Այո (երգչուհի)
Այո | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | գերմ.՝ Ayọ |
Ծնվել է | սեպտեմբերի 14, 1980[1] (42 տարեկան) Frechen, Rhein-Erft District, Քյոլնի վարչական շրջան, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն |
Երկիր | ![]() |
Ժանրեր | սոուլ[2], ռեգգի, ժամանակակից ժողովրդական երաժշտություն և Էթնիկական երաժշտություն |
Մասնագիտություն | երգչուհի, հեղինակ-կատարող և դերասանուհի |
Գործիքներ | կիթառ և վոկալ[2] |
Լեյբլ | Universal Music Group և Ինտերսքոպ Ռեքորդս |
Կայք | ayomusic.com |
![]() |
Այո (իսկական անունը՝ Joy Olasunmibo Ogunmakin, (յորուբա՝ Ayọ — «ուրախություն»), սեպտեմբերի 14, 1980[1], Frechen, Rhein-Erft District, Քյոլնի վարչական շրջան, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), նիգերական ծագմամբ գերմանացի երգչուհի, երգերի հեղինակ, դերասանուհի։
Նրա դեբյուտային ալբոմը՝ Joyful-ը լույս է տեսել 2006 թվականին։ Ֆրանսիայում ալբոմը հասել է Double-Platinum երաժշտական կարգի, Գերմանիայում և Լեհաստանում՝ պլատինե, Շվեյցարիայում, Իտալիայում և Հունաստանում՝ ոսկե կարգի։ 2007 թվականի նոյեմբերին ալբոմը լույս է տեսել ԱՄՆ-ում Interscope Records-ի կողմից։
Այոն ծնվել է Գերմանիայի Ֆրեխեն քաղաքում։ Ռեգգի ժանրի ներկայացուցիչ Պատրիսի հետ համատեղ ունեն մեկ տղա և աղջիկ։ Տղան՝ Նայլը ծնվել է 2005 թվականին, իսկ աղջիկը՝ Բիլլի-Իվը՝ 2010 թվականի հունիսին[3][4]։ 2017 թվականի մարտին ծնվում է երրորդ երեխան[5]։ 2007 թվականի վերջին Այոն ընտանիքը տեղափոխում է Նյու Յորքի Մանհեթեն նահանգի Գրինվիչ գյուղ[6]։ Այժմ երեխաների հետ ապրում է Բրուքլինում[7]։
ՅՈՒՆԻՍԵՖ-ի Ֆրանսիայի այն ժամանակվա նախագահը 2009 թվականի փետրվարի 4-ին հայտարարեց, որ երգչուհին ճանաչվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հովանավոր`աշխարհում բոլոր երեխաների կրթության իրավունքը խթանելու համար[8]։
MK2 ֆրանսիական արտադրական ընկերությունը 2009 թվականին նկարահանեց «Այո Jոյ» ֆիլմը, որը 90 րոպե տևողությամբ փաստագրական ֆիլմ է երգչուհու և նրա կյանքի մասին։ Ֆիլմի ռեժիսորն է Ռաֆայել Դուրոյը[9][10]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Այոն ծնվել է Գերմանիայի Քյոլնում մերձակայքում։ Հայրը նիգերացի է, իսկ մայրը՝ գերմանուհի[11]։ Փոքր տարիքում որոշ ժամանակ ապրել է Նիգերիայում[12]։ Ունի երկու եղբայր և մեկ քույր։ Այոն դեռ 6 տարեկան էր, երբ մայրը կախվածություն է ունեցել հերոինից և որոշ ժամանակ անցկացրել բանտում։ Ծնողների բաժանումից հետո երեխաներին հանձնել են ժամանակավոր ծնողների խնամքի։ Այոն չորս տարի անցկացրել է մանկատանը, որտեղ էլ սովորել է նվագել ջութակ և դաշնամուր[13][14]։ 1992 թվականին դարձել է տեղի երաժշտական անսամբլի՝ «La Taste»-ի անդամ[15]։

Երաժշտական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
6 տարեկանում Այոն որոշ ժամանակ նվագել է ջութակ, այնուհետև՝ դաշնամուր։ Ավելի ուշ ինքնուրույն սովորել է կիթառ նվագել։ Մանկատանն անցկացրած ժամանակ La Taste խմբի անդամության ընթացքում 1992 թվականի ամռանը Այոն և խմբից ևս 18 երիտասարդ անդամներ ձայնագրեցին Kido Musik ձայնասկավառակը[15][16] "Man Made Noise" ձայնագրման ստուդիայում[17]։ Այս ընթացում 1993 թվականի մայիսին Այոն առաջին անգամ հանդես է եկել La Maladie d`Amour տեսահոլովակում[18][19] և ելույթ ունեցել համերգին[20]։
Մոտ 15 տարեկանում Այոն գրել է իր առաջին երգը։ Երգն իր մոր մասին էր և օգնեց Այոյին հաղթահարել իր ծանր մանկությունը։ Այոյի երաժշտական ճաշակը ձևավորվել է հոր վինիլային ալբոմների հիման վրա, որոնք ներառում էին Փինք Ֆլոյդ, Ֆելա Կուտի, Դոնի Հեթվեյ, Ջիմմի Կլիֆ և Բոբ Մարլի։ Երբ նրա հայրը, ով Գերմանիայում ճարտարագիտություն սովորելու տարիներին կես դրույքով աշխատում էր դիջեյ, բացահայտեց Այոյի երաժշտական տաղանդը, ստուդիայում ձայնագրեց առաջին դեմո ժապավենը նրա հետ և թույլ տվեց, որ տասնութ տարեկան հասակում թողնի դպրոցը։
21 տարեկնում Այոն տեղափոխվել է Լոնդոն, իսկ ավելի ուշ ապրել է Փարիզում և Նյու Յորքում։ Փարիզում ապրած ժամանակահատվածում նրա երաժշտական տաղանդը նկատվեց ավելի լայն հանդիսատեսի կողմից։ Տեղի ունեցավ Այոյի առաջին մենահամերգը և պայմանագիր ստորագրվեց Polydor Records-ի հետ։

Որդու՝ Նայլի ծնվելուց հետո 2006 թվականի հունվարին Այոն ձայնագրել է իր աջաջին ալբոմը՝ Joyful-ը Նյու Յորքի Սոնի ստուդիայում։ Ալբոմը թողարկվեց 2006 թվականի հունիսին Եվրոպայում և Կորեայում, իսկ 2007 թվականի նոյեմբերին՝ Միացյալ Նահանգներում և Ճապոնիայում։
2007 թվականի վերջին Այոն համերգային շրջագայություն է սկսել Գերմանիայով և Միացյալ Նահանգներով[21]։ 2008-ի հունիսին սկսել է իր երկրորդ շրջագայությունը Միացյալ Նահանգներում և Կանադայում։
2008 թվականի մարտի 10-ին Այոն սկսել է իր երկրորդ ալբոմի՝ Gravity At Last-ի ձայնագրություները Բահամյան Կղզիների մայրաքաղաք Նասաույի Compass Point Studio-ում։ Այոյի կոմից ընդամենը 5 օրում գրված և մշակված 13 երգերից բաղկացած ալբոմը լույս է տեսել 2008 թվականի սեպտեմբերի վերջին Universal Music France-ի կողմից[22]։ Հոկտեմբերին ալբոմը առաջին տեղն է զբաղեցնում Ձայնագրության Ազգային Սինդիկատում[23]։ 2008 թվականի նոյեմբերի 21-ին Այոն սկսել է իր գովազդային շրջագայությունը Բեռլինում, որն իր մեջ ներառել է շուրջ 30 համերգ եվրոպական հինգ երկրներում։
2008 թվականին Այոն իր Joyful ալբոմի համար արժանացել է EBBA մրցանակի [24]։
Այոյի երրորդ ալբոմը՝ Billie-Eve-ը, որը նա կոչել է իր դստեր անունով, ձայնագրվել է Նյու Յորքում։ Առաջին անգամ լույս է տեսել 2011 թվականի մարտի 7-ին Ֆրանսիայում և։ 2011 թվականի մարտի 21-ին Այոն սկսել է գովազդային շրջագայություն Ֆրանսիայում և Լեհաստանում։ 2011 թվականին ԱՄՆ-ում պայմանագիր է կնքվել MBM Records-ի հետ։ Billie-Eve-ը լույս է տեսել Միացյալ Նահանգներում 2012 թվականի մարտի 20-ին[25]։
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալբոմներ
Սինգլներ
DVD
|
EP
Ներդրումներ
Երաժշտական տեսահոլովակներ
|
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|