Վեներայի դելտան (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վեներայի դելտան (այլ կիրառումներ)
Picto infobox cinema.png
Վեներայի դելտան
Delta of Venus[1]
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ[1]
Flag of the Czech Republic.svg Չեխիա
Ժանրէրոտիկ ֆիլմ[1] և դրամա[2]
ՀիմքՎեներայի դելտան[3]
Թվական1994[1]
Լեզուանգլերեն[1]
ՌեժիսորԶալման Քինգ[2]
ՊրոդյուսերEvzen Kolar?[1]
Սցենարի հեղինակԱնայիս Նին[1], Patricia Louisianna Knop?[1] և Elisa M. Rothstein?[1]
ԴերակատարներՕդի Ինգլենդ[4][3][5], Կոստաս Մենդիլոր[4][3][5], Մարեկ Վաշուտ[3][5], Markéta Hrubesová?[3][5], Valérie Zawadská?[3][5], Ռոբերտ Դավի[3][5], Ադեուալե Ակինուոյե-Ագբաջե[3][5], Քլայվ Ռևիլ[3][5], František Švihlík?[5], Roberta Hanley?[5], Emma Louise Moore?[5] և Josef Nedorost?[3]
ՕպերատորEagle Egilsson?[1]
ԵրաժշտությունՋորջ Ս․ Քլինթոն[1]
ՄոնտաժMarc Grossman?[1] և James Gavin Bedford?[1]
Պատմվածքի վայրՓարիզ[1]
Նկարահանման վայրՓարիզ[1] և Պրահա[1]
ԿինոընկերությունAlliance Films?[1]
Տևողություն102 րոպե[1]

Վեներայի դելտան (անգլ.՝ Delta Of Venus), ամերիկացի ռեժիսոր Զալման Քինգի 1995 թվականին նկարահանած էրոտիկ բնույթի դրաման, որի սցենարի հիմքում ընկած է ամերիկացի գրող Անաիս Նինի դեռևս 20-րդ դարի 1940-ական թվականներին գրած, սակայն 1977 թվականին լույս տեսած «Վեներայի դելտան» հանրահայտ պատմվածաշարը։ Ֆիլմի առաջնադիտումը տեղի է ունեցել 1995 թվականի հունիսի 9-ին Թուրքիայում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմում պատմվում է երիտասարդ գրող Ելենայի մասին, ով 1939 թվականին հեռանում է ԱՄՆ-ից և բնակություն հաստատում Փարիզում։ Ելենան հիմնականում գրում է սիրավեպեր և ամեն ջանք գործադրում հանրահայտ գրող դառնալու և ընթերցողների սրտերը գրավելու համար։ Փարիզում նա բուռն սիրավեպ է ունենում ամերիկացի մի երիտասարդ գրողի հետ, սակայն որը երկար չի տևում։ Շուտով Ելենայի ստեղծագործությունները գրավում են խորհրդավոր մի անձնավորության ուշադրությունը և նա սկսում է հովանավորել գրողին։ Սակայն օգնության դիմաց այս անհայտ անձն սկսում է հեղինակից պահանջել էրոտիկ բնույթի պատմվածքներ։ Ֆիլմի վերջում պարզվում է, որ Ելենայի խորհրդավոր հովանավորն այն երիտասարդ ամերիկացի գրողն էր, ում հետ նա կարճ, սակայն բուռն սիրավեպ էր ունեցիլ իր Փարիզ ժամանելու առաջին ամիսներին։

Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատար Հերոս
Օդի Ինգլենդ Ելենա Մարթին
Կորտաս Սենդիլոր Լոուրենս Ուոլթեր
Էրրիկ դը Սիլվա Մարսել
Մարեկ Վաշուտ Լյուկ
Բերնարդ Զեթթե Դոնալդ
Էմմա Լուիզ Մոր Արիել
Ռեյվեն Սնոու Լեյլա
Ռորի Քեմպբելլ Միգել
Դենիել Լեզա Պիեր
Մարկետա Խրուբեսովա Բիժու

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]