Արալեզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Արալեզներից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արալեզ (այլ կիրառումներ)
Արալեզ
Արալեզ, ժամանակակից պատկերում
Տեսակդիցաբանական կերպար

Արալեզ, Հարալեզ, հայկական ժողովրդական հավատալիքներում շնաձև ոգիներ, որոնք ապրում են երկնքում (ըստ այլ պատկերացումների՝ Արարատ լեռան լանջերին)։ Հին Հայաստանում պաշտվել են Արա Գեղեցիկի և Շամիրամի հետ միասին։ Հայերը հավատում էին, որ արալեզներն իջնում են երկնքից ռազմադաշտում զոհված հերոսների վերքերը լիզելու և նրանց վերակենդանացնելու համար։

Ըստ հայ պատմիչների, երբ սպարապետ Մուշեղ Մամիկոնյանը զոհվեց, նրա հարազատները տեղադրեցին նրա դիակը մի աշտարակի վրա, հուսալով, որ արալեզները կլիզեն և կվերակենդանացնեն նրան[1]։ Նման նախադեպ ըստ ավանդության արդեն եղել էր՝ արալեզները լիզել և վերակենդանացրել էին Արա Գեղեցիկին։ Այդ միջադեպը տեղի է ունեցել Արա լեռան ստորոտում (ներկայիս Հայքում՝ Արագածոտն մարզում), ըստ այլ տվյալների, պատմական արևմտյան Հայքի Վասպուրական աշխարհի Լեզք ավանում։

Ըստ ոմանց արալեզների հանդեպ հավատքը վկայում է հայերի մոտ նախաքրիստոնեական շրջանում շան պաշտամունքի մասին։ Միջնադարում հայ գուսանների և ժողովրդական թատրոնի մասկակիցների մի մասը ներկայացումների ժամանակ շնաձև դիմակներ էր կրում։

Ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի առասպելական մեկնաբանություններից՝ գիտականորեն արալեզների /բառացիորեն նշանակում է՝ վերքերի արյունահոսությունը լիզողներ/ գոյության փաստը բացատրվում է նրանով, որ հնուց ի վեր մարդկությանը հայտնի է եղել կենդանական թքարտադրության հականեխիչ կամ մանրեազերծող (այսինքն հակաբորբոքային) հատկությունները, այն օժտված է նաև արյունահոսությունը մակարդելու հատկությամբ։ Հետևաբար պատերազմական գործողությունների ժամանակ լայնորեն կիրառվել է վիրավոր մարտիկերի վերքերն ապաքինող, այսպես կոչված՝ <արալեզների> պրակտիկան, որոնք հիմնականում եղել են այդ գործում վարժեցված շներ, երբեմն նաև կանայք։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Փավստոս Բուզանդ, «Հայոց Պատմություն», հինգերորդ դպրություն, ԼԶ (էջ 363)։ Երևանի Համալսարանի հրատ., Երևան - 1987։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալիշան Ղևոնդ, Հին հաւատք կամ հեթանոսական կրօնք հայոց, Վենետիկ, 1895։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 277