Ահմեդ Համդի Թանփընար
Ահմեդ Համդի Թանփընար թուրքերեն՝ Ahmet Hamdi Tanpınar | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 23, 1901 |
Ծննդավայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
Վախճանվել է | հունվարի 24, 1962 (60 տարեկան) |
Վախճանի վայր | Ստամբուլ, Թուրքիա |
Գերեզման | Աշյան գերեզմանատուն |
Մասնագիտություն | գրող, քաղաքական գործիչ և համալսարանի դասախոս |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Ստամբուլի համալսարանի գրականության ֆակուլտետ, Halkalı Ziraat Mekteb-i Âlisi? և Ստամբուլի համալսարան |
Ուշագրավ աշխատանքներ | Խաղաղություն, The Time Regulation Institute? և Suat'ın Mektubu? |
Աշխատավայր | Ստամբուլի համալսարան |
![]() |
Ահմեդ Համդի Թանփընար (հունիսի 23, 1901, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - հունվարի 24, 1962, Ստամբուլ, Թուրքիա), թուրք գրող, հասարակական- քաղաքական գործիչ և էսսեիստ։ 1942- 1946 թվականներին եղել է Թուրքիայի խորհրդարանի անդամ։ Նրա ամենահայտնի գործերից մեկն «Խաղաղություն» վեպն է։ Վերջինս թարգմանվել է նաև հայերեն։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թանփընարը ծնվել է 1901 թվականի հունիսի 23-ին Ստամբուլում։ Նրա հայրը եղել է դատավոր Հուսեյին Ֆիքրի Էֆենդին։ Հուսեյին Ֆիքրի Էֆենդին եղել է Մաչահելի վրացի[1][2]։
Ահմեդի մայրը մահացել է Մոսուլում, երբ երեխան դեռ տասներեք տարեկան էր։ Քանի որ նրա հայրը դատավոր էր նշանակվում տարբեր քաղաքներում, Թանփընարը ստիպված էր կրթություն ստանալ մի շարք քաղաքներում, ներառյալ Ստամբուլը, Սինոպը, Սղերդը, Քիրքուքը և Անթալիան։ Ավարտելով անասնաբուժական քոլեջը, նա շարունակեց իր կրթությունը Ստամբուլի համալսարանի գրականության ֆակուլտետում, որը նա ավարտեց 1923 թվականին։
Ահմեդ Համդի Թանփընարը դասախոսել է դպրոցներում և բարձրագույն ուսումնական հաստատություններում։ Դասավանդել է Էրզրումի, Կոնիայի, Անկարայի դպրոցներում։ 1939 թվականին սկսում է դասավանդել ժամանակակից թուրք գրականություն։ 1942- 1946 թվականներին Մարաշում պատգամավոր է դառնում։ Ահմեդ Համդի Թանփընարն աշխատել է Կրթության նախարարությունում, 1949 թվականին շարունակել դասավանդել Ստամբուլի համալսարանում։ 1953 թվականին ճանապարհորդել է Եվրոպայով՝ լինելով Ֆրանսիայում, Բելգիայում, Նիդերլանդներում, Անգլիայում, Իսպանիայում և Իտալիայում։ Ամեն տարի Ստամբուլում անց է կացվում «Ահմեդ Համդի Թանփընարի անվան գրականության փառատոն»։ Թանփընարը թուրք գրականության ամենակարևոր հեղինակներից է, որն իր ստեղծագործության մեջ հաջողությամբ միախառնում է արևելյան ու արևմտյան մշակույթը։ Թանփընարը թարգմանվել է մի շարք լեզուներով, այդ թվում նաև անգլերեն, ուկրաիներեն, հունարեն, եբրայերեն և հայերեն։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Gdd, Hüseyin Fikri Efendi»։ gdd.org.tr։ Արխիվացված է օրիգինալից 2015-02-05-ին։ Վերցված է մայիսի 31, 2014
- ↑ M. Orhan Okay, Bir hülya adamının romanı: Ahmet Hamdi Tanpınar, Dergâh Yayınları, 2010, ISBN 9789759951900, p. 26.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Հունիսի 23 ծնունդներ
- 1901 ծնունդներ
- Ստամբուլ քաղաքում ծնվածներ
- Հունվարի 24 մահեր
- 1962 մահեր
- Ստամբուլ քաղաքում մահացածներ
- Ստամբուլի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Թուրք գրողներ
- 20-րդ դարի բանաստեղծներ
- 20-րդ դարի թուրք պատմվածագիրներ
- Ստամբուլում ծնված անձինք
- Ստամբուլում ծնված գրողներ
- Թուրք վիպասաններ
- 20-րդ դարի վիպասաններ
- Վրացական ծագմամբ թուրքեր
- Թուրք բանաստեղծներ
- Հասարակական գործիչներ
- Թուրքիայի քաղաքական գործիչներ
- 20-րդ դարի տղամարդ գրողներ