Jump to content

Անգլիայի կրիկետի հավաքական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անգլիայի կրիկետի հավաքական
 England national cricket team Վիքիպահեստում

Անգլիայի կրիկետի հավաքական[1] կամ Անգլիայի կրիկետի թիմ[2] (անգլ.՝ England cricket team), ներկայացնում է Անգլիան և Ուելսը կրիկետի միջազգային թեստային և մեկօրյա խաղերում։ Մինչև 1992 թվականը հավաքականը ներկայացրել է նաև Շոտլանդիայի տարածաշրջանը։ 1997 թվականի հունվարի 1-ից Անգլիայի հավաքականը ղեկավարել է անգլիական և ուելսյան կրիկետի խորհուրդը։ 1903-1996 թվականներին հավաքականը վերահսկել են Մերիլեբոնի կրիկետային ակումբը և, ավելի ուշ, կոմսությունների թեստային կրիկետային խորհուրդը[3][4]։

Անգլիան և Ավստրալիան եղել են կրիկետի առաջին հավաքականները, որոնք ստացել են թեստային թիմերի կարգավիճակ։ Նրանք մասնակցել են 1877 թվականի մարտի 15-ին կայացած առաջին թեստային խաղին։ Անգլիան, Ավստրալիայի և Հարավային Աֆրիկայի հետ միասին, 1909 թվականին դարձել է կրիկետի միջազգային խորհրդի հիմնադիրը։ «ODI» (1971 թվականի հունվարի 5) և «Twenty20» (2005 թվականի հունիսի 13) խաղերի կանոններով առաջին միջազգային խաղերը նույնպես անցկացվել են բրիտանացիների և ավստրալիացիների մասնակցությամբ։

2013 թվականի մայիսի 28-ի դրությամբ Անգլիան հաղթել է 936 թեստային խաղերից 333-ը, ընդ որում 334 խաղերն ավարտվել են ոչ ոքիով[5]։ Հավաքականը երեք անգամ դարձել է «ODI»-ի կանոններով աշխարհի փոխչեմպիոն (1979, 1987, 1992), ինչպես նաև երկու անգամ նվաճել է արծաթե մեդալներ Չեմպիոնս Տրոֆիին (2004, 2013)։ 2010 թվականին Անգլիան դարձավ «Twenty20»-ի աշխարհի առաջնության հաղթող։ Թիմը թեստային հավաքականների վարկանիշում զբաղեցրել է երրորդ տեղը[6], ODI-ի վարկանիշում երկրորդը[7] և հինգերորդը «Twenty20» վարկանիշում[8]։

Բեթսմեններ
26Ալիսթեր Կուկ (կ)[9]
7Յեն Բել
Նիկ Քոմփթոն
35Ալեքս Հեյլս
45Մայքլ Լումբ
16Օուեն Մորգան
24Քևին Փիթերսեն
61Ջո Ռութ
38Ջեյմս Թեյլոր
4Ջոնաթան Թրոթ
Բոուլերներ
8Ստյուարդ Բրոդ (կ)[10]
9Ջեյմս Անդերսոն
46Ջեյդ ԴԵրնբակ
25Սթիվեն Ֆին
60Ստյուրատ ՄԻքեր
65Բոյդ ՌԵնքին
54Դեննի Բրիգս
77Մոնտի Պանեսար
66Գրեմ Սուոն
53Ջեյմս Թրեդվել
Օլդ ռաունդներ
42Ռավի Բոպարա
20Թիմ Բրեսնան
29Սամիթ Պատել
59Բեն Սթոուքս
6Լյուք Ռայթ
31Քրիս Ուոուքս
Ուիքեթ կիպերներ
51Ջոնի Բերստոու
63Ջոս Բաթլեր
22Քրեյգ Կիսվետեր
23Մեթ Պրայոր

Ղեկավարություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավաքականը ղեկավարում է անգլիական և ուելսյան կրիկետի միջազգային խորհուրդը, որը ներկայացնում է Անգլիան և Ուելսը Կրիկետի միջազգային խորհրդում։ Խորհուրդը այդ գործառույթն իրականացնում է 1997 թվականի հունվարի 1֊ից, մինչ այդ հավաքականը ղեկավարել են կոմսությունների Թեստային կրիկետային խորհրդի ներկայացուցիչները, իսկ ավելի վաղ՝ «Մերիլեբոն» ակումբը։ Անգլիան որոշ ոչ թեստային միջազգային խաղերում խաղացել է հենց «Մերիլեբոն» անունով։ Վերջին նման խաղը տեղի է ունեցել 1976/1977 մրցաշրջանում, սակայն մինչև 1996/1997 մրցաշրջանը հավաքականը պարբերաբար օգտագործել է «Մերիլեբոնի» գույները՝ կարմիրը և սպիտակը։

Անգլո-ուելսյան խորհուրդը զբաղվել է տոմսերի վաճառքից և խաղերի հեռարձակման իրավունքներից ստացված միջոցների հավաքագրմամբ։ 2006 թվականին խորհրդի եկամուտը կազմել է 77 մլն £[11]։

Մարզահագուստ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմի տեխնիկական գործընկերը 2008 թվականի ապրիլի 1-ից «Adidas» ընկերությունն է։ Նախկինում բրիտանացիներին հանդերձանքը մատակարարել է «Admiral» ընկերությունը[12]։

Թեստային խաղերում Անգլիան կրում է սպիտակ տաբատ և մարզաշապիկ՝ կրծքավանդակին կարմիր գծերով։ Խաղացողների հագուստի վրա ձախից պատկերված է երեք առյուծ, իսկ աջից` հովանավորի՝ «Brit Insurance» լոգոն։ «Adidas» լոգոտիպը պատկերված է թևերից մեկի վրա՝ տեսախցիկի նկատմամբ խաղացողի դիրքից կախված։ Խաղադաշտում՝ հավաքականի մարզիկները կարող են օգտագործել մուգ կապույտ կեպկաներ կամ սպիտակ գլխարկներ, որոնց վրա կա ազգային կրիկետի խորհրդի լոգոտիպը։ Կրիկետիստների անգլիական սաղավարտները նույնպես մուգ կապույտ գույնի են։

Սահմանափակ օվերներով կրիկետում խաղացողների կարմիր մարզազգեստի վրա կա «Brit Insurance» մեծ պատկերանշան՝ ձախից երեք առյուծով, իսկ աջից՝ «Adidas» պատկերանշանով։

Մինչև 2010 թվականի սկիզբը թիմի պաշտոնական հովանավորը եղել է «Vodafone» ընկերությունը։

Նշվում է ազգային հավաքականի առաջին հանդիպման տարին, որն անցկացվել է արենայում:

Լավագույն խաղեր և «ODI»

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Քաունթի Կրիկետ Գրաունդ», Բրիստոլ։ Արենան առաջին թեստային խաղը հանդիպել է 2017 թվականին։

Անգլիան աշխարհի ուժեղագույն կրիկետի թիմերից մեկն է։ 936 թեստային խաղերում հավաքականը տարել է 333 հաղթանակ (36 %), 334 (36 %) նրա մասնակցությամբ հանդիպումներն ավարտվել են ոչ-ոքիով[5] «ODI»-ի կանոններով խաղում բրիտանացիները հաղթել են 603 խաղից 294 -ում (49 %), յոթ խաղում ոչ ոքի են խաղացել, քսան հանդիպմանը ոչ մի արդյունք չեն տվել[13]։ «Twenty20»-ում թիմը անցկացրել է 60 խաղ, հաղթել է դրանց կեսը, չորս հանդիպում ավարտվել է առանց արդյունքի[14]։

Անգլիան առաջին անգամ մրցել է ավստրալիացիների հետ 1881/1882 մրցաշրջանում «Աշես» մրցաշարի մրցանակի համար, և ութ տասնամյակների ընթացքում այդ թիմերն ամբողջովին գերիշխել են համաշխարհային ասպարեզում։ 1963 թվականին համաշխարհային կրիկետում հայտնվել է երրորդ ուժեղ խաղացողը՝ Վեսթ Հնդկաստանի հավաքականը։ 1969-2000 թվականներին Անգլիան ոչ մի սերիա չի հաղթել կարիբյան մարզիկներին։ 1989-2005 թվականներին բրիտանացիները համանման արդյունքներ են ցույց տվել Ավստրալիայի հետ սերիաներում։ Նոր զելանդացիների հետ հանդիպումներում պարտվելուց հետո Անգլիան վերջին տեղն Է զբաղեցրել թեստային հավաքականների վարկանիշում։ 2004 թվականին Անգլիան դուրս է եկել Չեմպիոնս Տրոֆիի եզրափակիչ, իսկ հաջորդ տարի հաղթել է «Աշեսը»։ 2007 թվականին թիմը չի կարողացել անցնել նույնիսկ «ODI» աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ։ 2010 թվականին բրիտանացիները «Twenty20» կանոններով հաղթել են աշխարհի առաջնությունում, իսկ 2013 թվականին կրկին Չեմպիոնս Տրոֆիում զբաղեցրել են երկրորդ տեղը։

«ODI»֊ի աշխարհի առաջնություն
Տարի Արդյունք
Անգլիա 1975Կիսաեզրափակիչ
Անգլիա 1979Եզրափակիչ
Անգլիա 1983Կիսաեզրափակիչ
ՀնդկաստանՊակիստան 1987Եզրափակիչ
ԱվստրալիաՆոր Զելանդիա 1992Եզրափակիչ
Հնդկաստան ՊակիստանՇրի Լանկա 1996Քառորդ եզրափակիչ
Անգլիա 1999Խումբ
Հարավաֆրիկյան ՀանրապետությունԶիմբաբվեՔենիա 2003Խումբ
Վեստ Ինդիա 2007Սուպեր 8[15]
Հնդկաստան Շրի ԼանկաԲանգլադեշ 2011Քառորդ եզրափակիչ
ԱվստրալիաՆոր Զելանդիա 2015որակավորում
Անգլիա 2019որակավորում
Չեմպիոնս Տրոֆի
Տարի Արդյունք
Բանգլադեշ 1998Քառորդ եզրափակիչ
Քենիա 2000Քառորդ եզրափակիչ
Շրի Լանկա 2002Խումբ
Անգլիա 2004Եզրափակիչ
Հնդկաստան 2006Խումբ
Հարավաֆրիկյան Հանրապետություն 2009Կիսաեզրափակիչ
Անգլիա 2013Եզրափակիչ
«Twenty20»-ի աշխարհի առաջնություն
Տարի Արդյունք
Հարավաֆրիկյան Հանրապետություն 2007Սուպեր 8
Անգլիա 2009Սուպեր 8
Վեստ Ինդիա 2010Հաղթանակ
Շրի Լանկա 2012Սուպեր 8
Բանգլադեշ 2014որակավորում

Թեստային հանդիպումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցակից Հանդիպումներ Հաղթանակներ Պարտություններ Ոչ ոքի թայ Ոչ ոքի դրոու Հաղթանակների մասնաբաժին Պարտությունների մասնաբաժին Ոչ ոքիների մասնաբաժին
Ավստրալիա Ավստրալիա32710213309131,1940,6727,82
Բանգլադեշ Բանգլադեշ8800010000
Վեստ Ինդիա Վեստ Ինդիա148455305030,435,8133,78
Զիմբաբվե Զիմբաբվե6300350050
Հնդկաստան Հնդկաստան107402004737,3818,6943,92
Նոր Զելանդիա Նոր Զելանդիա9947804447,478,0844,44
Պակիստան Պակիստան74221603629,7221,6248,64
Շրի Լանկա Շրի Լանկա261070938,4626,9234,61
Հարավաֆրիկյան Հանրապետություն Հարավաֆրիկյան Հանրապետություն141563105439,7121,9838,29
Ընդհանուր936333268033435,5828,6335,68
Մրցակից Հանդիպումներ Հաղթանակներ Պարտություններ Ոչ ոքի թայ Արդյունք չկա Հաղթանակների մասնաբաժին Պարտությունների մասնաբաժին Ոչ ոքիների մասնաբաժին
Ավստրալիա Ավստրալիա11847672239,8356,781,69
Բանգլադեշ Բանգլադեշ151320086,6713,330
Վեստ Ինդիա Վեստ Ինդիա8540410447,0648,240
Արևելյան Աֆրիկա1100010000
Զիմբաբվե Զիմբաբվե30218017026,670
Հնդկաստան Հնդկաստան8735472340,2354,022,3
Իռլանդիա Իռլանդիա5410080200
Կանադա Կանադա2200010000
Քենիա Քենիա2200010000
Նամիբիա Նամիբիա1100010000
Նիդերլանդներ Նիդերլանդներ3300010000
Նոր Զելանդիա Նոր Զելանդիա7733382442,8649,352,6
ԱՄԷ ԱՄԷ1100010000
Պակիստան Պակիստան7242280258,3338,890
Շոտլանդիա Շոտլանդիա210015000
Շրի Լանկա Շրի Լանկա5126250050,9849,020
Հարավաֆրիկյան Հանրապետություն Հարավաֆրիկյան Հանրապետություն5122251343,1449,021,96
Ընդհանուր60329428272048,7646,771,16
Մրցակից Հանդիպումներ Հաղթանակներ Պարտություններ Ոչ ոքի թայ Հաղթանակ+թայ Պարտություն+թայ Արդյունք չկա Հաղթանակների մասնաբաժին Պարտությունների մասնաբաժին Ոչ ոքիների մասնաբաժին
Ավստրալիա Ավստրալիա733000142,8642,860
Աֆղանստան Աֆղանստան110000010000
Վեստ Ինդիա Վեստ Ինդիա936000033,3366,670
Զիմբաբվե Զիմբաբվե110000010000
Հնդկաստան Հնդկաստան743000057,1442,860
Իռլանդիա Իռլանդիա1000001000
Նիդերլանդներ Նիդերլանդներ101000001000
Նոր Զելանդիա Նոր Զելանդիա1173000163,6427,270
Պակիստան Պակիստան1073000070300
Շրի Լանկա Շրի Լանկա413000025750
Հարավաֆրիկյան Հանրապետություն Հարավաֆրիկյան Հանրապետություն834000137,5500
Ընդհանուր60302600045043,440

Ռեկորդակիրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիպումների քանակով

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թեստային հանդիպումներ
133Ալեքս Ստյուարտ
118Գրեմ Գուկ
117Դեյվիդ Գոուեր
115Մայքլ Աթերտոն
114Քոլին Քաուդրի
108Ջեֆրի Բոյկոտ
102Յեն Բոտեմ
100Էնդրյու Սթրոս
100Գրեմ Թորփ
96Նասեր Հուսեյն
«ODI»
197Փոլ Քոլինգվուդ
174Ջեյմս Անդերսոն
170Ալեքս Ստյուարտ
158Դարեն Գոու
138Էնդրյու Ֆլինտոֆ
135Յեն Բել
130Քևին Փիթերսոն
127Էնդրյու Սթրոս
125Գրեմ Գուկ
123Մարկուս Տրեսկատիկ
«Twenty20»
46Ստյուարտ Բրոդ
44Լյուք Ռայթ
39Գրեմ Սուոն
37Քևին Փիթերսոն
36Օուեն Մորգան
35Փոլ Քոլինգվուդ
25Թիմ Բրեսնան
25Քրեյգ Քիսվեթեր
24Ռավի Բոպարա
23Ջոս Բաթլեր

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «ICC — ICC Members — Full Members — England». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 10-ին.
  2. Нестандартное название команды обусловлено тем, что она представляет не только Англию, но и Уэльс
  3. «About ECB». ECB. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 7-ին.
  4. «MCC History». MCC. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 7-ին.
  5. 1 2 «Cricket Records | Records | England | Test matches | Result summary | ESPN Cricinfo». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 10-ին.
  6. «International Cricket Council». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 10-ին.
  7. «International Cricket Council». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 10-ին.
  8. «International Cricket Council». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 10-ին.
  9. Կապիտան թեստային խաղերում և «ODI»֊ում։
  10. Կապիտան «Twenty20»֊ում։
  11. «ECB Annual Report and Accounts 2006» (PDF). ECB. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 7-ին.
  12. «adidas provide England kit» Արխիվացված 2014-03-26 Wayback Machine, ECB, 18 April 2007. Retrieved on 12 August 2008.
  13. «Cricket Records | Records | England | One-Day Internationals | Result summary | ESPN Cricinfo». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 10-ին.
  14. «Cricket Records | Records | England | Twenty20 Internationals | Result summary | ESPN Cricinfo». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 10-ին.
  15. Հատուկ փուլ, որն անցկացվել է խմբային փուլից հետո, մինչև կիսաեզրափակիչ։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անգլիայի կրիկետի հավաքական» հոդվածին։