Անգել Սանս Բրիս
Անգել Սանս Բրիս | |
Կրթություն՝ | Diplomatic School of Spain? |
---|---|
Մասնագիտություն՝ | դիվանագետ |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի[1] |
Ծննդյան օր | սեպտեմբերի 28, 1910[2][3][4] |
Ծննդավայր | Սարագոսա, Արագոն, Իսպանիա[5] |
Վախճանի օր | հունիսի 11, 1980[6][2][3][…] (69 տարեկան) |
Վախճանի վայր | Palazzo di Spagna, Հռոմ, Իտալիա[5] |
Թաղված | Torrero Cemetery[6] |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Անգել Սանս Բրիս (իսպ.՝ Ángel Sanz Briz; սեպտեմբերի 28, 1910[2][3][4], Սարագոսա, Արագոն, Իսպանիա[5] - հունիսի 11, 1980[6][2][3][…], Palazzo di Spagna, Հռոմ, Իտալիա[5]), Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ֆրանկիստական Իսպանիայի դիվանագիտական գործիչ։ Փրկել է մոտ 5 հազար հունգարական հրեայի կյանք՝ նրանց ազատելով Օսվենցիմ արտաքսումից[10][11]։ Հրեաներին փրկելու գործունեության համար ստացել է «Բուդապեշտի հրեշտակ» մականունը[12][13][14]։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անգել Սանս Բրիսը ծնվել է 1910 թվականի սեպտեմբերի 28-ին Սարագոսայում։ Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանում ստացել է իրավաբանի աստիճան, այնուհետև` 1933 թվականին, ընդունվել է Մադրիդի դիվանագիտական դպրոց[15][16]։ Քաղաքացիական պատերազմի սկզբում Իսպանիայում միացել է ազգայնականների խմբակցությանը՝ դառնալով 1937 թվականին կազմավորված Ֆրանցիսկո Ֆրանկոյի բանակի ստորաբաժանումներից մեկում (հրամանատար՝ գեներալ Խուան Յագյուե) բեռնատարի վարորդ[17]։
Դեսպանի գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մադրիդում ուսումն ավարտելուց հետո Կահիրեում սկսել է գործունեության դիվանագիտական ուղին[18][19]։ 1942 թվականին տեղափոխվել է Բուդապեշտ, որտեղ դարձել է իսպանական ներկայացուցչության առաջին քարտուղարը։ 1944 թվականի հունիսից մինչև դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում նա իր օգնականների հետ 5200 հրեայի իսպանական կեղծ անձնագրեր է տվել՝ դրանով իսկ փրկելով նրանց համակենտրոնացման ճամբարներ արտաքսվելուց[12]։ Ի սկզբանե նա կարողացել է կեղծ փաստաթղթեր տրամադրել 200 հրեայի՝ աստիճանաբար նրանց թիվը հասցնելով 5200-ի։ Որոշ դեպքերում նա իր հաշվին տուն է վերցրել Բուդապեշտում, որպեսզի ապաստան տա հրեա փախստականներին՝ դրանով իսկ փրկելով նրանց կյանքը[20]։
Անգել Սանս Բրիսը հունգարական իշխանություններին համոզել է, որ Իսպանիան կառավարության նախագահ Պրիմո դե Ռիվերայի ղեկավարությամբ 1492 թվականին Իսպանիայի քաղաքացիություն է տրամադրել Իսպանիայից արտաքսված սեֆարդյան հրեաների ժառանգներին։ 1924 թվականի դեկտեմբերի 20-ին Պրիմո դե Ռիվերան նման հրամանագիր է ստորագրել, սակայն այն չեղյալ է հայտարարվել 1930 թվականին, ինչի մասին հունգարական իշխանությունները չգիտեին։ Անգել Սանս Բրիսն իր գործողությունների համար հաշվետու էր Իսպանիայի ԱԳՆ-ը, որը լռում էր, բայց միևնույն ժամանակ չէր արգելում անձնագրեր տրամադրել հրեաներին[21]։
1944 թվականին, երբ Կարմիր բանակը մոտեցել է Բուդապեշտին, Անգել Սանս Բրիսը տեղափոխվել է Շվեյցարիա։ Իսպանական ներկայացուցչությունում նրան փոխարինել է իտալացի Ջորջո Պերլասկան, որը ներկայացել էր որպես հյուպատոս, շարունակում էր տրամադրել իսպանական փաստաթղթեր հրեաների համար և օգնում էր նրանց լքել երկիրը[22][23]։
Անգել Սանս Բրիսը որպես դիվանագետ աշխատել է Սան Ֆրանցիսկոյում և Վաշինգտոնում, դեսպան՝ Լիմայում, Բայոնում, Բեռնում, Գվատեմալայում, Հաագայում, Բրյուսելում և Չինաստանում (1973 թվականին դարձել է այդ երկրում Իսպանիայի առաջին դեսպանը)։ 1976 թվականին նրան տեղափոխել են Հռոմ, որտեղ նա զբաղեցրել է Սուրբ Աթոռում Իսպանիայի դեսպանի պաշտոնը։ Ֆեդերիկո Իսարտի «Los judíos en España» գրքում (1973) Անգել Սանս Բրիսն անձամբ պատմել է, թե ինչպես է կարողացել փրկել շատ հրեաների կյանքը։ 2011 թվականին նրա կենսագրության մոտիվներով թողարկվել է իսպանական «El ángel de Budapest» հեռուստասերիալը, որը հիմնված է Դիեգո Կարսեդոյի «Un español Frente al Holocausto» գրքի վրա։
Մահ և հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անգել Սանս Բրիսը մահացել է 1980 թվականի հունիսի 11-ին Հռոմում[24]։ 1991 թվականին Իսրայելի Յադ Վաշեմ թանգարանում ճանաչվել է աշխարհի արդարակյացներից մեկը։ 1994 թվականին Հունգարիայի կառավարությունը նրան հետմահու պարգևատրել է արժանիքների շքանշանով[25]։ 2015 թվականին Բուդապեշտի փողոցը վերանվանվել է նրա պատվին և կոչվել «Angel Sanz Briz Avenue»[13][26]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 The Righteous Among the Nations Database
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Diccionario biográfico español (իսպ.) — Real Academia de la Historia, 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 Gran Enciclopedia Aragonesa (իսպ.) — 1977.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Deutsche Nationalbibliothek Record #122991567 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 https://zaragoza.es/gicem2/kiosko/cementerio.jspx
- ↑ https://www.boe.es/boe/dias/1961/08/04/pdfs/A11583-11583.pdf
- ↑ https://cde.gestion2.e3.pe/doc/0/0/1/5/2/152563.pdf
- ↑ https://www.heraldo.es/noticias/aragon/2021/01/27/exposicion-diplomatico-sanz-briz-seminario-holocausto-1417104.html
- ↑ Berendt, Joanna (2017 թ․ հուլիսի 26). «Auschwitz Artifacts to Go on Tour, Very Carefully». Վերցված է 2018 թ․ փետրվարի 24-ին – via NYTimes.com.
- ↑ «El silencio y la soledad de un gran diplomático: Ángel Sanz Briz». El Pais. 2010 թ․ հոկտեմբերի 3. Վերցված է 2014 թ․ մայիսի 31-ին.
- ↑ 12,0 12,1 «The Angel of Budapest: Ángel Sanz Briz - 4 Corners of the World: International Collections and Studies at the Library of Congress». blogs.loc.gov. 2017 թ․ հունվարի 17. Վերցված է 2018 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ 13,0 13,1 Society The ‘Angel of Budapest’ becomes immortal in the Hungarian capital, 12/ 11/ 2015 at marcaespana.es(չաշխատող հղում) Accessed 5 January 2018
- ↑ Julio Martín Alarcón El ángel de Budapest. — Penguin Random House Grupo Editorial España, 2016. — С. 186—. — ISBN 978-84-9069-558-6
- ↑ Paul R. Bartrop Resisting the Holocaust: Upstanders, Partisans, and Survivors: Upstanders, Partisans, and Survivors. — ABC-CLIO, 2016. — С. 238—. — ISBN 978-1-61069-879-5
- ↑ Solomon Gaon; M. Mitchell Serels Del fuego: Sephardim and the Holocaust. — Sepher-Hermon Press, 1995. — ISBN 978-0-87203-143-2
- ↑ «Ángel Sanz Briz, un héroe en Budapest». Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 4-ին.
- ↑ «Portrait of Spanish ambassador Angel Sanz-Briz. - Collections Search - United States Holocaust Memorial Museum». collections.ushmm.org.
- ↑ «Madrid to dedicate one of its streets to the memory of the "Angel of Budapest" - The Diplomat in Spain». thediplomatinspain.com.(չաշխատող հղում)
- ↑ Rescue Story: Sanz-Briz, Angel, at yadvashem.org Accessed 5 January 2017
- ↑ «Entrevista a Juan Carlos Sanz Briz, Hijo del "Ángel de Budapest"». Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 4-ին – via www.youtube.com.
- ↑ Green, David B. (2013 թ․ օգոստոսի 15). «This Day in Jewish History 1992: A Fake Diplomat Who Saved 5,200 Jews Dies» – via Haaretz.
- ↑ «Israeli orchestra honors Italian who saved 5,000 Jews from Nazis».
- ↑ País, Ediciones El (2010 թ․ հոկտեմբերի 3). «El silencio y la soledad de un gran diplomático: Ángel Sanz Briz».
- ↑ «Homenaje a Angel Sanz Briz, el "Schindler español"». 2008 թ․ հոկտեմբերի 29. Վերցված է 2014 թ․ մայիսի 31-ին.
- ↑ «Tribute to Ángel Sanz Briz». www.exteriores.gob.es. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 10-ին.