՌԴ վաստակավոր արտիստ)
  • Ուլյանա Ֆոմիչյովա
  • Վլադիսլավ Յուրկևիչ
  • Վադիմ Յակովլև (ՌԴ ժողովրդական արտիստ)

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Բոլշևիկների համամիութենական կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի 1932 թ ապրիլի 23-ի որոշումը
  2. Առեղծվածային ալբոմն օգնեց կազմել ճարտարապետ Դեմկովի աշխատանքների ամբողջական ցուցակը
  3. Վ. Լիգովսկայա, Կոմսոմոլսկայա պրավդա, 07.10.2000 թ, Մոսկվա