Համագործակցային ծրագրեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Համագործակցային ծրագրերը (այլ կերպ ասած՝ խմբածրագրեր կամ աշխատախմբերի աջակցման համակարգեր) այն ծրագրերն են, որ ստեղծված են միևնույն նպատակների շուրջ համախմբված մարդկանց օգնելու համար՝ հասնելու իրենց նպատակներին։ Համագործակցային ծրագրերը համակարգչով խթանվող համատեղ աշխատանքի հիմքն են։ Այնպիսի ծրագրային համակարգերը, ինչպիսիք են էլեկտրոնային փոստը, օրացույցային ծրագրերը, տեքստային չաթերը (զրույցները) և վիքի-ն, պատկանում են նշված կատեգորիային։ Ընդունված կարծիք է, որ այսպես կոչված Մեթքալֆի օրենքը, այն է՝ «որքան ավելի շատ մարդ է օգտագործում մի բան, այնքան ավելի արժեքավոր է դառնում այն» ուղղակիորեն վերաբերում է այս տեսակի ծրագրերին։

Ավելի ընդհանրական՝ «սոցիալական ծրագրեր» տերմինն էլ վերաբերում է այս ծրագրերի այն խմբին, որ աշխատում են աշխատավայրից դուրս, օրինակ՝ ծանոթությունների օնլայն ծառայությունները և սոցիալական ցանցերը, ինչպիսիք են Ֆրենդսթերը (Friendster), Օրքուտը (Orcut) և Ֆեյսբուքը (Facebook)։ Համակարգչով խթանվող համագործակցության ուսումնասիրությունն ընդգրկում է այս ծրագրերն ու այն բոլոր սոցիալական ֆենոմենները, որ առնչվում են վերջիններիս։

Նկարագրություն[խմբագրել]

Կառուցվածքի նպատակն է՝ փոփոխել այն ճանապարհները, որոնցով փաստաթղթերը կամ հարուստ տեղեկությունները (բազմազան տեխնիկական նորամուծություններով հարստացված մուլտիմեդիա տեղեկությունները, որ համացանցում հիմնականում օգտագործվում են գովազդային նպատակներով) կիսվում են այլոց հետ, բացվում են այլոց առաջ՝ առավել արդյունավետ թիմային համագործակցություն ապահովելու նպատակով։ Օրինակները ներառում են Գուգլ-դոքս (Google Docs), Մայքրոսոֆթ Շեյր Փոինթ (Microsoft Share Point), Դոքյումենթում (Documentum), Քոլլաբըր (Collaber), Վիգնեթթ Քոլլաբ (Vignette Collab) և Ալֆրեսքո (Alfresco) ծրագրերը։

Տեղեկատվական տեխնոլոգիաներին վերաբերող համագործակցությունը կարծես մի քանի սահմանումներ ունի։ Որոշները քիչ թե շատ պաշտպանված են, սակայն մյուսներն այնքան ընդհանրական են, որ կորցնում են կիրառելի իմաստը։ Հասկանալով մարդկանց շփման տարբերությունները, անհրաժեշտ է անել այնպես, որպեսզի այդ շփման բոլոր կարիքներն ապահովող համապատասխան տեխնոլոգիաներ ստեղծվեն ու կիրառվեն։

Ահա այն առաջնային ձևերը, որոնցով մարդիկ շփվում են. զրույցներ, փոխանցումներ և համագործակցություն։ (այստեղ մեջբերման կարիք կա) Զրուցանման շփումը երկու կամ ավելի մասնակիցների միջև տեղեկությունների այնպիսի փոխանակությունն է, որի ընթացքում առաջնային նպատակը միմյանց հայտնագործումը կամ հարաբերությունների հաստատումն է։ Չկա ոչ մի կենտրոնական երևույթ, որի շուրջ կառուցվում է այդ շփումը, այլ կա ընդամենը տեղեկությունների ազատ փոխանակություն՝ առանց որևէ կոնկրետ պարտադրանքի։ Կապային տեխնոլոգիաները, օրինակ՝ հեռախոսները, ակնթարթային հաղորդագրությունները և էլեկտրոնային փոստը, հիմնականում առավել հարմար են զրուցանման շփումների համար։

Գործարքային շփումը (կամ միջնորդավորված շփումը) շփման միավորների այն փոխանակությունն է, որում հիմնական ֆունկցիան մասնակիցների հարաբերությունների փոփոխումն է։ Գործարքային միավորը համեմատաբար ավելի կայուն վիճակում է գտնվում, և պարտադրում կամ հաստատում է նոր հարաբերությունները։ Մի մասկակիցը փող է փոխանակում ապրանքի հետ և դառնում է գնորդ։ Գործարքային շփումներն առավել արդյունավետ կերպով ղեկավարվում են Գործարքային համակարգերի կողմից, որոնք կազմակերպում են պայմաններն ու պահպանում են տվյալները՝ երկար ժամանակով։

Համագործակցային շփումներում մասնակիցների հարաբերությունների հիմնական ֆունկցիան է՝ փոփոխել համագործակցության միավորը (այսինքն՝ Գործարքայինի հակառակը)։ Համագործակցային միավորը համեմատաբար ավելի անկայուն վիճակում է, օրինակ՝ գաղափարի հասունացման, կառուցվածքի ստեղծման, համատեղ նպատակի իրականացման դեպքում։ Այսպիսով, իրական համագործակցային տեխնոլոգիաներն ապահովում են բազմաթիվ մասնակիցների համար անհրաժեշտ ֆունկցիոնալություն՝ ընդհանուր արդյունքները բազմապատկելու համար։ Տվյալների գրանցման կամ փաստաթղթերի կառավարումը, խճճված քննարկումները, աուդիտի պատմությունը և այսօրինակ այլ մեխանիզմները, որ ստեղծված են բազմաթիվ մասնակիցների ջանքերը մի ընդհանուր, կառավարելի միջավայրում միավորելու, բնորոշ են համագործակցային տեխնոլոգիաների համար։

Կրթության մեջ համագործակցությունն ընդգրկում է երկու և ավելի համահավասար անհատների, որ կամավոր համադրում և ներդնում են իրենց գիտելիքներն ու փորձառությունը՝ մի ընդհանուր նպատակի շրջանակներում շփվելով, հանուն ուսանողների կարիքների լավագույն ձևով բավարարման, նրանց կրթական հաջողությունների բազմապատկման։

Համակարգչային ծրագրերի մի նոր ի հայտ եկող տարբերակ է համագործակցային պլատֆորմը, որը միավորված էլեկտրոնային պլատֆորմ է, որ զանազան սարքերի ու ուղիների միջոցով օժանդակում է սինխրոն և ասինխրոն (միաժամանակյա և ոչ-միաժամանակյա) շփմանը։

Խմբածրագրերի մի հավելյալ ճյուղ է համագործակցային մեդիան, ծրագիր, որ թույլ է տալիս բազմաթիվ համաօգտագործողների՝ համացանցային որևէ կայքում տեղեկություններ ստեղծել և ղեկավարել։ Համագործակցային մեդիայի մոդելներն ընդգրկում են վիքի (վիքի ծրագրի համարժեքը) և սլեշդոթ (Slashdot) մոդելները։ Հասարակայնորեն հասանելի բովանդակությամբ համագործակցային մեդիայի կայքերի օրինակներ են՝ վիքիվիքիվեբ-ը (WikiWikiWeb), Վիքիպեդիան (Wikipedia) և էվրիթինգ2-ը (Evrithing2)։ Ըստ օգտագործվող մեթոդների, վերոնշյալները կարելի է դասակարգել հետևյալ կերպ.

Ըստ սպասարկած ոլորտների՝ դրանք դասակարգվում են հետևյալ կերպ.

Համագործակցության երեք մակարդակները[խմբագրել]

Խմբածրագրերը կարելի է բաժանել երեք կատեգորիաների՝ ելնելով դրանցում համագործակցության-կոմունիկացիայի գործիքների, կոնֆերանսային գործիքների և համագործակցային կառավարման (կոորդինացիայի) գործիքների մակարդակներից։ Կոմունիկացիան կարող է դիտվել որպես տեղեկությունների անկառուցվածք փոխանակություն։ Հեռախոսային զանգը կամ արագ հաղորդագրության համակարգով զրույց-քննարկումը (IM Chat) վերը նշվածի օրինակներ են։ Կոնֆերանսների անցկացումը (կամ համագործակցային մակարդակը, ինչպես այս մակարդակներին առնչվող քննարկումների ժամանակ սա անվանում են ակադեմիական աշխատություններում)՝ վերաբերում է մի ընդհանուր նպատակի հասնելու ուղղությամբփոխներգործուն (ինտերակտիվ) համագործակցությանը։ Ուղեղային տարափը կամ քվեարկությունը սրա օրինակներ են։ Համագործակցությունը նաև մի ընդհանուր նպատակի ուղղությամբ անկախ կոմպլեքսային աշխատանքն է։ Այս ամենը հասկանալու համար մի լավ համեմատություն է կամայական սպորտային թիմի օրինակը. Դրանում յուրաքանչյուրը պետք է իր դերը խաղա՝ ճիշտ ձևով, ճիշտ ժամանակին, ինչպես նաև՝ իրենց խաղը հարմարեցնեն իրավիճակի զարգացմանը, սակայն, միևնույն ժամանակ, յուրաքանչյուրը տարբեր դեր ունի, որպեսզի թիմը կարողանա խաղում հաղթել։ Դա կոմպլեքս, փոխադարձ կախվածություններով աշխատանք է՝ կոորդինացիա, մի ընդհանուր նպատակի հասնելուն ուղղված։

Էլեկտրոնային կոմունիկացիայի գործիքներ[խմբագրել]

Էլեկտրոնային կոմունիկացիայի գործիքները մարդկանց միջև փոխանակում են հաղորդագրություններ, ֆայլեր, տեղեկություններ կամ փաստաթղթեր՝ այդպիսով ապահովելով տեղեկությունների բաշխումը։ Օրինակ՝

Էլեկտրոնային կոնֆերանսների անցկացման գործիքներ[խմբագրել]

Էլեկտրոնային կոնֆերանսների անցկացման գործիքները կազմակերպում են տեղեկությունների տարածումը, սակայն առավել փոխներգործուն ձևով։ Օրինակ՝

  • Համացանցային ֆորումները (նաև հայտնի են «հաղորդագրությունների տախտակներ» կամ «քննարկումների տախտակներ» անուններով), քննարկման վիրտուալ պլատֆորմ՝ օնլայն տեքստային հաղորդագրություններ իրականացնելու և ղեկավարելու համար)
  • Օնլայն չաթ – քննարկումների վիրտուալ պլատֆորմ, իրական ժամանակով տեքստային հաղորդագրություններ իրականացնելու և ղեկավարելու համար
  • Արագ հաղորդագրում
  • Հեռախոսային – հեռախոսներն օգտագործողներին հնարավորություն են տալիս հաղորդակցվելու
  • Տեսա-կոնֆերանս – ցանցով փոխկապակցված անհատական համակարգիչները (PCs) տեսա-ձայնային ազդակներ են փոխանակում։
  • Տեղեկատվական կոնֆերանս - ցանցով փոխկապակցված անհատական համակարգիչները (PCs) մի համատեղ գրատախտակից (whiteboard) են օգտվում, որը յուրաքանչյուր օգտագործողի կողմից կարող է ենթարկվել փոփոխությունների
  • Ծրագրերի համատեղ օգտագործում – օգտագործողները կարող են միանալ ընդհանուր օգտագործման համար նախատեսված փաստաթղթի կամ ծրագրի՝ իրենց սեփական համակարգիչներից, իրական ժամանակային ռեժիմում
  • Հանդիպման էլեկտրոնային համակարգեր (EMS / ԷՀՀ) – ի սկզբանե սրանք ներկայացվում էին որպես «Հանդիպման էլեկտրոնային համակարգեր», ու դրանք կցված էին «հանդիպման սենյակների»։ Հատուկ օգտագործման այս սենյակները սովորաբար պարունակում էին բազմաթիվ անհատական համակարգիչների միացած տեսա-պրոյեկտորներ (պատկերասփյուռներ)։ Այնուամենայնիվ, հանդիպման էլեկտրոնային համակարգերն հետագայում վերածվեցին համացանցա-հիմք, ամեն պահի, ամեն տեղ հասանելի համակարգերի, որոնք պատրաստ են հյուրընկալել հանդիպման «ուղարկված» մասնակիցների, որոնք, իրենց հերթին, կարող են տեղաբաշխված լինել տարբեր վայրերում։

Համագործակցային կառավարման գործիքներ[խմբագրել]

Համագործակցային կառավարման գործիքները կազմակերպում և ղեկավարում են խմբային գործողություններ։ Օրինակ՝

Իրականացումը[խմբագրել]

Խմբածրագրերի իրականացման ճանապարհին ամենամեծ խոչընդոտներից մեկը՝ մարդկանց համոզելն է, որպեսզի օգտագործեն դրանք։ Անհրաժեշտ են դասընթացներ, որպեսզի մարդկանց համար մատչելի դառնա վերջիններիս օգտագործումը, և եթե մարդիկ այդուհանդերձ շարունակում են անհարմարություններ զգալ խմբածրագրերի օգտագործումից, ապա նրանք պարզապես դրանք չեն օգտագործի։ Աշխատողները պետք է խրախուսվեն օգտագործել դրանք, ինչը կարելի է անել թե ֆինանսական, և թե հոգեբանական միջոցներով։

Շատ դեպքերում համագործակցությունն այնքան էլ չի համապատասխանում այս կամ այն կազմակերպության կորպորատիվ մշակույթի հետ, ուստի դրա իրականացումը հնարավոր է վատ հետևանքներ ունենա։ Կորպորատիվ մշակույթը մրցակցային մշակույթից համագործակցայինի փոխելն ամենևին փոքր նախաձեռնություն չէ։ Դա փոփոխություններ կպահանջի կազմակերպության բոլոր մակարդակներում, ներառյալ ԳԳՏ-ը (Գլխավոր Գործադիր Տնօրենը / CEO)։ Հիմնական խոչընդոտներից մեկը մեծ ձեռնարկությանը հատուկ մղումն է՝ ստանդարտեցնել գիտելիքին առնչվող պրակտիկան կազմակերպության բոլոր հատվածներում, ու կիրառել այնպսիսի գործիքներ ու պրոցեսներ, որոնք այդ նպատակին են ծառայում։ Շատ ավելի մեծ արժեք ու ավելի արագ իրականացում կապահովեր «մեկ չափսը բոլորին կհամապատասխանի» մոտեցումից խուսափումը։ Մարդկանց մղելով միևնույն ակտիվ դերը ստանձնել (օրինակ՝ ափլոդների (վերբեռնումների) քանակությամբ չափվող ներդնումը)՝ առաջացնում է մի վարք, որ միայն հետևյալ չափանիշով է պայմանավորված.՝ «խաղը գոյություն ունի դուրս այն օրենքներից, որոնց շնորհիվ այն խաղացվում է»։ Մշակեք ու կիրառեք համագործակցություն, որն իր ներքին մղումով իսկ ունակ է ամենաարագ արդյունքները տալ։