Microsoft Teams

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Microsoft Teams
Изображение логотипа
Տեսակմեսենջեր, Համագործակցային ծրագրեր, տեսակոնֆերանսների ծրագրակազմ և առցանց ծառայություն
Նախագծումը՝Մայքրոսոֆթ
ՕՀWindows, մաքՕՍ, iOS և Անդրոիդ
Առկա էանգլերեն, ալբաներեն, աքաներեն, արաբերեն, ադրբեջաներեն, բասկերեն, կատալաներեն, խորվաթերեն, չեխերեն, դանիերեն, հոլանդերեն, էստոներեն, ֆիլիպիներեն, ֆիններեն, ֆրանսերեն, գալիսերեն, գերմաներեն, հինդի, հունգարերեն, իսլանդերեն, ինդոնեզերեն, իտալերեն, ճապոներեն, կորեերեն, լատիշերեն, լիտվերեն, բուկմոլ, նյունորսկ, լեհերեն, պորտուգալերեն, ռուսերեն, սերբերեն, պարզեցված չինարեն, սլովակերեն, սլովեներեն, իսպաներեն, շվեդերեն, թայերեն, դասական չինարեն, թուրքերեն, վիետնամերեն, վալլիերեն և հունարեն
Լույս տեսավ՝նոյեմբեր 2016
ՊլատֆորմWindows
Արտոնագիրոչ ազատ ծրագրային ապահովման արտոնագիր
Մասն էMicrosoft Office 365
Կայքteams.microsoft.com
 Microsoft Teams Վիքիպահեստում

«Microsoft Teams» (Մայքրոսոֆթ թիմս), կորպորատիվ հարթակ, որի աշխատանքային տարածքում միավորվում են զրուցարան, հանդիպումներ, նշումներ և հավելվածներ։ Ստեղծվել է Մայքրոսոֆթ ամերիկյան համաշխարհային կորպորացիայի կողմից՝ մրցելու Slack կորպորատիվ մեսենջերի հետ։ Ծառայությունը ներկայացվել է 2016 թվականի նոյեմբերին, միևնույն ժամանակ հասանելի է դարձել հարթակի նախնական տարբերակը[1]։ Microsoft Teams-ը Microsoft Office 365 փաթեթի մի մասն է և տարածված է ձեռնարկության բաժանորդագրության միջոցով։ Բացի Microsoft Office 365-ից, Microsoft Teams-ն ինտեգրված է Skype-ի հետ, բացի այդ այն հնարավորություն ունի ինտեգրվելու երրորդ կողմի ծրագրերի հետ[2]։ Microsoft Teams-ի թողարկումից հետո SlackՆյու Յորք Թայմս թերթի մեկ ամբողջ էջում գովազդ է տեղադրել։

«The Verge» վեբ կայքը գրում է, որ չնայած Slack-ն օգտագործում են Fortune 100-ի 28 ընկերություն, ղեկավարությունը պահանջում է վճարել ծառայության համար, եթե Teams-ը առանց հավելյալ վճարի կներկայացնի նույնատիպ գործառույթներ, որոնք առկա են Office 365-ում[3]։ «ZDNet» էլեկտրոնային ամսագիրը հայտնել է, որ ընկերությունները չեն մրցակցում նույն լսարանի համար, քանի որ Teams-ը թույլ չի տալիս միանալ հարթակին անստորագիր մասնակիցներին, փոքր բիզնեսն ու ֆրիլանսերները դժվար թե կիրառեն այս հարթակը[4]։ Microsoft-ը ծրագրել է ավելացնել այդ գործառույթը[5]։ Teams-ի այդ հայտարարությունից հետո Slack-ը խորացրեց իր ինտեգրումը Google-ի ծառայությունների հետ։ Microsoft-ը Նյու Յորքում տեղի ունեցած հատուկ միջոցառման ժամանակ գովազդել է Teams-ին՝ նպատակ ունենալով ծառայությունը կիրառելի դարձնել 2017 թվականի սկզբին[6]։ 2019 թվականի մարտի սկզբին ներկայացվել են նորարարությունները, որոնք կոչված էին աշխատանքային հանդիպումներն առավել արդյունավետ և հարմար դարձնել[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Встречайте Microsoft Teams - Новости». Новости (ռուսերեն). 2016 թ․ նոյեմբերի 2. Վերցված է 2017 թ․ փետրվարի 8-ին.
  2. Warren, Tom (2016 թ․ նոյեմբերի 2). «Microsoft Teams launches to take on Slack in the workplace».
  3. Warren, Tom (2016 թ․ նոյեմբերի 2). «Slack shows it's worried about Microsoft Teams with a full-page newspaper ad».
  4. Bott, Ed. «Slack versus Microsoft Teams: It's really no contest - ZDNet».
  5. «Microsoft Teams: The smart person's guide - TechRepublic».
  6. «Microsoft Teams: 7 things you need to know».
  7. Microsoft анонсировала новые возможности Microsoft Teams
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Microsoft Teams» հոդվածին։