Զալման Քինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Զալման Քինգ
անգլ.՝ Zalman King
The young lawyers 1970.JPG
Ծնվել էմայիսի 23, 1942(1942-05-23)[1][2]
ԾննդավայրԹրենթոն, ԱՄՆ
Մահացել էփետրվարի 3, 2012(2012-02-03)[3][2][4] (69 տարեկանում)
Մահվան վայրՍանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտացումդերասան, կինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր, կինոօպերատոր, հեռուստատեսային դերասան, կինոդերասան և պրոդյուսեր
ԱմուսինPatricia Louisianna Knop
IMDbID ID 0455394
zalmanking.com

Զալման Քինգ (անգլ.՝ Zalman King, իրական ազգանունը` Լեֆկովից (Lefkowitz), մայիսի 23, 1942(1942-05-23)[1][2], Թրենթոն, ԱՄՆ - փետրվարի 3, 2012(2012-02-03)[3][2][4], Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկյան կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, դերասան և օպերատոր:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զալման Քինգը ծնվել է ԱՄՆՆյու Ջերսի նահանգի Թրենթոն քաղաքում ` ատամնաբույժ Ֆրեդ Լեֆկովիցի ընտանիքում, ով ծագումով` Լատվիայից ներգաղթած հրեական ընտանիքից էր:

Այովա նահանգում գտնվող գրիննելյան քոլեջում Զալման Քինգն ուսումնասիրել է մարդաբանություն, սակայն ուսումը կիսատ թողնելով, աշխատել է որպես ջրասուզակ: Կինոարդյունաբերություն մուտք է գործել 1970-ական թվականներին և որպես դերասան նկարահանվել է «Դահուկային բում» (1971 թ.) կինոնկարում: Որպես ռեժիսոր, հանդես է եկել 1980-ական թվականներից: Հիմնականում հայտնի է որպես էրոտիկ ժանրի ռեժիսոր: Նրա ֆիլմերից առավելապես հայտնի են «9½ շաբաթ» (1986 թ., Միքի Ռուրկի և Քիմ Բեսինջերի մասնակցությամբ, որտեղ նա հանդես է եկել որպես սցենարիստ և պրոդյուսեր), «Երկու լուսինների միաձուլումը» (1988 թ.), «Վայրի խոլորձ» (1990 թ.), «Կարմիր Կոշիկի օրագրերը» (1992 թ.), «Վեներայի դելտան» (1994 թ., Անաիս Նինի «Վեներայի դելտան» վեպի մոտիվներով) և այլ կինոնկարներ:

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

19 տարեկանում Զալման Քինգն ամուսնացել է իր ապագա համահեղինակի` 19-ամյա Պատրիցիա Լուիզիաննա Նոպի հետ: Նրանք ունեն երկու դուստր:

Զալման Քինգը մահացել է 2012 թվականի փետրվարի 3-ին` քաղցկեղից:

Ֆիլմագրության ընտրանին[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1966 Կիովա Ջոնսի վտանգավոր օրերը The Dangerous Days of Kiowa Jones Ջես
1970 Խախտողը The Intruders Բոբ
1971 Քայլիր քո բառերի տակտի ներքո, որպեսզի ռիթմը չկորցնես You've Got to Walk It Like You Talk It or You'll Lose That Beat Քարթեր Ֆիլդս
1971 Անգործ դահուկորդը (Դահուկային բում) The Ski Bum Ջոնի
1972 Ոչ ցերեկը, ոչ գիշերը Lo B'Yom V'Lo B'Layla Ադամ
1973 Ոմանք սա կոչում են սեր Some Call It Loving Ռոբերտ Տրոյ
1974 Ժպտա Ջեննի, դու մեռած ես Smile Jenny, You're Dead Ռոյ Ջոն
1975 Ճանապարհորդություն ուսուցչի հետ Trip with the Teacher Ալ
1976 Դավադրություն Զատկին The Passover Plot Յեշուա
1977 Կապույտ ուրախություն Blue Sunshine Ջերրի Զիպկին
1980 Ինձ հանելուկ ասա Tell Me a Riddle Փոլ
1981 Սարսափի գալակտիկան (Գալակտիկական ահաբեկչություն) Galaxy of Terror Բաելոն
1982 Տեսակների անհետացման վտանգ Endangered Species հոլիվուդյան պրոդյուսեր
1996 «Կարմիր Կոշիկի» օրագրերը 13. Չորսը հատակին Red Shoe Diaries 13: Four on the Floor տնօրեն
2007 Սուրբ Ֆրենսիսը Saint Francis դոկ. Բեռնարդ

Ռեժիսոր

Թվական Անվանում Բնօրինակ անվանում
1988 Երկու լուսինների միաձուլումը Two Moon Junction
1988 Վայրի կրակ Wildfire
1989 Վայրի խոլորձ Wild Orchid
1991 Վայրի խոլորձ 2. Տխրության երկու նրբերանգ Wild Orchid II: Two Shades of Blue
1992 «Կարմիր Կոշիկի» օրագրերը Red Shoe Diaries
1992 «Կարմիր Կոշիկի» օրագրերը 2. Կրկնակի հանդգնություն Red Shoe Diaries 2: Double Dare
1993 «Կարմիր Կոշիկի» օրագրերը 3 Red Shoe Diaries 3: Another Woman's Lipstick
1994 Բոկա Boca
1995 Վեներայի դելտան Delta of Venus
1996 «Կարմիր Կոշիկի» օրագրերը 13. Չորսը հատակին Red Shoe Diaries 13: Four on the Floor
1996 «Կարմիր Կոշիկի» օրագրերը. Դանդաղ գնացք Red Shoe Diaries 9: Slow Train
1996 Մեղադրյալը
1998 Կրքի ալիք In God's Hands
1999 Մոռացված հիշողություններ Shame, Shame, Shame
2000 «Կարմիր Կոշիկի» օրագրերը 12. Աղջիկն հեծանիվի վրա Red Shoe Diaries 12: Girl on a Bike
2001 «Կարմիր Կոշիկի» օրագրերը 17. Մերկ լողանալը Red Shoe Diaries 17: Swimming Naked
2001 Գիշերվա կանայք Women of the Night
2002 Կուրացուցիչ փայլ
2003 Հաճույքների աղբյուրը Chromiumblue.com
2006 Պար Սատանայի հետ Dance with the Devil
2006 Կրկին խենթանալ Crazy Again
2008 Մարմնի լեզուն Body Language
2013 Հաճույք կամ ցավ Pleasure or Pain

Պրոդյուսեր

Թվական Անվանում Բնօրինակ անվանում
1980 Տեխանձնակազմ Roadie
1982 Տեսակների անհետացման վտանգ Endangered Species
1985 9½ շաբաթ Nine 1/2 Weeks
1987 Սիեստա Siesta
1992 «Կարմիր Կոշիկի» օրագրերը Red Shoe Diaries
1992 «Կարմիր Կոշիկի» օրագրերը 2. Կրկնակի հանդգնություն Red Shoe Diaries 2: Double Dare
1993 Անտառային լիճը (Սիրո լիճը) Lake Consequence
1993 «Կարմիր Կոշիկի» օրագրերը 3. Red Shoe Diaries 3: Another Woman's Lipstick
1994 Բոկա Boca
1995 Երկու լուսինների միաձուլումը 2. Վերադարձ Return to Two Moon Junction
1996 Կանացի այլասերվածություն Female Perversions
1996 «Կարմիր Կոշիկի» օրագրերը 6. Կեսգիշերային զանգեր Red Shoe Diaries 6: How I Met My Husband
1996 «Կարմիր Կոշիկի» օրագրերը 13. Չորսը հատակին Red Shoe Diaries 13: Four on the Floor
1996 «Կարմիր Կոշիկի» օրագրերը. Դանդաղ գնացք Red Shoe Diaries 9: Slow Train
1997 Գործ հաճույքի համար Business for Pleasure
1998 Կրքի ալիք In God's Hands
1998 Սիրո լիճը 2 A Place Called Truth
1998 Սև ծով 213 Black Sea 213
2000 «Կարմիր Կոշիկի» օրագրերը 12. Աղջիկն հեծանիվի վրա Red Shoe Diaries 12: Girl on a Bike
2001 «Կարմիր Կոշիկի» օրագրերը 17. Մերկ լողանալը Red Shoe Diaries 17: Swimming Naked
2002 Կուրացուցիչ փայլ
2003 Հաճույքների աղբյուրը Chromiumblue.com
2005 Պատվերով սպանություն Body Count: Murder for Hire
2006 Պար Սատանայի հետ Dance with the Devil
2006 Կրկին խենթանալ Crazy Again
2008 Մարմնի լեզուն Body Language

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]