Անիշ Կապուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անիշ Կապուր
անգլ.՝ Anish Kapoor
Anish Kapoor 01.jpg
Ծնվել էմարտի 12, 1954(1954-03-12)[1][2][3][…] (68 տարեկան)
ԾննդավայրՄումբայ, Հնդկաստան[4][5][1]
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն[6][7] և Flag of India.svg Հնդկաստան[8]
ԱզգությունՀնդիկներ
ԿրթությունՉելսիի արվեստի և դիզայնի քոլեջ, Միդլսեքսի համալսարան և Hornsey College of Art?[9]
ՈւսուցիչPaul Neagu?
Ստեղծագործություն(ներ)Eye in Stone? և Կլաուդ Գեյտ
Ոճժամանակակից արվեստ[10][11]
Ժանրհանրային արվեստ[11][12] և աբստրակցիոնիզմ[11][12]
Մասնագիտությունքանդակագործ, վիզուալ արտիստ, նկարիչ, ճարտարապետ, բեմանկարիչ, գծանկարիչ և ակնագործ
ԱշխատավայրUniversity of Wolverhampton?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԳեղարվեստի թագավորական ակադեմիա
Կայքanishkapoor.com
Commons-logo.svg Anish Kapoor Վիքիպահեստում

Անիշ Կապուր (անգլ.՝ Anish Kapoor, մարտի 12, 1954(1954-03-12)[1][2][3][…], Մումբայ, Հնդկաստան[4][5][1]), բրիտանացի հնդիկ[13] քանդակագործ, «Նոր բրիտանական քանդակ» խմբի անդամ, Թյորների մրցանակի դափնեկիր։ Բրիտանական կայսրության շքանշանի հրամանատար, ասպետ-բակալավր, Գեղարվեստի թագավորական ակադեմիայի անդամ (RA): 2014 թվականին արժանացել է Օքսֆորդի համալսարանի պատվավոր դոկտորի կոչման[14][15]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անիշ Կապուրը ծնվել է 1954 թվականի մարտի 12-ին[16] Բոմբեյում[17][18], հնդկա-հրեական ընտանիքում։ Նրա հայրը, որն ունեցել է փենջաբական ծագում, զբաղվել է ռազմական հիդրոգրաֆիայով։ Մայրը, որը Բաղդադի հրեաների ընտանիքից էր, եղել է Պունայի սինագոգի կանտորի դուստրը։ Եղբայրը կանադացի սոցիոլոգ Իլան Կապուրն է (ծնվ.՝ 1959): Անիշ Կապուրը Դեհրադունում հաճախել է Doon school գիշերօթիկ դպրոցը։ 1971-1973 թվականերին եղել է Իսրայելում իր եղբայրներից մեկի հետ, ապրել է կիբուցում։ Սկսել է ուսումնասիրել էլեկտրատեխնիկա, բայց, չհաղթահարելով մաթեմատիկան, 6 ամիս հետո թողել է ուսումը։ Իսրայելում էլ որոշել է դառնալ նկարիչ։ 1973 թվականին տեղափոխվել է Անգլիա, որտեղ էլ ապրել է հետագայում։ Ուսումնասիրել է արվեստ Hornsey College of Art և Chelsea School of ArtDesign կրթական հաստատություններում։ Անիշ Կապուրն աշխատում է Լոնդոնում, հաճախ այցելում է Հնդկաստան։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անիշ(չաշխատող հղում) Կապուր, Երկնքի հայելին, Նյու Յորք

1980-ականների սկզբներին Կապուրը հայտնի է դարձել որպես «Նոր բրիտանական քանդակ» խմբի անդամ։ Քանդակագործի ստեղծագործությունները, որպես կանոն, պարզ են, ունեն կոր գծեր, միագույն են և վառ գունավորված։ Վաղ շրջանի աշխատանքները հաճախ ծածկված էին լինում գունանյութով, որը ծածկում էր աշխատանքն ու հատակը նրա շուրջ։ Երբեմն Անիշ Կապուրի աշխատանքները ունենում են հայելային մակերևույթ, որն արտացոլում և աղավաղում է դիտողին և շրջապատը։ 1990-ականների վերջից ստեղծել է մի շարք մասշտաբային աշխատանքներ, այդ թվում՝ Taratantara (1990), 35-մետրանոց ստեղծագործությունը, որ տեղադրվել է Baltik Flour Mills-ում (Գեյթսհեդ, Անգլիա) և Մարսիասը (2002)՝ պողպատից և պոլիվինիլից մեծ աշխատանք Թեյթ Մոդեռնի Տուրբինային պատկերասրահում։ 2000 թվականին Կապուրի աշխատանքներից մեկը՝ Պարաբոլիկ ջրերը, որ բաղկացած է պտտվող ներկած ջրից, ցուցադրվել է Լոնդոնում։ 2001 թվականին Երկնքի հայելին, որը մեծ հայելային ստողծագործություն է, որն արտացոլում է երկինքը և շրջապատող տարածքը, տեղադրվել է Նոթինգհեմում։ 2004 թվականին Կլաուդ Գեյտ (Ամպերի դարպասներ) կոչվող 110-տոննանոց պողպատե քանդակը հանդիսավոր կերպով բացվել է Չիկագոյի «Միլենիում» այգում։ 2006 թվականի աշնանը մեկ այլ հայելային քանդակ, որը նույնպես կոչվում է Երկնքի հայելի, ցուցադրվել է Նյու Յորքի Ռոքֆելլեր կենտրոնում։

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կապուրը ներկայացրել է Մեծ Բրիտանիան 1990 թվականի Վենետիկի բիենալեում, որտեղ արժանացել է Premio Duemila-ին։ Հաջորդ տարի նա դարձել է Թյորների մրցանակի դափնեկիր։ Քանդակագործ աշխատանքների անհատական ցուցահանդեսներն անցկացվել են Թեյթ և Լոնդոնի Hayward պատկերասրահներում, Շվեյցարիայի Kunsthalle Basel-ում, Մադրիդի Սոֆյա թագուհու ազգային արվեստի թանգարանում, Օտտավայի ազգային պատկերասրահում, Բելգիայի Ժամանակակից արվեստի թանգարանում, Բորդոյի CAPC ժամանակակից արվեստի թանգարանում և Բրազիլիայի բանկի մշակութային կենտրոնում։ Նրա աշխատանքները ներկայացված են աշխարհի տարբեր թանգարաններում, այդ թվում՝ Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում, Լոնդոնի Թեյթ Մոդեռնում, Միլանի Fondazione Prada-ում, Բիլբաոյի Գուգենհայմ թանգարանում, Հոլանդիայի De Pont Foundation-ում և Ճապոնիայի 21-րդ դարի ժամանակակից արվեստի թանգարանում։

Արժանացել է Բրիտանական կայսրության շքանշանի (2003)։ Օքսֆորդի պատվավոր դոկտոր է (2014)[19]։ 2017 թվականի փետրվարին Կապուրը, լինելով հրեա[20], հայտարարվել է որպես Ջենեսիսի մրցանակի դափնեկիր[21][22][23]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականին Կապուրն ամուսնացել է միջնադարյան արվեստի պատմաբան Սուզաննա Սփայքեյլի հետ[24]։ Նրանք ունեցել են մեկ դուստր՝ Ալբան, մեկ որդի՝ Իշանը.[25] և ապրել են Չելսիում (Լոնդոն)՝ ճարտարապետ Թոնի Ֆրետոնի նախագծած տանը[26][27]։ Նրանք ամուսնալուծվել են 2013 թվականին։ Դրանից հետո Կապուրը հարաբերություններ է ունեցել այգու դիզայներ Սոֆի Ուոլքերի հետ, և նրանք ամուսնացել են 2016 թվականին (կամ 2017 թվականի սկզբին)[28]։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անիշ Կապուրի Մարսիասի քանդակը ոգեշնչել է Արվո Պյարտին` գրելու «Lamentate» (2002) ստեղծագործությունը դաշնամուրի և նվագախմբի համար։
  • 2011 թվականի մայիսի 10-ին Փարիզի Grand Palais-ում բացված «Լևիաֆան» նոր ցուցադրությունը Կապուրը նվիրել է չինացի նկարիչ Այ Վեյվեյին, որը ձերբակալվել էր Չինաստանի իշխանությունների կողմից իրավապաշտպան գործունեության համար: Ավելին, Անիշ Կապուրն առաջարկել է ի նշան բողոքի մեկ օրով փակել աշխարհի բոլոր թանգարաններն ու պատկերասրահները[29]։
  • 2016 թվականին Անիշ Կապուրն ստացել է «ամենասև գույնի»՝ Vantablack-ի օգտագործման բացառիկ իրավունքներ, ինչը բացասական արձագանքներ է ունեցել նկարիչների շրջանում[30]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 Fire-starting sculpture screenedBBC News, 2001.
  5. 5,0 5,1 5,2 http://vocab.getty.edu/page/ulan/500005997
  6. http://www.bbc.co.uk/news/mobile/world-asia-pacific-13885588
  7. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  8. http://www.bbc.co.uk/worldservice/learningenglish/language/wordsinthenews/2012/05/120514_witn_olympic_orbit.shtml
  9. A life in art: Anish Kapoor // The GuardianUK: GMG, 2008. — ed. size: 161152 — ISSN 0261-3077
  10. https://art21.org/artist/anish-kapoor/
  11. 11,0 11,1 11,2 Artnet — 1998.
  12. 12,0 12,1 http://www.artnet.com/artists/anish-kapoor/
  13. «I wouldn't have given up my Indian nationality but I had to be practical: Anish Kapoor»։ The Times of India (14 December 2014)։ Վերցված է փետրվարի 7, 2017 
  14. «Oxford Times» 
  15. «Oxford announces honorary degrees for 2014»։ Արխիվացված է օրիգինալից հունիսի 28, 2014-ին։ Վերցված է հունիսի 25, 2014 
  16. Töniges Sven։ «Anish Kapoor: Master of darkness at 65 | DW | 12.03.2019»։ DW.COM։ Deutsche Welle։ Վերցված է հունվարի 1, 2020 
  17. Wadhwani Sita (սեպտեմբերի 14, 2009)։ «Anish Kapoor»։ CNNGo.com։ Արխիվացված է օրիգինալից նոյեմբերի 16, 2009-ին։ Վերցված է մարտի 26, 2012 
  18. «Anish Kapoor»։ ArtSlant։ Արխիվացված է օրիգինալից 2020-04-28-ին։ Վերցված է մարտի 26, 2012 
  19. Honorary degrees awarded | University of Oxford
  20. Jeffries Stuart (հունիսի 8, 2016)։ «Anish Kapoor on Wagner: 'He was antisemitic and I'm Jewish. Who cares?'»։ The Guardian։ Վերցված է փետրվարի 6, 2017 
  21. «Anish Kapoor receives 'Jewish Nobel' Genesis Prize, and donates $1m to refugees»։ փետրվարի 6, 2017։ Վերցված է փետրվարի 6, 2017 
  22. «Anish Kapoor condemns 'abhorrent' refugee policies as he wins Genesis prize»։ The Guardian։ փետրվարի 6, 2017։ Վերցված է փետրվարի 6, 2017 
  23. «ArtPremium – Anish Kapoor - "It waves you to a more removed ground"»։ ArtPremium (en-US)։ մարտի 13, 2017։ Վերցված է մայիսի 3, 2018 
  24. Andrew Anthony (7 June 2015), Anish Kapoor: superstar sculptor who loves to court scandal Archived 21 December 2016 at the Wayback Machine. The Guardian.
  25. Jackie Wullschlager (5 May 2012), Lunch with the FT: Anish Kapoor Archived 20 December 2016 at the Wayback Machine. Financial Times.
  26. Jonathan Glancey (23 September 2008), Through the looking-glass Archived 21 December 2016 at the Wayback Machine. The Guardian.
  27. Art lovers: man-of-steel Anish Kapoor has found a new muse Archived 20 December 2016 at the Wayback Machine. London Evening Standard, 2 July 2013.
  28. «A shining sculptor - Israel News - Jerusalem Post»։ Jpost.com։ փետրվարի 10, 2017։ Վերցված է ապրիլի 6, 2019 
  29. «Artists at war after top sculptor is given exclusive rights to colour»։ Mail Online։ 2016-02-27։ Վերցված է 2019-03-15 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]