Անաիս Նին
Անաիս Նին Anaïs Nin | |
|---|---|
| Ծննդյան անուն | ֆրանսերեն՝ Ángela Anaïs Juana Antolina Rosa Edelmira Nin Culmell[1] |
| Ծնվել է | փետրվարի 21, 1903[2][3][4][…] |
| Ծննդավայր | Նյոյի սյուր Սեն, Սենա, Ֆրանսիա[1] |
| Վախճանվել է | հունվարի 14, 1977[2][3][4][…] (73 տարեկան) |
| Վախճանի վայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5] |
| Գերեզման | Santa Monica Bay |
| Մասնագիտություն | գրող, ինքնակենսագիր, օրագրի հեղինակ, սցենարիստ, վիպասան և պարուհի |
| Լեզու | անգլերեն |
| Քաղաքացիություն | |
| Ուշագրավ աշխատանքներ | Delta of Venus? |
| Անդամակցություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա |
| Պարգևներ | |
| Ամուսին | Ian Hugo?[5] և Rupert Pole?[7] |
| Անաիս Նին Վիքիքաղվածքում | |
Անաիս Նին (ֆրանսերեն՝ Anaïs Nin, լրիվ անունը՝ Անխելա Անաիս Խուանա Անտոլինա Ռոսա Էդելմիրա Նին ի Քուլմելլ, իսպ.՝ Angela Anais Juana Antolina Rosa Edelmira Nin y Culmell, փետրվարի 21, 1903[2][3][4][…], Նյոյի սյուր Սեն, Սենա, Ֆրանսիա[1] - հունվարի 14, 1977[2][3][4][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5]), ամերիկացի գրող։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անաիս Նինը ծնվել է 1903 թվականի փետրվարի 21-ին Ֆրանսիայի Նյոյի սյուր Սեն քաղաքում՝ կուբացի կոմպոզիտոր և դաշնակահար Խոակին Նին ի Կաստելյանոսի ընտանիքում։ 1916 թվականին ծնողների ամուսնալուծությունից հետո մոր և եղբայրների հետ բնակության է տեղափոխվում Նյու Յորք։ 16 տարեկանից սկսում է աշխատել որպես մոդել։ 1923 թվականին ամուսնանում է գործարար Յան Հյուգոյի հետ և նրա հետ միասին 1924 թվականին տեղափոխվում Փարիզ։ Այստեղ նա զբաղվում է գրական գործունեությամբ, ավստրիացի հոգեբան Օտտո Ռանկի մոտ ուսումնասիրում հոգեբանություն։ 1931-1934 թվականներին սերտ բարեկամություն է հաստատում Հենրի Միլլերի, շփվում Լորենս Դարրելլի, Անտոնեն Արտոյի հետ։ 1940 թվականին Գերմանիայի կողմից Ֆրանսիայի նվաճումից հետո վերստին տեղափոխվում է Նյու Յորք։ 1947 թվականին ամուսնանում է գրական գործակալ Ռուպերտ Փոլի հետ։ Վախճանվել է 1977 թվականին հունվարի 14-ին Լոս Անջելեսում։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անաիս Նինը գրականության մեջ հիմնականում հայտնի է իր օրագրերով և «Վեներայի դելտան» էրոտիկ բնույթի պատմվածքների ժողովածուով։ Այս ստեղծագործություններում հեղինակը փորձում է բացահայտել և ուսումնասիրման ենթարկել մարդկային սեռականության զանազան կողմերը։ Գրող ստեղծագործությունների վրա զգալի է Զիգմունդ Ֆրոյդի և Կարլ Գուստավ Յունգի հոգեվերլուծական հայացքների ազդեցությունը։
Էկրանավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1990 - «Հենրի և Ջուն» (անգլ.՝ Henry & June), ռեժիսոր՝ Ֆիլիպ Քաուֆման (անգլ.՝ Philip Kaufman)[8]
- 1995 - «Վեներայի դելտան» (անգլ.՝ Delta Of Venus), ռեժիսոր՝ Զալման Քինգ (անգլ.՝ Zalman King)[9]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 ծննդական
- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Encyclopædia Britannica
- 1 2 3 4 Discogs(անգլերեն) — 2000.
- 1 2 3 Online Archive of California
- ↑ https://archive.org/details/conversationswit00nina/page/n23/mode/2up?q=%22prix+sevigne%22
- ↑ Fox M. upert Pole, 87, Diarist’s Duplicate Spouse, Dies // The New York Times / J. Kahn — Manhattan: New York Times Company, A. G. Sulzberger, 1851. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
- ↑ «Հենրի և Ջուն»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- ↑ «Վեներայի դելտան»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Deirdre Bair: Anaïs Nin. Eine Biographie. Goldmann, München 1998. ISBN 3-442-72335-3
- Elisabeth Barillé: Maskierte Venus. Das Leben der Anaïs Nin. Knaus, München 1992. ISBN 3-8135-0078-0
- Noël Riley Fitch: Anaïs. Das erotische Leben der Anaïs Nin. Europa-Verlag, Wien 1995. ISBN 3-203-51237-8
- Dietrich Gronau: Anaïs Nin. Erotik und Poesie. Heyne-Bücher, Bd 12. Heyne-Biographien, Bd 235. Heyne, München 1993. ISBN 3-453-06346-5
- Linde Salber: Anaïs Nin. Mit Selbstzeugnissen und Bilddokumenten. Rowohlts Monographien, Bd 482. Rowohlt, Reinbek bei Hamburg 1992. ISBN 3-499-13921-9
| Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անաիս Նին» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անաիս Նին» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Փետրվարի 21 ծնունդներ
- 1903 ծնունդներ
- Ֆրանսիայում ծնվածներ
- Հունվարի 14 մահեր
- 1977 մահեր
- Լոս Անջելես քաղաքում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի կին գրողներ
- 20-րդ դարի կին գրողներ
- 20-րդ դարի վիպասաններ
- Ամերիկացի արձակագիրներ
- Ամերիկացի գրողներ
- Ամերիկացի սցենարիստներ
- Ինքնակենսագիրներ
- Ամերիկացի պատմվածքագիրներ
- Քաղցկեղից մահացածներ
- Ամերիկացի կին վիպասաններ
- Ամերիկացի պարուհիներ
- Ամերիկացի մոդելներ
- Գրական կեղծանուններով հայտնի հեղինակներ